Ճիշտ ա վստահ չեմ, որ ակումբցիների սիրելի սերիալների ցանկում ա, բայց ասեցի թեման բացեմ:

Ես վերջերս էի նայել մի սերիա՝ էսօր էլ որոշակի YouTube-եցի: Որ տհաճ, քյարթուական բառապաշար չկա, նորմալ, մարդկային խոսակցական լեզվով ա էդ մեե՜ծ պլյուս ա, շա՜տ մեծ, կարելի ա ասել բացառիկ: Ֆիլմի հումորն էլ ըստ իս անորակ չի՝ իսկապես շատ զվարճալի ա ու առայժմ չձանձրացնող, իսկ էսօրվա սերիալներում հումորը շատ քիչ եմ նկատում, համենայն դեպս որակյալ հումորը:

Անի Երանյանը շատ լավն ա՝ համ շատ լավ ա խաղում, համ էլ...
Միհրան Ծառուկյանից չէի սպասում որակյալ բան: Չնայած շատ-շատ նորմայի մեջ ա իր խաղը, էլի՛ լավ ա:
Մուշեղի կերպարը մեղքս գալիս ա` ախր շա՜տ են նեղում իրենց մեջի ամենամեծին: Ինքն էլ չնայած ագրեսիվ ա, բայց վերջիվերջո միշտ տեղի ա տալիս ու հանձնվում: Դերասանն էլ շատ լավ ա խաղում:
Սերիալի նոր դերասանուհի Մարինե Խաչատրյանն ուրիշ սերիալում էր աչքովս ընկել: Լավն էր, բայց հիմիկվա պես չարաճճի կերպար չէր: Հիմա էլ ա լավ խաղում, համ էլ իսկականից շատ նման ա իր ֆիլմային քույրիկին: Ի դեպ, վերջինս նաև շա՜տ եմ նմանեցնում «Քաղաքում» սերիալի Իռենին:

Որոշակի նմանեցրեցի 90-ականների Friends սերիալին, չնայած դա էդքան շատ չեմ նայել: Անգլերենս կատարելագործելու նպատակով էի նայում, էն էլ երկու սերիա եմ ձգել դեռ՝ մի տեսակ ցենզուրայից դուրս էր թվում շատ տեղերում: Իսկ Full house-ը դեռ էդպիսի տպավորություն չի թողել: