Վիշապ-ի խոսքերից
Չուկ, շատ անկեղծ մի բան ասեմ. ես ջահել վախտս էնքան հարիֆ էի, չես պատկերացնում: Հիմա էլ էլի մեջս մի քիչ մնացել է հարիֆությունը՝ մարդկանց վստահում եմ: Բայց անկեղծ ասեմ՝ ջահել վախտ որ շատ բան դեռ չգիտեի, նաև վախկոտ էի: Ուրեմն առաջ, որ մեկը խարդախություն էր անում ու ինձ փորձում էր ֆռռացնել, դեռ միանգամից չէի հասկանում, թակարդն էի ընկնում: Հետո որ ուշոտ գիտակցում էի, որ ինձ ֆռռացրել են, հանդուրժողականություն+հարիֆություն+վախկոտություն ու տենց կուլ էի գնում, իսկ ֆռռացնողները ավելի էին լկտիանում: Դե նկատի ունեմ ասենք պետական ապարատի աշխատող մեկը իրեն թանկացնում է կաշառք ուզելու համար, տունս էին ուզում ձեռիցս խլել մի չեղած բանկի աշխատողներ, կաշառակեր ստախոս դատավորներ, և այլն...
Միայն իմ սեփական սխալների վրա ես հասկացա, որ կյանքը լի է ստահակներով ու որ բազմաթիվ ստահակներ սատկած էշ են ման գալիս, որ նալերը հանեն: Դա է իրենց ապրուստի միջոցը: Ու նաև հասկացա, որ ստահակները չեն կարող քաջ լինել, հերիք է մի հատ ջղային շշպռելը ու սրանց աչքերը կլորանում է, շշմած լլկվում են, մի քիչ էլ օրենքից բանից նաեզդ ես անում, կուկուռի ձագ են դառնում: Դու գիտե՞ս ես հիմա տարեկան ինչքան գումար եմ խնայում, չեղած խախտումների համար պետավտոտեսուչին չվճարելու, չեղած օրենքով ժեկի, թաղապետարանի աշխատողներին անիմաստ փողեր չտալու վրա: Ճիշտ է դեպքեր են լինում, որ ահագին ներվեր եմ փչացնում, բայց այդպես ավելի լավ է, գոռգոռում եմ, թույնը մեջիցս դուրս է գալիս, ոչ թե կուլ եմ գնում ու թույնը պահում մեջս: Հասկանու՞մ ես: Ապեր, նաղդ գոռգոռալով ու մահակ թափ տալով հարցը շատ արագ լուծվում է, ի տարբերություն տարբեր ատյաններում քարշ գալուց ու իրավունքները պաշտպանել խնդրելուց: Մեկ էլ հասկացել եմ էլի մի շատ կարևոր բան. Երկաթը տաք տաք են ծեծում: Հետո նորից տաքացնելը դժվար է: Ոչ թե ինձ խելացի եմ ուզում ցույց տալ, այլ հակառակը, անկեղծ ասում եմ, որ միասին հասկանանք մեր անխելքությունը, մեր իրական խնդիրները, որ ճշմարտությունը բետոն էլ կծակի, իսկ կեղծիքներով, ստերով, թուլամորթությամբ ոչնչի չենք հասնելու: Այնպես որ մի արդար լոմով կարելի է հարյուր անարդար կալաշնիկավորի գլուխ ցխել:
Վստահիր ուժերիդ, հավատա լոմի զորությանը:
Էջանիշներ