Հայկօ (19.09.2010)
Ըհը՜ն, եկանք-հասանք կինոշաբլոնային login - password-ներին: Կինոյի տղեն (աղջիկը, տատին, այլմոլորակայինը) նստում ա կոմպի դիմաց (ի դեպ՝ անխտիր բոլոր կոմպերն իսպառ զուրկ են ՄՈՒԿ կոչվող սարքից. կինոներում մկներ չկան), իմաստուն հայացքով նայում ա էկրանին, որտեղ ինչ-որ տարօրինակ սիմվոլներ են, ու սկսում ա տպե՛լ
: Չխկ-չխկ-չխկ, մուտք գաղտնի արխիվ, չխկ-չխկ, «բարի գալուստ FBI», չխկ-չխկ, փլիզ լոգին ու փասվորդ, ու ըտեղ կինոյի տղեն կծում ա իր ոտի բութ մատը... Բայց ժամանակին նկատում ա սեղանին դրված նկարը, որի տակ սև մարկերով գրված է լինում կոմպի տիրոջ երրորդ սիրուհու երկրորդ ամուսնու հարևանի բաջանաղի քեռու տղու անունը, չխկ-չխկ, հավաքում ա դա փասվորդի դաշտում ու վուալա՜` ԱՄՆ-ի բոլոր գաղտնի ինֆորմացիաները ձեր տրամադրության տակ են:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 19.09.2010, 01:41:
DIXIcarpe noctem
*e}|{uka* (19.09.2010), CactuSoul (22.01.2011), Chuk (19.09.2010), helium (19.09.2010), Lion (19.09.2010), Moonwalker (07.01.2011), Skeptic (07.01.2011), Yevuk (19.09.2010), Մանուլ (19.09.2010), Նաիրուհի (19.09.2010), Ուլուանա (08.10.2012), Ռուֆուս (19.09.2010), Սերխիո (08.01.2011), Սլիմ (24.01.2011), Տրիբուն (28.02.2011)
Վայ քո արա, ես էս թեման չէի կարդացել, Հայկօի վերջին գրառումը կարդացի ու զգացի, որ պիտի գնամ առաջին էջից դբա դեսը գալու![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հոլիվուդյան ֆիլմերից կարելի է հետևություն անել, որ յուրաքանչյուրս կարող ենք ինքնաթիռ օդ բարձրացնել, իջեցնել: Ու միշտ ինչ- որ մեկը կողքից ասում ա՝я знал что ты сможешь![]()
Чеширский КотЭ
Եվս մեկ անժխտելի փաստ. ցանկացած շենքի մեջ օդափոխության համակարգի միջով կարելի է հասնել ցանկացած տեղ: Ընդ որում՝ ցանցերը երբեք պտուտակած չեն, քաշելով կարելի է հանել: Ուշադրություն՝ անպայման մանրամասն զննեք օդափոխության համակարգը. այնտեղ միշտ թաքցրած են լինում ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ (կամ՝ Շատ Կարևոր Ֆլոպպիկ):
DIXIcarpe noctem
Ու քանի դեռ ամերիկացիները փրկում են աշխարհը, աշխարհի մնացած բոլոր ժողովուրդները զանգվածաբար հավաքվում են իրենց պատմամշակութային կոթողների մոտ ու սրտի թրթիռով սպասում, թե երբ են ամերիկացները փրկելու աշխարհը: Ու պարտադիր բոլոր եգիպտացիները հավաքվում են բուրգերի մոտ, հնդիկները Թաջ Մահալի մոտ, ֆրանսիացիները Էյֆելյան Աշտարակի մոտ, Ռուսները՝ Կարմիր ՀրապարակումՀայերս էլ երևի կհավաքվենք Քարահունջում:
Բոլոր sci-fi գիտաֆանտաստիկ ֆիլմերում երբ մարդիկ ապագայի սուպերհամակարգիչների վրա գործ են անում, ամեն կլավիշ սեղմելուց համակարգիչը ձայնային ազդանշան ա հանում![]()
I may be paranoid but no android!
«Էն էրկուսը»
Այս շաբլոնի էությունը կայանում է նրանում, որ ֆիլմում կան երկու երկրորդական կերպար, որ միշտ միասին են կադրում, իրանց անունները չես հիշում, բայց եթե ասես էն էրկուսը, բոլորը կհասկանան ում մասին ես խոսում: Կան «Էն էրկուսի» 2 հիմնական տարատեսակ.
1. Զույգեր՝ սրանք արտաքինից լիովին նույնն են, բայց սովորաբար կարելի է տարբերել ինչ-որ մանրուքով, օրինակ՝ գլխարկի գույնով: (Օրինակ՝ Ռոնի եղբայրները «Հարրի Փոթթերում»)
2. Խիստ իրարից տարբերվող զույգ՝ սրանք իրարից տարբերվում են ամենինչով. եթե մեկը բոյով ա,ապա մյուսը կարճահասակ, մեկը՝ շատախոս, մյուսը՝ լուռ, և այլն: (Օրինակ՝ «Կարիբյան ծովահեններում» էն էրկուսը՝ մի աչքանին ու մյուսը: Կամ Ջեյն ու Սուսուփուս Բոբը «Դոգմայում»)
______________________________________________________________________
Ոչ բոլոր թափառողներն են մոլորված...
Առաստաղից ձեռքերից կախված հերոսը...
Շաբլոնի էությունը կայանում է նրանում, որ հերոսին "չար մարդիկ" ձեռքերից կախում են առաստաղից և, որպես կանոն, նրան արագ մահ է սպառնում: Սակայն տարօինակ օրինաչափությամբ միշտ էլ առաստաղին ամրացված դետալներից որևէ մեկը թուլացած է լինում և հերոսին հաջողվում է մի քանի ուժեղ շարժումներով պոկել այն ու ազատվել![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Freeman (09.01.2011), Moonwalker (09.01.2011)
Միայն ամերիկյան ֆիլմերում կարելի է հանդիպել պարտադիր 4-րդ համարի կրծքերով 20 ամյա շիկահերի, որը միջուկային զենքի մասնագետ է:
Чеширский КотЭ
*e}|{uka* (22.01.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ