One_Way_Ticket-ի խոսքերից
Կարծում եմ` թեմայի հեղինակը շատ միակողմանի է նայում հարցին: Իմ կարծիքով ամեն ինչ կախված է կոնկրետ փողոցի կոնկրետ հատվածում տրաֆիկից:
Դեպք առաջին. մեքենաները շատ են, հետիոտնները շատ են:
Անհրաժեշտ է վերգետնյա կամ ստորգետնյա անցում:
Դեպք երկրորդ. մեքենաները շատ են, հետիոտնները քիչ են:
Սարքել անցում առանց մեքենաների համար պարբերական "կարմիր" լույսի, հետիոտնի համար "կնոպկայով":
Դեպք երրորդ. մեքենաները քիչ են, հետիոտնները շատ են:
Ոչինչ անել պետք չէ, հետիոտնները թող անցնեն, երբ փողոցն ազատ է, իսկ երբ մեքենա է գալիս, թող զիջեն մեքենային (քանի որ զեբրա չունեն)
Դեպք չորրորդ. մեքենաները քիչ են, հետիոտնները քիչ են:
Դնել զեբրա առանց լուսացույցի:
Դեպք հինգերորդ. միջին դեպք, որը դժվար է միարժեքորեն բերել նախորդ դեպքերից որևէ մեկին:
Դնել զեբրա, փոխադարձ լուսացույցով:
Էջանիշներ