Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
Կարծում եմ, որ եթե ոչ բոլորը, ապա ճնշող մեծամասնությունը հենց տենց ա հարցերը լուծում։ Ու ցավալին էն ա, որ մենք ստիպված ստեղծել ենք մի ալտերնատիվ իրականություն, որտեղ դա կաշառք չենք համարում, Անի ջան։ Այ սրանում ա ողբերգությունը։ Բացատրեմ ինչու։ Մի քիչ վիճելի ա ասածս, բայց իմ համար դա կյանքիս սկզբունքներից մեկն ա։

Ես քո նշած իրավիճակներում հարմարվելու համար ստեղծել եմ հենց էտպիսի մի ալտերնատիվ տարբերակ։ Ուրեմն կաշառք չի այն, ինչ դու իրավունք ունես ստանալու, բայց իրանք դրա դիմաց գումար են ուզում, որ չքաշքշեն։ Գիտեմ, որ սա հենց իմ ասած սվաղելն ա, պրոբլեմի վրա աչք փակելը, բայց ինչպես նշել ես, իրոք առանց դրա հնարավոր չէ այսօր։ Համենայն դեպս իմ պարագայում։

Ես կաշառք համարում եմ էն դեպքը, որ ես կեղծ փաստաթուղթ կամ ճշմարտությանը չհամասպատասխանող ու ինձ չպատկանող ինչ որ բան ձեռք բերելու համար գումար եմ տալիս կեղծ փաստաթուղթ ձեռք բերելու համար։

Իսկ եթե էլի խորանամ կենցաղայինի մեջ (դու մակրո հարցերից ես խոսում, իսկ ես՝ միկրո ), ապա հարցս էն ա, որ գոնե էն հարցերում, որ կարանք պիտի ճիշտը անենք։ Ըստ էտ տրամաբանության դու իրավունք չունես մեղադրելու մարշրուտնու վարորդին, եթե դու ինքդ ամեն տեղ պատրաստ ես կանգնեցնել տաս էտ մարշրուտկան։ Եթե դու փողոցը անկապ ես անցնում ուրեմն մի մեղադրի մյուսներին։ Եթե դու մեղադրում ես Հիտլերին, ապա բարի եղիր ու նայի, որ էսօր ինքդ ես նույն Հիտլերական սկզբունքներով առաջնորդվում, երբ ասում ես, որ Լևոնականներին պետք է վառել, գոմիկներին պետք է մոռթել, իսկ ով որ էլ ՀԱԵ-ից չի հայ կոչվելու իրավունք չունի ու սենց լիքը բաներ.....
Վերջին մասին ամեն բառի տակ ստորագրում եմ:
Իսկ առաջին մասը՝ իսկապես, վիճելի է:

Եթե ասենք թե, պետությունը այդպես է որոշել, որ քեզ ինչ-որ փաստաթուղթ տրամադրում է 10 օրում, ուրեմն պետք է սպասես:
Նշանակում է, որ ռեսուրս չունի, որ ավելի արագ անի, գուցե... ու հերթի մեջ շատ մարդիկ կան:
Գուցե մեկն էլ կա, որ շտապ պետք է, իսկ կաշառք տվողների պատճառով իր փաստաթուղթ ստանալը եւս մի 10 օրով կամ ամսով հետաձգվում է, որովհետև սկզբից կաշառք տվածների հարցերն են լուծում, հետո չտվածների:

Ուզում եմ ասել՝ եթե օրենքը կա, բոլորի համար պետք է լինի:

Իսկ երթուղայինների առումով.. Ընդհանուր առմամբ, ոստիկաններն են որոշել, որ երթուղայինները պետ է չկանգնեն փողոցի մեջտեղը, որ երթևեկությանը չխանգարեն, սիկ էնպես.. Մարդկանց ձեռնտու է, որ իրենց ուզած տեղը կանգնեն, իրենց մեկ է, թե թողոցում ինչ է լինում
Ըստ իմ տնտեսագիտական մտածելակերպի /որը ենթադրում էհեդոնիստական, ռացիոնալ սպասումների ու բնական լոգիկա/ ցանկացած օրենք պետք է լինի բանական ու եթե կարողանա այնպես լինել, որ բոլորի շահերից լինի, կպակասեն խախտումները;
Օրինակ, եթե ուզում եք, որ մարշուտկաները ամեն քայլին չկանգնեն, նախատեսեք ավելի հարմար տեղերը, մարդաշատ, ու այդ տեղերում լրացուցիչ կանգառատեղի սարքեք;
Այսինքն, միակողմանի չպետք է լինի, պետք է օրենքը մարդկանց հաշվի առնի;

Օրինակ, հասարակ բան ասեմ; Եւրոպայում ջրմուղկոյուղին ուսումնասիրություններ է արել, որ ֆուտբոլի ժամերին ջրի պահանջը խիստ աճում է, մարդիկ տանն են լինում, ֆուտբոլ են նայում ընդմիջումներին էլ զուգարան են գնում՝ այդպիսով ավելացնելով ջրի սպառումը;
Որպեսզի ջրի ճնշումը չընկնի այդ ժամերին, բայց համ էլ ավելորդ ջրի ծախս չլինի, եւրոպացի ջրմուղկոյուղին հատուկ ժամերին եւ հատուկ միջոցառումների ժամանակ ավելացնում է ճնշումը, իսկ մնացած ժամերին պակասացնում;

Հայաստանում: Տո ոնց ուզում ա թող լինի ձեր ջրի հարցը;

Քանի դեռ օրենքը չի բխում բոլորի շահերից, այն խախտվելու է: