Այս թեմայում քննարկենք կոմիքսներ: Վերջերս այս ոլորտն ինձ լավ տարել է:
Շատերը կոմիքսները համարում են «թեթև» ու «անլուրջ» երևույթ: Այդ մարդկանց խորհուրդ կտամ սնոբ չլինել ու մի փոքր կարդալ:
Իհարկե, ես համաձայն եմ, որ Սուպերմենը լրիվ սանտաբարբարա է (չնայած լավ թողարկումներին): Բայց կոմիքսները չեն սահմանափակվում Սուպերմենով:
Շատ ժամանակակից գրքեր թողարկվում են նաև «գրաֆիկական վեպի» կոմիքսային ֆորմատով: Ոմանք կարող են ասել, թե դա գրականության ու ընթերցողի երևակայության համար վատ է բլա-բլա-բլա, բայց մյուս կողմից՝ նույնն ասում էին կինոյի մասին:
Փաստ՝ գրաֆիկական վեպը ոչ մի դեպքում չի փորձում դասական գրականությունը դուրս մղել շուկայից: Մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ նկարիչն էլ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում ունի, գրաֆիկական վեպը դառնում է արվեստի լրիվ այլ ֆորմատ:
Երբ խառը պատմությունների արդյունքում Warner Brothers-ը (որոշ մարդիկ պնդում են, որ ընկերության անունը 666 անգամ թարս կարդալով կարելի է կանչել Մեծն Կտուլհուին) դադարեցրեց Դարրեն Արոնոֆսկու «Ֆոնտան» ֆիլմի ֆինանսավորումը, Արոնոֆսկին նկարիչ Քենթ Ուիլլիամսի հետ նախնական սցենարով գրաֆիկական վեպ սկսեց նկարել: Արանքում նա վերափոխեց սցենարն ու ֆիլմը նկարահանեց շատ ավելի փոքր բյուջեով, այնպես որ գրաֆիկական վեպն ու ֆիլմը դուրս եկան գրեթե միաժամանակ: Դիմավորեք՝ «The Fountain, a Graphical Novel».
Այո, երբ կոմիքսի վրա վատ հեղինակ է աշխատում, այն ստացվում է խիստ մակերեսային ու գրեթե միշտ մարտական տեսարանների վրա հիմնված: Դա առավել տարածված է մանգայում (ճապոնական կոմիքսներ): Օրինակ՝ «Fairy Tail».
Նարուտոյի մասին էլ չխոսեմքանի hellium-ը մազերս չի պռճոկել:
Բայց հենց նույն մանգայի մեջ՝ հիանալի աշխատանքներ.
Կոմիքսների ոլորտում են աշխատում այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Ալան Մուրը («V for Vendetta», «Watchmen», «Promethea»), Ֆրենկ Միլլերը («Batman: Year One», «Sin City», «Ronin»), Նիլ Գեյմանը («Sandman», «Books of Magic», «Harlequin Valentine»), Մայքլ Մուրկոկը («Elric: The Making of a Sorcerer», «Swords of Heaven, Flowers of Hell», «Michael Moorcock's Multiverse»), նույնիսկ Սթիվեն Քինգի հայտնի «The Dark Tower» շարքի նախաբանը ՝ «Gunslinger Born», «The Long Road Home», «Treachery», «The Fall of Gilead», «Battle of Jericho Hill» կոմիքսների տեսքով:
Այնպես որ՝ կոմիքսները շատ բան ունեն հակադրելու ժանրի քննադատներին: Իսկ եթե ինչ-որ մեկն ասի, որ միևնույն է՝ գրականությունն իր խորությամբ գերազանցում է կոմիքսներին, թող հիշի «Twilight»-ը: Թող հիշի ու սարսափի:
Էջանիշներ