Ես էլ մենակ Դալլաս անունն եմ հիշումԴե օփընինգի երաժշտությունը համարյա բոլորն էլ անգիր գիտեն:
Ես էլ մենակ Դալլաս անունն եմ հիշումԴե օփընինգի երաժշտությունը համարյա բոլորն էլ անգիր գիտեն:
Ներող. Այ էս սերիալից Dallas Cassel-ի հետ եմ շփոթել:
![]()
Ես մինչև էն պահը նայեցի, երբ Կռուզին ձերբակալեցին: Դրանից հետո արդեն ջրիկացավ:
Ամենաշատը երևի թե Էլեոնորա/Ելենային էի սիրում` Սիսիի ու Պամելայի դստերը: Այ թե շուստռի աղջիկ էր...
Բառերով չեմ կարող նկարագրել զգացումներս, երբ սա դիտեցի/լսեցի:
Ինչպիսի զուգադիպություն է, որ նաև այսօր սկսեցի ինտերնետից քաշել ու լսել ռուսական էստրադայի հին երգեր, որոնք դպրոցական հասակում էի լսում:
Մանկությունս ով է գողացել, հենց հիմա հետ տվեք![]()
![]()
![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Սանտա-Բարբարայի մասին նույնիսկ անեկդոտներ էին հորինում (առանձնապես շատ խնդալու չեն, բայց դե):
- Ու՞ր կուզենաիր գնալ ապրելու:
- Սանտա-Բարբարա:
- Ինչու՞:
- Այնտեղ բոլոորին ճանաչում եմ:
- Տեսնես ճի՞շտ է, որ 2000 թվականին աշխարհի վերջն է լինելու:
- Ոչ:
- Ի՞նչ գիտես:
- Սանտա-Բարբարան 2006 թվականին է վերջանալու:
Ես էս սերիալի ժամանակ շատ փոքր էի ու ինձ առանձնապես չէր գրավում. էդ տարիքում ինձ ավելի շատ գրավում էին իմ խաղալիքները:![]()
Բայց երաժշտությունը հիշում եմ, մեկ էլ մի քանի տեսարան ա մեջս տպավորվել, համ էլ հիշում եմ, որ մեջը մի սիրուն շիկահեր աղջիկ կար:
Մեր տանը «Սանտա - Բարբարա» էդքան էլ չէին նայում. ավելի ուշոտ «Դալլաս» էին նայում. այ դրանից ավելի շատ եմ հիշում:
«Սանտա - Բարբարա»-յի մասին հիմնականում լսում էի հարևաններից ու հիշում եմ, որ լուրեր էին պտտվում, որ էդ սերիալը կյանքում չի վերջանալու:
Ես էլ անընդհատ մտածում էի՝ տեսնես, որ տատիկ դառնամ, էլի գնալույա էս սերիալը:
![]()
Ես էլ եմ հիշում էդ սերիալը:Շատ լավ եմ հիշում եւ՛ թեմայի սկզբում նշված կամարները եւ երաժշտությունը: Հիշում եմ կերպարներին՝ Կռուզ, Իդեն, Մեյսոն, Սիսի, Ջինա, Կեյտ (սովորաբար Կեյտը աղջկա անուն ա լինոմ, բայց...սերիալում ինչ ասես չի լինի
), Ջինայի տղա Բռենդոն, երկար մազերով բժշկին էլ եմ հիշում, հիշում եմ նաեւ մի հան կյաժ մազերով ջահել տղայի, (անունները չեմ հիշում): Փոքր էի էդ ժամանակ, սկի չէի էլ հասկանում էդ կինոն բայց հիշողությանս մեջ կա:
Այստեղ խոսք է գնացել Մեյսոնի մորուքի մասին՝ իմ հեշելով սկզբից բեղերով էր, հետո թրաշվեց:
![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ուլուանա (11.11.2010)
Հա, մեկել հիշում եմ, որ ծաաանր տարա, երբ Kelli-i դերասանուհին փոխվեցօր ու գիշեր երանի էի տալի, որ հին դերասանուհին նորից հետ գա
![]()
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Է-էհ:Ես էլ էն եմ հիշում, որ տատիկ-պապիկի մոտ՝ գյուղում էինք մնում ամառները (մի հազար հոգի ժողովուրդ), բոլորը իրիկունը հոգնած-ջարդած գալիս էին տուն ու հավաքվում ծելեվիզրի շուրջը՝ Սանտա-Բարբարա նայելու:
Կռուււզըըը, Կռուզըըըըը:Կռուզի անունը մեր տանը թևավոր խոսք ա դարձել: Մամաս մինչև հիմա, որ պապայի վրա ջղայնանում ա, ասում ա՝ «Հո՞ Կռուզը չես»:
![]()
Մեկ էլ էն եմ հիշում, որ քույրս ինչ-որ ասում էր, թե Կռուզի իսկական անունը Ա ա (հա, հենց Ա): Տենաս ճի՞շտ ա, թե չէ: Մի հատ ստուգեմ:
Հ.գ. Հա էլի: http://en.wikipedia.org/wiki/A_MartinezՏարիների առեղծվածը ջրի երես դուրս եկավ:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Բայց Վիկիում գրած ա, որ լրիվ անունը Ադոլֆո է:
I may be paranoid but no android!
Rhayader (11.11.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ