Ի՛նչ անել նմանատիպ ճիճուների հետ, հը՛: Ու խի՛ ա դա հատուկ մենակ տղերքին:
Ի՛նչ անել նմանատիպ ճիճուների հետ, հը՛: Ու խի՛ ա դա հատուկ մենակ տղերքին:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ես կարծում եմ, որ չարժե նման խոսքերին զոհ գնալ: Որովհետև մեր օրերում ամեն մարդ մտածում է միայն իր եսի մասին: Իսկ այդ խոսքերից դրդված, եթե սիրես ինչ-որ մեկին հնարավոր է քո կյանքը վերածվի մի այնպիսի դժոխքի, որ նախընտրելի լինի ինքդ կախվես, քան շարունակես այդ կյանքով ապրել: Եթե բանը հասնում է նրան, որ ինչ-որ մեկը նախընտրում է սիրվել նման ճանապարհով, ապա այդ մեկի կյանքը այլևս անիմաստ է: Ավելի լավ է թող կախվի,Աստված իր հետ:
Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:
նման բան ասող մարդը սիրելու դեպքում ամենայն հավանականությամբ իր սիրելիին կկախեր... Բոլորս էլ գիտենք, որ նման սպառնալիքները մեծ մասամբ շանտաժի ձև են միայն։Սիրի ինձ, թե չէ ինձ կկախեմԲայց մեկ-մեկ էլ մարդն իրոք խախտված է լինում, և այդ դեպքում երևի արժե նրան ուղարկել համապատասխան տեղ՝ բուժվելու... մեկ էլ տեսար՝ բուժեցին։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
հովարս (01.08.2011)
Սիրի ինձ, թե չէ ինձ կկախեմ...
...Սիրի ինձ, թե չէ քեզ կկախեմ
խղճում եմ այս երկու դասին էլ...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
հովարս (01.08.2011)
Նայած, թե ինչ խորության է այդ հիվանդությունը հասելUluana-ի խոսքերից
![]()
Լավ կլիներ, որ այն, ով ասում է նամանատիպ արտահայտություններ, փորձեր մեկ այլ մեթոդ` օրինակ գերել, հմայել, շահել վստահությունը, բայց անկեղծությամբ, ինցհու չէ արժանի լիներ այդ սիրուն![]()
Ահավոր տհաճ իրադրություն է;Գիտակից և իրոք սիրող մարդը մի քիչ էլ կմտածի էն մարդու մասին, ում սիրում է: Ամեն դեպքում նման իրադրություններում միանշանակորեն ոչ մի երջանկության մասին խոսք լինել չի կարող: Եթե անգամ «խնդրվողը» էնքան հիմար է գտնվում, որ խնդրողի խնդրանքը կատարում է, միևնույն է հետագայում պրոբլեմներն ապահովված են...
![]()
Keep on shining your light on me!
Ի՞նչ է նշանակում սիրել: Իմ կարծիքով, եթե ինչ-որ մեկին սիրում ես, ապա ցանկանում ես, որ նա երջանիկ լինի, իսկ եթե քեզ հետ լինելով այդ մարդը երջանիկ չէ, ապա պիտի հանգիստ թողնես նրան, ցանկանաս նրան երջանկություն և կողքից նայես ու ուրախանաս նրանով, որ քո սիրած էակը երջանիկ է: Այ սա իրոք սեր է, իսկ եթե դու ասում ես, որ սիրում ես այդ մարդուն և ստիպում ես, որ նա քեզ հետ լինի, սիրի քեզ (զոռով ոչ մեկին էլ չես կարող համոզել, որ քեզ սիրի, сердцу не прикажешь), ապա այդպիսի բանը ես չեմ համարում սեր, դա էգոիզմ է, հիվանդություն և ուրիշ ոչինչ: Իրոք սիրել և այդ կերպով համոզել(շանտաժ անել), որ իրեն սիրեն, իմ կարծիքով, կարող է անել միայն հոգեկան խանգարում ունեցող մարդը…
Շատ ժամանակ այդպես են անում ոչ թե այն պատճառով, որ շատ են սիրում տվյալ մարդուն և տառապում են, որ իրենց սիրած էակն իրենց չի սիրում, այլ ուղղակի, ասյպես ասած, պրինցիպի են ընկնում ու սկսում են նման ապուշություններ դուրս տալ, բայց իրականում նման բան չեն անի (չեն կախվի) ու ներսում էդքան էլ շատ չեն ուզում, որ իրենց սիրեն, ուղղակի սովորություն է դարձել, ինչ-որ նպատակ է, որ մինչև չհասնեն իրենց նպատակին ՝ հանգիստ չեն տա այդ մարդուն…
Իսկ ինչպես վարվել նման իրավիճակներում… Կարծում եմ, որ հարկավոր չէ ուշադրություն դարձնել, բայց եթե զգում ես, որ այդ մարդը կարող է ինչ-որ հոգեկան խանգարումներ ունենալ, ապա պետք է ուղարկել բուժման, ինչպես արդեն ասացին որոշ անդամները, բայց ոչ մի դեպքում "մեղքս է գալիս, ասեմ սիրում եմ՝ չտանջվի էլի…" նման խոսքեր չասել և այդպես չխաբել և՛ քեզ, և՛ այդ մարդուն, քանի որ նման բաները լավ արդյունքի չեն հասցնի…
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Yevuk (31.07.2010)
Arisol ջան, էս անգամ էլ ես եմ քո գրառման տակ ստորագրում։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ավելացնում եմ ստորագրությունս Arisolի գրառման տակ![]()
Ապրես, որ ինձ նման չալարեցիր ու գրեցիր էն, ինչ մտածում էի![]()
![]()
Keep on shining your light on me!
Ստորագրում եմ Նարեի գրառման տակ…
Մեկը մի անգամ պատմում էր իր սիրո մասին, ասում էր, թե ինչպես էր մերժվել և իր երակները կտրել: Սարսափում էի… Իսկ հետո այդ մեկն ինձ սիրահարվեց… Դրանից ավելի էի սարսափում:
Մի անգամ էլ մեկը կանգնեց Կասկադի վերևում ու ասաց. «Ասա՛, որ իմ ներկայությունը հաճելի է, թե չէ ցած կնետվեմ»: Էդ էլ էր ահավոր![]()
Քե՞զ էր ասում։ Հետո՞։ Նետվե՞ց։Բյուրակն-ի խոսքերից
![]()
Վերջին խմբագրող՝ Guest: 29.07.2007, 15:56:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Չէ՛, թևից քաշեցի, ներքև իջեցրեցի![]()
Երևի մենակ looser-ների մոտ ա սենց բաներ լինում![]()
Դե-դե ի՞նչ եք էսքան խորացել: Մարդ ա չգիտի, թե ոնց հասնի իր փերիին, իր երազների թագուհուն մի հատ էլ շանտաժ ավել ա անում: Կարող ա էդել մի ուրիշ ռոմանտիկա ա, անվանենք ժամանակակից ռոմանտիկա, չնայած կարծում եմ ռոմանտիզմի էս ճյուղը միշտ էլ էղել ա: Հիշենք օրինակ Կարմենին: Էդ խեղճ տղուն չսիրեց-չսիրեց, սաղի հետ դավաճանեց, վերջում էլ էդ խեղճ տղեն սպանեց Կարմենին:
- Ես քեզ սիրում եմ սիրելիս և եթե դու ինձ չսիրես, ես չեմ կարող ապրել առանց քեզ հետ լինելու, լավ է տանջվեմ, երբ դու մեռած լինես, քան տանջվեմ՝ տեսնելով քեզ ուրիշի գրկում: Այնպես, որ սիրի՛ր ինձ, հակառակ դեպքում ես ստիպված պիտի քեզ կախեմ: (ու էստեղ արցունքներ ա հոսում աչքերից)
Տեսեք՝ ինչ սիրուն ա հնչում, ամեն ինչ հնարավոր ա գեղեցկացնել, մարդկանց նենց ներկայացնել, որ իրանց դուր գա ու ամենակրևորը մարդ ասում ա էն ինչ մտածում ա: Եթե ասեր, Սիրի՛ր ինձ, թե չէ կկախվեմ, կդառնար հոլիվուդյան շաբլոն ռոմանտիկ կինո:
Հով, բայց ախր հենց տենց էլ ասում է.Մասսագետ-ի խոսքերից
«Սիրիր ինձ, թե չէ ինձ կկախեմ», ոչ թե քեզ։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ