Լրիվ բնական է, որ մարդ սվիններով ընդունի իր եսը ճնշելու, ամեն ինչում ուրիշին հարմարեցնելու մասին կոչերն ու «օրենքները»:
Նման բան ոչ ես եմ ասել, ոչ էլ կարծես ուրիշ մեկը: Ես ընդամենը ասել եմ, որ եթե հարմարվելու հարց կա, ուրեմն երկուսն էլ պիտի հարմարվեն, ոչ թե հարմարվողը միշտ մեկը լինի: Իսկ Ակումբի հետ համեմատությունը բոլորովին տեղին չեմ համարում: Ակումբը հասարակական վայր է, որն իր հստակ օրենքներն ունի, ում դուր չի գալիս, կարող է չմտնել: Իսկ յուրաքանչյուր ընտանիք ինքն է իր համար օրենքներ ու կանոններ ստեղծում ու պարտավոր չէ դրանից դուրս ինչ-որ մեկի օրենքներին ու կանոններին անվերապահորեն ենթարկվել:Երբ կարդում եմ նման մարտական տրամադրված գրառումները, իբր «սկսեսուրն ո՞վ ա, որ մի հատ էլ հարմարվենք, թող ինքը մեզի հարմարվի» և այլն, ներքուստ այնպես վատ եմ ինձ զգում:
Շատ ես ծայրահեղացնում: Պարզ է, որ նման կենցաղային հարցերում պիտի կարողանան ընդհանուր հայտարարի գալ, հարմարվել, որ կարողանան գոյատևել մի տան մեջ, բայց, էլի եմ ասում, էդ հարմարվելը պիտի երկուստեք լինի, ոչ թե ամեն ինչում հարսը հարմարվի մենակ: Թող մի բանում հարսը հարմարվի, մի բանում՝ սկեսուրը: Բայդ հա, կան սահմաններ, որոնք չպետք է անցնել: Ու ճիշտ կլինի՝ էդ սահմաններն ամեն մեկն էլ ի սկզբանե իմանա ու հարգի:
Էջանիշներ