User Tag List

Էջ 15 21-ից ԱռաջինԱռաջին ... 5111213141516171819 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 311 հատից

Թեմա: Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

  1. #211
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Nnn-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես մի հարց. այժմ Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողները ինչ են անելու? Միթե նրանց նոր աշխատանք կտրվի?
    Որ Թեղուտը չբացվի՝չէ: Դե ասենք Քաջարանում հանգը հունգը նոր ձուլարանը կկառուցվի, ուրեմն այդտեղից եկող հումքից ձեռքներդ լվացեք:Մնում են Դրմբոն ու Թեղուտը: Ես սոցիալ-տնտեսական տեսանկյունից շահավետ եմ համարում, բայց հեռատես պետք է լինել:

  2. #212
    Լիարժեք անդամ Nnn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2010
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    33
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը

    Կներեք չհասկացա: Ձեր կարծիքով ալավերդցուն հարմար կլինի գնալ ուրիշ վայր և ամսական աշխատել 80.000/սա արավելագույն դեպքում/դրամ, որի մի մասը կծախսվի տեղում, մյուս կեսը կգնա հարկերի, օթևանի և այլի վրա, իսկ մնացածը տուն: Թե դրա փոխարեն նա կնախընտրի մեկնել արտերկիր և այնտեղ մի բան անել ավելի շատ եկամուտ ապահովելու նկատառումով, թեկուզև մտերիմներին չի տեսնի:

    Կներեք գուցե ես դեռ հասուն մարդ չեմ և շատ բան չգիտեմ այդ գործընթացներում, բայց հասկանում եմ որ դա միգրացիայի մի նոր ալիքի սկիզմբ կարող է հանդիսանալ և որքան գիտեմ, այն արդեն սկսված է:

  3. #213
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Afr, վերջը ես քո սև սատանան եմ դառնալու
    Ես մենակ լավ եմ զգում, որ Ալավերդու մասին հոգում են, բայց ափսոս քո հոգ տանելը միայն парадный տեսք ունի:
    էլի առանց իմանալու խոսում ես ու դժբախտաբար հենց ինքդ էլ սխալ բան ես ասում:
    Բարեբախտաբար, Թեղուտում ձուլարան չի լինելու: Ալավերդիի ձուլարանն էլ չի շահագործվելու: Ծուխ չի լինելու: Էս նախագծի խնդիրները անտառների /արդեն իսկ իրականացված/ հատումն ա, ծառերի հատումը փոխհատուցելու պահանջը, ջրերը չաղտոտելու պահանջը /Թեղուտ եւ Շնող գետերը/ եւ այն, որ անտառ կտրելով ահագին տարածքներ դարձնում են անապատ: Էդ տարածքում էլ երբեք բան չի աճի ու քիչ-քիչ անապատը կողքերն ա տարածվելու...
    Վատ ա, որ չենք հետաքրքրվում.. շատ վատ ա... նույնիսկ որոշ բնապահպան ակտիվիստներ տեղյակ չեն, թե իրականում ինչ վնասներ կան, ինչ է արվելու եւ ինչպես...
    Նախ և առաջ, Ոչ մեկ դեռ չի նշել որ Թեղուտում պղնձաձուլարան ա լինելու, անհեթեթություն, դաժե Դրմբոնում ձուլարան չկա, մենակ ֆլոտացիա ա... անիմաստություն...
    2. 18-րդ դարից էս կողմ Ալավերդում պղինձ են ձուլում ու դեռ շատ երկար տարիներ ձուլելու են, էդ հանքն էլ առնվազը քսան տարի կարողա երկարացնի գործարանի կյանքը...
    3. Ծխին ինքս եմ դեմ` արդեն հազար անգամ ասի, բողոքողները թող բողոքեն, որ ֆիլտրներ դրվի, ես ինչ որ մի տեղ ասել ե՞մ, որ ծուխը լավ բան ա:
    4. Եթե կարողանաք հասնեք նրան, որ գործարանը նորից նույն ձև ծառատունկ կազմակերպի` ես միայն կանգնած կծափահարեմ ձեզ:
    5. Շնող մեկել Թեղուտ գետը դու տեսել է՞ս: Սկի լվացք չէս կարա անես մեջը էլի անհիմն խոսում էս հետո ուզում էս ասածներիդ վրա ուշադրություն դարձնեն մարդիկ...
    6. Գոնե գիտե՞ս գետը ինչ ձևով ա օգտագործվում ձղնձի ձուլման պրոցեսում: Գործարանի վառարանի отход-ները, որոնց մեջ պարունակվում ա 0.03%-ից քիչ պղինձ տանում են պոչամբար, իսկ ջուրը վառարանները հովացնում ա միայն, մեկել կարող ա ֆլոտացիայում օգտագործվել, մանրամասն չպատմեմ եթե հետաքրքիր ա կարող էս գուգլով փնտրես ու համոզվել: Խնդրում եմ հավատա պոչամբարներ պահելը հենց գործարանին ա ձեռնտու, նենց որ չկասկածես`վնասատու թափոններ չկան:
    7. Հոմ էդ սարը չվերցրի՞ն ու կերան...

    Կարդա...

    Միևնույն ժամանակ հարկ ենք համարում հայտնել, որ չնայած այն բանին, որ փաստացի իրականացված անտառահատումները եղել են նախատեսվածից քիչ, «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից «Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագրով» նախատեսված միջոցառումները կատարվում են ըստ հաստատված ժամանակացույցի: Հիշեցնում ենք, որ այդ ծրագիրը նախատեսում է մրցույթով ընտրված կազմակերպությունների կողմից, ըստ կոնկրետ փուլերի և տարածքների համար մշակված աշխատանքային նախագծերի, անտառապատման աշխատանքների իրականացում հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա անտառի կրկնակիին հավասար գումարային մակերեսով տարածքներում (714 հա):
    Էդ քո ասած "ուսանող"-ներն են անելու իրանց բրիգադիրով ու տեխնիկայով, աշխատավարձով, ուղղակի մեր մոտ իրանց բանվոր են ասում... ե՞ս եմ հիմա ապատեղեկացված թե՞ դու

    I love my life and I celebrate it every day...

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (31.07.2010), Շինարար (31.07.2010)

  5. #214
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Nnn-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք չհասկացա: Ձեր կարծիքով ալավերդցուն հարմար կլինի գնալ ուրիշ վայր և ամսական աշխատել 80.000/սա արավելագույն դեպքում/դրամ, որի մի մասը կծախսվի տեղում, մյուս կեսը կգնա հարկերի, օթևանի և այլի վրա, իսկ մնացածը տուն: Թե դրա փոխարեն նա կնախընտրի մեկնել արտերկիր և այնտեղ մի բան անել ավելի շատ եկամուտ ապահովելու նկատառումով, թեկուզև մտերիմներին չի տեսնի:

    Կներեք գուցե ես դեռ հասուն մարդ չեմ և շատ բան չգիտեմ այդ գործընթացներում, բայց հասկանում եմ որ դա միգրացիայի մի նոր ալիքի սկիզմբ կարող է հանդիսանալ և որքան գիտեմ, այն արդեն սկսված է:
    Միգրացիա այսպես, թե այնպես Ալավերդիից լինելու է: Քաջարանում նույն խնդիրն է, դա դեռ այն դեպքում, երբ ԶՊՄԿ առավելագույնս նոր տեխնոլոգիաներ են կիրառում: Հանքը վաղ թե ուշ սպառվելու է, ասածս այդ է: Հեռատեսությունը այդ պատճառով եմ նշում:
    Այսինքն, պղնձաձուլարանը պետք է հնարավորինս նորացնել, նոր տեխնիկա կիրառել: Էսօր մտածում ենք ուտելու մասին, վաղը՝ բուժվելու:

  6. #215
    Լիարժեք անդամ Nnn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2010
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    33
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Միգրացիա այսպես, թե այնպես Ալավերդիից լինելու է: Քաջարանում նույն խնդիրն է, դա դեռ այն դեպքում, երբ ԶՊՄԿ առավելագույնս նոր տեխնոլոգիաներ են կիրառում: Հանքը վաղ թե ուշ սպառվելու է, ասածս այդ է: Հեռատեսությունը այդ պատճառով եմ նշում:
    Այսինքն, պղնձաձուլարանը պետք է հնարավորինս նորացնել, նոր տեխնիկա կիրառել: Էսօր մտածում ենք ուտելու մասին, վաղը՝ բուժվելու:
    Լավ է ասված
    Բայց արդյոք մինչև այդ նորագույն տեխնիկան կիրառելը հումք կամ մասնագետ կմնա Մարդիկ արտագաղթում են, իսկ նոր կադրեր չկան քանի որ բոլորը
    HTML կոդ:
    իրավաբաններ են, կամ էլ թարգմանիչ,տնտեսագետ կամ բժիշկ

  7. #216
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր կարծում են, որ սենց անտառի ոչնչացումը հնարավոր ա կոմպենսացնել ծառատունկով:

    Այ սենց պետություն ենք զարգացնում. առա՛ջ Հայաստան

    Իսկ գետն այսուհետ հոսելու է այ այս հարմարավետ եվրավերանորոգված հունով՝ ի բարորություն Հայաստանի Հանրապետության, և նրա ծաղկող տնտեսության:

    ---------- Ավելացվել է՝ 00:19 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:19 ----------

    Լուսանկարները Մարիամ Սուխուդյանի:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (03.08.2010), CactuSoul (04.08.2010), Tig (03.08.2010), Ներսես_AM (04.08.2010), Ռուֆուս (03.08.2010)

  9. #217
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կողմ եմ միմիայն ճիշտ ռազմավարության ու այլ կառավարության դեպքում Բայց, որ հանքի բացումը կարող է ոտքի կանգնեցնել մի ողջ երկրի տնտեսություն, կարծում եմ, ռեալ է:
    Իսկ ներկայիս պայմաններում, բանդիտների ոհմակի դեպքում` դեմ եմ, թեկուզ անտառի խաթր եւ կողմ եմ բացմանը` կործանվող նարկաման-ալկագոլիկ դարձող անաշխատունակ ջահելության խաթր, ջհանդամանը անտառը:
    Երեւանում իրականությունը շաաաաաաաաաաաատ ուրիշ է մարզերի իրականությունից ու դա լսելով չի, պետք է ապրել ու շփվել անգործ արյունը եռացող երիտասարդների հետ

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Shah (04.08.2010), yerevanci (03.08.2010), Շինարար (04.08.2010)

  11. #218
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձայնալար, քո համար լավ նորություն ունեմ, Թեղուտում էլ ծառ չեն կտրելու:
    Ժողովուրդ, որ խնդրեմ ACP-ի web կայքը մի հատ մտեք ու կարդացեք մի քանի հոդվածներ, նորություններ... էդ ամեն ինչը որ կատարվում ա Ալավերդու միակ աշխատատեղի` գործարանի շնորհիվ ա: Օր.`

    2010 թ. հուլիսի 17-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները և Ալավերդու քաղաքապետարանը կազմակերպեցին տոնական միջոցառումներ նվիրված Ալավերդու պղնձաձուլական գործարանի 240-ամյակին, հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնին, և Ալավերդի քաղաքի օրվան: Ավանդական կարգի համաձայն համաքաղաքային տոնակա­տարու­թյուն­ները սկսվեցին մոմավառությամբ Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, որից հետո կազմակերպվեց հանդիսույթ Ալավերդու մշակույթի կենտրոնում: Հանդիսույթի մասնակիցները Ալավերդու մշակույթի կենտրոնի ճեմասրահում հնարավորություն ունեցան դիտելու «Ալավերդին և ալավերդցիները» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որն արտացոլում էր պղնձաձուլական գործարանի և քաղաքի պատմության հետաքրքիր դրվագները: Միջոցառման սկզբում ցուցադրվեց տարածաշրջանում պղնձագործության ձևավորմանն ու պատմական զարգացմանը նվիրված փաստավավերագրական ֆիլմ, որից հետո ելույթ ունեցավ և հանդիսույթի մասնակիցներին իր օրհնությունը և շնորհավորական խոսքը հղեց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Այնուհետև շնորհավորական խոսքով հանդես եկավ Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, ով մասնավորապես նշեց, որ հանքագործի և մետալուրգի օրն ու պղնձաձուլական գործարանի հերթական հոբելյանը Ալավերդու օրվա հետ միասին նշելու հանգամանքը պատահականություն չէ: Այդ եռամիասնությունը խորհրդանշում է պղնձաձուլական գործարանի բացառիկ դերն ու կարևորությունն Ալավերդի քաղաքի համար: Հազարամյակներ ի վեր այս տարածաշրջանում մետալուրգիան ու հանքագործությունը եղել են տնտեսության առաջատար ոլորտները: Ալավերդին ձևավորվել ու կայացել է որպես մետալուրգիայի քաղաք և հենց մետալուրգիայի մեջ է տեսնում իր ապագա բարգավաճումը: Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը նաև հրապարակեց Ալավերդու նոր պատվավոր քաղաքացիների անունները. ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյան, Հուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյան, խորհրդային տարիներին Ալավերդու քաղխորհրդի գործկոմի երկարամյա քարտուղար Ալբերտ Անանյան և աշխատանքի վետերան Սուրեն Վարոսյան: Շնորհավորական խոսքով ներկաներին դիմելով' «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը նշեց, որ անհրաժեշտ է դասեր քաղել պատմությունից. գործել այնպես, որ տնտեսական համակարգը կայուն լինի ճգնաժամային իրադրությունների նկատմամբ, որպեսզի տնտեսական աճը լինի շարունակական: Վալերի Մեջլումյանը նաև անդրադարձավ տարածաշրջանում հանքարդյունաբերության և մետալուրգիայի զարգացման հիմնախնդիրներին և «Վալլեքս» խմբի ընկերությունների հեռանկարային ռազմավարական ծրագրերին: Շնորհավորական ելույթներ ունեցան նաև Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, «Վալլեքս» խմբի փոխնախագահներ Գագիկ Արզումանյանը և Արթուր Մկրտումյանը:
    Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև պարգևատրման հանդիսավոր արարողություն: «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից հոբելյանական հուշամեդալներով և ժամացույցերով, պատվոգրերով և տարբեր թանկարժեք նվերներով պարգևատրվեցին պղնձաձուլական գործարանի վաստակաշատ աշխատողներ, Ալավերդի քաղաքի և Լոռու մարզի կրթամշակութային և տնտեսական ոլորտների գործիչներ:
    Տոնական հանդիսույթը շարունակվեց Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտում կազմակերպված շքեղ համերգով` Ինգա և Անուշ Արշակյանների մասնակցությամբ:
    Տոնական օրվա ավարտին` ուշ երեկոյան, տեղի ունեցավ Սանահինի վանական համալիրի` «Վալլեքս» խմբի ընկերությունների օժանդակությամբ կահավորված գիշերային լուսավորության համակարգի գործարկումը: Գեղեցիկ իրադարձությամբ ոգեշնչվելով` արարողությանը ներկա Արշակյան քույրերը Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանի ձայնակցությամբ հոգևոր համերգ ներկայացրեցին` գեղագիտական բավականություն պարգևելով ներկաներին:
    Կցորդ 49246
    Կցորդ 49247
    Կցորդ 49248
    Կցորդ 49249
    Կցորդ 49250
    Ժողովուրդ ջան էս մեր փոքր ու հալումաշ եղած քաղաքը ու՞մ ա վատություն արել: Մեկ մեկ ասֆալտ են անում ուրախանում ենք, մեկ-մեկ համերգ ա կազմակերպում, տոներ ու այլ միջոցառումները մեր քաղաքում ձրի ա կազմակերպվում:
    Հարգելի "կանաչներ", եկեք ես էլ ձեզ միանամ գնանք ծառատունկ կազմակերպենք մի տեղ, ծառ կտրելը վատ բան ա, մարդկանց ուրախությունից, հացից կտրելը ավելի վատ բան ա, Katka-ն լավ բառեր ասեց, Ճիշտ ռազմավարություն: Դրա համար պայքարենք, ոչ թե ործարանի փակման: Չնայած մենք ֆորումներում ինչ էլ գրենք դա ոչ մի կերպ չի անրադառնալու գործարանի աշխատանքին, բայց ամեն դեպքում մի քիչ էլ մենք հասկանանք ինչ ենք ուզում:

    I love my life and I celebrate it every day...

  12. #219
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր կարծում են, որ սենց անտառի ոչնչացումը հնարավոր ա կոմպենսացնել ծառատունկով:
    Ձայնալար, արդեն ասել եմ` աչքդ լույս, էլ չեն կտրելու
    Այ սենց պետություն ենք զարգացնում. առա՛ջ Հայաստան
    Խնդրում եմ բերված նկարում ուշադրություն դարձնեք ներքևում գտնվող ծառերին, այսինքն էդքան մասը արդեն իսկ անտառի վերջն ա, էդտեղ հատումներ չի եղել, չմտածեք որ հատված տարածք ա, այ էդտեղով Թեղուտ գետն ա հոսում (եթե կարելիա իհարկե գետ անվանել):

    Իսկ գետն այսուհետ հոսելու է այ այս հարմարավետ եվրավերանորոգված հունով՝ ի բարորություն Հայաստանի Հանրապետության, և նրա ծաղկող տնտեսության:
    Գետին ով ա բան ասել, ասա գնամ աչքերը հանեմ: "Գետ" որը պիտի կարողանա գարնան վարարումների ժամանակ նույնիսկ կանավի մեջով անցնի, քո կարծիքով ի՞նչ պիտի անեն էդ գետի հետ: Նորից եմ ասում, գետը չի կեղտոտվում ֆլոտացիայի ժամանակ, կարդացեք համապատասխան գրականություն, իսկ ձուլարան առավել ևս չի լինի Թեղուտում, առանց ձեր բողոքելու էլ չեն դնելու:

    I love my life and I celebrate it every day...

  13. #220
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սյունիքում էսօր ԶՊՄԿ-ի հաշվին են ապրում: Գումարենք դրան նաեւ ահագին արբանյակ ձեռնարկությունների հաշվին աշխատատեղեղեր բացվելը: Գումարենք նաեւ, որ ձեռնարկության հաշվին էսօր ահագին ուսանող անվճար են սովորում, դե բարեգործությունը չհաշված: Նոր բիզնես կենտրոն է բացվելու շուտով Կապանում: Գումարենք նաեւ Կապանի համեմատաբար ակտիվ մշակութային կյանքը: Նոր կաթնամթերք արտադրող ձեռնարկություն են իրանց ուժերով բացել:Հաստատ, մարզերում այլ է, ու բարվոք վիճակում գտվող մարդը կարող է խոսալ կանաչից, լուսանկարել անտառները, դնել կայքերում, բողոքել, բայց անգործ մարդու ու քայքայվող ընտանիքների պրոբլեմն այլ է: Ծառը բուժելու համար ոչ թե կանաչին պետք է նայել, այլ արմատին:
    Դե, իհարկե, Կանաչներն էլ իրանց գոյությունը պահելու համար պետք է մի բանից խոսան, բայց «ծառը» նկարագրելուց ոչ թե պետք է խոսալ ճյուղերից, այլ արմատից:
    Ճնշելը ճիշտ է, թող ճնշեն իշխանությանը:

    ---------- Ավելացվել է՝ 12:47 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:41 ----------

    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    Գետին ով ա բան ասել, ասա գնամ աչքերը հանեմ: "Գետ" որը պիտի կարողանա գարնան վարարումների ժամանակ նույնիսկ կանավի մեջով անցնի, քո կարծիքով ի՞նչ պիտի անեն էդ գետի հետ: Նորից եմ ասում, գետը չի կեղտոտվում ֆլոտացիայի ժամանակ, կարդացեք համապատասխան գրականություն, իսկ ձուլարան առավել ևս չի լինի Թեղուտում, առանց ձեր բողոքելու էլ չեն դնելու:
    Բայց դե հո Ալավերդիում ձուլելու են: Իսկ Ալավերդիից Թեղուտ հեռավորությունը ինչքա՞ն է: Համ էլ պոչամբարի հարցը ո՞նց է, որտե՞ղ է լինելու:
    Վերջին խմբագրող՝ Katka: 04.08.2010, 11:43:

  14. #221
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թող ոչ ոքի չթվա, որ ինչ–որ որևէ մեկը անձնական հարց ունի այս, կամ այն քաղաքի հետ։ Բոլորս էլ ուզում ենք, որ մեր հայրենիքի բոլոր քաղաքներում, գյուղերում բոլոր մարդիկ լավ ապրեն, բոլորի համար էլ սրտացավ ենք։ Հենց դրա համար էլ չենք ուզում, որ անտանելի պայմաններ ստեղծվեն իրենց համար հետագայում։

    Այսօր էս մի տարածքն ա, վաղը մի ուրիշ տարածքում մի ուրիշ հանք, վաղը մի ուրիշ օբյեկտ... եւ այդպես շարունակ, մինչև որ մեր հայերնիքը կվերածվի անապատի։
    Եթե չկա գործարան, մարդը կարող է հող մշակել ու իր ապրուստը վաստակել, բայց եթե չկա հող, բոլորը սովից մեռնելու են։ Իսկ ոնց են հողի մեջ սնունդ աճացնելու, եթե էդ հողը թափոնների ծանր մետաղներով ու քսանտոգենատով "հարստացված" լինի՞ Կամ էդ քո ասած "գետը"... ինչի Հայաստանում Վոլգայի պես գետ ես տեսել՞ մեր բոլոր գետերն էլ փոքր են, բայց դրանք ոռոգման ջուր են մատակարարում։ Ուզում ես, որ գյուղացինքերն իրենց այգիները քսանտոգենատախառը ջրով ոռոգեն՞

    Լավ, ճիշտ ես, եթե անգրագետ մարդիկ են, իրենց սպառնացող վտանգները չեն հասկանում, թող անեն։ Կոնկրետ ջրերի աղտոտման հարցը հենց իրանց ա վերաբերում։
    Բայց անտառների կտրելուհարցը մենակ իրանցը չի։ Բոլորը մի մոլորակի վրա են ապրում, նենց չի, թե էս սարն իմն ա ինչ կուզեմ, կանեմ։ Էկոլոգիական խնդիրները բոլորի գլխին են ջարդվում։

    Ստեղ հարցը Վալլեքսը չի, նույնիսկ... Իրենք դեմ չեն հնարավորինս մաքուր արդյունահանում կազմակերպել /մանավանդ, եթե պետությունն էլ պարտադրի/...
    Պետք ա հասարակությունը ակտիվ լինի, հետևի ծրագրին, պահանջի, որ չարաշահումներ չլինեն, նախ եւ առաաջ տեղական ինքնակառավարման մարմինների ագահ ու գռփող չինովնիկների կողմից։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ձայնալար (04.08.2010), Ռուֆուս (04.08.2010)

  16. #222
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դե հո Ալավերդիում ձուլելու են: Իսկ Ալավերդիից Թեղուտ հեռավորությունը ինչքա՞ն է: Համ էլ պոչամբարի հարցը ո՞նց է, որտե՞ղ է լինելու:
    Գիտես ինչ, ես նույնիսկ համոզված չեմ, որ ֆլոտացիա ա լինելու, մենակ երևի мельница կդնեն ու дробилка, Ալավերդու ֆլոտացիան իսկի 50%-ով չի աշխատել 91 թվականից...
    Հա, մոռանում էի ասեմ, որ ֆլոտացիայի, առավել ևս դռաբիլկի ու այլ մանրացման գործընթացի համար կազմակերպվող աշխատանքների ժամանակ "պոչեր" չեն մնում, отход-ներ լինում են ձուլելու ժամանակ, էն էլ մեծամասամբ ուղարկվում ա Երևանի գաջի գործարան վերամշակման, կարծեմ Էրեբունի թաղամասում ա չէ՞: Ալավերդուց Թեղուտ մոտ 40-50 կմ ա:

    I love my life and I celebrate it every day...

  17. #223
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Թող ոչ ոքի չթվա, որ ինչ–որ որևէ մեկը անձնական հարց ունի այս, կամ այն քաղաքի հետ։ Բոլորս էլ ուզում ենք, որ մեր հայրենիքի բոլոր քաղաքներում, գյուղերում բոլոր մարդիկ լավ ապրեն, բոլորի համար էլ սրտացավ ենք։ Հենց դրա համար էլ չենք ուզում, որ անտանելի պայմաններ ստեղծվեն իրենց համար հետագայում։
    Ֆրեյա ջան, լավ էլի , ինչի՞ց ես խոսում: Իրանց, այսինքն բոլորիս խելքն էլ կտրում է հետոյվա հարցերի խնդիրը: Լոռվա մարդկանց խելքը հաստատ ավելին է հարթավայրային մարդկանց խելքից, ու թող չթվա թե Ալավերդցին չի պատկերացնում իրա գլխի գալիքը: Սրտացավ եղեք մայրաքաղաքի մեկ միլիոնանոց դառնալուց: Շենքեր կառուցելուց: Քեզ հիմա առաջարկում եմ. դու լավ մասնագետ ես, արի ու մեր մոտ համ ապրի, համ էլ աշխատի: Կգա՞ս
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր էս մի տարածքն ա, վաղը մի ուրիշ տարածքում մի ուրիշ հանք, վաղը մի ուրիշ օբյեկտ... եւ այդպես շարունակ, մինչև որ մեր հայերնիքը կվերածվի անապատի։
    Եթե չկա գործարան, մարդը կարող է հող մշակել ու իր ապրուստը վաստակել, բայց եթե չկա հող, բոլորը սովից մեռնելու են։ Իսկ ոնց են հողի մեջ սնունդ աճացնելու, եթե էդ հողը թափոնների ծանր մետաղներով ու քսանտոգենատով "հարստացված" լինի՞ Կամ էդ քո ասած "գետը"... ինչի Հայաստանում Վոլգայի պես գետ ես տեսել՞ մեր բոլոր գետերն էլ փոքր են, բայց դրանք ոռոգման ջուր են մատակարարում։ Ուզում ես, որ գյուղացինքերն իրենց այգիները քսանտոգենատախառը ջրով ոռոգեն՞
    Ուզում ենք, որ գոյւղացու մասին մտածեն, ոչ թե ուղղակի խոսեն Էս տարի եղանակ չարեց գյուղացին բողոքում է Սրտացավ եղեք, փող տվեք, որ գոնե սերմացուի հարցը լուծի:

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, ճիշտ ես, եթե անգրագետ մարդիկ են, իրենց սպառնացող վտանգները չեն հասկանում, թող անեն։
    Ֆրեյա ջան, ես,իհարկե, հասկանում եմ ինչ ես ասում ու համամիտ եմ մի քանի կետերում, բայց անգրագետ չեն ու լավ էլ հասկանում են: Քեզ հարց տամ: Գործարանը փակում ենք, հանքն էլ չենք շահագործում, կառավարությունն էլ թողնում նույնը: Կգնա՞ս ու Ալավերդիում բնակություն հաստատես: Ասենք գնաս, էնտեղ տուն վարձես ու ստեղից-ընդեղից փող վաստակես: Երկու ամիս առաջարկում եմ փորձես:

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Պետք ա հասարակությունը ակտիվ լինի, հետևի ծրագրին, պահանջի, որ չարաշահումներ չլինեն, նախ եւ առաաջ տեղական ինքնակառավարման մարմինների ագահ ու գռփող չինովնիկների կողմից։
    Ճիշտ է: ՏԻՄ չինովնիկներից չպետք է սկսել: Ձուկը պոչից է հոտու՞մ:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Shah (04.08.2010)

  19. #224
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որոշ "լավ տեղեկացված" մարդկանց համար. Թեղուտ գետը դրանից ավելի կեղտոտ չի դառնում, ու ի գիտություն, Վոլգայի նման չունենք, բայց Դեբեդ ունենք, դե կարողա լսած չլես, բայց մարդիկ դրանով են այգիներ ջրում... Ի միջի այլոց, քարտեզը նայեք, Թեղուտ գետը ուր ա թափվում, ով ճիշտ ասեց ուրեմը մալադեց ու մեկել մոտ քանի կմ ա իրա ճանապարհը դեպի թափվելը ուրիշ գետի մեջ

    Արի մի հատ փակագծերը բացենք. Ասենք լավ, ACP-ին ռադ արինք, դրա փոխարեն եկողը ավելի սիրուն աչքեր ա՞ ունենալու, թե՞ ավելի բարեխիղճ ա լինելու ու մեզ փող ա բաժանելու ըստ հոգու բարության: Արդեն ծառահատումը վերջացրել են, արդեն նախապատրաստական աշխատանքները վերջացնում են, էն "ցավոտ" մասը արդեն էլ չկա... եկեք բողոքեք, որ կատարված 2 անգամ շատ ծառատունկը քիչ ա ու էլի ծառատունկի համար գումար պահանջեք էն ուղարկված չգիտեմինչքան միլիոններից տրամադրեն...

    I love my life and I celebrate it every day...

  20. #225
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտես ինչ, ես նույնիսկ համոզված չեմ, որ ֆլոտացիա ա լինելու, մենակ երևի мельница կդնեն ու дробилка, Ալավերդու ֆլոտացիան իսկի 50%-ով չի աշխատել 91 թվականից...
    Հա, մոռանում էի ասեմ, որ ֆլոտացիայի, առավել ևս դռաբիլկի ու այլ մանրացման գործընթացի համար կազմակերպվող աշխատանքների ժամանակ "պոչեր" չեն մնում, отход-ներ լինում են ձուլելու ժամանակ, էն էլ մեծամասամբ ուղարկվում ա Երևանի գաջի գործարան վերամշակման, կարծեմ Էրեբունի թաղամասում ա չէ՞: Ալավերդուց Թեղուտ մոտ 40-50 կմ ա:
    Մեկ է բնությունն ու շրջակա միջավայրը տուժելու է Քաղաքն էլ մի քանի տարի հետո դատարկվելուՔանի՞ տարվա պոտենցիալ ունի հանքը:Մոտ ինչքա՞ն տարի է շահագործման պլանը:
    Կապանի պոչամբարի մոտ կենդանիներն ու բուսականությունը վերանում է Դե, չգիտեմ:

Էջ 15 21-ից ԱռաջինԱռաջին ... 5111213141516171819 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 3-7 տարեկանների զարգացմանն ուղղված կրեատիվ խաղեր ու զվարճալիքներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 12.07.2016, 09:49
  2. 1-3 տարեկանների զարգացմանն ուղղված կրեատիվ խաղեր ու զվարճալիքներ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.04.2013, 17:19
  3. Գրառումներ: 20
    Վերջինը: 06.04.2013, 17:19
  4. Գրառումներ: 37
    Վերջինը: 16.05.2009, 22:43
  5. ՀՀ-ում սպորտի ընդհանուր զարգացմանն ուղղված մտորումներ
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.07.2008, 12:49

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •