Բարև՛, ժողովուրդ:
Շնորհակալություն բոլորիդ՝ քննարկումների համար: Առանձնահատուկ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մատնանշեցին օպուսիս թերություները և դրանք ուղղելու խորհուրդներ տվեցին (Չուկ, Շ, ...). դրանք շատ արժեքավոր էին:
Շնորհակալություն Շ-ին՝ «Ոչխարական», «Ոչխարիադ», «Ոչխարիադա» տարբերակներից ամենահայկականն ընտրելու և վերնագրելու համար:
Հատուկ շնորհակալություն Գալաթեային՝ էգ ոչխարի և այծի հայերեն անվանումները հիշեցնելու համար:
Դեղին քարտ Ռուֆուսին՝ ուրիշի գրածն իրեն վերագրելու միջոցով պատվական հասարակությանը խաբելու համար: Ես էլ միամտաբար հավատում եմ նրա ամեն ասածին:Ժուլիկ:
Օպուսի մասին: Սա իմ առաջին փորձն էր գրականության իմ ամենաչսիրած ժանրում՝ արձակում:Շատ դժվար էր գրելը: Եթե արձակը ստացվում է գրել մի քանի ժամում, ապա այս մեկի վրա ծախսել եմ (իմ հաշվարկներով) 3-4 օր, ուղարկել եմ նախավերջին օրը, եթե չեմ սխալվում: Քիչ եմ աշխատել վրան՝ աշխատանքից հետո երեկոյան, հիմնականում: Ինչպես արդեն գրել եմ, դժգոհ մնացի թե ձևի անկատարությունից, թե հորինվածքի օրիգինալությունից: Երևի միայն հումորն էր, որի նկատմամբ դժգոհություններս մեծ չէին: Եթե էլի որևէ բան գրեմ այս գրական ժանրում, անպայման կաշխատեմ հաշվի առնել հնչած դիտողությունները:
Մի հարց տամ, եթե կարելի է: Տողերի անհամաչափ երկարության մասին խոսվեց: Այդպես չի՞ կարելի: Ես մտածում էի, որ մի միտքն ավարտելուց հետո, հաջորդը կարելի է գրել այլ քանակությամբ վանկերով, միայն թե հանգը բռնի: Համենայն դեպս, երաժշտության մեջ սա կիրառվում է (առավելապես ժամանակակից դասականում): Գրականությունում մովետոն է, հա՞:
Մեկ էլ, Yeghoyan -ին հարց՝ CIB Û ŞAŞ-ն ինչպե՞ս է կարդացվում, «շիբուշա՞շ»:
Էջանիշներ