Բացի իմ սիրած /մաքսիմում 5/ գրողներից, աշխարհի բոլոր մնացած գրողներին չեմ սիրում

))
Սկսած մետրոյում կարդալու նպատակայնության գրքեր գրողներից, վերջացրած Ջեք Լոնդոնով /եւ իր Մարտին Իդենով/, Հեմինգուեյով, Հենրիկ Սենկեվիչով, ԵՒ ԴԵՆ ԲՐԱՈՒՆՈՎ :hate
---------- Ավելացվել է՝ 09:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 09:36 ----------
ԻՆչի համար 13-14 տարեկան մարդն իր ուղեղը լցնի Ջեք Լոնդոնի, Դյումայի, Սենկեվիչի կեղծ գաղափարներով, եթե այդ ժամանակը կարող է ծախսել ավելի խելացի գրքերի վրա։
Նախ, գաղափարների արդիականությունը կարող է կորել, երկրոդ՝ ամեն գրողի մտքեր չէ, որ օգտակար են եւ "ճիշտ" թե անձի ձևավորման համար, թե ուղղակի որպես տեղեկություն։ Եւ եթե մարդիկ հասուն տարիքում հասկանում են, որ որոշ գրողների գաղափարներ այնքան էլ արդիական, կարևոր եւ օգտակար չեն երիտասարդ ուղեղներին, ավելի լավ է այդ գրքերը հանեն շրջանառությունից։
Մասնավորապես, արդեն մի 20--22 տարեկան կլինեի, որ պատահաբար մեր տանը գտա Մարտին Իդենը եւ սկսեցի կարդալ։ Զգացի որ հիմարություն է, սկսեցի թերելով առաջ անցնել... Ուղղակի ապշել էի... ինչ հիմար մտքեր, ինչ զառանցանք... Ու մտածեցի, ինչ լավ է, որ չեմ կարդացել այդ գիրքը ու ուղեղս չեմ լցրել կեղծ կլիշեներով...
Նույնը Վոյնիչի՝ Բոռը, Ֆլոբերի՝ Մադամ Բովարին, Ստենդալի՝ Կարմիրը եւ Սեվը, Սենկեվիչի Հո Յերտասը, ըստ իս, այս գրքերն ընդհանրապես ոչ ոքի էլ պետք չի կարդալ, պարունակվող գաղափարները մոլորեցնող են ու անհասկանալի թե ում են պետք...
Էջանիշներ