Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Հայերը նարնջագույն չունեն ապեր… մեր մոտ նարինջ չի աճում, գ(յ)ազար ա աճում… "
Լավ փաստորեն պիտի ասեմ, որ դա Կիլիկյան թագավորության դրոշն ա իսկ Կիլիկիայում Նարինջ Աճում ա գիտես
մեկ ել գիտես որ Կիլիկյան ել ա մեր Հայրենիքը

---------- Ավելացվել է՝ 22:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:43 ----------

Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Ապեր ես իմ ականջով եմ լսել… մարդը ասեց "ես առաջին հերթին դաշտնակցական եմ, հետո հայ"… իսկ մարդ լինելու մասին վաբշե խոսք չեղավ…
պապական Ասացվացք կա Շուն կհաչա քարավան կերթա
որ պարապ չմնաք մի քիչ թեմա տամ զբաղվեք

Բոշին էշը վրա չեկավ


Երբ որ հայոց թագավորը,
Ընկավ գահից իր խարխլված,
Ու երբ խաչով ու խաչվառով, Եկավ Պարթևը կատաղած,
Խորտակելով Մեհյանները,
Կարգ հաստատեց քրիստոնյա,
Բոշին էշը վրա չեկավ,
Մեզ էլ կարգին մի ղեկավար:

Ու մասնատվեց Հայաստանը,
Բյուր ու բազում մելիքների,
Կրծոտեցին մեր երկիրը,
Մեկ հարավից մեկ հյուսիսից,
Արևելքը, արևմուտքը,
Հերթ չէին տալիս մեկը մյուսին,
Վրա չեկավ Բոշին էշը,
Մեզ էլ մի ղեկավար կարգին:

Պատահեցին անհատ քաջեր,
Փող հնչեցրին ազատության,
Բայց ինչպես մի դաժան անեծք,
Դառան զոհեր եղբայրասպան,
Ու խոցվում էինք, մենք անարգելք,
Մոռանալով մի հին առակ,
Բոշին ոչ մի էշ չսազեց,
Մեզ էլ կարգին մի ղեկավար:

Վեց դար հետո ինչպես երազ,
Ծագեց լույսը ազատության,
Եկավ օրը շատ փափագած,
28-ը մեր մայիսյան,
Բերեց երկրին հաղթանակած,
Սարդարապատ, Բաշ-Ապարան,
Խելոք այրեր փառաբանված,
Ու պատվավոր մի ղեկավար:

Բայց տզրուկի պես առակը,
Պինդ բռնել էր օձիքը մեր,
Հա ծծում էր մեր արյունը,
Մինչև հասցրեց ուժ հավքել,
Եւ ժամանեց բիրտ բանակը,
Կոչված կարմիր ու տասնմեկ,
Բռնազավթեց Հայաստանը,
Հանձնեց Լենինին թունանենգ:

Շունը կասյաներ ու խանջյաներ,
Գողեր կամո, աթարբեկյան,
Կարմիր գույնի բոլշևիկներ,
Որոնք ազգի կյանքը կերան,
Հավասարությունը բեռնել,
Կոլեկտիվի սայլակներին,
Ու տանում էին ինչ որ ուներ,
Խեղճ ու սոված հայ գյուղացին:

Կոմունիզմ էին ուզում շինել,
Բերյաներն ու Ստալինը,
Կոմունիստ էին ուզում դարձնել,
Քարին կպած մի բուռ հայը,
Ու 21 թվականից,
Նորից գործեց հին առակը,
Բոշին վրա չեկավ էշը,
Մեզ էլ կարգին ղեկավարը:

Սպասեցինք ունենալով,
Հայապահպան վսեմ հույսը,
Տանջվեցինք հավատալով,
Որ կբացվի հայի օրը,
Պատրաստվեցինք տարիներով,
Հզոր ու մեծ ապստամբության,
ՄԻնչև եկավ կյանք բերելով,
18-ը փետրվարյան:

Ու դաս առած 21 թվի,
Փետրվարյան իր եղբորից,
Հզոր բազկի ուժով զարկեց,
Գանգին կարմիր կոմունիզմի,
Ու երդվեց, որ չի խաբվի,
Ընտրելիս իր ղեկավարին,
Մինչև էշատերը սատկի,
Կամ էլ բոշան հասանի էշին:

Երդվեց բայց դե արի ու տես,
Ուռկան ընկած ձկնիկի պես,
Փորձեց իրեն անկախ տեսնել,
Բայց բոշային էշ կսազեր…
Ստոր լևոն, վանո դեղյան,
Փրչոտ խաչիկ և բլեյան,
Ու բոշային էշ չսազեց,
Մեզ էլ կարգին մի ղեկավար:

Ամրացնելով աթոռները,
Հագեցնելով ստամոքսը,
Վախենալով արդար դատից,
Շունը փակեց մեր երազը:
Եթե կարծեց թե փակելով,
Պիտի փրկի նա իր կյանքը,
Թող գիտենա որ սատկել են,
Համ էշատերն ու համ էշը:

Բավ է լինենք մենք անգլուխ,
Ցամաքն ընկած ձկան նման,
Հերիք է որ տանջվենք անդուլ,
Ինչպես ստրուկ նախնադարյան,
Թեկուզ հասնի էշը բոշուն
Կամ թե էշը գնա Մեքքա
Միևնույն է ինչպես մի լույս,
Կգա օրը Դաշնակցության:



1996 թ.