User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Կին և Հայ կին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կին և Հայ կին

    Հայ կնոջ կերպարը համաշխարհային իրականության մեջ:


    Այս բառերը , որ ասեմ տարբեր են հո չեք զարմանա???
    Կին , ընդհանրապես, հասկացողությունը մեր հայկական մենտալիտետում,բոլորովին ուրիշ հոմանիշներ է ունեցել:Հայ հասարակությունում հայ կնոջ համար առաջնային արժեքներ են համարվել ընտանիքն ու մայրությունը:Հայ կինը ընկալվել է որպես պասիվ, ենթարկվող, դեպի ընտանիքը կողմնորոշված էակ:Իսկ այսօր,այս փոփոխությունով, արդյո՞ք մենք կորցնում ենք ազգային , հայ կնոջ կերպարը , թե՞ մոտենում ենք ԿԻՆ հասկացողությանը:
    ով է կինը? որտեղ է կինը? և ընդհանրապես
    Տարբերություններ և սահմանները ըստ քեզ:


    հ.գ. Չեք նեղանում չէ,որ այս հարցերը էլի իմ,բայց նաև ուրիշ ֆորումներում կա,ուղղակի դուք եք աճող սերունդը,իսկ Ձեր կարծիքը ավելի շատ է ինձ հետաքրքրում

    կներեք,սա կտեղափոխեք,հոգեբանություն բաժինը
    Վերջին խմբագրող՝ Լէգնա: 17.07.2006, 18:53:

  2. #2
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    Ընդհանրապես հայ ընտանիքներում ընդունված է, որ "օջախի կրակը" վառ պահողը կինն է. ու ես գտնում եմ որ ճիշտ է ընդունված. քանի որ կինը այնպիսի հատկանիշներ ունի ընտանիքը միավորելու, որը տղամարդը չունի. այդ հատկանիշներից մեկը երեխաներ դաստիարակելն է. երեխաներին վաղ հասակից պետք ամեն ինչ բացատրել և հասկացնել, որն է լավ, որն է վատ. իսկ դրա համար պետք է շատ մեծ համբերություն, որը ցավոք սրտի տղամարդիք չունեն. ու էլի շատ կան տարբերություններ կան, որոնք չեմ ուզում թվարկել. ավելի ճիշտ հավես չունեմ այդ պատճառով ես գտնում եմ, որ կինը պետք է ավելի շատ նվիրված լինի ընտանիքին, քան աշխատանքին, կամ ինչ-որ այլ բանի

  3. #3
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    Չնայած երեխա մեծացնելը, կնոջ հիմանական "աշխատանքն է", երբեմն կինն էլ իրավունք ունի ցրվել է զբաղվել այլ գործերով և հենց այդ ժամանակ է որ շատ դեպքերում հայ կին ասածը գալիս ու կանգնում է դեմ առ դեմ ասելով որ իրավունք չկա, ՍԽԱԼ է այդ մտածելակերպը, հայ կինը պետք է պահպանելով հանդերձ ավանդույթը ազատ լինի

  4. #4
    Լիարժեք անդամ Bonita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    Իսկ ես չեմ հասկանում,ինչու եք առանձնացնում ` Կին և Հայ կին ...կինը մնում է կին,անկախ ամեն ինչից և առավել ևս ազգությունից...Վերջին հաշվով բոլոր կանայք լինելով անհատականություն,միևնույն է նման են...

    ԿՅԱՆՔԸ ՀԱՍՔԱՆՉ Է ...


  5. #5
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    ես չեմ ընդունում նման հարցադրումը: կինը մարդ է, իսկ մարդիկ տարբեր են, անգամ մի երկրում ապրողները...այնպես որ սխալ է որևէ ընդհանրություն անելը... բոլոր ժամանակներում էլ, ամենուր եղել են կանայք - տուն շինող ու պահող, և կանայք - տուն քանդող , ընտանիք քայքայող...այնպես որ...

  6. #6
    Լիարժեք անդամ GEV85-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    Հայ կինը միշտ մնացել ու մնում է հայ օջախի կրակը վառ պահողը

  7. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    Մեջբերում kiki-ի խոսքերից
    ես չեմ ընդունում նման հարցադրումը: կինը մարդ է, իսկ մարդիկ տարբեր են, անգամ մի երկրում ապրողները...այնպես որ սխալ է որևէ ընդհանրություն անելը... բոլոր ժամանակներում էլ, ամենուր եղել են կանայք - տուն շինող ու պահող, և կանայք - տուն քանդող , ընտանիք քայքայող...այնպես որ...
    Այո, մարդիկ տարբեր են, բայց ստիպված ենք ընդունել, որ, երկրից, տվյալ երկրում տիրող մտայնությունից կախված՝ կանանց դերն ու դիրքը հասարակության մեջ տարբեր են լինում: Օրինակ՝ Հայաստանում, ցավոք, շատ են այնպիսի կանայք, որոնք հենց միայն «եփող-թափող» են, ոչ ավելին, քանի որ Հայաստանում տարածված կարծիք կա, որ կինը հենց նմանատիպ գործեր անելու համար է ստեղծված: Ցավալի է, բայց շատ տղամարդիկ իրենց կանանց հենց «եփել-թափելու» համար էլ իրենց տուն են բերում: Դե, ասենք, կարող էին դրա փոխարեն ծառա վարձել, բայց ինչու՞ իզուր փող ծախսեն, եթե կարելի է այդ ամենը ձեռք բերել անվճար: Էն որ ասում են «տան կնիկ» կամ «տան աղջիկ», հենց դա են հասկանում այդ արտահայտությունների տակ:
    Կիկի, ասում ես. «Կինը մարդ է»: Այո, Աստված այնպես է ստեղծել մարդկանց, որ կինը ոչ պակաս մարդ պետք է լիներ, քան տղամարդը։ Բայց այդպես չի շարունակվել։ Ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ շատ հայ ընտանիքներում կինը, ցավոք, այնքան էլ մարդ չէ, մի քիչ կոպիտ է հնչում, բայց, ավելի շուտ, ես կասեի՝ բանող կենդանի է: Խոստովանեք, որ բոլորդ էլ ճանաչում եք այդպիսի ընտանիքների, որտեղ կնոջ դերն իսկապես այդ աստիճան նսեմացված է...
    Ճիշտ է, վերջին տարիներին, բարեբախտաբար, առաջընթացի միտում է նկատվում այս առումով. կանանց դերն ընդլայնվում է՝ ընդգրկելով ոչ միայն ընտանիքը, այլև հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտները։ Բայց դեռ ահագին ժամանակ է հարկավոր, մինչև որոշ տղամարդիկ, ասենք, ինչու՞ չէ, նաև որոշ կանայք, գիտակցեն, ընկալեն, որ կինը շատ ավելիին է ընդունակ, քան աման լվալը, լվացք անելն ու ճաշ եփելն է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #8
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն հեղինակներին բարձր տրամադրության համար, էս ի՞նչ էր գրողը տանի:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (21.11.2016)

  10. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենաշատը չհասկացա, թե դա ինչ կապ ուներ տվյալ կայքի հետ, որտեղ դրել են:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (21.11.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •