Վերջին խմբագրող՝ Լեռնցի: 02.11.2010, 16:35:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Բիձա (02.11.2010)
Իսկ մտքովտ չի անցել ,որ գյուղացին վատ ա ապրում, հազիվ ծերը ծերին ա հասցնում, ու տեսնում ա մենակ իրա կյանքը չի տենց ու խնդրի լուծումը փնտրում ա. եթե համարում ես ,որ ուսուցչի աշխատանքը կարըորներից մեկն ա, չես մտածում խի՞ ա ուսուցիչը ետքան քիչ ստանում:Ու քո ասածը, որ քո ազգի զարգացման համար դու 3Դ մոդելավորումն ես զարգացնում, ասեմ քեզ դու փորձում ես քո գործը մեծարես.դու էտ անում ես քո համար ու քո ընտանիքի համար,ոչ մի ազգը զարգացնելու միտում չեմ տեսնում, Հակոբ ջան սկզբից պետք ա հետեվել որ մարդու իրավուննքները ոտի տակ չտան,հետո պետք ա հետեվեն որ ամեն իր գործի մասնագետ զբաղվի իրա գործով:
Իսկ ինչ վերաբերվում ա շնորհակալ լինելու պահին, թե ումից է պետք շնորհակալ լինենք ես նկատի ունեի ազատամարտիկններին: Անձամբ ես ազատամարտիկններ եմ չանաչում ովքեր իրենց տեղը չգտան Հայաստանում, ու ստիպված եղան հեռանալ երկրից:
Ինչ որ մեկը այս ֆորումում ունի՞ հավաստի տեղեկություններ Հայաստանի ներգաղթի ու արտագաղթի մասին: Կամ ինչքա՞ն է տարեկան Հայաստան արտասահմանում աշխատողների հաշվին փող փոխանցվում:Ու խի՞ չի էտ փողերի հաշվին առաջնթաց գրանցվում:
Հայերիս մեծագույն խնդիրն միմյանց նկատմամբ անտարբերությունն է:
Մարդու հետ Մարդ,Դևի հետ Դև:
Էս թեմայի շրջանակներում, կարա՞նք մի հատ ազգովի 3D խելքի գանք:
Ես էլ խադավիկ եմ ընկեր, ու կոնկրետ շառավոյների հարցերը քննարկում եմ համապատասխան թեմայում: Ձեռի հետ էլ ավտոսիրողներին խորհուրդ եմ տալիս առանց հապաղելու ապահովագրել իրենց տրանսպորտային միջոցները՝ դրիսց կամ ներսից էկած կամ հալալ քրտինքով աշխատած 3D փողերով, մինչև խորը ծերություն, աշխատունակությունը բարձր պահած:
Բիձա (03.11.2010)
Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...
Կարաս ասես օրինակ ինչի ես քաղաքականության մեջ չեմ խառնվում, կամ ինչի գյուղացուն չեմ փորձում խորհուրդ տամ? որովհետև խելքս չի հասնում ու պետք էլ չի որ հասնի, իմ խելքը իմ մասնագիտական ոլորտումա պետք աշխատացնեմ, ոչ թե սրան նրան ասեմ սխալ էս անում, սկսեմ խորհուրդներ տալ.
Դու տենց չես կարծում? Դու ինչ էս մտածում?
Վերջին խմբագրող՝ h_jak: 03.11.2010, 11:05:
Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...
Որովհետև զբաղմունք ունես, գործ ունես ձեռքիդ տակ, հնարավոր ա, որ կյանքի ողջ ծանրությունը մեջքիդ դեռ չես զգացել: Այ դրա համար չես խառնվում:
Իսկ եթե ես կաողանայի միանշանակ պատասխան տալ այն հարցին, թե ինչի ամեն ոք իր գործով չի զբաղվում, երևի ինձ նոբելյան մրցական տային:
Որպեսզի ամեն մեկը իր գործով զբաղվի, նախ պետք է, որ զբաղվելու գործ ունենա, ու այդ գործով իր պատկերացումների գոնե մինիմումով ապահովվի իր ընտանիքը: Երկրորդ, պիտի սոցիալական արդարություն տեսնի: Երրորդ, պիտի իրավական արդարություն տեսնի: Չորրորդ, պիտի ինքն իր երկրից օտարված չլինի: Հինգերորդ, պիտի ինքն իրեն քաղաքացի համարի:
Շարունակե՞մ...
Բիձա (03.11.2010)
Որովհետև զբաղմունք ունես, գործ ունես ձեռքիդ տակ, հնարավոր ա, որ կյանքի ողջ ծանրությունը մեջքիդ դեռ չես զգացել:
Հայրս մահացավ երբ ես 5 տարեկան էի, ինձ մայրսա մեծացրել, ինչի չասեմ օրա եղել որ սոված եմ քնել ու երևի հենց դա էր իմ աշխատելու և բարեկեցիկ կյանքին ձգտելու պատճառը. 16 տարեկանից աշխատել եմ, ու կպած ոչ թե ձեռի հետ. բայց ընգեր ունեմ 22 տարեկանա մինչև հիամ 10 դրամ չի վաստակել ու առանձնապես ձգտում էլ չունի. հիմա ինձ ասում էս որ կյանքի ողջ ծանրությունը մեջքիս չեմ զգացել?
սոցիալական արդարություն տեսնի? դու նկատի ունես որ արդար չի որ ջպերով մարդիք կամ լակոտներ կան? դրա բացատրությունը միայն նախանձնա, խի չունենան որ, որովհետև դու չունես? հմմմ տարբերակա. ետ ջպերովների մի մասը բիզնեսմենա , կոնկրետ ես բիզնեսից հեռու եմ ու չեմ էլ ասում խի ես չունեմ, մյուսն էլ գողա, ..., կաշառակերա,... դրանց նման էլ չեմ ուզում ապրեմ.
իրավական արդարություն տեսնի? խի չկա? կա բայց օրենքը իմացողների համարա. ես ինքս եմ հանդիպել անօրինականությունների բայց երբ որ հասկացնել տվեցի (օրենսգրքից հոդվածներ էի տպել ու հետս տարել) որ ես տեղյակ եմ օրենքից, միանգամից ամեն ինչ արագ ու օրինական ստացվեց.
պիտի ինքն իր երկրից օտարված չլինի? ոչ մեկ էլ օտարված չի, մարդիք են ուղակի իրենց օտարված համարում որպեսզի բողոքելու տող ունենան.
Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...
Ցավում եմ, չէի ուզենա նորից քեզ հիշեցնել կորուստդ: Մի համեմատի քեզ ու ընկերոջդ: Նա փող վաստակելու կարիք երևի չի ունեցել, դրա համար չի էլ փորձել վաստակել: Բայց հնարավոր ա, որ մի քանի տարի հետո ինքը քեզնից ավելի «կպած» փող աշխատի, ու ավելի լավ արդյունքի հասնի:
Չէ, կակ ռազ հենց էդ ի նկատի չունեի: Սոցիալական արդարության մեջ մտնում է նաև աշխատանքիդ դիմաց համապատասխան հատուցումը` աշխատավարձի տեսքով: Էսօր Հայաստանում աշխատանքի վարձատրությունը խայտառակ վատ ա, երբ քունավոր քիմիական գործարանում աշխատող բանվորը ամսական ստանոըւմ է 70.000 դրամ, իսկ այդ նույն գործարանի ինչ որ արտադրամասի ղեկավար ստանում, է շուրջ 1.3 մլն դրամ: Այ էս ա սոցիալական անարդարությունը: Նախանձը չի, ապեր, այլ ընդամենը նույնը ունենալու ցանկությունն ա: Դրան ասում են հասարակության բևեռացում: Երբ մի մասը ապրում ա ցոփ ու շվայտ կյանքով, իսկ մյուս մասը օրվա հացի խնդիր ա լուծում: ՄԻ քանի տարի առաջ ես համոզված էի, որ միջին խավը Հայաստանում կամաց-կամաց ավելի ա մեծանում, սակայն հիմա գտնում եմ, որ չէ, էդպես չի:
ՏԵս ասում ես գող ա, կաշառակեր ա: Բայց կյանքում մտքովտ չի անցել. որ էդ գողն ու կաշառակերը քո փողերն են գողանում ու ուտում, ու քո վրա իսկի խաբար էլ չկա: Ու ասեմ քեզ, իրանց կյանքով ապրելու համար բազմաթիվ հետևների պետք ա «օճառվել», ինչը անել ամեն մեկը իրեն թույլ չի տա, զուտ գոնե նրա համար, որ մի փոքր խիղճ, ազնվություն ու սրբություն ա մնացել հոգում:
Կներես իհարկե, բայց տեսածդ անօրինականության էն ամենաանշառ, պարզ տարբերակն ա: Մի տարի առաջ մի հատ նյութ էի դրել ստեղ, որտեղ Գյումրու քաղաքապետը, ելնելով հույժ կարևոր խնդիրներից, քաղաքապետարանի համար 2 հատ BMW X5 գնեց, անօրինականությունը նա է, երբ 2005թ-ին Երևան քաղաքում բոլոր ավտոտնակները, որոնք փոքր ինչ համապատասխանում էին քաղաքաշինական ստանդարտներին, հնարավորթյուն տվեցին սեփականաշնորհել: Արեցին, վերջացրեցին, բայց ուղիղ երեք համիս հետո կառավարությունը նոր որոշում հանեց, որ հետայսու ավտոտնակները ոչ թե պիտի ունենան հասցեներ, այլ որոշակի անհատական համարներ, որի համար պետք էր սեփականության վկայկանը հանելու գործընթացը նորից սկսել: Այսինքն` էն ժամանակվա թաղապետարան, հետո նոտար, հետո կադաստր, հետո նորից թաղապետարան: Նորից մի 50.000 փող քցելու ընտիր մեթոդ:
Այ սենց բաներն են անօրինականությունները, իրավական անարդարությունը, երբ քեզ ծառայելու համար ստեղծված կառույցը հարստահարում ա հենց քեզ:
Քանի՞ անգամ ես գնացել ընտրության: Քանի անգամ ես գնացել պատգամավորիդ կամ վարչական շրջանիդ ղեկավարի մոտ ու քեզ հուզող հարցերը նրան տվել: Քանի անգամ են համայնքիդ գույքը օտարելուց կամ որևէ կապիտալ խոշոր գործ անելուց քո կարծիքը հարցրել:
Ապեր, սրան ասում են տեղական ժողովրդավարություն, որի մասին քո «բողոքող» ազգի 99%-ը իսկի խաբար էլ չի: Տո լավ են անում, որ բողոքում են, դրա իրավունքը ունեն, էն էլ սահմանադրությամբ ամրագրված:
Վերջին խմբագրող՝ davidus: 03.11.2010, 12:29:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ