User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Պոէզներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միջնադարում մակամաների հայտնի վարպետներ էին Հարիրին և Համազանին, նոր ժամանակներում Հաֆիզ Իբրահիմը և Մուվեյլիհին նորից անդրադարձան այս ժանրին՝փորձելով դրա հիման վրա զարգացնել ժամանակակից վեպը: Մակաման երկու գլխավոր հերոս ուներ՝պատմողը, որ գործերի բերումով շատ էր ճանփորդում, և թափառաշրջիկ խաբեբան, ում յուրաքանչյուր մակամայում պատմողը պարտադիր հանդիպում էր: Խաբեբան ամեն անգամ անճանաչելիորեն կերպարանափոխված էր լինում և նոր խարդախություն էր մոգոնում, և միայն պատումի վերջում էր պատմողը նրան կարողանում ճանաչել: Մոտավորապես նման էր եվրոպական խաբեբայական նովելին: Պատկերացնելու համար կարելի է հիշել նաև Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը»: Խարդախը նաև լավ ճարտասան էր, իր ճառերը արտասանում էր ռիթմավորված արձակով, դասական տաղաչափությամբ գրված բանաստեղծություններ էր նաև սիրում արտասանել: ԱԱյնպես որ մակաման ոչ միայն ձև էր, այլև բովանդակություն: Տվյալ դեպքում, հարգելի Սամբիթբաբա, Ձեր մակամի փորձը չի հաջողվել ԱԱսեմ որ զուտ ձևային առումով էլ փորձ կատարել արաբական դասական գրականությանը բնորոշ ռիթմավորված արձակը օգտագործել հայերեն ստեղծագործություններ գրելիս, անիմաստ է: Նախ ռիթմավորված արձակն ինքնանպատակ չի եղել, դա գալիս է դեռ այն ժամանակներից, երբ գիր չի եղել, և կարևոր ինֆորմացիան՝դիցաբանական, պատմական, բանահյուսական, բժշկական և գիտական, փոխանցվում էր շուրթից շուրթ, և անհրաժեշտ էր այն հիշել անգիր, իսկ ռիթմավորված խոսքը ավելի հեշտ է հիշել: Արաբները նորագույն գրականության մեջ հրաժարվել են սաջից, բնականաբար: Երկրորդ, սաջը, ինչպես նաև արաբական պոեզիային բնորոշ տաղաչափությունը հիմնված են արաբերեն լեզվին բնորոշ, այսպես ասենք, երկար ու կարճ ձայնավորների հիման վրա, ինչը հայերենում չկա, ուստի զուտ ձևային առումով հայերեն մակամ գրելն անհնար է: Այնուամենայնիվ, խորհուրդ տալիս եմ մակամաներ կարդալ, մի քիչ բարդ է դրանց ընթերցանությունը, բայց զուտ մշակութային ուսումնասիրության տեսակետից անչափ հետաքրքիր է:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (19.10.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,752
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Միջնադարում մակամաների հայտնի վարպետներ էին Հարիրին և Համազանին, նոր ժամանակներում Հաֆիզ Իբրահիմը և Մուվեյլիհին նորից անդրադարձան այս ժանրին՝փորձելով դրա հիման վրա զարգացնել ժամանակակից վեպը: Մակաման երկու գլխավոր հերոս ուներ՝պատմողը, որ գործերի բերումով շատ էր ճանփորդում, և թափառաշրջիկ խաբեբան, ում յուրաքանչյուր մակամայում պատմողը պարտադիր հանդիպում էր: Խաբեբան ամեն անգամ անճանաչելիորեն կերպարանափոխված էր լինում և նոր խարդախություն էր մոգոնում, և միայն պատումի վերջում էր պատմողը նրան կարողանում ճանաչել: Մոտավորապես նման էր եվրոպական խաբեբայական նովելին: Պատկերացնելու համար կարելի է հիշել նաև Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը»: Խարդախը նաև լավ ճարտասան էր, իր ճառերը արտասանում էր ռիթմավորված արձակով, դասական տաղաչափությամբ գրված բանաստեղծություններ էր նաև սիրում արտասանել: ԱԱյնպես որ մակաման ոչ միայն ձև էր, այլև բովանդակություն: Տվյալ դեպքում, հարգելի Սամբիթբաբա, Ձեր մակամի փորձը չի հաջողվել:)) ԱԱսեմ որ զուտ ձևային առումով էլ փորձ կատարել արաբական դասական գրականությանը բնորոշ ռիթմավորված արձակը օգտագործել հայերեն ստեղծագործություններ գրելիս, անիմաստ է: Նախ ռիթմավորված արձակն ինքնանպատակ չի եղել, դա գալիս է դեռ այն ժամանակներից, երբ գիր չի եղել, և կարևոր ինֆորմացիան՝դիցաբանական, պատմական, բանահյուսական, բժշկական և գիտական, փոխանցվում էր շուրթից շուրթ, և անհրաժեշտ էր այն հիշել անգիր, իսկ ռիթմավորված խոսքը ավելի հեշտ է հիշել: Արաբները նորագույն գրականության մեջ հրաժարվել են սաջից, բնականաբար: Երկրորդ, սաջը, ինչպես նաև արաբական պոեզիային բնորոշ տաղաչափությունը հիմնված են արաբերեն լեզվին բնորոշ, այսպես ասենք, երկար ու կարճ ձայնավորների հիման վրա, ինչը հայերենում չկա, ուստի զուտ ձևային առումով հայերեն մակամ գրելն անհնար է: Այնուամենայնիվ, խորհուրդ տալիս եմ մակամաներ կարդալ, մի քիչ բարդ է դրանց ընթերցանությունը, բայց զուտ մշակութային ուսումնասիրության տեսակետից անչափ հետաքրքիր է:
    Ինչ խոսք, որ` շնորհակալություն, սիրելի Շինարար, այս համառոտ և ամփոփիչ տեղեկատվության համար, շնորհակալություն բոլոր այն ֆորումցիների կողմից, ովքեր հետաքրքրությամբ տեղյակ դարձան գեղարվեստի հետաքրքիր մի ձևի, որը շատ հազվադեպ է հանդիպում այսօր: Չնայած, այդպես էլ չհասկացա, թե ի՞նչը Ձեզ առիթ տվեց այդ աշխատանքը կատարելու: Իմ պատասխանի մեջ ոչ մի կերպ չի ասվում, որ ես տեղյակ չեմ այդ ամենին, ես երկու անգամ վերանայեցի գրածս: Իսկ պատճառը, որ պատասխանեցի Ձեր տված հարցին կարճ ու համառոտ, այն էր, որ հարցն էլ էր կարճ ու համառոտ, ու շատ չխորանալու համար հենց այդպես գրեցի, նախապես զգուշացնելով. կարճ ասած: Իմիջիայլոց ասեմ, որ գործը գրված է 1973-77 թթ. ժամանակահատվածում, իմ ուսանողական տարիներին, ու թե ինչո՞ւ եմ գրել "Մակամի փորձ", Աստված գիտի: Հավանաբար, չգիտեի, (հիմա էլ չգիտեի` մինչև Ձեր ասելը), թե ինչ է սաջը, որ գրեի "Սաջի փորձ": Չնայած, հազիվ թե. մի տեսակ դուրս չի գալիս, "Մակամի փորձն" ականջիս ավելի հարազատ է հնչում:
    Եվ հետո, ես չգիտեմ, մեր բոլորի կողմից հարգված Աբու Մուհամմեդ ալ-Քյասիմ Ալ Հարիրին գիտե՞ր, թե՞ չգիտեր, թե ինչ է նշանակում "Սաջ", բայց այնուամենայնիվ իր նովելների գիրքը նա անվանեց "Մակամներ":
    Մի հարց. իսկ Դուք մակամներն արաբերեն եք կարդացե՞լ: Ես, օրինակ, արաբերեն չգիտեմ ու չունեմ հնարավորություն վայելել բնական լեզվով գրված մակամների հաճույքը: Հարիրիի իմ գիրքը ռուսերեն թարգմանությամբ է և, գիտեք, ըստ ինձ` արտակարգ է թարգմանված: Հուսով եմ, որ կգտնվի մեկը (եթե արդեն չի գտնվել), որ շատ լավ հայերեն թարգմանություն կանի: Ցանկանում եմ ասել, որ թույլ տվեք չհամաձայնվել հայերենով մակամներ գրելու անհնարությանը: Կարծում եմ, կարելի էր այլ կերպ արդարացնել հայերենի և մակամի անհամատեղելիությունը. ուղղակի հայ հոգին մակամի հոգի չի ու չի էլ եղել:

    Հ.Գ. Ճիշտ է, այսքան խոսքերի մեջ մոռացանք իմ "Թախիծը", բայց ոչինչ, մեծ բան չենք մոռացել:

  4. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներողություն, հարգելիս, որ փորձեցի իմ կարծիքը հիմնավոր գրել, էլ չեմ անի

  5. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,752
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներողություն, հարգելիս, որ փորձեցի իմ կարծիքը հիմնավոր գրել, էլ չեմ անի:)
    Շատ տխուր կլիներ, եթե դա լիներ Ձեր միակ որոշումը իմ հանդեպ:
    Ես ասացի իմ կարծիքը "Թախիծի" ձևով: Դուք ասացիք Ձեր կարծիքը` իմ կարծիքի մասին: ՈՒ եթե այն ինձ չհամոզեց, ես պետք է լռեի՞:

  6. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ տխուր կլիներ, եթե դա լիներ Ձեր միակ որոշումը իմ հանդեպ:
    Ես ասացի իմ կարծիքը "Թախիծի" ձևով: Դուք ասացիք Ձեր կարծիքը` իմ կարծիքի մասին: ՈՒ եթե այն ինձ չհամոզեց, ես պետք է լռեի՞:
    Դե, չգիտեմ, թե էլ ոնց պետք էր կարծիքը հիմնավորել, որ համոզիչ թվար, ինչ վերաբերում է Հարիրիի` սաջի մասին իմանալուն, բնականաբար նա գիտեր, թե դա ինչ է, սաջը տաղաչափական ձև է, սաջ չեն գրում, գրում են սաջով, դե ասենք ինչպես յամբը, անապեստը և այլն:

  7. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,752
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, չգիտեմ, թե էլ ոնց պետք էր կարծիքը հիմնավորել, որ համոզիչ թվար, ինչ վերաբերում է Հարիրիի` սաջի մասին իմանալուն, բնականաբար նա գիտեր, թե դա ինչ է, սաջը տաղաչափական ձև է, սաջ չեն գրում, գրում են սաջով, դե ասենք ինչպես յամբը, անապեստը և այլն:
    Ճիշտն ասած, ես էլ առանձնապես չեմ հասկանում այս բանավեճի պատճառը: Եթե վերադառնանք սկզբին.
    տրվեց հարց. "(Մակամի փորձ) Ի՞նչ է նշանակում:"
    պատասխան. "Կարճ ասած` չափածոյացված արձակ:"
    Սիրելի Շինարար, միգուցե իմ հայերենի իմացությունը բարձր չէ և ես ինչ-որ բան սխալ եմ հասկանում: Չեմ վիճում, շատ հնարավոր է, և այդ դեպքում խնդրում եմ ներել ինձ տգիտությունս: Եվ շատ ուրախ կլինեի նույնիսկ, որ Դուք հանեիք այդ երկու հիմար բառերը `"Մակամի փորձ", ինչը ես պետք է արած լինեի: ՈՒղղակի, գիտե՞ք, մտածում էի, որ եթե ներկայացնում եմ իմ պատանեկությունը, ուրեմն թող լինի այնպես, ինչպես եղել է այն ժամանակ: Ստացվում է, սխալվել եմ:
    Այնպես որ, եթե հնարավոր է, հանեք, խնդրում եմ, և եկեք մոռանանք այս բանավեճը:

  8. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,752
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԵՍ ՈՉԻՆՉ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ ՔԵԶ ԲԱՑԻ ԱՅՆ,
    ՈՐ "ՍԵՐ"-Ը ԲԱՌ Է, ԲԱՂԿԱՑԱԾ ԵՐԵՔ ՏԱՌԻՑ


    1

    Մոլորատխուր եմ ես:
    Մոլորապարտ եմ:
    Մոլորա... մոլոր եմ ես:

    Եվ այս անպետք մոլորամտությունն այնքան է հիասթափ, այնքան` անորոշ,
    Որ անտարբեր եմ նույնիսկ ու չեմ զգում ոչինչ:
    Մոլորատխուր եմ ես,
    ու չեմ հիշում քեզ:

    ՈՒ չեմ հիշում քեզ:
    ՈՒ չեմ հիշում քեզ ու եթե հիշում եմ անգամ,
    Հիշում եմ ոչ որպես կարոտ, ոչ որպես երազ նույնիսկ:
    Նույնիսկ երեկոյին, երբ թանձրանում է ճիչն անգամ,
    Երբ չափի միավոր է ստանում իմ թախիծը նույնիսկ,
    Երբ հասնում է ժամը, որ գալու ես աչքիս,
    Որ գալու ես` լցվես, մե՜ջըս, վայրկյա՜ն-վայրկյա՜ն, -
    Ես չե՛մ հիշում քեզ, ո՛՛՛չ,
    այդ վայրկյանին անգամ:

    2

    Մտամոլոր եմ ես,
    Մտա... ցրիվ, ...տխուր,
    Մտա... դժբախտ եմ ես:

    Միտքս եռում կարծես,
    միտքս քոր է գալիս,
    Միտքս քոր է գալիս,
    խենթացել է կարծես:
    Խենթացել է կարծես,
    ու խենթ` պար է գալիս,
    ՈՒ խենթ պար է գալիս,
    խենթացել է կարծես:

    Այդ վայրկյանին դաժան,
    երբ ես խենթ եմ ասես,
    Երբ ես խենթ եմ ասես,
    գուցե հենց այդ վայրկյան
    Պետք է լինես կողքիս,
    պետք է մի խոսք ասես,
    Պետք է լինես կողքիս,
    որ ինձ մեռած չզգամ:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ohanyan (27.02.2011), Արևածագ (28.02.2011)

  10. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,752
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ

    Մոխրամանի վրա
    եռում է արցունքիս կաթիլը
    Ծխախոտս ի մի է բերում
    սիրոս խոշտանգումների ցավը:
    Արցունքիս կաթիլը ճողոպրում է այտիցս
    ու մտնում բերանս:
    Դա նույնն է, որ այն ոչ թե դուրս թափվեր,
    այլ լցվեր աչքս:
    Բայց թող լցվեր աչքս միայն
    քո ժպիտը,
    քո սերը,
    քո կյանքը:

    Արցունքիս փաթիլը խառնվել է հոգուս:
    Խառնվել է հոգուս: Չէ, խառնվել է արյանս:
    Եվ այդ կեղտոտո արյունը սիրտս է թունում,
    Ծխախոտի ծուխն էլ թունավորում է թոքերս:

    Ես այժմ երազի մեծ պակասորդ ունեմ:
    Պատճառն այն է, որ այժմ,
    երբ փակում եմ աչքերս,
    Փակ աչքերով նույնպես քեզ չեմ տեսնում:

    Իսկ թե երազ լինե՞ր... Իսկ թե երազը գա՞ր,
    Ի՞նչ ես կարծում, գուցե
    Սերդ ինձ մո՞տ լիներ:
    Գուցե այս ճնապարհն էլ այսքան երկար
    Չլինե՞ր:

    Գուցե այս անտանելի լռության պատճառը
    չլինե՞ր այն,
    Որ ճամփան է հեռու:
    Գուցե այս երկար ճամփան և հանդիպման դադարը
    Քո սիրո վրա ազդել չէ՞ր կարողանալու...

    Ոչ, պատճառը դա չէ, այս բոլորը սուտ է,
    սեր իմ,
    Եվ այս ամենին մի պատասխան կա միայն.
    սերդ քիչ է, սեր իմ...
    Եվ սրանից հետո ինձ մնում է մի բան.
    իրենց տեղը դնել բոլոր իրերին:

    Առաջին հերթին ես կվերցնեմ
    Մոխրամանի վրա եռացող արցունքիս կաթիլը
    ու կդնեմ այտիս.
    Մոխրամանը տաք է, նրա վրա կարճ է կաթիլի կյանքը:
    Այտս սառույց է, քար է,
    ապառաժ է հիմա,
    Գուցե նրա վրա կաթիլը
    հավերժ կմնա՞...

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lem (20.11.2012), Lusntag Lusine (07.07.2013), Ohanyan (10.03.2011), Արևածագ (20.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •