Ոնց հասկացա իշխում է երկու կարծիք.
Ակումբցիների մի խումբը ասում է՝ մեր երիտասարդները շատ լավ խաղ ցույց տվեցին, գրոհներ, վտանգավոր պահեր, միայն հաշիվը մեր օգտին չէր, պետք է այդպես էլ շարունակել, մյուս խաղերում կստացվի,
Մյուս խումբը՝ խաղ չկար, չէին խաղում, ֆուտբոլ խաղալ չգիտեն, տեղ ֆուտբոլիստ չկա, թիմ չկա, և այլն
Ըստ իս, երկուսն էլ ծայրահեղություն են, բացատրեմ:
Նախ կարծում եմ՝ չի կարելի հաջողված համարել մի խաղ, որտեղ պարտվում ես և գոլ էլ չես խփում, առավել ևս, որ դա բացառությունների շարքից չի այլ մշտական երևույթ է հանդիսանում /որը օրինակ չես համեմատի Վրաստանի հետ երիտասարների պարտության հետ՝ չնայած այնտեղ էլ բացթողումներ կային/: Այսպիսի արդյունքը էլ ավելի անընդունելի է երբ մրցակիցը գոլ է խփում ոչ թե կատաղի պրեսինգի և ողջ թմով գրոհի անցնելու շնորհիվ, այլ մեր պաշտպանությունում դիրքային խայտառակ սխալի պատճառով.
Մյուս կողմից չի կարելի ասել խաղալ չգիտեն, չէին խաղում: ցավալին հենց դա է, որ կան հրաշալի տաղանդավոր երիտասարդներ, և տեսնում ես, որ իրանք այդ ՊԼ խաղացող շատ ջահելների ահագին ֆորա կարող են տալ, բայց չնայած այդ ամենի գոլ չեն խփում, աչքի չեն ընկնում, մինչդեռ շատերի համար հավաքականի խաղերը մեծ ֆուտբոլում աչքի ընկնելու միակ հնարավորությունն ա, ու առանց դրա, իրանք էլ, մնացածի նման կգնան կկորեն, ափսոս են
Կա պետենցիալ, փոփոխություններ են պետք և ճիշտ փոփոխությունների դեպքում, համոզված եմ, որ շատ ավելի մեծ արդյունքներ կունենանք, բայց դա չի նշանակում որ պետք է մեր երիտասարդներին քարկոծենք, ես այսօր տեսա, որ իրանք հաղթելու ծարավ են. էս հավաքականը շատ ա տարբերվում մի քանի տարի առաջվա հավաքականերից, այստեղ երիտասարդներ են, որոնք հստակ գիտեն՝ ինչ են ուզում, որ իրենց մասնագիտությունը ֆուտբոլիստ լինելն ա, որոնք լուրջ են վերաբերվում իրանց գործին և ուզում են հաջողությունների հասնել, ուստի իրանցից պահանջել ընդամենը խոշոր հաշվով չպարտվել, դա ծաղրանք է, դա անցած է, իրանք ավելի են ընդունակ.
երբ ամեն ինչ լավ ա ընթանում, բայց
ինչ-որ բան չի ստացվում ու վերջում պարտություն, ապա հարցնում են մարզիչին՝ «Ո՞րն է
այդ ինչ-որ բանը»
Մինչև հիմա մենակ Պորտերֆիլդն ա այդ հարցի պատասխանը տվել.
էլ չեմ ասում որ նույն հարցը պետք է ուղղել ՀՖՖի նախագահին բոլոր տարիների ֆուտբոլի ընդհանուր վիճակի վերաբերյալ
Լավ վերջ, հերիք գրեմ, գնամ քնեմ

Էջանիշներ