Վերջերս Լեոի «Անի» երկն էի կարդում, հանդիպեցի բագրատունյաց Անի քաղաքի տակ փորված թունելների նկարագրությանը։Ճիշտն ասած ինձ շատ հետքրքրեց՝ նոր հետազոտություններ այնտեղ կատարե՞լ են, թե ոչ։ Նաև հիշեցի Հյուգոի «93 թիվ» գրքի մեջ Վանդեայի անտառի տակը փորված մարդկային մրջնանոցի նկարագրության մասին։ Այնտեղ թաքնվում էր շրջակայքի բնակչությունը հեղափոխությունների, պատերազմների ժամանակ։ Պարզե՞լ են արդյոք այդ ստորգետնյա անցքերը քաղաք էին, թաքստոց, թե՞ ծառայում էին մի այլ նպատակի։
Էջանիշներ