Sophie (08.07.2010)
Ինտերնետում հայտնվել է Facebook-ի շուրջ 100 մլն օգտագործողների տվյալներով ֆայլ
Կիբերանվտանգության ոլորտի մասնագետ Ռոն Բոուսի (Ron Bowes) նախաձեռնությամբ ինտերնետում հայտնվել են Facebook սոցիալական կայքի շուրջ 100 մլն օգտոգործողների մասին տվյալներ: Այս փաստն, անշուշտ, բարձրացրել է մեծ աղմուկ ինտերնետ-միջավայրում և դարձել քննարկումների շուրջ առարկա, ինչին և, փաստորեն, ձգտում էր Ռոն Բոուսը: Վերջինս իր այս քայլը բնութագրել է որպես անվտանգության հիմնախնդրի նկատմամբ ինտերնետ-օգտագործողների ուշադրությունը գրավելու միակ ուղղակի և արդյունավետ ճանապարհ: Կիբերանվտանգության ոլորտի մասնագետն իր` սոցիալական կայքերում անվտանգության խնդրին նվիրված հետազոտության շրջանակներում օգտագործել է Facebook սոցիալական կայքում գրանցված բոլոր այն ինտերնետ-օգտագործողների անձնական տվյալները, ովքեր անտեսել են անվտանգության խնդիրը և դրա արդյունքնում իրենց անձնական էջը հասանելի դարձրել բոլորին:
Ռոն Բոուսին Ruby ծրագրավորման լեզվով գրված կոդի միջոցով համախմբել և դասակարգել է Facebook-յան տվյալները և PirateBay.com կայքում տեղադրել 2,8 Գբայթ ընդհանուր ծավալով ֆայլ` Facebook-ի 100 մլն օգտագործողների մասին:
Հետաքրքիր մեկ հանգամանք: Ռոն Բոուսի հետազոտությունների գլխավոր նպատակը սկզբնապես եղել է ինտերնետում առավել հաճախ օգտագործվող և տարածված գաղտնաբառերի բացահայտումը:Սակայն հետագայում, երբ կիբերանվտանգության ոլորտի մասնագետը ուսումնասիրել է իր տնօրինության տակ գտնվող տեղեկատվական բազան, հասկացել է, որ այդ տեղեկատվությունը կարելի է օգտագործել նաև անվտանգության խնդիր նկատմամբ ուշադրություն գրավելու նպատակով: Հատկանշական է, որ չնայած Ռոն Բոուսի այս քայլը առավելապես ստացել է բացասական արձագանք, այնուամենայնիվ, ինչպես նշում են մասնագետները, նրա գործողությունները չեն կարող բնորոշվել որպես անօրինական: Այս գործողությունները, ըստ ենթադրության, կարող են ունենալ դրական ազդեցություն` ինտերնետ-օգտագործողներին ստիպելով մի փոքր մտածել` նախքան անձնական տվյալներն ինտերնետում բոլորին հասանելի դարձնելը:
Հղում
Չեք կարծում, որ ճիշտ կլին տվյալ թեմային հարցում ավելացնել?
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Լեո (28.12.2012)
օդնոյում չկա են շփումը և մթնոլորտը, որը կա ֆեյսբուքում
Ֆեյսբուքի News Feedը ավելի լավ ա մտածված,
իսկ հիմնական ֆունկցիաները ոււղղված են շփումը ավելի դյուրին և հաճելի դարձնելու վրա,
իսկ օդնոյում՝ պճնամոլության ու փող կլպելու վրա
անցեք ֆեյսբուքի, ռուսները հլը շատ աճելու ունեն որ HR և cross-cultural communication ոլորտում բիզնես ծավալեն.
aerosmith (31.07.2010)
Ժող նկատել եք ֆեյսի հիմնական էջում գրածը՞՞
Sign Up
It's free, and always will be.
ես օդնօինա լսցնում![]()
I may be paranoid but no android!
Freeman (16.01.2013), LoK® (31.07.2010), Sagittarius (31.07.2010), Աբելյան (31.07.2010)
Մտիր www.alexa.com ու նայիր, թե որ տեղում ա Ֆեյսբուքը: Հետո տես, թե Ֆեյսբուքի հիմնական մրցակիցները որ տեղերում են (www.myspace.com www.twitter.com www.orkut.com www.linkedin.com և այլն), հետո տես որ տեղում ա Վկոնտակտեն ու վերջապես որտեղ ա օդնոն:
I may be paranoid but no android!
V!k (31.07.2010)
http://www.alexa.com/siteinfo/odnoklassniki.ru
մասնաբաժինը մեկ տոկոս էլ չի կազմում, մինչդեռ ֆէյսբուքինը շուրջ երեսունհինգ տոկոս ա
ռուսաստանում օդնոն թիվ վեցերորդն ա, իսկ Հայաստանում չորրորդը
---------- Ավելացվել է՝ 17:23 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:19 ----------
http://www.alexa.com/siteinfo/vkontakte.ru#
սա էլ օդնօյի մրցակիցը, Ռուսաստանում երորրդ տեղն ա՝ աշխարհի ուզերների 1.5%ով
էսօր վերջապես գրանցվեցի ֆեյսբուքում: Մի 40 րոպե բզբզեցի, պրոֆիլս մի քիչ լրացրեցի ու ոնց որ կայցելեմ էդ սոցիալական ցանցը: odnoklassnik -ում մի փ տարի կլինի գրանցված եմ, բայց 2-5 ամիսը մեկ եմ մտնում: Էն էլ պարապ ժամանակ, որ բան չեմ գտնում անելու:
էսպես չի մնա
«Dislike» («Չեմ հավանում»): Հենց նման առաջարկով Facebook սոցիալական ցանցում սպամ-վարակ է հայտնվել:
Օգտվողների պատերին հայտնվում են իբր նրանց ընկերների կողմից ուղարկված, հետեւյալ բովանդակությամբ նամակներ «Facebook now has a dislike button! Click Enable Dislike Button to turn on the new feature! Currently enabled by 2,921,784 Users!»:
Նշենք, որ Facebook-ից օգտվողները հնարավորություն ունեն իրենց հավանած գրառումները, ստատուսներն ու նկարները հավանել «Like» կոճակով:
news.am
Ակումբում ինչ-որ ավելի լավ ա, հն, ինչ կասեք![]()
Blessed the poison which brings the end
Համարյա բոլոր ընկերներս ավելի շատ օdnoklassniki-ում են,գրանցված եմ,բայց էլ չեմ մտնում,ավելի շատ facebook
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ