Եթե ֆեյսբուքում դադարում ես ստատուս փոխել ուրեմն մահացած ես...Տխուր է, բայց փաստ: Ընդամենը պետք է դադարել մեկ-երկու օր օնլայն երևալ և մարդիկ արդեն սկսում են հետաքրքրվել քո ողջ և առողջ լինելով: Զանգում են բջջայինիդ ու հենց տենց էլ հարցնում «Լա՞վ ես, կենդանի՞ ես»... Ու դու չես դադարում ասել, որ ողջ ես ու առողջ, պարզապես ուզում ես համակարգչից կտրվել, բնություն ես ուզում:
Իսկ եթե բջջայինն էլ անջատե՞մՊատկերացնո՞ւմ եք ինչ կլինի...
Կարճ ասած, պետք է ինչ-որ բան անել, որ մահանալուց հետո էլ ֆեյսբուքում ստատուսներ գրվիԱսենք «Եղանակն այսօր երևի լավն է»: Կամ ասենք, այսինչ գիրքը տալ էս ինչին, իսկ համակարգչի Դ դիսկը ֆորմատ անել, առանց կարդալու
http://ifidie.org/ նոր կայք է, հատուկ Ֆեյսբուքցիների համար ապլիքեյշնով: Ընտրում եք 5 ընկերոջ, որոնք "Confirm" կանեն ձեր մահը... քիչ էր մնում ասեի կլայքենԵվ վերջ... Հենց ձեր ընկերները հաստատեցին ձեր մահը, բոլոր այն գրառումները որոնք նախատեսել եք մահից հետո հրապարակել, կհայտնվեն Ֆեյսբուքում:
![]()
Էջանիշներ