Ամենաանասուն բանն ա, երբ մարդկանց հատկությունները միջինացնում են ու դրա հիման վրա նման հաշվարկներ են կատարում:
Տարիքի առումով. կարող ա նենց բիձա լինի, որ էն ամենամուգ շուշեքով, ամենասպիտակ Նիվա քշող ամենաջահել տղուց էլ ավելի դուխով արագ քշի: Ու հակառակը, կարելի ա գտնել բազմաթիվ երիտասարդ վարորդներին, ովքեր անվադողով նույնիսկ մրջյուն չեն լխճի:
Ստաժի առումով. արի ու մի ասա, մարդ կա տուպոյ ա, մարդ էլ կա, մոզգ ա: Ընդունակ մարդը 10 օրում կարա բարձրակարգ վարորդ դառնա, իսկ տուպոյը կարող ա 10 տարի քշի, բայց էլի շաբաթը մեկ ավարիա տա: Ես էլ կարամ հակառակը պնդեմ, կարամ իրավացիորեն ասեմ, որ բիձեքի վթարի շանսը ավելի մեծ ա, քանի որ տարիքի հետ թե՛ տեսողությունը, թե՛ լսողությունը, թե՛ հոտառությունը (մարդ ես, կարող ա գազի բալոնը բաց ա թողնում), թե՛ ռեակցիան վատանում են, իսկ մեռնելու շանսերը, այդ թվում` ղեկի վրա հանկարծամահ լինելու, մեծանում են:
Ավելի լավ ա բարձր գին նախատեսեն նրանց համար, ովքեր տեխզննման թուղթը լեւի են ձեռք բերում:
Մի խոսքով, յախք… փող կլպելում մի հատ են…

Էջանիշներ