Rhayader (09.09.2010), Yellow Raven (25.07.2010)
Նոր CNN-ով տեսա, ահավոր էր
19 հոգի մահացել են![]()
շատ վատ էր, մուտքն էլ ելքն էլ մի հատվածից էր, որը իրանից ներկայացնում էր մի հատ ոչ այնքան մեծ թունել.
երեկոյան կողմ մարդկանց հոսքը ավելի մեծ էր, քանի որ հիմնական շոուն լինելու էր երեկոյան, մարդկանց մեծ մասը խմած, որոշները ուռած, սաղ ոգևորված, մի խոսքով ահավոր հաայ. ոմանք էլ տարբեր երկրներից սամալյոտի տոմսի փող էին տվել եկել, հատուկ որ Փառատոնին մասնակցեն ու Գիեթային տենան, ետ պայմաններում, երբ մադիկ համարյա հասել են իրադարձությունների վայրը, ոստիկաները ճամփեն փակում են /ուղղիղ թունելից հետո/ ու ասում հետ դարձեք, պարզ ա արդեն, մի մասը փորձում ա ամեն կերպ ներս գնալ, մի մասը հետ գնալ, պանիկա, դավկա
չեմ հասկանում մի բան, ախր էտ անտեր թունելից ես կողմ գտնվող չեկ փոինտից բացի մի հատ էլ կար ամենասկզվում, քաղաքի մեջ, որ տեղից ժամանակին փակեին տենց պանիկա չէր լինի:
AniwaR (25.07.2010)
«ՏՆՋՐԵ» միջազգային երաժշտական փառատոն Արցախում
Սույն թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 2-ը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, Արցախում առաջին անգամ կկազմակերպվի «ՏՆՋՐԵ» միջազգային երաժշտական փառատոն: Այն կարևոր իրադարձություն է Արցախի կյանքում և ուղղված է Արցախի մշակութային մեկուսացման հաղթահարմանը:
Նախագիծն իրականացվում է ԼՂՀ կառավարության հովանու ներքո:
Փառատոնին կմասնակցեն միջազգային մրցույթների երիտասարդ դափնեկիրներ Բելոռուսից, Լատվիայից, Լիտվայից, Ֆինլանդիայից և, իհարկե, Հայաստանից ու Արցախից:
Փառատոնի շրջանակներում երիտասարդ երաժիշտների հետ կանցկացվեն վարպետության դասեր, որոնք կվարեն ճանաչված դասատուներ Ավստրիայից, Լիտվայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից և Ֆինլանդիայից:
Փառատոնի մեկնարկը կազդարարվի հուլիսի 28-ին, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգի ժամանակ:
Փառատոնային համերգները, ինչպես նաև գալա-համերգը կկազմակերպվեն ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն
http://arpi-77.livejournal.com/3076.html
Դասակա՞ն երաժշտության փառատոն ա:![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Ժողովուրդ, որևէ մեկը հավաստի աղբյուրից տեղյա՞կ է «Երաժշտություն առանց սահմանների» ("Music Without Borders") միջազգային ռոք փառատոնի մասին: Vibrographus-ի կայքում նայելիս կյանքը հիասքանչ է թվում, նաև ռադիոյով այսօր գովազդն եմ լսել, բայց «Հայկական կիթառի փառատոնի» ("Armenian Guitar Festival") կայքէջում ներողություն են հայցում, որ եղանակային պայմաններից ելնելով՝ փառատոնը ստիպված են անցկացնել հաջորդ տարվա ամռանը(): Հասկանում եմ, որ կարելի է զանգահարել ու տեղեկանալ, բայց… մի տեսակ վատացա՝ տեսնելով, որ փառատոնը կարող է չկայանա, ուզեցի կիսել մտահոգությունս մեկի հետ
…
…Իսկ ես առավոտից արդեն փորձում էի հավատալ այն հրաշքին, որ Focus-ի կենդանի համերգին եմ ներկա լինելու…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ