Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
Մինստր ջան, հիմա դու ես ծաղրահեղացնում, թե՞ ես: Կամուրջից քցվելը հարցի հետ ինչ կապ ունի, մենք խոսում ենք փողոցում քայլող ոչ մի օրենք չխախտող մարդուն՝ անկախ իր ապրելու կենսակերպից, հավատքից, քաղաքական հայացքներից, բլա, բլա: Իսկ փորձը ցույց ա տալիս, որ ոստիկանությունը մեծամասամբ խառնվում է ոչ այն ժամանակ, երբ պետք է, այլ այն ժամանակ, երբ նպատակահարմար են գտնում՝ դրանով իսկ խախտելով այն, ինչ պետք է պաշտպանեն ի պաշտոնե՝ ՀՀ-ում ընդունված օրենքները, իսկ մենք էլի մեր նպատակահարմարությունից ելենով արդարացնելով նրանց անօրինական քայլերը, ըստ էության աջակցում են նրան, որ անօրինականությունը շարունակվի:
Օրինակ շատ ՀՀ քաղաքացիները ոգևորված պաշտպանում են ոստիկանների ագրեսիվ պահվածքը ընդդիմադիր երիտասարդների նկատմամբ, ավելին ամեն կերպ ոգևորում են նրանց, բայց դրանից ամենևին չի բխում, որ ոստիկանությունը ճիշտ է վարվում: Ընդամենը հասարակության մի մասի մոտ աջակցություն են ստանում՝ իրենց անօրինական գործողություները շարունակելու համար: Հիմա դու այս պարագայում խաղում ես նույն դաշտում, որը հասարակության ոչ մի շերտի, այդ թվում քո շահերից չի բխում
Կամուրջից քցվելը շատ ուղղակի կապ ուներ էմո-ների հետ: Եթե նենց ես պատկերացնում որ էմո լինելը միայն սև ու վարդագույն, գանգիկներով, մահիկներով, ոսկորիկներով շորոեր հագնելնա ապա սխալվում ես: Ախպոր պես ընդդիմադիր լոլոները ստեղ մեջ մի գցեք էլի: