Ողջույն բոլորին:

Ես ազգագրության ուսանող եմ Հոլանդիայից: Հիմա մնում եմ Երևանում մի փոքր հետազոտական ծրագրի նպատակով: Ես հետաքրքրվում եմ էս հարցով - ի՞նչ դեր ու նշանակություն ունեն ռաբիզ երաժշտությունն ու հայրենասիրական փոփ-երգերն այսօրվա հայկական հասարակության մեջ: Ուստի և ես որոնում եմ հետաքրքիր վայրեր, որոնց մեջ կարող եմ համակողմանիորեն ուսումնասիրել էս երևույթը:

Գիտեմ, որ ամռանը Երևանում, գլխավորապես դրսում, շատ սրճարաններ կան, որտեղ նվագվում ու կատարվում են ռաբիզ երաժշտությունը: Բայց որտե՞ղ կարող եմ գտնել ռաբիզ համերգներ հիմի, ձմռանը Երևանում: Ինձ համար և փոքր, սրճարանի կամ ռիստորանի կատարումները, և աստղերի համերգները մեծ դահլիճներում ուշադրությանս արժանի են, բայց առաջինը հավանաբար ավելի հետաքրքիր կլիներ քան վերջինը:

Անչափ շնորհակալ կլինեի, որ ինձ օգնեք: Եթե ուրիշ գաղափարներ կամ կարծիքներ ունեք իմ հետազոտության համար. ապա էլի շատ ուրախ կլինեի, որ հետս կիսվեք: