User Tag List

Էջ 3 13-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 194 հատից

Թեմա: Ձեր չսիրած 5 գրողները

  1. #31
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Կոելիո- շաբլոն հեղինակ ա,
    2. Ավետիք Իսահակյան- ոճը չսիրեցի,
    3. Դրայզեր- գրում ա երկար, կարդացողին դնում ա անհասկացողի տեղ,
    4. Պուշկին- որովհետև բոլորը նրան ՀԱՃԱՐ են համարում,
    5. Տերյան- միշտ հոգիս պատվում ա գորշ գույներով, երբ Տերյանի ստեղծագործություններն եմ կարդում:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    azat11 (28.04.2010), Rhayader (22.09.2010)

  3. #32
    Անուղղելի լավատես Անտիգոնե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.08.2010
    Հասցե
    Շուշի
    Տարիք
    41
    Գրառումներ
    368
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Ալեքսանդր Շիրվանզադե- դպրոցում "Քաոսը" չկարողացա մինչև վերջ ձգել, չնայած իր ուրիշ գործեր այնուամենայնիվ մինչև վերջ ի վիճակի եմ եղել կարդալու, չեմ սիրում իր բացառիկ և ոչնչով չարդարացված մեծամտության համար, որի ամենավառ ապացույցն են Վարուժանին քննադատող նրա հոդվածները, և չեմ հասկանում նրա զոլայապաշտությունը, ախր այդ ժամանակ ավելի լավ գրողներ էլ կային:
    2. Րաֆֆի- Մայրասպանության իր քարոզի համար, մոր թեմայով ստեղծագործող գրողներից Շիրազին էլ կնշեի հարս-սկեսուր հարաբերություններում լարվածություն սադրող իր որոշ ստեղծագործությունների համար, բայց էս վերջերս մի դեպքի հետ կապված մի փոքր սկսել եմ ներողամիտ լինել նրա հանդեպ:
    3. Սիամանթոյատիպ բանաստեղծները մինչև Դավիթ Հովհաննես և Կարեն Անտաշյան: Ներեցեք, երևի պարզապես ես չեմ հասկանում նրանց պոեզիան:
    4. Դերենիկ Դեմիրճյան- Դպրոցականների հանդեպ բացառիկ անկարեկից վերաբերմունքի համար, ապացույցը` "Վարդանանքի" հաստությունը, չնայած ես նույնիսկ բուհում էլ հաջողացրի դա չկարդալ, բայց չկարդալը ամեն դեպքում ազդում է գնահատականի վրա, վճարովի-անվճար համակարգում սովորելու վրա: Մեղմացուցիչ հանգամանք դիտարկել այն, որ վեպը գրվել է ԽՍՀՄ-ի տարիներին, երբ բուհական համակարգը անվճար էր:
    5. Մուրացան- Իհարկե "Գևորգ Մարզպետունին" կարդալիս հասկանում ես, որ վեպը գրել է կնոջ կողմից դավաճանված ամուսինը, բայց ամեն դեպքում խեղճ դպրոցականներն ու ուսանողները ի՞նչ մեղք ունեն, որ ստիպված են դա կարդալ:
    BONUS. Վահրամ Սահակյան- Գործ չունեմ` No comment

    Հ. Գ. Միայն հայ գրողներին եմ նշել հետևելով ժողովրդական առածին` նախ աչքիդ գերանը...
    Ալեքսանդր Շիրվանզադեի, Դերենիկ Դեմիրճյանի և Մուրացանի համար շատ տխրեցի: Չեմ հասկանում ինչպես կարելի է չսիրել այս գրողներին: Հասկանում ու ընդունում եմ, գրողի այս կամ այն ստեղծագործության չսիրելը, բայց մի ստեղծագործության կամ որևէ կերպարի համար չսիրել գրողին....
    Վերջին խմբագրող՝ Անտիգոնե: 21.09.2010, 20:30:

  4. #33
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անտիգոնե-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալեքսանդր Շիրվանզադեի, Դերենիկ Դեմիրճյանի և Մուրացանի համար շատ տխրեցի: Չեմ հասկանում ինչպես կարելի է չսիրել այս գրողներին: Հասկանում ու ընդունում եմ, որ գրողի այս կամ այն ստեղծագործության չսիրելը, բայց մի ստեղծագործության կամ որևէ կերպարի համար չսիրել գրողին....
    Ես բացատրել եմ, Անտիգոնե, ինչու չեմ սիրում: Շատ մի տխրիր, ճաշակին ընկեր չկա: Նույն Շիրվանզադեն էլ Վարուժանին չէր սիրում, Վարուժանին, ով Նոբելյան մրցանակ կստանար, եթե Եղեռնը չլիներ:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (22.09.2010)

  6. #34
    Սկսնակ անդամ dionisos-88-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    18
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատերիդ մոտ հանդիպեցի մաքսիմալիստական կտրուկ մոտեցում...Կարդում էի ու մտածում, թե կա արդյոք մի գրող, որին չեմ սիրում??? Հիշեցի միայն մեկին ու կփորձեմ մեկնաբանել` ինչու? Նախ ասեմ, որ յուրաքանչյուր դասական ունի իր ասելիքը և մոտեցման յուրատիպ ձևը: Պարզապես մենք տարիքի հետ զուգահեռ փոխում ենք մեր ճաշակը: Օրինակ, կիրթ մարդը Սելինջեր պիտի կարդացած լինի -13-14 տարեկանում և այդ տարիքում նա հաստատ չի ընկալի, գուցե և հիասթափվի Շեքսպիրից, Տոլստոյից, Սենկեվիչից... Դյումա, Ժորժ Սանդ, Ջեք Լոնդոն կարծում են շատ չեն սիրի հասուն տարիքի մարդիկ,,, ու նման շատ գրքեր կան: Կան գրքեր, որ տարբեր տարիքում կարդալով տարբեր կերպ ես ընկալում.. ու դա լավ է: Եթե ինձ հարցնեք` ով է իմ սիրած նկարիչը, գրողը, կոմպոզիտորը, իսկույն խուճապի կմատնվեմ, բայց ոչ այն պատճառով, որ տգետ եմ,,, պարզապես կյանքի տարբեր փուլերում ճաշակս փոխվում է: Վերադառնալով թեմային` ասեմ, որ չկարողացա հասկանալ ինչու է Լիլիան Հելմանը մնացել գրականության պատմության մեջ: Կարծում եմ նրա պիեսները գրագողություն է հատկապես Չեխովից, Շուից: Այդ պատճառով չեմ սիրում ու չեմ հասկանում նրան ու նրա պիեսները: Եթե որևէ մեկը կարդացել ու կարող է համոզել հակառակը, գրեք ..Ուշադիր կկարդամ ձեր կարծիքը: Շնորհակալություն.

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hab (25.01.2011), Yevuk (13.11.2012), Արևածագ (30.09.2010)

  8. #35
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բացի իմ սիրած /մաքսիմում 5/ գրողներից, աշխարհի բոլոր մնացած գրողներին չեմ սիրում ))

    Սկսած մետրոյում կարդալու նպատակայնության գրքեր գրողներից, վերջացրած Ջեք Լոնդոնով /եւ իր Մարտին Իդենով/, Հեմինգուեյով, Հենրիկ Սենկեվիչով, ԵՒ ԴԵՆ ԲՐԱՈՒՆՈՎ :hate

    ---------- Ավելացվել է՝ 09:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 09:36 ----------

    Մեջբերում dionisos-88-ի խոսքերից Նայել գրառումը
    ......Օրինակ, կիրթ մարդը Սելինջեր պիտի կարդացած լինի -13-14 տարեկանում և այդ տարիքում նա հաստատ չի ընկալի, գուցե և հիասթափվի Շեքսպիրից, Տոլստոյից, Սենկեվիչից... Դյումա, Ժորժ Սանդ, Ջեք Լոնդոն կարծում են շատ չեն սիրի հասուն տարիքի մարդիկ,,, ու նման շատ գրքեր կան: Կան գրքեր, որ տարբեր տարիքում կարդալով տարբեր կերպ ես ընկալում.. ու դա լավ է: Եթե ինձ հարցնեք` ով է իմ սիրած նկարիչը, գրողը, կոմպոզիտորը, իսկույն խուճապի կմատնվեմ, բայց ոչ այն պատճառով, որ տգետ եմ,,, պարզապես կյանքի տարբեր փուլերում ճաշակս փոխվում է: .............
    ԻՆչի համար 13-14 տարեկան մարդն իր ուղեղը լցնի Ջեք Լոնդոնի, Դյումայի, Սենկեվիչի կեղծ գաղափարներով, եթե այդ ժամանակը կարող է ծախսել ավելի խելացի գրքերի վրա։
    Նախ, գաղափարների արդիականությունը կարող է կորել, երկրոդ՝ ամեն գրողի մտքեր չէ, որ օգտակար են եւ "ճիշտ" թե անձի ձևավորման համար, թե ուղղակի որպես տեղեկություն։ Եւ եթե մարդիկ հասուն տարիքում հասկանում են, որ որոշ գրողների գաղափարներ այնքան էլ արդիական, կարևոր եւ օգտակար չեն երիտասարդ ուղեղներին, ավելի լավ է այդ գրքերը հանեն շրջանառությունից։

    Մասնավորապես, արդեն մի 20--22 տարեկան կլինեի, որ պատահաբար մեր տանը գտա Մարտին Իդենը եւ սկսեցի կարդալ։ Զգացի որ հիմարություն է, սկսեցի թերելով առաջ անցնել... Ուղղակի ապշել էի... ինչ հիմար մտքեր, ինչ զառանցանք... Ու մտածեցի, ինչ լավ է, որ չեմ կարդացել այդ գիրքը ու ուղեղս չեմ լցրել կեղծ կլիշեներով...

    Նույնը Վոյնիչի՝ Բոռը, Ֆլոբերի՝ Մադամ Բովարին, Ստենդալի՝ Կարմիրը եւ Սեվը, Սենկեվիչի Հո Յերտասը, ըստ իս, այս գրքերն ընդհանրապես ոչ ոքի էլ պետք չի կարդալ, պարունակվող գաղափարները մոլորեցնող են ու անհասկանալի թե ում են պետք...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (01.10.2010)

  10. #36
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացի իմ սիրած /մաքսիմում 5/ գրողներից, աշխարհի բոլոր մնացած գրողներին չեմ սիրում ))

    Սկսած մետրոյում կարդալու նպատակայնության գրքեր գրողներից, վերջացրած Ջեք Լոնդոնով /եւ իր Մարտին Իդենով/, Հեմինգուեյով, Հենրիկ Սենկեվիչով, ԵՒ ԴԵՆ ԲՐԱՈՒՆՈՎ :hate

    ---------- Ավելացվել է՝ 09:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 09:36 ----------


    ԻՆչի համար 13-14 տարեկան մարդն իր ուղեղը լցնի Ջեք Լոնդոնի, Դյումայի, Սենկեվիչի կեղծ գաղափարներով, եթե այդ ժամանակը կարող է ծախսել ավելի խելացի գրքերի վրա։
    Նախ, գաղափարների արդիականությունը կարող է կորել, երկրոդ՝ ամեն գրողի մտքեր չէ, որ օգտակար են եւ "ճիշտ" թե անձի ձևավորման համար, թե ուղղակի որպես տեղեկություն։ Եւ եթե մարդիկ հասուն տարիքում հասկանում են, որ որոշ գրողների գաղափարներ այնքան էլ արդիական, կարևոր եւ օգտակար չեն երիտասարդ ուղեղներին, ավելի լավ է այդ գրքերը հանեն շրջանառությունից։

    Մասնավորապես, արդեն մի 20--22 տարեկան կլինեի, որ պատահաբար մեր տանը գտա Մարտին Իդենը եւ սկսեցի կարդալ։ Զգացի որ հիմարություն է, սկսեցի թերելով առաջ անցնել... Ուղղակի ապշել էի... ինչ հիմար մտքեր, ինչ զառանցանք... Ու մտածեցի, ինչ լավ է, որ չեմ կարդացել այդ գիրքը ու ուղեղս չեմ լցրել կեղծ կլիշեներով...

    Նույնը Վոյնիչի՝ Բոռը, Ֆլոբերի՝ Մադամ Բովարին, Ստենդալի՝ Կարմիրը եւ Սեվը, Սենկեվիչի Հո Յերտասը, ըստ իս, այս գրքերն ընդհանրապես ոչ ոքի էլ պետք չի կարդալ, պարունակվող գաղափարները մոլորեցնող են ու անհասկանալի թե ում են պետք...
    Երբեք չեմ մտածել, որ ինչ-որ տարիքում պետք է անպայման որոշակի գրքեր կարդալ, բայց... Քո նշած «մոլորեցնող», «ժամանակավրեպ», «ոչ օգտակար» գաղափարներ պարունակող գրքեր շատ եմ կարդացել։ Ու հեչ չեմ փոշմանել «Յո՞ երթասը» վերընթերցեցի այս տարի, «Մադամ Բովարին» ու «Կարմիրը և սևը» 18-19 տարեկանում եմ կարդացել, Դյումա մինչև հիմա հաճույքով կարդում եմ, Ժյուլ Վեռնին չեմ կարողանում չսիրել... Օ՜, սարսա՜փ, ես նույնիսկ Վախթանգ Անանյան եմ հաճույքով կարդացել...
    Է՜հ, աչքիս ես ահագին հետամնաց, մոլորված ու ժամանակավրեպ մարդ եմ...
    Պա՜հ, ավելի լավ... Ես միշտ էլ անցյալը ներկայից շատ եմ սիրել
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 01.10.2010, 10:12:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nare-M (02.10.2010), Quyr Qery (03.01.2012)

  12. #37
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացի իմ սիրած /մաքսիմում 5/ գրողներից, աշխարհի բոլոր մնացած գրողներին չեմ սիրում ))

    Սկսած մետրոյում կարդալու նպատակայնության գրքեր գրողներից, վերջացրած Ջեք Լոնդոնով /եւ իր Մարտին Իդենով/, Հեմինգուեյով, Հենրիկ Սենկեվիչով, ԵՒ ԴԵՆ ԲՐԱՈՒՆՈՎ :hate

    ---------- Ավելացվել է՝ 09:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 09:36 ----------


    ԻՆչի համար 13-14 տարեկան մարդն իր ուղեղը լցնի Ջեք Լոնդոնի, Դյումայի, Սենկեվիչի կեղծ գաղափարներով, եթե այդ ժամանակը կարող է ծախսել ավելի խելացի գրքերի վրա։
    Նախ, գաղափարների արդիականությունը կարող է կորել, երկրոդ՝ ամեն գրողի մտքեր չէ, որ օգտակար են եւ "ճիշտ" թե անձի ձևավորման համար, թե ուղղակի որպես տեղեկություն։ Եւ եթե մարդիկ հասուն տարիքում հասկանում են, որ որոշ գրողների գաղափարներ այնքան էլ արդիական, կարևոր եւ օգտակար չեն երիտասարդ ուղեղներին, ավելի լավ է այդ գրքերը հանեն շրջանառությունից։

    Մասնավորապես, արդեն մի 20--22 տարեկան կլինեի, որ պատահաբար մեր տանը գտա Մարտին Իդենը եւ սկսեցի կարդալ։ Զգացի որ հիմարություն է, սկսեցի թերելով առաջ անցնել... Ուղղակի ապշել էի... ինչ հիմար մտքեր, ինչ զառանցանք... Ու մտածեցի, ինչ լավ է, որ չեմ կարդացել այդ գիրքը ու ուղեղս չեմ լցրել կեղծ կլիշեներով...

    Նույնը Վոյնիչի՝ Բոռը, Ֆլոբերի՝ Մադամ Բովարին, Ստենդալի՝ Կարմիրը եւ Սեվը, Սենկեվիչի Հո Յերտասը, ըստ իս, այս գրքերն ընդհանրապես ոչ ոքի էլ պետք չի կարդալ, պարունակվող գաղափարները մոլորեցնող են ու անհասկանալի թե ում են պետք...
    Վոյնիչ - Բոռը
    Սենկեվիչ - Յո Յերթաս
    Դեն Բրաուն - ցանկացած գիրք
    Ջեք Լոնդոն - Մարտին Իդեն
    I may be paranoid but no android!

  13. #38
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի շաբաթ առաջ Կոելյոյի Զաիրը առա ու մի կերպ ձգեցի գրքի 10 տոկոսը...

    Մոտավորապես, նմանեցրեց ինձ Եվգենի Մալախովին... Ինչ–որ անկապ էներգիաներից էր խոսում Ու Էս Բիով կպնում ես կոսմոսին ու էնտեղից էներգիան լցվում ա մեջդ... մի խոսքով, МУРА...

    Մինչև էդ իր գրած գրքերից հավանում էի միայն Ալքիմիկն ու մի քիիչչչ Վիկտորիան Որոշում է Մեռնելը, բայց միշտ էլ մետրոյում կարդալու գրքի մակարդակով էր գրված։

    ԹԵև Կոելյոն շատ խարիզմատիկ մարդ ա ու նախկին "մթոմ էզոտերիկայով" հետաքրքրվող մարդ ա...
    Մի խոսքով, Բորխես կարդացեք, ժող...
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 01.10.2010, 11:01:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (03.01.2012)

  15. #39
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ նենց հետաքրքիր ա. Ջեք Լոնդոնին ու Սենկևիչին քֆրտողները 13-14 տարեկանում ի՞նչ էին կարդում: Թե՞ դեռ չէիք սկսել կարդալ, ստիպված էդ ամեն ինչը 20-ից հետո եք կարդացել, դրա համար էլ տենց վատացել եք: Դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Ինձնից հազար անգամ շատ կարդացած եղբայրս 15-16 տարեկանում է սկսել մարդավարի կարդալ (մինչև էդ որ տարին մի գրքից շատ էր կարդում, ուրախանում էինք), հետևաբար էդ բոլոր գրքերը շրջանցել է: Ես էլ, չնայած Ջեք Լոնդոնի ոչ բոլոր գործերն եմ կարդացել, ինչ էլ կարդացել եմ, դուրս եկել է, վստահ եմ, որ հիմա խեղդեն, չեմ կարդա: Ու վստահ եմ, որ կարդամ, դուրս չի գա: Չեմ ուզում կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ «Փոքրիկ իշխանի» հետ, երբ վերջերս բացեցի գիրքը:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (01.10.2010), Sophie (01.10.2010)

  17. #40
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ նենց հետաքրքիր ա. Ջեք Լոնդոնին ու Սենկևիչին քֆրտողները 13-14 տարեկանում ի՞նչ էին կարդում: Թե՞ դեռ չէիք սկսել կարդալ, ստիպված էդ ամեն ինչը 20-ից հետո եք կարդացել, դրա համար էլ տենց վատացել եք: Դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Ինձնից հազար անգամ շատ կարդացած եղբայրս 15-16 տարեկանում է սկսել մարդավարի կարդալ (մինչև էդ որ տարին մի գրքից շատ էր կարդում, ուրախանում էինք), հետևաբար էդ բոլոր գրքերը շրջանցել է: Ես էլ, չնայած Ջեք Լոնդոնի ոչ բոլոր գործերն եմ կարդացել, ինչ էլ կարդացել եմ, դուրս եկել է, վստահ եմ, որ հիմա խեղդեն, չեմ կարդա: Ու վստահ եմ, որ կարդամ, դուրս չի գա: Չեմ ուզում կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ «Փոքրիկ իշխանի» հետ, երբ վերջերս բացեցի գիրքը:
    Ես Ջեք Լոնդոն չեմ քֆրտում, կոնկրետ Մարտին Իդենն եմ քֆրտում Իսկ Ջեք Լոնդոն շատ եմ սիրում
    I may be paranoid but no android!

  18. #41
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Ջեք Լոնդոն չեմ քֆրտում, կոնկրետ Մարտին Իդենն եմ քֆրտում Իսկ Ջեք Լոնդոն շատ եմ սիրում
    հա բայց ե՞րբ ես կարդացել: որ շատ ուզեմ, ես էլ «Մեծ տան փոքրիկ տիրուհին» կքֆրտեմ, որովհետև գիտեմ, որ եթե հիմա կարդայի, ամենատուֆտա գիրքն էր լինելու: Բայց որովհետև կարդացել եմ 14-15 տարեկանում ու որովհետև էն ժամանակ դուրս եկել է, ռիսկ չեմ անում ձայն բարձրացնել

  19. #42
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ նենց հետաքրքիր ա. Ջեք Լոնդոնին ու Սենկևիչին քֆրտողները 13-14 տարեկանում ի՞նչ էին կարդում: Թե՞ դեռ չէիք սկսել կարդալ, ստիպված էդ ամեն ինչը 20-ից հետո եք կարդացել, դրա համար էլ տենց վատացել եք: Դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Ինձնից հազար անգամ շատ կարդացած եղբայրս 15-16 տարեկանում է սկսել մարդավարի կարդալ (մինչև էդ որ տարին մի գրքից շատ էր կարդում, ուրախանում էինք), հետևաբար էդ բոլոր գրքերը շրջանցել է: Ես էլ, չնայած Ջեք Լոնդոնի ոչ բոլոր գործերն եմ կարդացել, ինչ էլ կարդացել եմ, դուրս եկել է, վստահ եմ, որ հիմա խեղդեն, չեմ կարդա: Ու վստահ եմ, որ կարդամ, դուրս չի գա: Չեմ ուզում կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ «Փոքրիկ իշխանի» հետ, երբ վերջերս բացեցի գիրքը:
    Էն մեծամիտ մասերին ուշադրություն չեմ դարձնում...

    Դե ուրեմն եկեք դասակարգենք գրողներին ըստ՝ Տարիքային խումբ, Ուղեղի զարգացածության աստիճան, Կրթական մակարդակի ու ասենք, որ էդ գրողներին պետք ա կարդան 3 րդ դասարանի կրթությամբ, բավականաչափ բութ, երեխաները։ Այդ խմբի ներսում հոյակապ գրող ա

    ---------- Ավելացվել է՝ 12:44 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:42 ----------

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    հա բայց ե՞րբ ես կարդացել: որ շատ ուզեմ, ես էլ «Մեծ տան փոքրիկ տիրուհին» կքֆրտեմ, որովհետև գիտեմ, որ եթե հիմա կարդայի, ամենատուֆտա գիրքն էր լինելու: Բայց որովհետև կարդացել եմ 14-15 տարեկանում ու որովհետև էն ժամանակ դուրս եկել է, ռիսկ չեմ անում ձայն բարձրացնել
    Բայց ինչ կապ ունի քանի տարեկանում ես կարդում... լավ գիրքը լավ ա մնում անկախ դրա՝ կարդացողի մակարդակից.... Կարողա մեր հարևան դզեղ–փչող Վալոդի համար էլ ամենալավ գիրքը Օրանժի բուկլետն ա, հետո՞

    Եթե կարթացողը դեռ փոքր ա տարիքով ու շատ չի հասկանում, որ Մարտն Իդենը մեղմ ասած՝ տուֆտել ա, ուժեղ ասած՝ մարազմատիկ մտքեր ա անհասկանալի ինչ–որ լոգիկա, համաձայն որի՝ անգրագետ, ոչ "ինծիլիգենտ" կամ կապույտ արյուն ծնվածները պետք ա գնան քցվեն... Կներես, գիրքը ք... ա անկախ ամեն ինչից
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 01.10.2010, 11:47:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (14.11.2012)

  21. #43
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    հա բայց ե՞րբ ես կարդացել: որ շատ ուզեմ, ես էլ «Մեծ տան փոքրիկ տիրուհին» կքֆրտեմ, որովհետև գիտեմ, որ եթե հիմա կարդայի, ամենատուֆտա գիրքն էր լինելու: Բայց որովհետև կարդացել եմ 14-15 տարեկանում ու որովհետև էն ժամանակ դուրս եկել է, ռիսկ չեմ անում ձայն բարձրացնել
    Եթե չեմ սխալվում 17-18 տարեկանում
    I may be paranoid but no android!

  22. #44
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն մեծամիտ մասերին ուշադրություն չեմ դարձնում...

    Դե ուրեմն եկեք դասակարգենք գրողներին ըստ՝ Տարիքային խումբ, Ուղեղի զարգացածության աստիճան, Կրթական մակարդակի ու ասենք, որ էդ գրողներին պետք ա կարդան 3 րդ դասարանի կրթությամբ, բավականաչափ բութ, երեխաները։ Այդ խմբի ներսում հոյակապ գրող ա

    ---------- Ավելացվել է՝ 12:44 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:42 ----------



    Բայց ինչ կապ ունի քանի տարեկանում ես կարդում... լավ գիրքը լավ ա մնում անկախ դրա՝ կարդացողի մակարդակից.... Կարողա մեր հարևան դզեղ–փչող Վալոդի համար էլ ամենալավ գիրքը Օրանժի բուկլետն ա, հետո՞

    Եթե կարթացողը դեռ փոքր ա տարիքով ու շատ չի հասկանում, որ Մարտն Իդենը մեղմ ասած՝ տուֆտել ա, ուժեղ ասած՝ մարազմատիկ մտքեր ա անհասկանալի ինչ–որ լոգիկա, համաձայն որի՝ անգրագետ, ոչ "ինծիլիգենտ" կամ կապույտ արյուն ծնվածները պետք ա գնան քցվեն... Կներես, գիրքը ք... ա անկախ ամեն ինչից
    Անի, դու ո՞նց էիր ընտրում, թե որ գիրքը պիտի կարդաս: Պահարանը բացում էիր ու պատահական գիրք հանու՞մ: Չեմ հավատում: Կամ էլ երևի դու դեմք ես էղել: Ես էդպես պատահաբար Հեմինգուեյի «Ֆիեստան» եմ կարդացել, ու հեչ դուրս չի եկել: Երբ հայրս իմացավ, որ կարդում եմ, ասեց՝ քո տարիքը չի: Խիստ վիրավորվել էի: Բայց որ մեծացա ու նորից կարդացի, հասկացա, որ հայրս ճիշտ էր: Նորից եմ հարցնում. «Մարտին Իդենը» քանի՞ տարեկանում ես կարդացել:

    Հ.Գ. Մեծամիտ եմ, հարցեր կա՞ն:


    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե չեմ սխալվում 17-18 տարեկանում
    կարգին մեծ տղա ես էղել էլի հետո էլ ուզում էիր, որ դուրդ գա՞

    ---------- Ավելացվել է՝ 12:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:59 ----------

    Մոռացա ասել... Տարիքը որոշվում է ոչ թե բթությամբ, հասկանալու անկարողությամբ, այլ ուղղակի տվյալ վիճակում գտնվողի պահանջներով: Էդ տարիքում գտնվողը նոր-նոր է դուրս եկել արկածային գրականությունից ու սկսում է համեմատաբար լուրջ բաներ կարդալ: Եթե միանգամից Մարկես (հատուկ իրա անունն եմ նշում, որովհետև գիտեմ, որ սիրում ես) դեմ տաս, էլ կյանքում գիրք չի բացի: Չնայած ասում եմ՝ երևում է, դու էդ տարիքում սկի չես էլ կարդացել, դրա համար չես պատկերացնում, որ կան գրքեր, որոնք տարբեր տարիքի մարդկանց համար են:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (01.10.2010), Շինարար (01.10.2010)

  24. #45
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆրեյա, իմ կարծիքով դու էլ պակաս մեծամիտ չես արտհայտվում: Փաստորեն ամբողջ արկածային գրադարանը քֆրտում ես՝ անվանելով տափակ, անիմաստ ու հիմար գաղափարներով լի: Ինձ մոտ էդ տարիքում քո նշած գրքերը կարդալիս էն ձգացողությունն է տպավորվել, թե իբր ականջներումս «Ինդիանա Ջոնս» ֆիլմի մեջի «տա-դան-տա-դան-տա-դաաաան» երաժշտությունն ա հնչում: Փոքր տարիքում միշտ էլ ավելի շատ գրավիչ են վառ արտահայտված սյուժե ունեցող ստեղծագործությունները, որովհետև աբստրակցիան դեռ էդքան էլ զարգացած չի մարդու մոտ, ինչը բնական ա, բոլորին ա բնորոշ: Ես հիշում եմ, էդ տարիներին քիչ թե շատ կարդացող դեռահասներին որ հարցնում էիր սիրածդ գիրքը ո՞րն է, ճնշող մեծամասնությանը պատասխանում էր «Կոմս Մոնտե Քրիստո»-ն: Քո կարծիքով էնտեղ արտահայտված վեհանձն գաղափարների համա՞ր: Չէ: Կլանող սյուժեի:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (03.01.2012), StrangeLittleGirl (01.10.2010), Yevuk (13.11.2012), Նաիրուհի (15.11.2012), Ուլուանա (02.10.2010)

Էջ 3 13-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լավագույն հայ գրողները
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 66
    Վերջինը: 11.05.2013, 17:25
  2. Չսիրած երգեր և երգիչներ
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 10.07.2012, 18:46
  3. Հայ գրողները համաշխարհային հարթությունում
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 23.09.2009, 17:58
  4. Հայ գրողները ռուսերեն թարգմանությամբ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 22.03.2009, 22:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •