User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գնահատեք պատմությունը

Քվեարկողներ
13. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լավ

    10 76.92%
  • Միջին

    1 7.69%
  • Վատ

    2 15.38%
Էջ 10 11-ից ԱռաջինԱռաջին ... 67891011 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 152 հատից

Թեմա: Մութ պատմություն 5

  1. #136
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հովհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Նրանց շեղում են մինչ ճանապարհ ընկնելը?
    Նրանց ավտոմեքենան գողացած են լինում?
    1. Այո, 2. Էական չէ

  2. #137
    Լիարժեք անդամ Հովհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2009
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    34
    Գրառումներ
    94
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գործընկերները գժին հանկարծակի են հանդիպում?
    Resume.do.am

  3. #138
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հովհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Գործընկերները գժին հանկարծակի են հանդիպում?
    Այո:

  4. #139
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շեղում են զանգի միջոցով՞

  5. #140
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շեղում են զանգի միջոցով՞
    Ոչ:

    Հարցերը համարում եմ դադարեցված:
    Պատմությունը, բացահայտված տարբերակով, վաղը:

  6. #141
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ժամանակին չմասնակցեցի հարցաքննությանը Հուսով եմ՝ հաջորդ պատմությունը շատ չի ուշանա
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.08.2010), Adam (14.08.2010)

  8. #142
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատմությունը առաջին հայացքից շատ գերեց, ըստ իմ տարբերակի ոստիկաններն էին կապված, բայց հետագայում պարզվեց որ պատահականություն/համընկնում եղավ, որը նման պատմությունը չի գեղեցկացնում:

  9. #143
    Լիարժեք անդամ Հովհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2009
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    34
    Գրառումներ
    94
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես էլ կսպասեմ պատմությունն իմանալուն :Ճ
    Resume.do.am

  10. #144
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեպքերից երկու տարի առաջ:

    Հենրի Քրոֆորդը՝ 75-ամյա մի գործարար, ապրում է իր առանձնատանը՝ կնոջ, աղջկա և որդու հետ միասին:
    Ներկայիս կինը՝ Ջանեթ Քրոֆորդը, Հենրիի թվով երրորդ կինն է: Ամուսնուց տասը տարի փոքր է:
    Աղջիկը՝ Քեյթը, Հենրիի և իր առաջին կնոջ զավակն է, իսկ որդին՝ Ռոջերը՝ երկրորդ կնոջ:

    Գալիս է ժամանակ, երբ Հենրիի ու Ջանեթի համատեղ կյանքը սկսում է տակնուվրա լինել:
    Հենրին բավական հարուստ է, իսկ Ջանեթը, ամուսնանալու իսկ օրից, աչք ունի Հենրիի հարստության վրա:
    Դրան զուգահեռ, Ջանեթը տառապում է հոգեկան հիվանդությամբ, որն արդեն տարիներ շարունակ հանգիստ չի տալիս նրան:
    Լինում են օրեր, երբ նա այն աստիճանի է հայտնվում նոպայի մեջ, որ կարող է նույնիսկ ծայրահեղ քայլերի գնալ:
    Ժամանակ առ ժամանակ, կինը, տարբեր տեսակի շողոքորթական միջոցներով, փորձում է գումարներ գողանալ ամուսնուց: Կազմակերպելով տարբեր տեսակի փոքրամասշտաբ գողություններ, Հենրիին պատկանող տարբեր անշարժ գույքերի հանդեպ ոտնձգություններ՝ ունեցվածքի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ձևակերպելով և ինչ-ինչ մեթոդներով Հենրիին ստորագրել տալով: Այդ ամենը իրականացնում է Հենրիի տանը աշխատող թիկնապահներից մեկի հետ:
    Հանցագործ զույգը, ամեն անգամ գործն ավարտելուց հետո, միասին տոնում է իր հաղթանակը՝ Հենրիից թալանածը հավասար կիսելով:
    Սակայն զարմանալին այն է, որ այդ ընթացքում, ոչ մեկի մտքով անգամ չի անցնում, որ այդ ամենի ետևում կանգնած է հենց ինքը՝ Ջանեթը:
    Օրերն ընթանում են... Ամուսինները ապրում են սովորական կյանքով...
    Սակայն Ջանեթի հոգեկանի հետ կապված պրոբլեմները արդեն Հենրիին սկսում են լուրջ անհանգստության տեղիք տալ:
    Հենրին փորձում է համոզել կնոջը, որպեսզի վերջինս հիվանդանոց գնա ու բուժվի, սակայն կինը ամեն անգամ կտրականապես հրաժարվում է՝ ծայրահեղ աստիճանի վիճելով Հենրիի հետ:
    Որոշ ժամանակ անց, Հենրին, զգալով որ ապարդյուն է անընդհատ վիճել կնոջ հետ վերջինիս առողջության վերաբերյալ, հասկանում է, որ էլ չի ուզում ապրել հոգեկան հիվանդի հետ:
    Հենրին ամուսնացել է նրան հետ միմիայն մենակ չմնալու նպատակով: Ուրիշ ոչ մի բան:
    Եվ հիմա էլ, տեսնելով, որ Ջանեթը արդեն անհանգստություն է պատճառում իրեն և ընտանիքին, փորձում է մեղմ կերպով հասկացնել նրան, որ էլ չի ուզում ապրել հետը:
    Դա սկսվում է մի փոքր միջադեպից հետո, երբ Հենրիի տանը գտնվող շունը, Ջանեթի նոպայի ընթացքում, հարձակվում է վերջինիս վրա և սկսում կծել նրան:
    Ջանեթն ավելի է ընկնում նոպայի մեջ և կողքի սեղանից վերցնելով դանակը, փորձում է սպանել շանը, սակայն այդ պահին վրա է հասնում Ռոջերը և ազատում նրան շան հարձակումից:
    Այդ օրից իսկ Ջանեթը ահավոր վախ ունի տանը գտնվող շան՝ Սփոթի հանդեպ:
    Այդ դեպքից հետո, նրա հոգեկանը կարծես ավելի է խախտվում իրար:
    Հենրիի կողմից տարվող աշխատանքները, համոզելու համար Ջանեթին գնալ և բուժվել, ձախողվում են, քանի որ կինն արդեն կարծես խելագարվել է ու ոչ մեկին չի լսում:
    Հենրին փոխում է իր վերաբերմունքը կնոջ հանդեպ և փորձում է հասկացնել նրան, որ էլ չի ուզում ապրել հետը:
    Ջանեթը զգում է դա և օր օրի ավելի ու ավելի ատելությամբ է սկսում լցվել Հենրիի հանդեպ:
    Հենրիի որդին՝ Ռոջերը, նկատու՛մ է, որ Ջանեթը ուրիշ կերպ է վերաբերվում ամուսնուն:
    Ռոջերը, մտքում արդեն ինչ-որ կասկած ունենալով, սկսում է ամեն օր հետևել Ջանեթին, տեսնելու համար, թե ինչով է վերջինս զբաղված օրվա ընթացքում և ինչ է անում:
    Ռոջերը սկսում է կասկածել Ջանեթին՝ վերջին ժամանակներում իրենց հետ պատահած տարբեր տեսակի դեպքերի մեջ:
    Ինքն էլ չի հասկաում, թե ինչի՞ համար է հատկապես Ջանեթին կասկածում դրանցում, բայց ինչ-որ մի բան նրան կարծես հուշում է այդ մասին:
    Կասկածների մեջ ընկած Ռոջերը, իր բացեիբաց քայլերի արդյունքում, ինքստինքյան այնպես է անում, որ Ջանեթը զգա՛ տարօրինակ վերաբերմունքը:
    Զգա, որ Ռոջերն իրեն հետևում է:
    Այդպես էլ լինում է: Ջանեթը նկատում է դա և արդեն սկսում ավելի լուրջ տրամադրվել ու մտածել իր նպատակները վերջնականապես իրականացնելու մասին:
    Ամենագլխավորը նպատակը, որին հետապնդում է Ջանեթը Հենրիի հետ ամուսնության իսկ օրից, ամուսնուն պատկանող միլիոնների ոսկեղենն է, որը և պահված է Հենրիի չհրկիզվող պահարանում՝ վերջինիս աշխատասենյակում:

    Մի օր, գիշերով, երբ Հենրին քնած է լինում իր սենյակում, Ջանեթը որոշում է վերջ տալ ամուսնու կյանքին, վերցնել չհրկիզվող պահարանի բանալիները, գողանալ ոսկիները և գործընկերոջ հետ միասին փախչել տանից:

    Ջանեթը, մտնելով ամուսնու սենյակ, վերցնում է անկողնու վրա դրված բարձը, և փորձում է խեղդել Հենրիին: Սակայն դեռ բարձը Հենրիի դեմքին չմոտեցրած, սենյակ է մտնում Ռոջերը և տեսնում է Ջանեթին կանգնած հոր դիմաց՝ բարձն էլ ձեռքում:
    Ջանեթը, վախեցած բացատրում է Ռոջերին, որ իբր թե Հենրին քրտնել էր և ինքն էլ ուզում էր փոխել նրա բարձը:
    Ռոջերը, արդեն վերջնականապես տրամադրված Ջանեթին տանից խայտառակ կերպով դուրս հանելու, դուրս է հանում նրան հոր սենյակից և արգելում նրան մտնել վերջինիս սենյակ:
    Հենրին արթնանում է և լսելով նրանց խոսակցությունը, գալիս է և փորձում է պարզել, թե ինչ է կատարվում:
    Վիճող կողմերից և ոչ մեկ նրան ոչինչ չի ասում:
    Ռոջերը լուռ հեռանում է: Ջանեթը նույնպես:
    Տագնապի մեջ գտնվող Ջանեթը զգում է, որ պետք է փախչի որքան հնարավոր է շուտ: Ու մինչ փախչելը՝ պետք է սպանի Հենրիին՝ իր հետ վատ վարվելու համար և վերցնի իր հետ ամուսնու ոսկիները:

    Ջանեթը հայտնում է հանցակցին՝ տան թիկնապահներից մեկին, որ պետք է սպանել Հենրիին և փախչել: Ու այդ ամենը հենց հաջորդ օրը, քանի որ իրենք այլևս ժամանակ չունեն:
    Անակնկալ կերպով, Ջանեթի հանցակիցը հրաժարվում է համագործակցել նրա հետ և ասում նրան, որ չի անի էդպիսի բան, քանի որ վախենում է: Որովհետև զգացել է, որ Ռոջերը արդեն կասկածում է Ջանեթին:
    Հանցակիցը ասում է նրան, որ ամեն ինչ կձախողվի ու նրանք երկուսով բանտում կհայտնվեն: Ավելի ճիշտ, թիկնապահը՝ բանտում, իսկ Ջանեթը, արդեն ստիպված, հոգեբուժարանում:
    Ջանեթը փոքր-ինչ հուսալքվում է, բայց վերջին րոպեին անգամ իրեն չկորցնելով, կազմում է ամուսնու սպանության և ոսկիների ձեռքբերման ծրագիրը՝ հենց հաջորդ օրվա համար:
    Թիկնապահին զգուշացնում է, որ եթե հանկարծ վերջինս փորձի ձախողել այն ամենն ինչ ինքը պլանավորել է, դաժան մահի կարժանանա:

    Չնայած այն հանգամանքին, որ տանը այլևս հանգիստը կորցրել է՝ կապված Ռոջերի ու տանը գտնվող շան հետ, որից ուղղակի սարսափում է, և կարծես զրկված լինելով տանը ազատ շարժվելու հնարավորությունից, Ջանեթը մի կերպ ձեռք է բերում չհրկիզվող պահարանի բանալին և սպասում համապատասխան պահին, որպեսզի սպանի Հենրիին և վերցնելով ոսկիները՝ միայնակ հեռանա:
    Ջանեթը, տանը գտնվող շանից, անբացատրելիորեն կաթվածի աստիճան վախենում է ու իրեն մի կերպ դրսևորելով տանը, որպեսզի չհանդիպի նրան, սպասում է համապատասխան պահին:

    Անցնում է մեկ օր:

    Ռոջերը, առանց հոր հետ խորհրդակցելու, պայմանավորվում է հոգեբուժարանի աշխատողների հետ, որպեսզի վերջիններս գան տուն և բռնի ուժով տանեն Ջանեթին:
    Նա ասում է նրանց, որ խելագարը շատ վտանգավոր է և եթե ամեն ինչ ճիշտ չարվի՝ հետևանքները անդառնալի կարող են լինել:
    Երեկոյան ժամը 10-ին, հոգեբուժարանի աշխատողները պետք է լինեն Հենրիի տանը:
    Քանի որ Ռոջերը գիտի, որ Ջանեթը միշտ ժամը 9-ին է գնում քնելու:

    Երեկո: Ժամը՝ 9:50 :

    Ջանեթը, մտնում է Հենրիի աշխատասենյակ, բացում է պահարանը և ամբողջ ոսկիները տեղավորում պայուսակի մեջ, որից հետո դրանք տանից դուրս հանելով՝ տեղավորում է մեքենայի մեջ և ետ վերադառնում դեպի տուն:

    Դանակը ձեռքում, մտնում է Հենրիի սենյակ:
    Մոտենալով քնած ամուսնուն՝ դանակը խրում է վերջինիս փորը: Որից հետո հանելով այն, մի քանի տեղից նորից խրում է:
    Հենրին մահանում է:

  11. #145
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջանեթը, դանակը ձեռքին, դուրս է գալիս Հենրիի սենյակից: Դռան մոտ նրան է տեսնում Ռոջերը:
    Ռոջերը, տեսնելով որ խելագարը սպանել է իր հորը, գցում է նրան սենյակի հատակին, և հարձակվում Ջանեթի վրա ու սկսում ծեծելով այլանդակել նրան:
    Որից հետո, վերցնում է գետնին ընկած դանակը ու փորձում կտրել նրա վիզը:
    Այդ պահին, ներս է մտնում Քեյթը ու տեսնելով տեսարանը՝ լաց լինելով խնդրում է Ռոջերին բաց թողնել Ջանեթին:
    Ռոջերը դանակը արդեն ուզում է խրել խելագարի վիզը, սակայն Քեյթը աղաչում է նրան չանել դա:
    Տան թիկնապահները ևս ներխուժում են սենյակ:
    Ռոջերը, հորը սպանված տեսնելուց ցնորված, մի կերպ հասկանում է, որ չպետք է նման բան անի:
    Քեյթը շոկի մեջ է: Լաց է լինում:
    Խնդրում է Ռոջերին գցել դանակը:
    Թիկնապահները ասում են Ռոջերին, որ ետ կանգնի Ջանեթին սպանելու մտքից:
    Ռոջերը, փոքր-ինչ մտածելուց հետո, դանակը գցում Է հեռու՝ դեպի սենյակի մյուս հատվածը:
    Խորը շունչ է քաշում:
    Ջանեթը ընկած է գետնին՝ կիսածեծված վիճակով:
    Ռոջերն ու Քեյթը շոկի մեջ են:
    Տուն են մտնում հոգեբուժարանի աշխատողները՝ երկու ոստիկանների հետ միասին:

    Հոգեբուժարանում գտնվող ոստիկանները, իմանալով, որ սանիտարները գնում են Հենրի Քրոֆորդի տուն՝ ինչ-որ մեկին տանելու, որոշած են լինում իրենք էլ գալ նրանց հետ:

    Ներխուժում են սենյակ և տեսնում ահավոր տեսարանը:
    Սանիտարները, Ռոջերի հրամանից հետո, ուշքի են բերում Ջանեթին և փորձում կապել նրա ձեռքերը:
    Խելագար Ջանեթը սկսում է հակառակվել և նոպայի մեջ հայտնվել՝ շարունակ գոռալով ու հայհոյելով:
    Միևնույնն է նրան չի հաջողվում է խուսափել:
    Սանիտարները ուժով նստեցնում են նրան մեքենա ու տանում հոգեբուժարան:

    Ոստիկանները քննում են ամբողջ տունը և Հենրիի մարմինը:

    Քեյթն ու Ռոջերը սթրեսային վիճակում են:

    Ոստիկաններից մեկը, դրսում գտնվող ավտոմեքենայից ետ է բերում Ջանեթի կողմից գողացված ամբողջ ոսկիները:

    Ռոջերը պատմում է ոստիկանին, թե ոնց է ամեն ինչ տեղի ունեցել:
    Ոստիկանը, վերցնում է գետնին ընկած արյունոտ դանակը, որպես ապացույց:
    Ռոջերը սառում է:
    Գիտակցում է, որ հոր սպանության մեջ կարող է իրե՛ն մեղադրեն, քանի որ դանակի վրա ի՛ր մատնահետքերն են, այլ ոչ թե խելագարի: Քանի որ վերջին անգամ ի՛ր ձեռքում է դա եղել:

    Ոստիկանությունը Քեյթին ու Ռոջերին ասում է, որ վերջիններս չբացակայեն քաղաքից ու որ մյուս օրվանից սկսվելու են հարցաքննությունները:
    Արյունոտ դանակը փաթեթավորում են և ուղարկում փորձաքննության:
    Ժամանում է շտապ օգնության մեքենան ու տանում Հենրիի դին:
    Ոստիկանները, շտապ օգնության մեքենայի հետ միասին, հեռանում են տանից:

    Մեկ օր անց, լուր է ստացվում, որ Ջանեթը ինքնասպան է եղել հոգեբուժարանում:

    Հոգեբուժարանի աշխատողներից մեկի հետ պայմանավորվել է, որ վերջինս բաց թողնի իրեն ու ամեն ինչ սարքի ամեն ինչ, իբր նա ինքնասպան է եղել:
    Ու նաև ընտանիքի անդամներին ինչ-որ դիակ ցույց տա՝ նրանց համոզելու համար, որ Ջանեթը Քրոֆորդն իրոք ինքնասպան է եղել:
    Այդ ամենի դիմաց, Ջանեթը մի քանի տասնյակ հազար դոլլար է վճարում հոգեբուժարանի աշխատողին:
    Գումար, որը հավաքել էր ամուսնուց տարբեր գողությունների ընացքում:
    Հավաքել և պահել էր գյուղերից մեկում գտնվող իր տանը:
    Գործարքը բարեհաջող իրականացնում է և փախչում հոգեբուժարանից:

    Փաստացի տվյալներով, Ջանեթը ինքնասպան է եղել:

    2 օր անց, Ռոջերն ու Քեյթը, բոլորից գաղտնի, որոշում Հենրիի ամբողջ ոսկիները թաղել իր իսկ հետ: Որպեսզի մեկընդմիշտ ազատվեն այդ պատմությունից ու այն մարդկանցից, ովքեր միշտ աչք են ունեցել էդ զարդերի վրա:
    Այդ ամեն ինչը պլանավորելու ընթացքում, նրանց խոսակցությունն է լսում դավաճան թիկնապահը՝ Ջանեթի հանցակիցը և տեղյակ լինում այն ամենի մասին, ինչ քույր ու եղբայր պատրաստվում են անել:
    Այդպես էլ անում են:
    Ոսկիները, Հենրի Քրոֆորդի հետ միասին, հանձնվում են հողին:

    Ռոջերը պարբերաբար ասում է քրոջը իր անհանգստության մասին, թե խելագարը ինքնասպան չի եղել:
    Քեյթը հանգստացնում է նրան և ասում, որ Ռոջերը սխալ իր կասկածների մեջ ու որ Ջանեթն իրոք ինքնասպան է եղել, քանի որ Քեյթը տեսել է նրա մարմինը:
    Սակայն Քեյթը չի գիտակցում, որ ինքը դիակի դեմքը չի տեսել: Տեսել է ընդամենը պառավ Ջանեթի մարմնին փոքր-ինչ նման մի ուրիշ կնոջ մարմին՝ դեմքը ծածկած:

    Հոր թաղմանից ուղիղ մեկ օր հետ, Ռոջերը փախչում է երկրից: Եվ փոխելով իր անունն ու ազգանունը՝ կապը ամբողջությամբ կտրում է քրոջ հետ:
    Բնականաբար քույրը հասկանում է նրան, քանի որ այլ կերպ նա վարվել ուղղակի չէր կարող:

    Անցնում է երկու տարի:

    Ռոջերի հանդեպ, ոստիկանության կողմից, հայտարարված է հետախուզում: Բացի այդ, Քեյթի հոր գերեզմանը երկու տարի շարունակ գտնվում է ոստիկանության կողմից հսկողության տակ: Ոչ թե այն պատճառով, որ ոսկի կա թաղված, այլ հնարավոր մեղադրյալին բռնելու համար: Ռոջերին:
    Ոստիկանությունը մտածում է, որ Ռոջերը մի օր կուզենա այցելել հոր գերեզմանին: Ճիշտ է, ոչ հենց անմիջապես դեպքերից հետո, այլ որոշ ժամանակ անց:
    Սակայն ոստիկանությունը, երկու տարի տեսնելով, որ ոչ մի հետք չկա, թուլացնում է հսկողությունը:

    Քեյթը, նախկինի պես, ապրում է հոր առանձնատանը՝ մոր հետ:

    Ռոջերը որոշում է գաղտնի կերպով ներխուժել հայրենիք:
    Այդպես էլ անում է: Գիտի, որ դեպքերից հետո, երկու տարի է անցել ու ամեն տեսակի հսկողությունները ոստիկանության կողմից՝ կապված տան ու իրեն հետապնդելու հետ, փոքր-ինչ թուլացել են:
    Երկիր գալուն պես, գիշերով, ինչ-ինչ հնարքներով ներխուժում է այն հոգեբուժարան, որտեղ որ տարել էին Ջանեթին:
    Մտնում է մի բաժին, որտեղ որ հիվանդների պատմություններն են դրված:
    Սկսում է փորփրել Ջանեթ Քրոֆորդի պատմությունը:

    Տանը աշխատող հանցագործ թիկնապահը լսում է Քեյթի ու մոր խոսակցությունը նրա մասին, որ Հենրիի գերեզմանի շրջակայքում հաստատված հսկողությունը հանված է ու որ այնտեղ այլևս ոստիկաններ չեն գնում:

    Թիկնապահը անմիջապես կապնվում է իր նոր գործընկերների հետ, որոնք Հենրիի նախկին գործընկերներն են եղել ու միշտ էլ աչք են ունեցել նրա ունեցվածքի վրա:

    Ռոջերը հոգեբուժարանում փորփրում է հիվանդների պատմությունը: Այդ պահին, ներս է մտնում աշխատողներից մեկը և տեսնում նրան: Հենց այն աշխատողը, որը և «սարքել» է Ջանեթ Քրոֆորդի ինքնասպանությունը:
    Երբ աշխատողը մտնում է ներս, Ռոջերը գրպանից հանում է ատրճանակը և պահում աշխատողի վրա:
    Որից հետո, ասելով թե ինչի համար է եկել՝ պահանջում է տալ նրան իր ուզած անձնավորության պատմությունը:
    Եվ սպառնում, որ եթե աշխատողը չանի այն, ինչ Ռոջերն ասում է, կսպանի նրան:
    Աշխատողը ասում է Ռոջերին, որ այդ կնոջ պատմությունը արխիվում չկա:
    Ռոջերը չի հավատում նրան և ատրճանակը պահում է ճակատին՝ վերջին անգամ զգուշացնելով:

  12. #146
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխատողը, ուրիշ ելք չունենալով, խոստովանում է Ռոջերին, որ ի՛նքն է կազմակերպել Ջանեթի կեղծ ինքնասպանությունը և դրա դիմաց գումար վերցրել: Որից հետո, ամիսների ընթացքում, հիվանդի պատմությունը վերացրել է արխիվից՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:
    Ռոջերը պահանջում է ասել Ջանեթի ներկայիս գտնվելու վայրը:
    Աշխատողը ասում է, որ չգիտի ոչինչ: Սակայն փոքր-ինչ հետո, նկարագրում է նրան այն վայրը, որտեղ նա հանդիպել է Ջանեթին ու ստացել իր աշխատանքի վարձքը: Նկարագրում է նրան Ջանեթի գյուղի տան հասցեն:
    Ռոջերը իմանալով դա, ուղևորվում է այնտեղ:

    Քեյթի տանից, թիկնապահը կապնվում է Հենրիի նախկին գործընկերների հետ և ասում, որ ոստիկանությունը հանել է հսկողությունը Հենրիի գերեզմանի վրայից:
    Գործընկերներն ու թիկնապահը հանդիպում են և որոշում գնալ գերեզմանատուն, փորել ու հանել ամբողջ զարդերը գերեզմանից ու հեռանալ:

    Ռոջերը հասնում է Ջանեթի տուն: Գաղտնի կերպով ներխուժում է տուն և տեսնում, որ Ջանեթը տանն է ու իր սենյակում նստած՝ ինքն իրեն ինչ-որ բան է խոսում:

    - Վերջապես էդ ոսկիները իմը կլինեն:
    Ես գիտեի, որ ոստիկանությունը մի օր թողնելու է էդ վայրը ու հեռանա: Հոգնելու է իր անիմաստ աշխատանքից:
    Հիմա ես պետք է ճիշտ ժամանակ ընտրեմ գնալու էնտեղ ու վերցնելու դրանք:


    Պարզվում է, որ Ջանեթը երկու տարի ամեն օր գերեզմանատուն է գնացել, որպեսզի հարմար առիթի սպասի, որ տանի ոսկիները:

    - Հենց էսօր էլ ես կանեմ դա: էլ ժամանակ պետք չի կորցնել:

    Ջանեթը վեր է կենում, տանից ինչ-որ գործիքներ վերցնում, տեղավորում է տոպրակի մեջ ու դուրս է գալիս տնից:
    Ռոջերը գաղտնի հետևում է իրեն:
    Որից հետո, Ռոջերը արագ մեքենա է նստում և ուղևորվում դեպի գերեզմանատուն, որպեսզի Ջանեթից շուտ հասնի այնտեղ:
    Ճանապարհին, գաղտնի մտնում է Հենրիի առանձնատուն և աննկատ իր հետ վերցնում Սփոթին՝ շանը: Որպեսզի դրա օգնությամբ վախացնի խելագարին ու որպեսզի վերջինս կորցնի
    հավասարակշռությունը, քանի Ռոջերը հիշում է, որ Ջանեթ Սփոթից կաթվածի աստիճան վախենում էր:
    Վերցնում է շանը և գնում գերեզմանատուն:
    Ջանեթը նույնպես հասնում է գերեզմանատուն:
    Ճանապարհին, 200 մետր հեռավորության վրա, չհասած դեռ գերեզմանատուն, Ջանեթը, հեռվից՝ թփերի միջից, նկատում է, որ փոքր-ինչ հարևանությամբ այնտեղ է գտնվում Ռոջերը, որը կիսաթաքնված ինչ-որ բանի է սպասում:
    Ջանեթը, զարմանալիորեն, միանգամից ճանաչում է նրան:
    Նրանք երկուսն էլ չէին էլ կարող պատկերացնել, որ մինչ նրանց գալը, հանցագործ թիկնապահն ու նրա գործընկերները արդեն եկել էին գերեզմանատուն և սկսել գերեզմանի փորման աշխատանքները:
    Ռոջերը, հեռվից նկատում է ինչ-որ մարդկանց և գնում նրանց ուղղությամբ: Մտնում է գերեզմանատուն՝ գործընկերների հետևից:
    Հասնելով հոր գերեզմանի մոտ՝ անակնկալ կերպով քարանում է՝ տեսնելով հանցագործներին՝ գերեզմանը փորելիս:
    Թիկնապահը հարձակվում է Ռոջերի վրա և սկսում այլանդակել՝ հանելով մոտից դանակը՝ սպանելու նպատակով:
    Ռոջերը մի կերպ պայքարում է, որպեսզի չսպանվի:
    Շունը հարձակվում է թիկնապահի վրա:
    Պառավ Ջանեթը, հեռվից հետևում է այդ տեսարանին: Ռոջերին ընդամենը մի մազ է մնացել, որ սպանեն:
    Գործընկերներից մեկը կրակում է շան վրա: Շունը սատկում է:
    Ռոջերը, մի կերպ, դուրս է պրծնում ու կրակոցների արդյունքում փախչում գերեզմանատնից:
    Հանցագործները շարունակում են փորել գերեզմանը: Չեն ուզում ժամանակ կորցնել, քանի որ ամեն րոպե ոստիկանները կարող են հայտնվել էնտեղ:
    Ռոջերը հազիվ է փրկվում: Ճղճղված շորերով, արյունլվա հասնում է գերեզմանատան հարևանությամբ գտնվող մի տարածք: Ընկնում է գետնին: Բջջայինից զանգում է ոստիկանություն և մի կերպ շշնջում է նրանց, որ շտապ գան գերեզմանատուն:
    Պառավը հեռվից լսում է Ռոջերի խոսակցությունը:

    Ջանեթը, իրեն չկորցնելով, շտապ զանգահարում է ոստիկանություն և կրկնում նույն խոսքերը ինչ Ռոջերն էր ասել նրանց: Սակայն փոքր-ինչ երեխայական տոնով: Կարծես ոստիկաններին ձեռք են առնում:
    Մի քանի անգամ այդպես զանգում է ու շեղում ոստիկանների ուշադրությունը: Ոստիկանները իրոք կարծում են, որ ինչ-որ մեկը ծաղրում է իրենց: Քանի որ Հենրի Քրոֆորդի դեպքը հայտնի է երկրի ամբողջ բնակչությանը ու այն մանրամասները կապված գերեզմանի հետ և այլն... հայտնի է բոլորին:
    Պառավը, մի քանի անգամ ոստիկանություն զանգելուց ու ծաղրելուց հետո, ինքըստինքյան համոզում է ոստիկաններին, որ վերջիննես իրենց ծաղրված զգան ու այդ ամեն ինչը համարեն ինչ-որ մեկի հերթական կամակորության արդյունքը:
    Այդ ամենից հետո, պառավը, գնում է դեպի Ռոջերը:
    Հասնելով Ռոջերի մոտ, հանում է պայուսակից դանակը և կտրում է նրա վիզը՝ սպանելով նրան:
    Որից հետո, Ռոջերի մոտից վերցնելով ատրճանակը, գնում է դեպի գերեզմանատուն:
    Գործընկերները համարյա թե վերջացնում են աշխատանքը: Ոսկիները արդեն հանված են դագաղից և դրված են առանձին պայուսակների մեջ:
    Գործընկերներից մեկը հանձարարում է թիկնապահին, որպեսզի վերջինս ու մյուս գործընկերը վերցնեն Հենրիի դագաղը ու տանեն մոտակա ձոր ու նետեն այն ժայռից: Հետագա մատնահետքային պրոբլեմներից խուսափելու համար:
    Թիկնապահը հրաժարվում է անել դա, քանի որ համարում է, որ ադյքանն էլ է բավական ինչ պատահեց: Ուզում է ստանալ իր բաժինը ու հեռանալ: Էլ չի ուզում նրանց ասածները կատարել:
    Հանցագործ խմբի ղեկավարը հանում է ատրճանակը և կրակում թիկնապահի ոտքին:
    Որից հետո, փորձում սպանել նրան, սակայն թիկնապահը զղջում է ասածների համար ու ասում, որ էլ ոչ մի բառ չի ասի:
    Գործընկերներից երկուսը տանում են Հենրիի դագաղը և գցում ժայռից:
    Գերեզմանի մոտ են մնում հանցագործ խմբի ղեկավարը, վիրավոր թիկնապահը և վիրավոր գործընկերներից մեկը:
    Երկու գործընկերների վերադառնալուց հետո, խմբի ղեկավարը հրամայում է նրանց տանել թիկնապահին ու նույնպես ժայռից նետել:
    Գործընկերները այդպես էլ անում են: Գցում են թիկնապահին ժայռից: Որից հետո, երբ վերադառնում գերեզմանի մոտ և երբ արդեն փորձում են հեռանալ՝
    այդ պահին, հայտնվում է պառավ Ջանեթը և սկսում կրակել գործընկերների վրա:
    Մեկ հոգի ևս վիրավորվում է, սակայն պառավը չի հասցնում ավարտել իր գործը:
    Հանցագործներից մեկը կրակում է խելագար պառավի ուղիղ ճակատին:
    Պառավը մեռնում է: Որից հետո, դիակը նետելով Հենրիի գերեզմանը, հանցագործները, ոսկու պայուսակները ձեռքներին, արագ նստում են մեքենա ու հեռանում են արնաշաղախ վայրից:
    Անցնում է մի քանի ժամ:
    Ոստիկանները որոշում են այցելել գերեզմանատուն՝ ստուգելու համար ամեն ինչ կարգի՞ն է, թե՞ ոչ:
    Ճիշտ է, նրանց կարծես ձեռք էին առնում հեռախոսով, բայց միևնույնն է, մի քանի ժամ հետո, ապուշ ոստիկանների միտքն ընկնում է ամեն դեպքում մեկ անգամ անցնե՛լ գերեզմանատան կողքով:

    -----------------------------------------------------------------------------

    Այս խաղում հաղթողներ չեղան, սակայն եղան ակտիվ մասնակցողներ:
    Շնորհակալություն բոլորին խաղին մասնակցելու համար:

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (14.08.2010), Արևհատիկ (15.08.2010), Դատարկություն (14.08.2010), Ինչուիկ (15.08.2010), Հովհաննես (14.08.2010)

  14. #147
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն խաղի համար, Ադամ ջան Անհամբեր սպասում ենք հաջորդին
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (15.08.2010), Դատարկություն (14.08.2010)

  16. #148
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դժգոհ եմ վարողից կամ տեքստի հեղինակից կամ նույն մարդուց, հարցերի պատասխաններ շատ տեղեր սխալ են տրվել։ Հենց իմ վերջին հարցը։ Հետո շունը ասվում է որ դանակայարված է բայց իրականում նրան կրակել են,։ Նման պատմություններում պատահականության գորոծոնը պետք է լինի մինիմալ, իսկ ասյտեղ պատահականություններ շատ են։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (15.08.2010)

  18. #149
    Լիարժեք անդամ Հովհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2009
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    34
    Գրառումներ
    94
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձեռ առնելու պահի վրա բացել էր
    Ռոջերի հանդեպ, ոստիկանության կողմից, հայտարարված է հետախուզում: Բացի այդ, Քեյթի հոր գերեզմանը երկու տարի շարունակ գտնվում է ոստիկանության կողմից հսկողության տակ: Ոչ թե այն պատճառով, որ ոսկի կա թաղված, այլ հնարավոր մեղադրյալին բռնելու համար: Ռոջերին:
    Ոստիկանությունը մտածում է, որ Ռոջերը մի օր կուզենա այցելել հոր գերեզմանին: Ճիշտ է, ոչ հենց անմիջապես դեպքերից հետո, այլ որոշ ժամանակ անց:
    Սակայն ոստիկանությունը, երկու տարի տեսնելով, որ ոչ մի հետք չկա, թուլացնում է հսկողությունը:
    Իսկ այս պահը չհասկացա, մարդասպանը խի պիտի գնահ զոհի գերեզմանոց
    Resume.do.am

  19. #150
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հովհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ այս պահը չհասկացա, մարդասպանը խի պիտի գնահ զոհի գերեզմանոց
    Որտև ըստ ոստիկանների կասկածների, զոհը մարդասպանի հայրն է:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (15.08.2010)

Էջ 10 11-ից ԱռաջինԱռաջին ... 67891011 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մութ Պատմություն 6
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 45
    Վերջինը: 24.09.2010, 01:45
  2. Մութ պատմություն
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 118
    Վերջինը: 21.06.2010, 11:51
  3. Մութ պատմություն 4
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 46
    Վերջինը: 02.10.2008, 12:23
  4. Մութ պատմություն
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 260
    Վերջինը: 15.07.2008, 12:20
  5. Մութ պատմություն 3
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 20
    Վերջինը: 29.02.2008, 20:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •