Իսկ եթե աղջիկը ասումա, որ չի սիրում էլ ու ուրիշի ա հավանում(բայց ետ տղու նկարներն ա տեսել ու հեռախոսով ա խոսում), բայց մինչ էտ կարելիա ասել նշանվելու շեմին էինք,ես դեպքում ինչ կասեիք՞
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
հենց էնպես ոչինչ չի լինում: Առաջի տարվա սերը 10 տարվա սիրո հետ կհամեմատե՞ս: Երբե՛ք: Մարդիկ կան ովքեր տարիների ընթացքում իրար ավելի են սիրում, որովհետև տեսնում և գնհատում են միմյանց մեջ գծեր, որոնք սկզբում չեն տեսել: Ինչի՞ ա թվում, որ եթե հենց սկզբից սիրեցիր էլ չսիրելու հիմքեր չես ունենա: Ի՞նչ խաբկանք ա դա: Սիրուն աչքերի համար չէ որ միայն սիրում են: Սիրուն արժանանալ ա պետք: Այլապես կմարի: Բնկան էլ ա, որ կմարի: Շատ հնարավոր ա փոխակերպումներ էլ ստանա - կապվածություն, կախվածություն... և այլն, բայց միշտ նույն բոցավառը չի: Այլապես մարդիկ չէին բաժանվի:
Ի վերջո շատերը սիրահարվելով կյանքները կապում են մեկի հետ ում երբեք էլ չեն սիրում :
Սերը կոնստանտ մեծություն չի, որ չկարանա մարի ու ստեղ բացարձակապես կապ չունի իսկական սեր ա, թե՞ սութի-մութի: Կարող ա մեկին հինգ օր սիրես, ավելի շատ սեր ապրես, ավելի շատ բան ստանաս ու ավելի իսկական լինի, քան մյուսին որին կսիրես հինգ տարի գուցե և ավելի:
---------- Ավելացվել է՝ 00:21 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:17 ----------
Մի եղեք պասիվ, այցելեք մասիվ:![]()
Чеширский КотЭ
Նախքան այս շաաաաաաաատ նուրբ հարցին բուն իմաստով մոտիկանալը, ասեմ, որ մարդը բազմասեր է: Այսինքն, համաձայն չեմ այն մարդկանց տեսակետի հետ, երբ ասում են , որ մարդու սիրտը կարող է սահմանափակվել միայն մեկ սերով, որքան էլ այդ սերը ամբողջական և խորը լինի մարդը իր էությամբ բազմասեր է: Տղամարդիկ սիրահարվում են բազում աղջիկների և հակառակը: Եվ եթե մարդը էությամբ այդպես է, իմ կարծիքով, մարդուն ստիպել սիրել ուղղակի միայն մեկին դա նույն է, որ մարդուն ստիպես մահացած ապրի իր ողջ կյանքը: Այստեղ ասում են մեղք է գործում ոչ թե գողը, այլ այն մարդը որը իրեն հատկացված կյանքի ժամանակհատվածը չի կարողանում ապրել լիարժեք:
Վերը նշվում է< խոսք ենք տվել >արտահայտությունը, սակայն սերը ինքը իրենով պետք է խոստումների վրա հենված չլինի: ինչպես տեսնում ենք եվրոպան հասկացել է դա: Նույնիսկ մարդ ինքն իրեն է դժվարությամբ խոսք տալիս , նույնիսկ փոքր ժամանակահատվածի համար, ուր մնաց այս հարցում մարդը գնա սեփական էությանը հակառակ և խոսք տա ապրել, իր իսկ ստեղծած սիրո բանտում ողջ կյանքը: Հաջորդ նշվածի մասին ասեմ, որ լրիվ ընդունում եմ, որ մարդը մնում է մարդ անկախ սեռից, ազատությունը սիրելու, սիրվելու, մնալու չմնալու տրված է թե տղամարդկանց , թե կանանց: իհարկե, Հայաստանում և բազում երկրներում դեռ գործում է մարդուն ճորտ դարձնելու պրակտիկան, որը կիրառվում է հենց կանանց վրա: Իսկ լուծումը տեսնում եմ սեփական կյանքը լիարժեք ապրելու մեջ, պետք է վերջ տալ ձևին և սկսել նորովի մտածել: Այսինքն պետք է նոր կյանք սկսել: Սա նախ լավ է երեխաների համար, քանզի երեխաները երբևէ պարտավոր չեն ծնողների ծանր, տխուր հայացքները տանել, բացի այդ լավ արտահայտություն կա ազատությունս ավելի եմ գնահատում քան սերը: Այ երբ կարելի լինի սիրո միջոցով հասնել իսկապես ազատության դա արդեն դրախտ է: Մի խոսքով գտնում եմ, որ բաժանվելը ամենակարճ, ամենաիրատեսական ուղին է:
Սլիմ, նայիր (որ դու ես խոսում, էլ ո՞նց գազազեմ): Հենց նույն հայկական տարբերակով: Քո կարծիքով, էդ պրոբլեմն ունեցող մարդը (որի ընտանիքը պահող միակ ուժը, նշեմ, ուրիշների առաջ տված խոստումն ա), քո կարծիքով սիրո հետ կապված բավականաչափ փորձ ունեցե՞լ ա մինչև հարսանիքը, որ իմանա՝ սերն ինչ ա: Կամ էլ, ասենք, երկա՞ր ա մտածել, նախքան համաձայնություն տալը:
Կարծում եմ, որոշման համար ափսոսալու սերմերը համաձայնության պահին արդեն ծլել էին:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Հա Ռայ ՋԱՆ, էն որ փորձ չի եղել , ճիշտ ես, ես էտ չէի մտածել, ուղակի երբ ես եմ ասել , որ սիրում եմ , ասածս հենց էտ էլ նշանակելա, դրա համար կարծեցի էս մարդն էլ իմացած կլինի էտքան մարդու մոտ ինչա խոսում ու ինչա խոստանում: Դրա համար էլ վստահորեն ասում եմ , որ եթե սեր լիներ չէր մարի: Հնարավորա չեն սիրել, իրանց թվացելա, էտ պարագայում, ճիշտը էն կլինի, որ գնան մարդա իրա ճանապարհով:
Полюбить так короля, своровать так миллион
Король +
Rhayader (07.10.2010)
կարաս դավաճանես կնոջդ կամ ամուսնուդ առերևույթ, եթե խանդեց ուրեմն կորած չի, իսկ եթե չէ… կարաք բաժանման թղթաբանությամբ զբաղվել, ավելի հանգիստ կապրեք
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ռայ, բայց ինձ թվում ա, որ Արևածագի ասածը կանանց չէր վերաբերվում միայն, այլ տղամարդկանց էլ հավասարաչափ։
Ցանկացած փոխհարաբերություն էլ պահանջում է ինչ որ չափի զոհաբերություն։ Դու էլ կյանքումդ զոհաբերություն արած կլինես քո ընկերների համար։ Նույնը ընտանիքում՝ մտերիմ ընկերոջդ՝ կողակցիդ համար։
…Հասնելով քննարկումների 2-րդ էջը, ինձ այլ հարց հետաքրքրեց՝ մեզանից քանի՞սն ունեն ամուսանական համատեղ կյանքի առնավազն 10 տարվա փորձառություն:Ի՞նչ անել եթե տարիների սերը մարում է
Չեմ կարծում թե թեմայի հեղինակին ուղղակի «զրույց չրթելու» մարմանջն էր տանջում հարցադրումը ձևակերպելիս… անտակտություն չհամարեք ասածս, բայց «անփորձներով» փորձում ենք «փորձ հաղորդել», կամ թեկուզև՝ դատողություններ անել մեզ համար ապագայի դեռևս փակ դռներից այն կողմ գտնվելիքի մասին…
Jarre (08.10.2010)
ուրեմն հըլը սիրում ա… բայց ամեն ինչ կորած ա… էդ էլ երրորդ վարյանտն ա…
---------- Ավելացվել է՝ 03:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 03:25 ----------
հանգիստ բաժանվեք եթե կյանքն անտանելի է… բաժանումը լուծում է ոչ թե հանցագործություն… անցանկալի ամուսնությունը, կամ մարած սերը կարող է մարդու մեջ վատագույն հատկություններն առաջ բերել՝ հատկություններ որոնց գոյության մասին ինքդ էլ չես իմացել…
Ինչ էլ որ լինի, առաջին քայլը նստել ու ազնիվ զրուցելն է… որ ասում եմ ազնիվ ինկատի ունեմ ԱԶՆԻՎ, դրանից վնաս չկա, դա միայն հարցի հանգուցալուծման կտանի, մեռյալ կետից կշարժի… դրանից հետո դուք ինքներդ ձեր ուրույն լուծումը կգտնեք… բանաձև չկա…
ամենակարևորը ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆՆ է… ոչինչ չթաքցնելը, հակառակ դեպքում նորից նույն խնդրի առաջ ես կանգնելու… պատկերացրու բավականին հետաքրքիր ընթացք կարող է ունենալ…
իմիջայլոց կինն էլ կարող է (իրավունք ունի) սիրեկան ունենալ… սա քեզ տղամարդ է ասում… բայց դա լուծում չի
Հ.Գ. ամենադժվարը լինելու է ճշմարտության հետ հաշվի նստելն առանց մեկմեկու կշտամբելու ու մեղադրելու… սա շատ դժվար բան է, բայց պիտի արվի… ուրիշ ճանապարհներ էլ կլինեն, բայց ես սա եմ գերադասում
քեզ հաջողություն… եթե սիրտդ շատ նեղվի, մտի Ակումբ գրի, ստեղ ենք
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 08.10.2010, 03:50:
իսկ ինչ՞ է սերը: որն է սիրո բանաձև: Հավերժական, մարդու ամենաադեմագոգիկ հարցերից մեկը չէ՞
սերը չի կարող վերափոխվի: ընդանրապես, մարդու կյանքում ոչինչ էլ չի վերափոխվում: ընդամենը մի "բանին" փոխարինում է մյուս "բանը":
այլ կերպ ասած. տիեզերքը դիսկրետ է, այլ ոչ չէ անընդատ: և մեկի վերջը համընկնում է մյուսի սկզբի հետ, քանի որ վակոււմը ՝ դա տիեզերական անոմալիա է:
ասածս էն է. որ սերը չի կարղ վերափոխվել: այն կարող է մեռնել, մարել, հանգել…
բայց ի բարեբախտություն մարդուն, և մասնավորապես հայ մարդուն, մարդիկ ամուսնանում են ոչ միայն սիրո հիման վար, այլ ամուսնական ու հետամուսնական ընթացքը դա մի դինամիկ պրոցես է, որտեղ մի գերակա զգացմունքին կարող է փոխարինել և հիմնականում փոխարինում է այլ գերակա զգացմունքներ ու նաև տրամաբանական ու ընդանուր շահեր: Հաճախ, երջանիկ կոչվող զույգերում այսպես կոչված նախաամուսնական ու մեղրամիսաին սեր կոչվածին, որը հիմնականում գրգիռներ են /ոչ միայն սեքսուալ առումով/ որպես պրիարիտետային ՝ փոխարինելու է գալիս մոտ ընկերության և միմյանց փոխլրացնելու գործոնը:
…
իսկ բաժանումը՞… դա Հայաստանում հիմանկանում ունի ֆինանսական հիմքեր: հիմնականում ֆինանսական խնդիրենրի հիման վրա են մարդիկ իրար կյանք ուտում ու դառնում իրար ատելի :
կյանքը շատ ավելի հասրակ ու պարզ մի իրողություն է, քան դա արտացոլվում է մեր ուղեղներում:
մարդուն երջանիկ լինելու համար շատ քիչ բան է պետք: սիրած միրած, դրանք փայլուն մատրիեաներ են, որոնք պատրաստված են անարժեք նյութի հիմքի վրա:
Վերջին խմբագրող՝ dvgray: 08.10.2010, 05:41:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ