Հայաստան, ք.Երևան, 2008 թվական, փետրվարի 19
Նախագահական ընտրություններ 2008
Գլխավոր թեկնածուներ՝
Սարգիս Սերժիկյան
Պետրոս Լևոնյան
Բաղդասար Արթոյան
(կարծում եմ բոլորդ էլ կհասկանաք, թե ով ով է...)
Առավոտ, ժամը 9:00 : Տիկին Ռիման (62 տարեկան, ապրում է «Բանգլադեշ» թաղամասում՝ իր աղջկա և երկու թոռների հետ: Երրորդ թոռը ծառայում է բանակում: Նախագահի գլխավոր թեկնածու է համարում Պետրոս Լևոնյանին) արթնանալով, հագնվում է, զանգահարում ինչ-որ մեկին և ինչ-որ տեղեկություն իմանալով, վերցնում է անձնագիրը և դուրս գալիս տնից: Գնում է իրենց թաղամասի 300000/12 ընտրատեղամաս, որտեղ էլ պետք է կատարի իր քաղաքացիական պարտքը: Հանդիպելով իր ծանոթներից մեկին ընտրատեղամասի մոտ, վերջինս և ինքը չեն մտնում տեղամաս, այլ քայլում դեպի տեղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող «գազել» մակնիշի ավտոմեքենայի մոտ: Մտնելով ներս, դուռը փակում են: Եվ մոտ 3 րոպե անց, երկուսով միասին դուրս են գալիս մեքենայից և գնում ընտրատեղամաս՝ կատարելու համար իրենց ընտրությունը: Տիկին Ռիման սխալվում է և կատարած նշումը անցնում է վանդակի սահմաններից: Կանչելով հանձնաժողովի անդամներից մեկին, պահանջում է տալ նոր թերթիկ: Հանձնաժողովի անդամը, վերցնելով ապականված թերթիկը, աչքի տակով նայելով, թե ու՞մ է ընտրել տիկին Ռիման, գնում է նոր թերթիկը տալու աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ: Բերելով տիկին Ռիմային նոր թերթիկը, հանձնաժողովի անդամը շշուկով վերջինիս ասում է «Կարծեմ դու թոռ ունեիր չէ՞.... և թոռդ էլ հիմա ծառայության մեջ է, որի պատճառով շատ ես տանջվում... ընտրելուց առաջ, լավ մտածիր», որից հետո տալիս է նրան թերթիկը: Տիկին Ռիման ասում է այդ մարդուն, որ վերջինս չպետք է խառնվի այն բանին, թե ու՞մ կընտրի ինքը: Հակառակ դեպքում, մեծ աղմուկ կբարձրացնի, հայտարարելով տեղի ունեցող անարդարության մասին: Որից հետո ջղայնացած հայացքով մտնում է և քվեարկում: Որից հետո ցտեսություն ասելով իր ծանոթին, որի հետ եկել էր, հեռանում է ընտրատեղամասից: Դրսում մի պահ կանգ է առնում և նայելով հեռվում կանգնած «գազել» մեքենային, սկսում է մտածել: 2 րոպե մտածելուց հետո, գնում է տուն, դարակից վերցնելով ինչ-որ իր, դնում է այն տոպրակի մեջ և դուրս գալիս տնից:
Անցնում է 6-7 ժամ: Տիկին Ռիման քայլում է քաղաքի կենտրոնում և մտնում մի սուպերմարկետ: Մտնելով սուպերմարկետ, սկսում է առևտուր անել: Մոտենալով կասսային, հանում է գրպանից 5000 դրամանոց թղթադրամ և վճարում: Որից հետո ստանալով մոտ 200 դրամ մանր, տեղավորում է գնածը տոպրակի մեջ և դուրս գալիս սուպերմարկետից: Գնալով մոտավորապես 150 մետր ճանապարհ, հանկարծ հիշում է, որ թոռների համար պետք է կոնֆետների կոմպլեկտ գներ: Եվ քայլում է ետ՝ դեպի սուպերմարկետ: Մտնելով, գնում է իր ուզածը և մոտենալով կասսային, հանում է գրպանից ևս մեկ 5000 դրամանոց թղթադրամ և վճարում: Որից հետո դուրս է գալիս: Դեռ չանցած 5 մետր, նրան ձայն է տալիս սուպերմարկետի աշխատողներից մեկը՝ ասելով, որ ինքը պետք է վերադառնա սուպերմարկետ: Տիկին Ռիման զարմանում է, բայց այնուամենայնիվ գալիս ետ: Կասսայի մոտ նստած վաճառողուհին սկսում է կասկածելի ձևով նայել և տեղեկացնում է մենեջերին, որպեսզի վերջինս ոստիկանություն զանգահարի: Տիկին Ռիման խառնվում է իրար և հարցնում, թե ինչու՞ է աշխատողը ուզում ոստիկանություն զանգահարել: Սակայն վերջինս խնդրելով պահակներին, որ հանկարծ նրան դուրս չթողեն, սկսում է ինչ-որ բաներ ասել և ասում նաև, որ հիմա ոստիկանությունը կգա և ամեն ինչ կպարզի: Տիկին Ռիման չի հասկանում կատարվող իրավիճակը: Քիչ անց, ոստիկանները ժամանում են, որից հետո աշխատողը խոսելով վերջիններիս հետ, ասում է, որ իր դիմացը կանգնած կնոջը պետք է ձերբակալել: Ոստիկանները տիկին Ռիմային խնդրում են հետևել իրենց: Տիկին Ռիման սկսում է հակառակվել, սակայն ոստիկանները բռնի ուժով նստեցնում են նրան ավտոմեքենա և տանում ոստիկանատուն: Ստուգում են նրա մոտ գտնվող իրերը և հանկարծ մեկ ուրիշ տոպրակից գտնում են Տիկին Ռիմայի տարիքի կնոջ համար շատ կասկածելի մի իր և սկսում հետաքննությունը:
Բացահայտեք.
1. Ու՞մ ընտրեց տիկին Ռիման:
2. Ինչու՞ նա և իր ծանոթը մտան այդ մեքենա:
3. Ի՞նչ տեղի ունեցավ սուպերմարկետում:
4. Ինչու՞ աշխատողը ոստիկանություն կանչեց:
5. Այդ ի՞նչ խորհրդավոր իր էր տիկին Ռիմայի մոտ:
Բացահայտեք պատմությունը...![]()
![]()
Էջանիշներ