User Tag List

Էջ 16 21-ից ԱռաջինԱռաջին ... 6121314151617181920 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 303 հատից

Թեմա: Առաջին ամուսնական գիշեր

  1. #226
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին ամուսնության գիշերն ինչ էլ որ անես լավ չի լինելու, բայց կարաս սովորես սխալներիդ վրա… հազար ու մի բան կա որ մտովդ չի անցնի, բայց մինչև գլխիդ չգա չես իմանա… երկրորդ ամուսնության գիշերն արդեն լրիվ պրոֆեսիոնալ կլինես ու էս մի կնիկդ արդեն կզգա քո փորձն ու գիտելիքները… երրորդ անգամ որ պսակվես արդեն առաջին գիշերը ոչ մի խնդիր չես ունենա

    … ճիշտն ասած մի անգամ պսակվելով էդ սաղը չես սովորի, որոշ մարդկանց մոտ մի քանի անգամից ա ստացվում… ընենց որ ես մի անգամ պսակվելուն դեմ եմ, դա կյանքի դպրոց ա, գոնե մի 3-4 դասարան պտի հաճախես… օրինակ հոպարս որ խոսում էր պսակվելուց, սաղս լսում էինք որովհետև ինքը մեր ցեղի ամենաշատ պսակվածն էր (4 անգամ պսակվել էր տարբեր կանանց հետ ու 5 րդ անգամ էլ պտի պսակվեր, բայց մեռավ չհասցրեց) մնացած ախպերները 1-ից ավել չէին պսակվել

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (27.09.2010)

  3. #227
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sonatina-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես երեվի ահավոր <<հետամնաց>> ու <<անգրագետ եմ>>
    Եթե համաձայնեմ, մոդերն ինձ կտուգանի՞
    Ինչ-որ բարի մարդ ժամանակին բոլոր կարմրախնձորային արյունարբու թեմաների արյունարբու ջարդ էր կազմակերպել, այս մեկը ո՞նց է դուրս մնացել:
    Ու մեկ էլ. «առաջին ամուսնական գիշեր» ու «կարմիր խնձոր»՝ առանձին թեմաներ են: Կուսամոլներին կխնդրեի մտնել այդ թեման, տեսնել, թե այդ բնույթի բանավեճերն ինչքան աբսուրդ ու ցիկլիկ են:

    ---------- Ավելացվել է՝ 13:25 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:22 ----------

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տելեգոնիա գիտությունը վստահեցնում է, որ կնոջ սերունդի վրա ազդում են նրա բոլոր սեռական զուգընկերները, հատկապես առաջինը: Նա ով զրկել է կնոջը կուսությունից հետագայում հանդիսանում է այդ կնոջ զավակների գենետիկ հայրը: Բայց այս երեւույթի մասին հիշատակողները շեշտում են հատկապես էմոցիոնալ գործոնը: Այս երեւույթը առավել ուժ է ստանում այն դեպքում, եթե կինը իր առաջին սեռական զուգընկերոջը սիրել է:

    ---------- Ավելացվել է՝ 01:24 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:17 ----------



    Հայկօ ջան, չեմ կարծում, որ մեր նախահայրերը՝ կեղծ ավանդապաշտությունից կամ կնոջ իրավունքները սահմանափակելու դրդապատճառից ելնելով էին այդքան մեծ նշանակություն տալիս կարմիր խնձորին Հեռու չգնանք, նայենք ռուս ազգի գենետիկ դեգրադացիային, արդեն մոր արգանդում ապագա երեխան կամ պոտենցիալ հարբեցող է, թմրամոլ կամ էլ պորտաբույծ:
    Չամիչ, այ այստեղ տելեգոնիայի ծիծիկը պոկած է: Չնայած դու սիրում ես տարբեր էկզոտիկ բաների հավատալ, ու քեզ հետ չես համոզի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. #228
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս վերջերս տելեգոնիա երեւույթի մասին եմ լսել, որը գիտություն է կուսության մասին: Որոշ գիտնականներ համոզված են, որ կնոջ առաջին սեռական զուգընկերոջ գենետիկ ինֆորմացիայի 50 տոկոսը էներգետիկ պլանով փոխանցվում է այդ կնոջ զավակներին: Այսինքն, կինը կարող է երեխա ունենալ մեկ այլ տղամարդուց, բայց նրա երեխաները 50 տոկոսով ժառանգեն այն մարդու գենետիկ ինֆորմացիան ով եղել է իրենց մոր առաջին տղամարդը: Էնպես, որ կուսուցյան ինստիտուտը այնքան էլ պրիմիտիվ հասկացություն չէ, ինչքան կարող է առաջին հայացքից թվալ:
    Ճիշտ է ասել ոմն հանճարը, Խելացի մարդու խելքը սահման ունի, իսկ ախմախի ախմախությունը՝ ոչ։ Իհարկե, ավելի ախմախ տեսություններ էլ կան, բայց արժի արդյոք դրանց հավատալ, ինչ–որ մեկի պատվերով...՞
    Չամիչ ջան, եթե պետք է այլ անձնական, գիտակցված ցանկությամբ քեզ պահես ամուսնուդ համար, դա մեկ բան է, բայց եթե նման էշական տեսությունների խաթր՝ իմ համար նույնն է, թե կույս չլինես։
    Այս հակամարդասիրական տեսությունը շատ պոպուլյար էր նացիստների մոտ Հիտլերի թվերին, եւս մեկ գործիք էր մարդկանց սորտավորելու, դասակարգելու ու "Վառել" "Չվառել" պեչատը դնելու համար։ Նացիստներն այս "կուտը" օգտագործում էին, որպեսզի բացատրեն գերմանացիներին վախացնեն ու հեռու պահեն այլ ազգերից՝ իբր թե արիական արյունը մաքուր պահելու համար։
    Իրականում տելեգոնիան ՈՉ ՄԻ կապ չունի ոչ բարոյականության, ոչ կուսության հետ։ Սա չապացուցված, ոչ մի կերպ չհիմնավորված զառանցանք ա, որի նպատակը մարդկանց յանիմ թե ռեալ, ֆիզիկականի վրա ազդող բաներով համոզելն ա ու առավել եւս վախացնելը։
    Ձեր էս ապուշությունների պատճառով ամուսնացած–բաժանված կանայք դառնում են հասարակության կողմից մերժված, էլ չեմ ուզում շարունակեմ էս անբարոյական խաբեության թեման ու դրա արդյունքները։
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 27.09.2010, 13:34:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (27.09.2010), E-la Via (28.09.2010), Fender (27.09.2010), Kita (27.09.2010), Rhayader (27.09.2010)

  6. #229
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ է ասել ոմն հանճարը, Խելացի մարդու խելքը սահման ունի, իսկ ախմախի ախմախությունը՝ ոչ։ Իհարկե, ավելի ախմախ տեսություններ էլ կան, բայց արժի արդյոք դրանց հավատալ, ինչ–որ մեկի պատվերով...՞
    Չամիչ ջան, եթե պետք է այլ անձնական, գիտակցված ցանկությամբ քեզ պահես ամուսնուդ համար, դա մեկ բան է, բայց եթե նման էշական տեսությունների խաթր՝ իմ համար նույնն է, թե կույս չլինես։
    Այս հակամարդասիրական տեսությունը շատ պոպուլյար էր նացիստների մոտ Հիտլերի թվերին, եւս մեկ գործիք էր մարդկանց սորտավորելու, դասակարգելու ու "Վառել" "Չվառել" պեչատը դնելու համար։ Նացիստներն այս "կուտը" օգտագործում էին, որպեսզի բացատրեն գերմանացիներին վախացնեն ու հեռու պահեն այլ ազգերից՝ իբր թե արիական արյունը մաքուր պահելու համար։
    Իրականում տելեգոնիան ՈՉ ՄԻ կապ չունի ոչ բարոյականության, ոչ կուսության հետ։ Սա չապացուցված, ոչ մի կերպ չհիմնավորված զառանցանք ա, որի նպատակը մարդկանց յանիմ թե ռեալ, ֆիզիկականի վրա ազդող բաներով համոզելն ա ու առավել եւս վախացնելը։
    Ձեր էս ապուշությունների պատճառով ամուսնացած–բաժանված կանայք դառնում են հասարակության կողմից մերժված, էլ չեմ ուզում շարունակեմ էս անբարոյական խաբեության թեման ու դրա արդյունքները։
    Գեղ կլինի, որտեղի աղջիկներն ունքերը մինչև հարսանիք չեն քանդում
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. #230
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեղ կլինի, որտեղի աղջիկներն ունքերը մինչև հարսանիք չեն քանդում
    Հնարավոր ա։
    Բայց դա չի կարևորը։ Կարևորը, որ մի շատ խելացի մարդ իր շահադիտական նպատակներից ու քաղաքական կարիքներից ելնելով, չգա ասի՝ ունքերը հանելը հանդիսանում ա ոտի բութ մատի ռակի պատճառ ու դրանից հետո մարդիկ պանիկայի մեջ ընկնեն։
    Իսկ կույսության մասին չեմ խոսում ընդհանրապես... էդ քննարկելու բան չի ընդհանրապես...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (28.09.2010), Rhayader (27.09.2010)

  9. #231
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ է ասել ոմն հանճարը, Խելացի մարդու խելքը սահման ունի, իսկ ախմախի ախմախությունը՝ ոչ։ Իհարկե, ավելի ախմախ տեսություններ էլ կան, բայց արժի արդյոք դրանց հավատալ, ինչ–որ մեկի պատվերով...՞
    Չամիչ ջան, եթե պետք է այլ անձնական, գիտակցված ցանկությամբ քեզ պահես ամուսնուդ համար, դա մեկ բան է, բայց եթե նման էշական տեսությունների խաթր՝ իմ համար նույնն է, թե կույս չլինես։
    Այս հակամարդասիրական տեսությունը շատ պոպուլյար էր նացիստների մոտ Հիտլերի թվերին, եւս մեկ գործիք էր մարդկանց սորտավորելու, դասակարգելու ու "Վառել" "Չվառել" պեչատը դնելու համար։ Նացիստներն այս "կուտը" օգտագործում էին, որպեսզի բացատրեն գերմանացիներին վախացնեն ու հեռու պահեն այլ ազգերից՝ իբր թե արիական արյունը մաքուր պահելու համար։
    Իրականում տելեգոնիան ՈՉ ՄԻ կապ չունի ոչ բարոյականության, ոչ կուսության հետ։ Սա չապացուցված, ոչ մի կերպ չհիմնավորված զառանցանք ա, որի նպատակը մարդկանց յանիմ թե ռեալ, ֆիզիկականի վրա ազդող բաներով համոզելն ա ու առավել եւս վախացնելը։
    Ձեր էս ապուշությունների պատճառով ամուսնացած–բաժանված կանայք դառնում են հասարակության կողմից մերժված, էլ չեմ ուզում շարունակեմ էս անբարոյական խաբեության թեման ու դրա արդյունքները։
    Ոչ մի տեսության անվերապահորեն չեմ հավատացել եւ չեմ էլ հավատա, հակված էլ չեմ որեւէ տեսություն կատեգորիկ ժխտելու: Տրամաբանական հիմքեր ունեմ այս տեսությունը ավելի շատ ընդունելու քան ժխտելու: Սա այն տեսության շարքերին չի դասվում երբ տեսությունը մտածվել է, հորինվել հետո նոր սկսել են փաստեր հարմարեցնել տեսության գոյությունը պահպանելու համար: Մարդիկ փորձեր են արել, որոշակի արդյունքներ են ունեցել հետո համապատասխան եզրահանգման են եկել: Ցանկացած գաղափար հայտնվելով ոչ առողջ մարդու ձեռքերում կարող է հիվանդագին չափերի հասնել: Տելեգոնիա երեւույթին պետք է առողջ մոտեցում ցուցաբերել, այլ ոչ թե օգտագործել, որպես հերթական միջոց կնոջ իրավունքները սահմանափակելու կամ առանց այն էլ հայկական միջավայրում կին տղամարդ համարաբերություններում անառողջ մթնոլորտը ավելի սրելու նպատակով: Այս երեւույթի իմացությունը պետք է կանանց ստիպի սեռական զուգընկեր ընտրելիս ավելի հետեւողական լինել,տղամարդկանց էլ ստիպի, որ կանանց փորձեն դուր գալ:

    Ի դեպ տելեգոնիա երեւույթը ոչ միայն կանանց է վերաբերվում այլ նաեւ տղամարդկանց, կանանց մոտ սեռական կապից ստացած գենետիկ հիշողությունը պահպանվում է ամբողջ կյանում, իսկ տղամարդկանց մոտ ջնջվում է միայն 2 տարի հետո, այսինքն անկանոն սեռական կյանքով ապրող տղամարդու գենետիկ ինֆորմացիան նման է պղտոր կոկտեյլի:

    Մի խոսքով այս երեւույթի բացահայտումը պիտի ստիպի հասարակությանը ավելի առողջ եւ լիարժեք դառնալ:

    ---------- Ավելացվել է՝ 14:46 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:40 ----------

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը


    Չամիչ, այ այստեղ տելեգոնիայի ծիծիկը պոկած է: Չնայած դու սիրում ես տարբեր էկզոտիկ բաների հավատալ, ու քեզ հետ չես համոզի:
    Չգիտեմ, տելեգոնիայի ծիծիկը ով ա պոկել, բայց կենդանիներ զուգավորելիս մարդիկ շարունակում են առաջնորդվել հենց այս տեսության կանոններից ելնելով, վիդիմո լավ չի պոկած: Չգիտեմ էտ երեւույթի ծիծիկը պոկելը ում շահերից ա բխում, բայց ռուսի բոգատիր գենի հախից գալու միակ միջոցը երեւի նրանց վերջնական բարոյազրկելն ա:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (29.09.2010)

  11. #232
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրամաբանական հիմքեր ունեմ այս տեսությունը ավելի շատ ընդունելու քան ժխտելու:
    Տարօրինակ ու էկզոտիկ բաների հավատացող ոչ մի մարդ էլ չի ընդունի, որ ինքը տարօրինակ, հակատրամաբանական ու էկզոտիկ բաների է հավատում: Ու ընդհանրապես, նևրոտիկ ու պսիխոտիկ երևույթների դասակարգման ժամանակ մի չափանիշ կա՝ նևրոտիկն ի վիճակի է ընկալել իր նևրոզը, իսկ պսիխոտիկը՝ ոչ: Նշում եմ՝ երևույթների, ոչ թե խանգարումների կամ հիվանդությունների: Երևույթը համարվում է խանգարում կամ հիվանդություն, երբ սկսում է խաթարել մարդու կենսագործունեությունը:
    Իսկ տելեգոնիայով տառապող մարդիկ, ցավոք սրտի, կարող են թե գոյատևել, թե բազմանալ:
    Սա այն տեսության շարքերին չի դասվում երբ տեսությունը մտածվել է, հորինվել հետո նոր սկսել են փաստեր հարմարեցնել տեսության գոյությունը պահպանելու համար:
    Եթե կարդայիր հղումով տրվող քննարկումը, կտեսնեիր, մասնավորապես, որ գիտական շրջանակներում տելեգոնիան համարվում է պսևդոգիտական տեսություն: Այսինքն, ոչ թե գիտական, այլ գիտականակերպ: Ու որ տելեգոնիայի գոյությունը հաստատող կամ գործելու մեխանիզմները բացատրող ոչ մի գիտական հիմք ՖԻԶԻԿԱՊԵՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ:
    Մարդիկ փորձեր են արել, որոշակի արդյունքներ են ունեցել հետո համապատասխան եզրահանգման են եկել:
    Ո՞ր մարդիկ: Ի՞նչ արդյունքներ: Ի՞նչ եզրահանգման:
    Ցանկացած գաղափար հայտնվելով ոչ առողջ մարդու ձեռքերում կարող է հիվանդագին չափերի հասնել: Տելեգոնիա երեւույթին պետք է առողջ մոտեցում ցուցաբերել, այլ ոչ թե օգտագործել, որպես հերթական միջոց կնոջ իրավունքները սահմանափակելու կամ առանց այն էլ հայկական միջավայրում կին տղամարդ համարաբերություններում անառողջ մթնոլորտը ավելի սրելու նպատակով:
    Իսկ ուրիշ ի՞նչ նպատակով կարելի է այն կիրառել: Եվգե՞նիկայի:
    Այս երեւույթի իմացությունը պետք է կանանց ստիպի սեռական զուգընկեր ընտրելիս ավելի հետեւողական լինել,տղամարդկանց էլ ստիպի, որ կանանց փորձեն դուր գալ:
    Ինչպես նաև կանանց մղի այլազգի տղամարդու հետ սեքս չունենալ, որ հետո պատահմամբ նեգր-մոնղոլ-ռուս-գերմանացի-չուկչա-տաջիկ երեխա չունենա, ինչպես նաև տղամարդկանց ասի, որ եթե չեք ուզում, որ ձեր երեխան ուրիշ տղամարդկանց հատկանիշներ արտահայտի, կույսի հետ ամուսնացեք:
    Ի դեպ տելեգոնիա երեւույթը ոչ միայն կանանց է վերաբերվում այլ նաեւ տղամարդկանց, կանանց մոտ սեռական կապից ստացած գենետիկ հիշողությունը պահպանվում է ամբողջ կյանում, իսկ տղամարդկանց մոտ ջնջվում է միայն 2 տարի հետո, այսինքն անկանոն սեռական կյանքով ապրող տղամարդու գենետիկ ինֆորմացիան նման է պղտոր կոկտեյլի:
    Ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ՝ ցնդաբանություն է:
    Մի խոսքով այս երեւույթի բացահայտումը պիտի ստիպի հասարակությանը ավելի առողջ եւ լիարժեք դառնալ:
    Օ, արդեն Հայնրիխ Հիմլերի՞ն ես մեջբերում
    Համ էլ՝ ի՞նչ բացահայտում: Տասնիններորդ դարից հիստերիկայի հիմք է այս տելեգոնիան: Ես գիտեմ որ տարբեր արտասահմանյան ծագման աղանդավորականների մեջ այն խիստ մասսայականություն է վայելում (մինիմում չորս թեոսոֆների հետ այս թեմայով արդեն վիճել եմ, քեզ էլ քո ռերիխական պահերի համար կարող եմ համարել հինգերորդը. չհաշված անթիվ-անհամար եհովայի վկաներին, պենտակոստալներին և այլն): Գիտեմ, թե ինչու միտքն անգամ տելեգոնիայի մասին հիստերիկայի մեջ է գցում նացիոնալիստներին: Ու, ի վերջո, նայեք՝ ինչ սիրուն է սկսում բառը: Տելեգոնիա, տելեվիզատոր. բնական է, որ կարապետիչ ԹիՎի-ով դրա մասին հաղորդում ցույց կտային:
    Տելեգոնիան հասարակական պսիխոզ է: Ոչ մի հիմք կամ փաստ չկա, որ ինչ-որ կերպ հաստատի կամ ապացուցի այն: Միակ բանն այն է եղել, որ քո չսիրած Դարվինի ոմն ընկեր լորդ Մորտոնը ձիուն խաչասերել է զեբրի հետ, գենետիկ անհամատեղելիության արդյունքում ձագ չի ծնվել: Հետո, երբ խաչասերել է ձիու հետ, ձագը շերտեր է ունեցել: Երկրորդ անգամ փորձը կրկնել չի ստացվել: Դարվինը սկանդալային հայտնագործությունները մեկը մյուսից հետո էր անում, Մորտոնն էլ անպտուղ փորձեր էր անում (եթե այն ժամանակ պոռնոբիզնես լիներ, Մորտոնը միլլիոնատեր կդառնար զոոֆիլների հաշվին) ու այնքա՜ն էր ուզում մի հայտնագործություն էլ ինքն աներ: Հենց մի տարօրինակ բան եղավ՝ սկսեց կառչել դրանից:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (27.09.2010), Հայկօ (27.09.2010)

  13. #233
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա այն տեսության շարքերին չի դասվում երբ տեսությունը մտածվել է, հորինվել հետո նոր սկսել են փաստեր հարմարեցնել տեսության գոյությունը պահպանելու համար: Մարդիկ փորձեր են արել, որոշակի արդյունքներ են ունեցել հետո համապատասխան եզրահանգման են եկել:
    Ուրեմն, ինչ վերաբերում ա արդյունքներին։ Բացարձակապես ՈՉ ՄԻ արդյունք չի եղել։ Ոչ մի փորձ դա չի ապացուցում։ Եթե նույնիսկ բացես 8-9–եդ դասարանի կենսաբանության դասագիրքը ու ընթերցես խաչասերում թեման եւ ժառանգականության փոխանցման մեխանիզմները, կհամոզվես, որ այդպիսի բան չկա։ Սկսած ճանճերի օրինակից, վերջացրած մազերի ու աչքերի գույնի մասին դասերով։

    Այս անհեթեթեությունը մի անգլիացի սելեկցիոներ է հայտարարել, ով ձիերից մեկի սերնդի մեջ այլ հատկանիշներ է նկատել եւ եկել է եզրակացության, որ հոր գեները չեն։ Հետագայում ոչ մի կերպ չի կարողացել կրկնել այդ երևույթը։ Ժամանակակից գենետիկան ընդհանրապես հերքում է նման բանի գոյությունը։

    Այս երեւույթի իմացությունը պետք է կանանց ստիպի սեռական զուգընկեր ընտրելիս ավելի հետեւողական լինել,տղամարդկանց էլ ստիպի, որ կանանց փորձեն դուր գալ:
    Լավ էլի, Չամիչ ջան... վայ էն մարդուն, որ տելեգոնիայի իմացությունից դրդված պետք է զուգընկեր ընտրի Ու վայ էն տղամարդկանց, որ կնոջը ձգտեն դուր գալ նույն պատճառով։
    Ի դեպ տելեգոնիա երեւույթը ոչ միայն կանանց է վերաբերվում այլ նաեւ տղամարդկանց, կանանց մոտ սեռական կապից ստացած գենետիկ հիշողությունը պահպանվում է ամբողջ կյանում, իսկ տղամարդկանց մոտ ջնջվում է միայն 2 տարի հետո, այսինքն անկանոն սեռական կյանքով ապրող տղամարդու գենետիկ ինֆորմացիան նման է պղտոր կոկտեյլի:
    Մի հատ կբացատրես էդ մեխանիզմը ինֆորմացիայի գրանցման եւ փոխանցման՞ Իմ իմանալով, բնության մեջ այդպիսի մեխանիզմ չկա, մարդու գեների մեջ չեն կարող փոփոխություններ լինել նման երևույթներով պայմանավորված։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (27.09.2010), Kita (27.09.2010), Rhayader (27.09.2010), Հայկօ (27.09.2010)

  15. #234
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես նաև կանանց մղի այլազգի տղամարդու հետ սեքս չունենալ, որ հետո պատահմամբ նեգր-մոնղոլ-ռուս-գերմանացի-չուկչա-տաջիկ երեխա չունենա, ինչպես նաև տղամարդկանց ասի, որ եթե չեք ուզում, որ ձեր երեխան ուրիշ տղամարդկանց հատկանիշներ արտահայտի, կույսի հետ ամուսնացեք:
    Ես կասեի հակառակը, այս ամենի մեջ կնոջ դերի բարձրացման միտում է նկատվում: Անվերապահորեն չեմ ընդունում այս երեւույթը, բայց կատեգորիկ ժխտող արական սեռի ներկայացուցիչների ինքնասիրությանը սա հավանաբար մեծ հարված է: Հայ հասարակության մեջ ընդունված է, որ տղամարդն է ընտրում, կինը համաձայնվում իսկ այստեղ հանկարծ կնոջ դերի բարձրացման միտում է նկատվում, բա ո՞վ կնդունի որ:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  16. #235
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    .........Համ էլ՝ ի՞նչ բացահայտում: Տասնիններորդ դարից հիստերիկայի հիմք է այս տելեգոնիան:..........
    Մի հատ լրացում անեմ։ Տելեգոնիան միջնադարում առաջացել ու 19 դարի վերջին հերքվել ա գենետիկների կողմից, մասնավորապես, սա եղել է 1361 թվականին անգլիայում Էդվարդ Սև Արքայազնի եւ Ջոան դքսուհու հետ ամուսնությունը խանգարելու հիմնավորումներից մեկը, քանի որ դքսուհին ամուսնացած է եղել նախկինում եւ այդ տեսությունը մոգոնվել է, հաստատելու համար, որ իբր թե արքայազնի որդին մաքուր թագավոր չի լինի եւ կկրի դքսուհու հանգուցյալ ամուսնու արյունը։

    Տեսությունը հերքվել է, ոչ մի սելեկցիոներ, ոչ մի գիտնական սա չի կարող ապացուցել, որովհետև, ուղղակի գոյություն չունի։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (27.09.2010), Cassiopeia (27.09.2010), Kita (27.09.2010), Rhayader (27.09.2010), Yellow Raven (28.09.2010)

  18. #236
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կասեի հակառակը, այս ամենի մեջ կնոջ դերի բարձրացման միտում է նկատվում: Անվերապահորեն չեմ ընդունում այս երեւույթը, բայց կատեգորիկ ժխտող արական սեռի ներկայացուցիչների ինքնասիրությանը սա հավանաբար մեծ հարված է: Հայ հասարակության մեջ ընդունված է, որ տղամարդն է ընտրում, կինը համաձայնվում իսկ այստեղ հանկարծ կնոջ դերի բարձրացման միտում է նկատվում, բա ո՞վ կնդունի որ:

    Ավելի անկապ փաստարկ չէի՞ր կարող բերել էհ, Չամիչ, չգիտեմ, թե ինչ է պետք ծխել ֆեմինիստին «բայց կատեգորիկ ժխտող արական սեռի ներկայացուցիչների ինքնասիրությանը սա հավանաբար մեծ հարված է»-ի կամ «հանկարծ կնոջ դերի բարձրացման միտում է նկատվում, բա ո՞վ կնդունի որ»-ի մեջ մեղադրելը սա հենց ընդունողների ինքնասիրությանն է մեծ հարված: Որովհետև շատ տղամարդիկ կուսամոլ են, որովհետև վախենում են՝ մեկը գա ու ասի «ախպերս, ես քո կնոջն/ընկերուհուն դոմփել եմ» ու պատկերացրու, իրենց ֆոբիաներն ինչ բնական են արտահայտվում տելեգոնիայի մեջ. վախը հիմնավորում են, ուրեմն էդ «դոմփելն» ինչ-որ հետևանք պիտի ունենա, չէ՞, որ վախենում են: Մի մասն ասում է՝ եթե մինչև հարսանիքն արել է, հետո էլ կանի: Մյուս մասն ասում է՝ եթե արել է, ուրեմն պոռնիկ է: Երրորդ մասն ասում է՝ եթե արել է, երեխաներիս գեների մեջ կարտահայտվի:
    Ու երեքն էլ նույն բանն են ասում:
    Դու մի հատ մտածիր, թե ինչ ես ասում, լա՞վ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (27.09.2010)

  20. #237
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ֆրեյա ջան, այս երեւույթին ժխտողական եք մոտենում, որովհետեւ համոզված եք, որ գոյություն ունեն գենետիկ ինֆորմացիայի փոխանցման միայն ֆիզիոլոգիական մեխանիզմներ, իսկ ես հակված չեմ ժտել, որ գոյություն ունեն գեների փոխանցման նաեւ էներգոինֆորմացիոն մեխանիզմներ: Առհասարակ ախշարհը փորձում եմ ավելի լայն տեսադաշտով ընկալել եւ չդնել մատերիալիստական ընկալման նեղ շրջանակների մեջ:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  21. #238
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    ֆրեյա ջան, այս երեւույթին ժխտողական եք մոտենում, որովհետեւ համոզված եք, որ գոյություն ունեն գենետիկ ինֆորմացիայի փոխանցման միայն ֆիզիոլոգիական մեխանիզմներ, իսկ ես հակված չեմ ժտել, որ գոյություն ունեն գեների փոխանցման նաեւ էներգոինֆորմացիոն մեխանիզմներ: Առհասարակ ախշարհը փորձում եմ ավելի լայն տեսադաշտով ընկալել եւ չդնել մատերիալիստական ընկալման նեղ շրջանակների մեջ:
    «Քաջարի Զինվոր Շվեյկը» գրքում, երբ գլխավոր հերոսը հոգեբուժական հաստատություն է ընկնում իր հանրահայտ դիագնոզով, այնտեղ մի քանի հետաքրքիր մարդկանց է հանդիպում: Մեկը հավատում է, որ ինքը հանրագիտարան է. երբ շատ է ուրիշներին անհանգստացնում, խնդրելով բացել իրեն ու գտնել «կազմարարական բիզ» բառը, իրեն զսպաշապիկ են հագցնում, իսկ նա հայտարարում է, որ իրեն կազմել են: Ու խնդրում է, որ կազմի եզրերը մոդայիկ ձևով հատեն: Մեկ ուրիշը հավատում էր, որ երկրագունդն իրականում ոչ թե մեկ, այլ երկու գունդ է՝ իրար մեջ, ու որ ներսի գունդը զգալիորեն ավելի մեծ է, քան դրսի գունդը: Իսկ իրենց Նապոլեոն համարողների մասին անեկդոտներ են պտտվում (ես կասեի՝ Նապոլեոնը գժերի մեմն է)
    Հա, բառն էի փորձում հիշել՝ դելյուզիա: Քո մոտ դելյուզիաներ են, Չամիչ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    total_abandon (15.05.2014)

  23. #239
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Rhayader ջան, հանգստացի, եթե չի ստացվում կարող ես հանգստաբեր խմել:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  24. #240
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    ֆրեյա ջան, այս երեւույթին ժխտողական եք մոտենում, որովհետեւ համոզված եք, որ գոյություն ունեն գենետիկ ինֆորմացիայի փոխանցման միայն ֆիզիոլոգիական մեխանիզմներ, իսկ ես հակված չեմ ժտել, որ գոյություն ունեն գեների փոխանցման նաեւ էներգոինֆորմացիոն մեխանիզմներ: Առհասարակ ախշարհը փորձում եմ ավելի լայն տեսադաշտով ընկալել եւ չդնել մատերիալիստական ընկալման նեղ շրջանակների մեջ:
    Հա, ու մեկ էլ, մենք ժխտման ենք գնում, որովհետև չկա ոչ միայն գիտական բացատրություն, այլ նաև էմպիրիկ ապացույցներ, կամ գոնե մի հատիկ գիտականորեն ուսումնասիրված ու հաստատված դեպք, որ երեխան կրի ծնողներից չժառանգած ու մուտացիոն ծագում չկրող երգ:
    Կարճ ասած՝ ոչ մի հիմք չկա հավատալու համար: ДМБ ֆիլմը հիշեցի.
    - А за что тебя послали сюда?
    - За убеждения.
    - ???
    - Ну, вот - видишь суслика?
    - Нет.
    - Я тоже. Но он есть.
    Մեկ էլ, մի օգտագործիր «մատերիալիզմ» բառն, առանց իմանալու, թե այն ինչ է նշանակում:

    ---------- Ավելացվել է՝ 16:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:36 ----------

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Rhayader ջան, հանգստացի, եթե չի ստացվում կարող ես հանգստաբեր խմել:
    Ես հանգիստ եմ ավելի քան: Պարզապես, որպես ապագա մասնագետ, ձեռքերս քոր են գալիս, հենց պոտենցիալ պացիենտ եմ տեսնում
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Էջ 16 21-ից ԱռաջինԱռաջին ... 6121314151617181920 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուսնական դավաճանություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 203
    Վերջինը: 05.02.2023, 14:06
  2. Բարի Գիշեր
    Հեղինակ՝ Տատ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 72
    Վերջինը: 27.10.2011, 00:03
  3. Նոր տարվա գիշեր
    Հեղինակ՝ nnaarreek, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 08.01.2009, 23:08
  4. Արձակ. Ամանորյա գիշեր
    Հեղինակ՝ Morpheus_NS, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 31.12.2008, 01:51
  5. գիշեր
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.07.2008, 13:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •