User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակը կամ տարբերակներն են Ձեզ ամենից շատ դուր եկել

Քվեարկողներ
34. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Կորած Երազը- Chuk

    12 35.29%
  • Ոչխարական- ars83

    23 67.65%
  • Cherchez la femme- Էլիզե

    4 11.76%
  • Անհաս ցնորք իմ հոգու- StrangeLittleGirl

    2 5.88%
  • CIB Û ŞAŞ- Yeghoyan

    3 8.82%
  • Թռիչքներ երազում և հար..եմում- Ministr

    12 35.29%
  • Մի սիրո պատմություն- StrangeLittleGirl

    2 5.88%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 22 23-ից ԱռաջինԱռաջին ... 12181920212223 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 316 համարից մինչև 330 համարի արդյունքները՝ ընդհանուր 334 հատից

Թեմա: Ոգեշնչում է մամուլը

  1. #316
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաջորդը քննարկում ա լինելու
    Էս թեմայի քննարկումը՞
    When life gives you lemons, make lemonade

  2. #317
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեմայի քննարկումը՞
    22 էջը քիչ էր

  3. #318
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեմայի քննարկումը՞
    Չէ, ինչու՞ էս թեմայի, էս նախագծերի, տեսնենք՝ ինչ արինք, ու հետո ինչ անենք, ոնց անենք, ինչու՞ ես զարմանում, ամեն նախագծից հետո էլ ես առաջարկել քննարկել, առաջարկություններով հանդես գալ, լավն ու վատը ասել, ուղղակի սովորաբար պասիվ են եղել:

  4. #319
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ինչու՞ էս թեմայի, էս նախագծերի, տեսնենք՝ ինչ արինք, ու հետո ինչ անենք, ոնց անենք, ինչու՞ ես զարմանում, ամեն նախագծից հետո էլ ես առաջարկել քննարկել, առաջարկություններով հանդես գալ, լավն ու վատը ասել, ուղղակի սովորաբար պասիվ են եղել:
    Հաա, դրան համաձայն եմ
    When life gives you lemons, make lemonade

  5. #320
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև՛, ժողովուրդ:

    Շնորհակալություն բոլորիդ՝ քննարկումների համար: Առանձնահատուկ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մատնանշեցին օպուսիս թերություները և դրանք ուղղելու խորհուրդներ տվեցին (Չուկ, Շ, ...). դրանք շատ արժեքավոր էին:
    Շնորհակալություն Շ-ին՝ «Ոչխարական», «Ոչխարիադ», «Ոչխարիադա» տարբերակներից ամենահայկականն ընտրելու և վերնագրելու համար:
    Հատուկ շնորհակալություն Գալաթեային՝ էգ ոչխարի և այծի հայերեն անվանումները հիշեցնելու համար:
    Դեղին քարտ Ռուֆուսին՝ ուրիշի գրածն իրեն վերագրելու միջոցով պատվական հասարակությանը խաբելու համար: Ես էլ միամտաբար հավատում եմ նրա ամեն ասածին: Ժուլիկ:

    Օպուսի մասին: Սա իմ առաջին փորձն էր գրականության իմ ամենաչսիրած ժանրում՝ արձակում: Շատ դժվար էր գրելը: Եթե արձակը ստացվում է գրել մի քանի ժամում, ապա այս մեկի վրա ծախսել եմ (իմ հաշվարկներով) 3-4 օր, ուղարկել եմ նախավերջին օրը, եթե չեմ սխալվում: Քիչ եմ աշխատել վրան՝ աշխատանքից հետո երեկոյան, հիմնականում: Ինչպես արդեն գրել եմ, դժգոհ մնացի թե ձևի անկատարությունից, թե հորինվածքի օրիգինալությունից: Երևի միայն հումորն էր, որի նկատմամբ դժգոհություններս մեծ չէին: Եթե էլի որևէ բան գրեմ այս գրական ժանրում, անպայման կաշխատեմ հաշվի առնել հնչած դիտողությունները:

    Մի հարց տամ, եթե կարելի է: Տողերի անհամաչափ երկարության մասին խոսվեց: Այդպես չի՞ կարելի: Ես մտածում էի, որ մի միտքն ավարտելուց հետո, հաջորդը կարելի է գրել այլ քանակությամբ վանկերով, միայն թե հանգը բռնի: Համենայն դեպս, երաժշտության մեջ սա կիրառվում է (առավելապես ժամանակակից դասականում): Գրականությունում մովետոն է, հա՞:

    Մեկ էլ, Yeghoyan -ին հարց՝ CIB Û ŞAŞ-ն ինչպե՞ս է կարդացվում, «շիբուշա՞շ»:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (13.11.2010), Ռուֆուս (13.11.2010)

  7. #321
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ա՜՜՜՜րս, ու՞ր ես, գոնե գմեյլ մտի, շնորհավորեմ: Բարով վայելես հաղթանակդ, աղջիկների սիրտը գրավես հաղթանակովդ: Աչքիս ընդմիջմանդ էիր հազիվ հասցրել-գրել: Լավ կանես, բոլոր թերի մասերը կատարյալ դարձնեիր ու ստեղծագործողի անկյունում դնեիր:
    Բոլորին շնորհավոր, Շինարար ջան, քեզ էլ շատ շնորհակալություն: Շնորհակալություն ադմինին, որ դասղեկի դեր տարավ, էդ էլ պետք ա: Մյուս անգամ կսահմանենք մեր սպասելիքները:


    Ժող, առաջարկում եմ նոր ստեղծագործական մրցույթ՝ ՀԵՏևՅԱԼ ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ ԾԵծել չկա, եթե չեք հավանում, ես թռա: Սրանով քննարկումն էլ մրցույթի կվերածվի, կարող ա հետաքրքիր լինի: Ես դրանից ոչ թե լրջութուն ու գրական անթերի մոտեցում եմ սպասումյ այլ վերլուծելու ու լրագրողական քթածակի հմտություն:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (13.11.2010)

  9. #322
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա իմ առաջին փորձն էր գրականության իմ ամենաչսիրած ժանրում՝ արձակում:
    Այնքան անսովոր ժոնր էր, որ նույնիսկ անունը սխալ եմ գրել: Ուզում էի ասել՝ չափածոյում:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.11.2010), ՆանՍ (15.11.2010), Ֆոտոն (13.11.2010)

  11. #323
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անսովոր ժոնր է, բայց լավ ժոնր է: Շնորհավոր

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.11.2010), ars83 (13.11.2010), murmushka (14.11.2010), StrangeLittleGirl (13.11.2010), Ինչուիկ (14.11.2010), ՆանՍ (15.11.2010), Շինարար (13.11.2010), Ռուֆուս (13.11.2010)

  13. #324
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Անսովոր ժոնր է, բայց լավ ժոնր է: Շնորհավոր
    Դե դու որ չնկատեիր... Կարող ա ես հուզվել եմ, դրանից եմ սխալվում (դժվար հավանական ա, իհարկե): Շնորհակալ եմ:
    Վերջին խմբագրող՝ ars83: 13.11.2010, 18:34:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (27.11.2010)

  15. #325
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հարց տամ, եթե կարելի է: Տողերի անհամաչափ երկարության մասին խոսվեց: Այդպես չի՞ կարելի: Ես մտածում էի, որ մի միտքն ավարտելուց հետո, հաջորդը կարելի է գրել այլ քանակությամբ վանկերով, միայն թե հանգը բռնի: Համենայն դեպս, երաժշտության մեջ սա կիրառվում է (առավելապես ժամանակակից դասականում): Գրականությունում մովետոն է, հա՞:
    Արս ջան, պարտադիր չի`բոլոր տողերդ հավասար վանկեր ունենան, բայց եթե հիմնականում գրում ես տասը վանկանոց տողերով, հաջորդ տողդ կարող ես անել հինգ կամ յոթ վանկ կամ ութ, մի խոսքով ցանկացած, այդ դեպքում քո մյուս տասը վանկանոց տողերը պետք է ներքին բաժանումներ ունենան, ասենք` երկու հինգվանկանի կեսերի, կամ վեց և չորս վանկանի, ու ասենք եթե հաջորդ տողդ ավարտեցիր վեց վանկով, մի հատ էլ առանձին գրում ես չորսվանկանի տող հետո, ու ներքին երաժշտությունը իրականում պահպանվում է, չնայած բանաստեղծությունը թվացյալ անհավասար տողեր ունի: Չնայած հիմա ով է դրան բանի տեղ դնում, ով ոնց ուզում, տշում է, դրա համար էլ գրածներուն անգիր անել չի լինում: Որպես օրինակ բերեմ ակումբցիների մի ստվար զանգվածի կողմից այդքան ատելի «Քիչ ենք, բայց հայ ենք»-ը: Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում. 10 վանկանի տողեր են, բայց ամեն տողն իր հերթին բաժանվում է՝ 5 վանկանոց հատվածների, որոնցից յուրաքանչյուրն էլ հիմնականում, ոչ միշտ, 2 և 3 վանկանի հատվածների, ու բանաստեղծությունը եռակի անգամ ավելի երաժշտական է դառնում, ավելին, կարճ տողերի բազմաթիվ հնարավորություններ է ունենում հեղինակը.
    Գեղեցիկին՝ 3 վանկ
    Բարուն՝ 2 վանկ էս 2 տողն իրար հետ արեցին մի կիսատող
    Վսեմին՝ 3 վանկ
    Լավին՝ 2 վանկ, ևս մի կիսատող, չորս տողն իրար հետ կազմեցին մի տող, այսինքն, հեղինակը կարողանում է առանձին տողերով շեշտել ինչ-ինչ ասելիքներ, ստեղծագործությունը արտաքինից թվում է՝բանաստեղծական կաղապարները կոտրող, շրջանցող, ասելիքը իբր չափածոյի դոգմատիկ սահմաններից դուրս է հորդել, բայց էդ ամենով մեկտեղ, տպավորությունն ուժգնացել է, իսկ իրականում 2 հինգվանկանոց կիսատողերից կազմված տասը վանկանոց տողերի համամասնությունը չի խախտվել:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 13.11.2010, 19:03:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (14.11.2010), Ուլուանա (14.11.2010)

  17. #326
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիշերը, Մինիստրի անունը տեսա հեղինակների մեջ, մոռացա ինչ պիտի գրեի : Հիմա գրեմ:

    Մինիստր ջան, ոնց ասեցի հալալ ա, հաճոլիորեն զարմացած եմ, չէի սպասում, մանավանդ սենց հաջող:

    Ինչ վերաբերում է իմ գրածին վերաբերող ձեր գրառումներին, ժող ջան, վերնագրի մասին, ասեմ՝ ամենադժվարն էր: Վերնագիր չկար, Շինարարն ասեց լավ կլինի լինի (ես էլ գիտեմ, որ լավ կլինի լինի, բայց հեչ բան մտքովս չէր անցնում): Ինետում աչքովս ընկավ ինչ-որ տարօրիանկ ֆոնտեր, էն էլ թարգմանությամբ, գտա էդ CIB Û ŞAŞ-ը, ու ինչպես գրել էր ivy-ն թարգմանվում է "заблуждение", ինչ-որ իդիոմների բառարանից էր (չհարցնեք, ես էլ չիդեմ ինչ ա, մենակ էդ բառին նայելով էլ չեմ էլ ուզում իմանամ):

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ, Yeghoyan -ին հարց՝ CIB Û ŞAŞ-ն ինչպե՞ս է կարդացվում, «շիբուշա՞շ»:
    Արս ջան, ճիշտն ասած հարցրեցի մի քանի ազգությամբ եզիների, ասեցին ծանոթ բառ չի, հիմա չիդեմ իրենց լեզվով ա թե չէ, համենայն դեպս ինչքանով կարողացա ճշտել ինտերնետի հնարավորություններից օգտվելով կարդացվում է սիբյուսաս կամ սիբուսաս:

    Հետո, առաջին նախադասությունը, էլած-չելած 3 տող էր էլի նենց հավեսով էիք բողոքում, մտածեցի տեսնես էդ ինչ եմ գրել: Մտքովս էլ չի անցնել թե երկար ա, խուճուճ ա, կարդալու համար հարմար չի: Մյուս անգամ հաշվի կառնեմ, չնայած մյուս անգամ երևի չի էլ լինի, ես գիտեմ, որ գրել չիդեմ, անտաղանդ մեռնում եմ, բայց դե էս անգամ գրել էի, ուղարկեցի Շինարարին, համ էլ հլա նայեք ովքեր են (կարդացած, խելացի, ստեղծագործության մեջ ամեն մանրուք տեսնող, մի խոսքով էն մարդիկ են, որոնց կարծիքը կարևոր եմ համարում) քվեարկել իմ տափակ պատմվածքի օգտին, գիտեմ հաջող չի, ամենքն էլ գրել են ինչի համար են ձայն տվել:

    Հիմա նախագծի մասին, համաձայն եմ Չուկի այն կարծիքի հետ, որ լուրջ չենք վերաբերվել նախագծին, հնարավոր էր թեկուզ հենց այս իրենից զվարճանք ներկայացնող հոդվածով լուրջ գրական ստեղծագործական աշխատանք ներկայացնել, Չուկի #228 գրառման մեջ նշված երկու կետերին համապատասխան: Հեղինակներից մեկն էլ ես եմ, ես համենայնդեպս փորձել էի, այլ հարց է, եթե ձեզ դուր չեկավ բարի ծերուկի մասին կարդալը կամ ձեզ համար սյուժեի զարգացումն անհետաքրքիր էր: Ես ստեղծագործական որևէ աշխատանք գրելուց բան չեմ հասկանում, երբևէ չեմ գրել, դրանք էլ պատճառ են նման անհաջող աշխատանք ներկայացնելու համար, դրա համար էլ չի ստացվել իմ մոտ: Ինչպես Հայկօն նկատել էր, իմ գրածի մեջ. «ոչ գրոտեսկի թեման էր լրիվ զարգացրած, ոչ էլ՝ լրջի»: Մյուսների ու դրանց թերությունների մասին արդեն շատ են գրել, առանձին չգրեմ: Ոնց Ուլուանան ասեց.
    Միայն ոգեշնչվածությունը բավարար չէ լավ ստեղծագործություն գրելու համար, քանի որ բացի ոգեշնչվածությունից, նաև տաղանդ, ժամանակ, գրագիտություն ու գուցե էլի ինչ-որ բաներ են պետք:
    Ակումբում հաստատ կան մարդիկ, որ էս ամեն ինչն ունեն, ու կարող են լուրջ ստեղծագործել:

    Հա, վերջը, Արս ջան, շնորհավոր, ապրես, արժանի հաղթանակ էր, թերություններով հանդերձ իրոք լավն էր, սկզբից համոզված էի Հայկօն ա հեղինակը: Ինչքան հետևել եմ ձեր գրառումներին ավելի շատ իրան էր նման, քան քեզ: Ոնց հասկացանք դու առաջին անգամ էիր չափածո գրում, ու փաստորեն լավ էլ գրում ես: Մի հատ էլ շնորհավոր, ավելի լավերը գրես, մենք էլ կարդանք գնահատնեք տաղանդդ:

    Մերսիներ Շինարարին, կազմակերպելու, դիմում-բողոքներին պատասխանելու, ու հետո ավելի լավ նախագծեր կազմակերպելու համար: Հետաքրքիր նախագծեր են, թեկուզ չեմ մասնակցում, բայց հետևում եմ բոլորին: Ապրեք բոլորդ էլ, գրող ու մենակ քվեարկող, տաղանդավոր ու նաև անտաղանդ ակումբցիներ ջաներ:

    Ու վերջում.
    Ես գրել էի սոնետ, բայց դե ինձ թույլ չտվեցի խախտում անել ու դնել թեմայում, ափսոս, գլուխգործոցս կորավ այդպես
    Շին, իսկ միգուցե հիմա դնես, տեսնենք դու ինչ ես գրել :
    Վերջին խմբագրող՝ Yeghoyan: 13.11.2010, 23:43:
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (15.11.2010), ministr (14.11.2010), StrangeLittleGirl (14.11.2010), Նաիրուհի (14.11.2010), Շինարար (14.11.2010)

  19. #327
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արս ջան մտքիս ծերով էլ չէիր անցել
    Բրավո

    Հ.Գ. Մաման էլ քոնը ամենաշատը հավանեց
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (15.11.2010)

  21. #328
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը

    Շին, իսկ միգուցե հիմա դնես, տեսնենք դու ինչ ես գրել :
    Լավ, ինձ հանձնում եմ....

    Հեռախոսային
    (սոնետ)

    Ալո, ես եմ, ցած չդնես, աղաչում եմ,
    Առավոտյան հանդիպեցինք, մոռացե՞լ ես,
    Կրպակի մոտ, էսէմէսներս ստացե՞լ ես,
    Խնդրում եմ, մի ընդհատիր, երկնչում եմ...

    Իսկ իմ ուղեղից պատկերդ չի հեռանում,
    Ոչինչ էլ չեմ ուզում, պարզապես ուզում եմ
    Ձայնդ լսել, ներիր, փոքր-ինչ հուզվում եմ,
    Ի՜նչ է հետս կատարվում, բան չեմ հասկանում:

    Արի՝ հանդիպենք, ինձ սխալ մի հասկացիր,
    Պարզապես զրուցենք, թե ինչ է լինելու,
    Այսպես չեմ կարող, էլ չեմ դիմանում, հասկացիր...

    Միայն վայելեմ ներկայությունդ լուսատու,
    Ուրիշ ոչինչ պետք չէ, խնդրում եմ, մեղմացիր,
    Մի անջատիր, ալո, լսու՞մ ես... տու... տու... տու...

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yeghoyan (14.11.2010)

  23. #329
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, ինձ հանձնում եմ....

    Հեռախոսային
    (սոնետ)

    Ալո, ես եմ, ցած չդնես, աղաչում եմ,
    Առավոտյան հանդիպեցինք, մոռացե՞լ ես,
    Կրպակի մոտ, էսէմէսներս ստացե՞լ ես,
    Խնդրում եմ, մի ընդհատիր, երկնչում եմ...

    Իսկ իմ ուղեղից պատկերդ չի հեռանում,
    Ոչինչ էլ չեմ ուզում, պարզապես ուզում եմ
    Ձայնդ լսել, ներիր, փոքր-ինչ հուզվում եմ,
    Ի՜նչ է հետս կատարվում, բան չեմ հասկանում:

    Արի՝ հանդիպենք, ինձ սխալ մի հասկացիր,
    Պարզապես զրուցենք, թե ինչ է լինելու,
    Այսպես չեմ կարող, էլ չեմ դիմանում, հասկացիր...

    Միայն վայելեմ ներկայությունդ լուսատու,
    Ուրիշ ոչինչ պետք չէ, խնդրում եմ, մեղմացիր,
    Մի անջատիր, ալո, լսու՞մ ես... տու... տու... տու...
    Ափսոս չդրեցիր Ես վերջին տեղը չէի գրավի

  24. #330
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ափսոս չդրեցիր Ես վերջին տեղը չէի գրավի
    Հա, Բյուր ջան

Էջ 22 23-ից ԱռաջինԱռաջին ... 12181920212223 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •