Իր ներքինն ու արտաքինը իր սրտի ուզածով գնահատողներ, մեկ էլ լիքը փող...Վերջ
Ուղղակի հայ աղջիկների բախտը բերել է. նրանք չգիտեն, որ երջանկություն կա, դրա համար էլ իրանց համար երջանիկ ապրում են
դեբիլ տղաների ձեռը ու ապուշ շրջապատի ներքո
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Դե Կած ջան, դատիր ինքդ։
Ասում են՝ էս տղու հետ կամուսնանաս, առաջին գիշերից հետո ՏՂԱ/պարտադիր/ կունենաս, երկրորդ գիշերից հետո մի հատ էլ տղա/ դե լավ... ուզում ես թող աղջիկ լինի էս մեկը/ կունենաս, մամայիդ տուն ամիսը մեկից շուտ չգնաս, տապչկեքը վազելով կբերես, աշխատի ոչ միայն չխոսալ, այլ նաև կամաց շնչել ամուսնուդ ներկայությամբ...
Երբ ամուսինը տանը չի կանայք չաչանակում են ընկերուհիների հետ հեռախոսով, ճաշ են եփում։
Իսկ ամենաուրխ օրը վարսավիրանոց գնալու օրն է։Վերջապես տանից դուրս են գալիս ու մարդու երես տեսնում։
Եւ այս ամենը համարվում է ընտանեկան երջանկություն։ Դրա համար էլ՝ ասում եմ. չգիտեն երջանկությունն ինչ է եւ իրենց երջանիկ աշխարհում երջանիկ ապրում են![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Տո հայ աղջիկները շատ են հասկանում ինչ ա իրանց պետք երջանկության համար?
Freeman (08.08.2010)
Չէէէ՜... ախր ընտանիքը լավ բան ա... Ուղղակի ափսոսս գալիս ա, որ տեսնում եմ նորմալ աղջիկներ գնում իրենց դարձնում եմ տան հավ... էդ առաջին հարցը։
Երկրորդ, տեսնում եմ անմակարդակների հոծ զանգվածներ, ում սրսկել են, որ հարուստ ամուսին եւ առաջին երեխան՝ տղա, տապչկեքը՝ վազելով... իդեալական ընտանիքն ա, եւ ով էդպես չի ապորում, անիմաստ ա ապրում։ Ու տեսնում եմ, թե ոնց են նման տնային ծովախոզուկի վերածված կանայք վերևից նայում իրենց պես չմտածողներին։ Գուցե նախանձից ա, գուցե ուղղակի իրենց լավ զգալու համար ա...
Եւ երրորդ, դե բոլորը էդպես չեն... ահագին շատ մարդ ունեմ շրջապատումս, որ համ ընտանիքում են ինքնառեալիզցվում, համ կարիերայում ու կարծում եմ, այդ կանայք ավելի հանգիստ են ու գիտեն՝ ինչ են ուզում։
Մի ծանոթ ունեն, /սա զուտ բամբասանք ա/ կինը ոնց որ ցանցառ լինի... Բարձրագույն ա ավարտել, բայց ավարտելուց հետո անմիջապես ամուսնացել ա, երկու երեխա ունի ու աշխատելու մասին խոսք չկա։
Նախ էդ աղջիկը մեղկ ա... իրա հետ խոսել հնարավոր չի, որովհետև միակ թեմաները որից տեղյակ ա, իրա երեխեքի ախկոներն ա... Ու ինչից խոսում ես, սկսում ա երեխաների "չարաճճիություններից" խոսել ու էլ բերանը չի փակվում...
Մյուս կողմից էլ, նենց ուժեղ զգացվում ա, որ չբավարարված ա ինքը իր կյանքով.. զգացվում ա, որ ճտպտան ու էներգիչնի աղջիկ ա, բայց տեղ չունի էդ էներգիան օգտագործելու ու ամբողջ ուժերը դնում ա երեխաների մեջ... բայց ոչ ոքի դա չի հետաքրքրում... ու դառել ա իսկական "կնիկ" ամենավատ իմաստով...
Չի կարելի տեեենց![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ընդհանրապես լավ կլիներ, որ աղջիկներին աչքները կապած մարդու տային: Ու անպայման անգրագետ: Մարդկության առաջընթացը համարյա ոչ մի ձևով չի նպաստել նրան, որ մարդիկ ավեի երջանիկ լինեն: Երբ ոչնչից տեղյակ չես, կյանքդ էլ շատ հեշտ է անցնում: Որովհետև համեմատելու բան չունես: Հազար անգամ պատկերացրել եմ. ես ի՞նչ էի անելու , եթե մի 500 տարի առաջ ծնվեի: Թող որ ամուսինս էլ էդ ժամանակներում ծնված լիներ ու մեզ իրար հետ պսակեին: Պիտի նույն գյուղացին լինեինք, վար ու ցանք անեինք, կար- կարկատան, կիրակի օրերն էլ գնայինք եկեղեցի: Ի՞նչ Դոստոևսկի, ստեղծագործական պլաններ կամ կարիերայի աճ: Կամ էլ կզաքիսի մուշտակ: Հայ գեղջկուհին ի՞նչ գիտեր, թե մուշտակն ի՞նչ է: Էլ չեմ ասում ֆրանսիական կինոների բեմականացված համբույրներն ու Անջելինա Ջոոլին: Ինտերնետն էլ վրադիր: Հիմա ես որ այդքանից տեղյակ եմ, իմ շանսերն ավելի մե՞ծ են երջանիկ լինելու: Կարծում եմ՝ բնավ էլ ո'չ:
Մի քիչ կարծես շեղվեցի թեմայից: Հայ աղջիկներին երջանիկ լինելու ամենակարևոր նախապայմանը հաջող ամուսնությունն է:![]()
Yellow Raven (26.07.2010), Ֆրեյա (27.07.2010)
Տան հավը որնա? Մադը նվիրվումա իրա տանն ու ընտանիքին: Ով որ կարծումա դա պակաս ծանր գործա քան թե շաբաթը մեկ սեմինարներում զվռնելը, պրոյեկտներ անելը կամ բանակցություններում մասնակցելը շատ սխալվումա: Ու ընդ որում, էդ "ակտիվնա" հետո սկսում չածան հավի նման կչկչալ, թե հարաաայյ ես չլինեի ինչ էիք անելու: Ու տանն էլ սահմանափակվումա մալական բերելով տներ մաքրելով, պիցցա պատվիրելով լավագույն դեպքում, իրիկունն էլ հոգնած, տրաքած տուն գալով ու հոգնած եմ հայտարարելով իրա հաճույքներին տրվելով: Իսկ նմաններին, վաղ թե ուշ կամ հայտնվում են տանից դուրս վիճակում, կամ էլ ամուսնուն են սարքում հավ ու տենց անունը դնում են դեմոկրատական ընտանիք, տեսեք ինչ առաջադեմ հավ.. կներեք ամուսին ունեմ:
Երկրորդ, տեսնում եմ անհասկացողների մի հատ մեեեծ զանգված, ովքեր սերիալներից, դեսից դենից ազատության անուն են լսել ու տեսել, ու դավայ ժիծ պո պոլնոյ պրոգրամմե: Երեխայա ունենում երեխուց բեխաբար, տնից բեխաբար, ու ով ասի աղջիկ ջան, սենց չի ձևը, ուրեմն նախնադարյան մարդա:
Երրորդ, դա համարյա անհնար բանա. որ համ ընտանիքում ռեալիզացվեն, համ ընտանիքում: Մեկը տուժումա մյուսի պատճառով, ու եթե տղամարդը նորմալ աշխատանք ունի, շատ ավելի ճիշտա, որ կինը ավելի շատ ընտանիքում ռեալիզացվի, հետագայում մի հատ էլ թեթև գործ գտնի էնքան որ զբաղվելու համար:
Ով չի ուզում դառնա տան, օջախի կին թող չամուսնանա ովա ստիպում?? Ոչ ինքը "կսահմանափակվի", ոչ էլ մարդկանց ներվերը կփչացնի, էլ չասեմ մյուս բաները:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Yellow Raven (26.07.2010), ՆանՍ (27.07.2010), Ուլուանա (27.07.2010)
Անի նենց ես խոսում, կակ բուդը մեր շրջապատում չես շփվում, ապրում: Մի ծայրահեղություն ես սարքել:
Հիմա կան տենց ընտանիքներ ու իրենց տենց դզում է և ինչ: Մարդիկ տարբեր են, կանայք նույնպես:
Քո ասելով վաշե երեխա չպիտի ունենանք կամ ունենանք ու շպրտենք, որ հանկարծ մեր երեխաների աղկոները չտեսնենք: Հլը տեսնեմ, որ երեխա ունենաս, ոնց իրանից չես խոսալու:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
murmushka (27.07.2010), Yellow Raven (26.07.2010)

Քո գրածներից ստացվումա, որ կինը ունի սահմանափակ իրավունք և նրա ամենավեհ կոչումը երեխա մեծացնելնա ու եթե աշխատի ապա շատ հեշտ աշխատանք պիտի ունենա, որը չի գտնի ու հայդա երեխա մեծացնելու ու ճաշ պատրաստելու, ի դեպ սուպերմարկետներում բավական լավ ուտելիքներ են վաճառում, նա կարող է լավ աշխատել ու ամեն ինչ առնել, կարծում եմ դա ավելի լավ է , քան ներվային կին լինելը… Ցավալիա, բայց դա իրավունքերի ոտնահարումա, ուրեմն կինը կարա իր ժամանակը տրամադրի ընտանիքին տղամարդը չէ հա՞ : Էդ ինչ օրենքա, ավելի լավ չի լինի համատեղ լինի, երկուսն էլ աշխատեն, երեխայի դաստիարակությունը հիմա խնդիր չէ, կան բազմաթիվ լավ մանկապարտեզներ կամ էլ դիմել տատիկ , պապիկի, չնայած դայակը ավելի լավ է, չնայած որ աշխատանքը և երեխան իրար չեն խանգարում, հայերի մոտ ծայրահեղությունների մեջ ընկնելու սինդրոմ ուղղակի կա:
Քո գրածներից արդեն կարելի է եզրակացնել, որ Ֆրեյը լրիվ ճիշտ էր ասում, հայ աղջիկը երջանկություն չի տեսել ու չի տեսնի, եթե նման կյանքով ապրի…ու նման ծնողներն էլ հետագայում իրենց երեխաների կյանքը վերածում են դժոխքի, քանի որ միշտ անբավարարված են ինչ-որ բանից ու լրիվ բարդում են երեխայի վրա…հայկական իրականություն![]()
Կնոջ կոչումը ոչ միայն երեխա մեծացնելնա, այլ նաև ընտանիք ու օջախ կառուցելն ու դա ամուր պահելը: Սուպերմարկետներում զիբիլ են վաճառում: Ու ինչիսա պետք կինը, եթե պետք ա ամբողջ օրը դրսերում ման գա, երեխային պահեն պապիկ, տատիկները, կամ որ ահավորա ` դայակը, ու երեկոյան էլ հոգնած, երբեմն պայթած գա տուն, մի հատ երեխային սիրի, պայուսակից հանի սուպերմարկետից գնված կիսաֆաբրիկատը, դնի տաքացնի ու էդքան բան??? Դայա երջանկությունը?
Հայ աղջիկը եթե ուզումա ձեր պատկերացրած երջանոկթւոյւնը տեսնի թող ամուսնանա արտասահմանցու հետ: Ձեր պատկերացրած կյանքը եվրոպական ընտանիքնա, բայց չզարմանաք, որ մի օր էլ կարողա առաջարկեն ասենք ընկերոջ ընտանիքի հետ ամուսիններով փոխվել... Ցանկացած կիսատ-պռատ բան լավ բանի չի հանգեցնում: Հիմա հայ աղջիկների մոտա սկսել: Լսել են որ կինը կարողա օրն ի բուն աշխատել, դա իրա չգիտեմ որ իրավունքնա, նույնիսկ ֆեմինիստական կլուբ են բացել պարզվումա (էն օրն աչքիս ընկավ), ու տենց կիսաեվրոպացի, կիսահայ ուզում են միջին վինեգրետ ստանան: Հենց տեը գալիսա, յաաա տենց ոնց կլնի մենք հայ ենք, իսկ մնացած դեպքերում բա մեր իրավունքներըըըը.....
Կարճ ասած աղջիկը պետքա ընտրի կարիերայի ու ընտանիքի միջև: Բայց մի հատ էլ իրան հարց տա, թե քանի ընտիր կարիերա արած կին գիտի....
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ