einnA-ի խոսքերից
Հայ կին ասվածի մեջ էնքան չգրված օրենքներ կան, որ գրվածներից շատ են ))բայց ամեն մեկն ինքն իր մեկնաբանություննն ունի այդ օրենքների:
Հայ կինը չի որ պահում է ընտանիքի ամրությունը` աչք փակելով ամեն ինչի վրա, որտեղ ամուսնու դավաճանությունն ամենաչնչինն է?
Հայ կինը չէ, որ իրան զրկում է ամեն տեսակ ճոխ բաներից, որ իր երեխան իրան լավ զգա? իսկ դրա արդյունքում մեկ էլ կարծիքներ ես լսում, որ հայ կանայք գեր են, իրանց չեն հետևում... էլ չեն ասում ախր լավ օրից չի, որ տենց են...
Հայ կինը չի, որ հա հա գուցե ամուսնու աշխատածով բայց կարում է փետուրներից տուն սարքի ու էտ տանը ջերմություն տա իր շնչով...
Ամեն մեկս էլ մայր ունենք ու շատ լավ էս ամենը տեսել ենք ու գիտենք հայ կնոջ ամենամեծ առաքելությունը կյանքում որն ա: Բայց եկեք այսօր այդ առաքելության մեջ անընդունելի չհամարենք "գործարար կնոջ" կերպարը, ինքն էլ է կերպար ))) ու եթե վերևում նշվածները կարողանում է անել, ինչու ավելին չանի իր ընտանիքի ու հենց իր համար?
Բայց ինչ ուզում եք ասեք աշխարհի ամենահամով մամաները հայերն են, մի ուրիշ ջերմության շունչ կա:
Էջանիշներ