...Նա ավելի վատ բան էլ արեց, ինչից հետո, արդեն կուսակցական հավաքներին, կուսակցական եղբայրները հաճախ ասում էին.
- Դե, եթե էլ հարցեր չկան, եկեք քննարկենք եղբայր Գոբլինի բարոյական պատկերը:
Մեկուկես լիտր օղի խմելուց հետո Գոբլինը Լորայի հետ մարմնական կապի մեջ մտավ, ինչով դատապարտեց սեփական անմահ հոգին սարսափելի տառապանքների: Նույնիսկ Սև Անվի Ուղով անցնելուց հետո հոգին նրա դատապարտված է հետագա մարմնավորումների շարքում լսել այսպիսի կշտամբանք. «Ահա, նայե՛ք, սա՛ է, ով շինել է Լորային մի քանի կյանք առաջ»:
Ինքը Գոբլինն իր արարքն արդարացնում էր այսպես.
- Վախկո՛տ ոչնչություններ,- դիմեց նա մեզ:- Ձեզանից ոչ մեկի ոչ ամրակամությունը, ոչ էլ հոգու զորությունը չէր բավարարի նման բան անելու համար:
Այդ հարցում նա ճիշտ էր, նամանավանդ ամրակամության հարցում: Մի անգամ մենք տեսանք Լորային, երբ նա մերկ դուրս էր գալիս լճից: Դրանից հետո որոշ ընկերներ կասկածներ էին արտահայտում սեռերի միջև հարաբերությունների նպատակահարմարության մեջ ու հետաքրքրվում էին կուսակրոնության սկզբունքներով:
Մեզանից ոչ ոք, սրբազան ճշմարտություն է, չէր կարողանա կեսն էլ անել նրա, ինչ մտածեց ու իրականացրեց այդ ժամանակ եղբայր Գոբլինը:
Իվան Ֆոլկերտ, «Մութ Անտառի Հեքիաթները»
Էջանիշներ