
ժող, դուք ձեր ասածներին հավատու՞մ եք, թե ստեղ «քորիր մեջքս, ես էլ քոնը քորեմ» սկզբունքն է (իրականում գործը հասնում է քորելուց ավելի նուրբ գործողության, ու մեջքից մի փոքր ներքև

)
Ասածս այն է, որ գրած էին ինչ-որ խակ մտքեր՝ լավ, ո՞վ մանկական, նաիվ ու խակ մտքեր չի ունենում: Բայց երբ ամեն մանկական ու խակ մտքեր ունեցողը սովորում ա տասմատանի համակարգով տեքստ մուտքագրել համակարգիչ, ու իրան արդեն գովում են որպես «գեղեցիկ, թթվածնի դոզա» և այլն

եթե ավելացնես հատված կլիտորի նկատմամբ սիրո արտահայտումների մասին, կարող է Ինքնագրում տպագրեն էլ, մի հատ էլ մրցանակ տան

Ասենք՝ միջին ստատիստիկ վաղ դպրոցական տարիքի շարադրություն, գրեթե ցանկացած, որ վերցնես՝ ծավալով էլ, պարունակությամբ էլ խիստ մոտ կլինի

պարզապես, ասենք, եթե դպրոցական շարադրություններում սովորաբար արտահայտում են մտքեր, որոնք կարողանում են արտահայտել, էստեղ, (ձեռքս կոտրվեր՝ էդ բառը չգրեի) «հեղինակը» գրի ա առել մտքեր, որ նույնիսկ չի կարողանում հոդաբաշխ արտահայտել: Ինչ-որ էստեղից-էնտեղից լսած մտքեր, եզրահանգումներ, գաղափարներ

ու ասենք եքա մարդիկ կանգնում ու գովերգում են

ես մեկ չեմ սիրում իրենց երեխայի տեղ դնող մեծահասակներին, մեկ էլ իրենց մեծահասակի տեղ դրած երեխաներին

Ինչ չարն եմ, չե՞: Ամենավատն էն ա, որ դրան զուգահեռ նաև ճիշտ եմ: Դավայծե, ատեք ինձ

Էջանիշներ