Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Սկզբունքորեն համաձայն եմ։ Բայց եթե հիմիկվա դրությամբ նայենք թե Հայաստանը նաև ինչ գին պիտի վճարի էդ սահմանի բացման համար, ապա իսկապես փակելու հարց է։
Վիշ ջան իրականությունն այո, էն ա, թե ինչքանով ա հիմա մեզ ձեռնտու սահմանի բացումը, քանի որ ինքն արդեն օրակարգային հարց ա.
ԻՄՀԿ սահմանի բացմանը մենք անպատրաստ ենք մի քանի պատճառներով`
1. Սահմանների գինը շատ մեծ է:
2. Ստեղծված իրավիճակում Հայաստանի ժողովուրդը իր վրա ոչ մի հետք չի զգալու սահմանի բացումից, քանի դեռ տնտեսությունն այս վիճակում է:
3. Առանց այն էլ հազիվ գոյատևող արտադրության ոլորտը չի դիմանա թուրքական մեծաքանակ ներկրվող ապրանքների հետ մրցակցությանը և հիմիկվա մեր գոնե զրոյական տնտեսությունը մինուսի կգնա:

հարևան Վրաստանում տարվող քաղաքականությունն այս ոլորտում պետք է որ ուսանելի լիներ մեզ համար, բայց ավա՜ղ.....
Վրաստան ներկրվող ցանկացած ապրանք, որը Վրաստանում չի արտադրվում հարկվում է 12 տոկոսով, իսկ Վրաստանում արտադրվող ապրանքներ ներմուծելիս հարկերն արդեն 32տոկոս են:
Ահա տնտեսությունը մրցունակ դարձնող ևս մեկ նախապայման:
Իսկ մեզ մոտ մի քանի օր առաջ էլի ավելացավ մեքենաների ներմուծման մաքսային արժեքը, ըստ հաշվարկների տարեկան 44.000 մեքենա ներկրելու դեպքում բյուջե կմուտքագրվի լրացուցիչ մոտ 25 միլիարդ դրամ, որը բյուջեի եկամուտների 8 տոկոսն է: Եվս մեկ խայտառակ բեռ ժողովրդի ուսերին: Այսինքն 3 միլիոնանոց երկրի 44 000 մեքենայատերեր ապահովելու են բյուջեի եկամտի 8 տոկոսը: Ստացվում է, որ վրաստանում մեքենա մաքսազերծելը հայաստանից ավելի էժան է 5-15 անգամ : Էսօր սահմանները բացելը կնշանակի պետական ինքնասպանություն: