Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Երեկ «Ռեգնում»-ին տված հարցազրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը համոզմունք է հայտնել, թե 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի ողջ պատասխանատվությունն ընդդիմությանն է, որն այն ժամանակ ֆինանսավորվում էր Արեւմուտքի կողմից. «Լեւոն Տեր-Պետրոսյանը կազմակերպեց ուժային դիմադրություն, եւ տեղի ունեցավ ընդհարում ոստիկանության հետ: Եթե «Մոլոտովի կոկտեյլներով» եւ մահակներով զինված մարդիկ չհարձակվեին ոստիկանների վրա՝ այդ ամենը չէր լինի: Մենք դատապարտեցինք ոստիկանների գործողությունները, բայց նրանք Ազատության հրապարակ էին մտել անզեն, իսկ նրանց վրա հարձակվեցին: Ժողովրդի ձեռքը փաստորեն զենք դրեցին»:
http://www.regnum.ru/news/1306086.html?forprint
Աչքիս դաշնակցությունը ուզում ա հետ գա սերժանտերի շարքերը, էն որ «կոալիցա»-«մոալիցայա» որ խաղում են, քանի որ որոշ էլ են ամեն տեսակ ախմախությունները, որ սերժանտները բարբաջում են դարձնել իրենց դրոշակ - «բա մեր ազնիվ, համեստ մլիցեքի գնդերը առավոտ 6ին խաղաղ բոսնում էինք Ազատության հրապարակում, իսկ վատ ձյաձյաները ընդիմությունից սնայպերներով, չերյոմուղաներով, կոկտեյլ, դուբինկաներով հարձակվցեցին խաղաղ բոսնող մլիցեքի վրա»...

Ամոթ ա լավ, էլ նամուս ունեցող դաշնակ չկա ՀՅԴ շարքերում, որ սրա նմաններին խելք սովորացնի՞ Ինչքան կարելի է ծախվել ու ստորանալ, հանուն ինչ որ ԱԺում ու բիզնեսում քվոտաների...

ՀՅԴն երևմ ա լավ վախեցած ա, որ հաջորդ ԱԺ ընտրություններում շանս չի ունենալու առանց սերժանտների թեկուզ մեկ ՀՅԴ պատգարակավորի անցկացնի ԱԺ ու հիմա պիտի 3րդ էշելոնով, ԲՀԿից ու Օրինաց երկրից հետո մնացորդային քվոտա ուզի ու հանուն դրա ամեն տեսակ սերժանտա-ռոբոտական պրոպագանդա անելու հույսին ա՞՞՞
- Տեր-Պետրոսյանի թեզը, որ առանց Ղարաբաղի խնդրի լուծման անիմաստ է Հայաստանի զարգացումը, հանգեցնում է քաղաքական պայքարի անիմաստությանը, որից էլ բխում է այն հարցը, թե ո՞րն էր 2008-ի շարժման իմաստը, որն հանգեցրեց այդքան զոհերի:

- Քանի որ «Ղարաբաղի հարցի» լուծման կոչը ուղղված էր Հայաստանի քաղաքացիներին և քաղաքական ուժերին, բնականաբար, միանշանակորեն պետք է եզրակացնել, որ կոչ է արվում զիջել Ղարաբաղը և հարակից շրջանները Ադրբեջանին (քանի որ Ադրբեջանի հասարակությունը և իշխանություններն այլ տարբերակի համաձայն չեն):

- Քանի որ ելույթում չի նշվում, թե կոնկրետ ինչպես է նա պատկերացնում «Ղարաբաղի հարցի լուծումը», դրա մասին խոսելն անիմաստ է:

- Հրաժարում «Ավազակապետությունը կազմաքանդելու» և «Ավգյան ախոռները մաքրելու» պայքարից, որի շուրջ 2008-ի ակզբում «պայմանավորվել» էին Շարժման մասնակիցները:

- Առանց «Ավազակապետության» դեմ պայքարի Հայաստանը չի կարող ուժեղանալ և զարգանալ և պաշտպանել «Ղարաբաղի հարցի լուծումը»: Տեր-Պետրոսյանը միակողմանի կերպով» խախտել է 2008-ի «պայմանավորվածությունը» և հրաժարվում է այդ պայքարից, իսկ Ղարաբաղի հարցում պարտվողականություն է քարոզում:

Սրանք այն հիմնական մեղադրանքներն են, որոնք հնչեցվում է Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի հանդեպ:
Եզրակացություն

Դիրքորոշումների բախման շուրջ եզրակացություններն արդեն հեղինակային են:

Տեր-Պետրոսյանի ելույթը համարյա ամբողջովին նվիրված լինելով «Ղարաբաղի հարցին», իրականում որևէ առնչություն չունի այդ հարցի հետ, այլ նպատակ ունի լուծելու միմիայն ներքաղաքական խնդիրներ:

Ելույթի հիմնական միտքը, իմ կարծիքով սա է. «Չժխտելով վերլուծությունների ու գնահատականների օգտակարությունը, գործնա­կան քաղաքականության տեսակետից առավել կարեւոր է վերհանել ու սառնասրտորեն արձանագրել այն ելակետային իրողությունները, որոնց հետ պարտավոր է հաշվի նստել ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ՝ լինի իշխանություն թե ընդդիմություն: Անտեսել այդ իրողությունները եւ առաջնորդվել ցանկալին իրականություն համարելու մտածողությամբ, հավասարազոր է հանցավոր միամտու­թյան կամ քաղաքական անմեղսունակության։ Եթե որեւէ քաղաքականություն հիմնված չէ իրողությունների, այլ կերպ ասած ռեալությունների վրա, ապա դա կարելի է կոչել ամեն ինչ, բացի քաղաքականությունից»:

Դեռևս նախկին ելույթներում նա խոստովանել է, որ Շարժումն արդեն ի վիճակի չէ միայնակ պայքարել մի ուժի դեմ, որն ունի հզոր ռեսուրսներ և բիրտ ուժ է կիրառում Շարժման ակտիվիստների նկատմամբ: Նաև շեշտվում է, որ ՀԱԿ-ը միակ ընդդիմությունն է և հետևաբար նոր ռեսուրսների ներհոսք չի կարող լինել:

Արևմուտքի համար մեր տարածաշրջանն առաջնահերթությունների մեջ չէ, ի տարբերություն Ռուսաստանի: Այսինքն պետք է համագործակցել Ռուսաստանի հետ: ՀԱԿ-ի համար համագործակցել Ռուսաստանի հետ անհնար կլինի, եթե չլինի համագործակցություն Հայաստանում Ռուսաստանի հիմնական քաղաքական գործընկեր Հայաստանի իշխանությունների հետ: Բնականաբար «սառը ռեալականության» հետ պետք է «հաշվի նստել»:

Այսպիսով, փակուղում հայտնված շարժումը, որ որևէ զարգացման հեռանկար չունի և գնալով դեգրադացվում է, կարող է փրկվել միմիայն ներքաղաքական կյանքում ուժերի վերադասավորության դեպքում:

Նախկին սխեման` «ավազակապետություն»-«միակ ընդդիմություն», արդեն իրեն սպառել է: Այն պետք էր վերափոխել «ծայրահեղ ազգայնականներ» - «հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների կողմնակիցներ» նոր ձևաչափի: Պետք է հրաժարվել «ավազակապետության» դեմ պայքարից` դրան տալով «համոզիչ գաղափարական» երանգներ: «Ավազակապետություն»-«միակ ընդդիմություն» ձևաչափի փոփոխությունը պետք է բաժանարար գիծ անցկացնի արդեն ընդդիմադիր զանգվածի միջև. «խաղաղության կողմնակիցների» և «պատերազմի կողմնակիցների», որը 1997թ.-ին չստացվեց: Ընդդիմադիր զանգվածի բաժանումը 2 հատվածների բաժանարար գիծ կտանի նաև «իշխանությունների» միջև, որոնք նույնպես պետք է կողմնորոշվեն: Ըստ Տեր-Պետրոսյանի, իշխանությունների «չափավոր» զանգվածը պետք է տարանջատվի «ազգայնական և Ղարաբաղի հարցում զիջումների չգնացող» հատվածից: Պետք է հստակ հասկանալ, որ «իշխանությունները» նույնպես վաղուց փակուղում են գտնվում. այնտեղ նույնպես վաղուց մտածում են նոր ֆորմատների մասին, սակայն «գաղափարական» հիմնավորումներ չեն կարողանում գտնել:

Այսպիսով, Տեր-Պետրոսյանի ելույթով սկսվեց հաջորդ խորհրդարանական ընտրապայքարը, որով փորձ է արվում գծել նոր ձևաչափեր և հրապարակից ընդդիմությանը վերածել խորհրդարանական ֆրակցիայի: Իսկ այնպիսի հարցեր, ինչպիսին Ղարաբաղն է, միշտ էլ երկրորդական են դառնում, երբ ընթանում է «ներքաղաքական» գոյության պայքարը:

[COLOR="rgb(0, 0, 0)"][COLOR="rgb(0, 0, 0)"]ԼՏՊ -ի ցնցող ըելույթից հետո կարծում եմ Շահբազյանը ճիշտ ա կանխորոշել[/COLOR][/COLOR]