Էլեկտրոնային սարքերի հուսալիությունը գնահատող մի կոր կա, որը բնութագրում ա խափանման հավանականությունը կախված օգտագործման ժամկետից: Ուրեմը սկզբում՝ առաջի մի տարում, էդ հավանականությունը մեծ ա՝ բոլոր գործարանային դեֆեկտները, եթե այդպիսիք առկա են, իրանց մասին զգացնել են տալի, հետո կորը սկսում ա նվազել, մի քանի տարի հետո կրկին մանր-մանր կորը սկսում ա աճել՝ արդեն մաշվածությունն ա իրանը ասում: Հիմա ասածս ինչ ա՝ էդ գործարանային դեֆեկտները բացառելու համար մի քիչ երկար ա պետք իրար ճանաչել մինչև ամուսնանալը, բայց էնքան երկար չէ, որ մաշվածությունը սկսի իրանը ասել:
Էսքանը ներածություն
Իսկ կոնկրետ հարցադրումը կոնկրետ իրավիճակից կախված լուծում ունի: Ամեն մարդ ինքն ա որոշում, ոնց վարվի: Հարյուր պարամետրով օպտիմալացման խնդիր ա: Նայած ում համար որ պարամետրի դեմը ինչ գործակից ա գրած: Հետո «սերը մարելը» տարբեր ա լինում: Կարող ա մի թեթև մարել ա ու վերջ, կարող ա մեկն ու մեկը ուրիշին ա սիրում, կարող ա ոչ միայն մարել ա, այլև ֆիզիկական հակակրանք՝ զզվանք ա ի հայտ եկել, երեխեք կան կամ չկան, 30 տարեկան են ամուսինները, թե 70, ու տենց մինչև բնակարանային պայմաններ, ժեկի թուղթ, հարևանի բամբասանք, բարեկամների ինֆարկտ …
Էջանիշներ