User Tag List

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 115 հատից

Թեմա: Մանկության հուշեր…

  1. #61
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկության հուշեր…

    Բժիշկ-բժիշկի մասին էի մոռացել գրեի…
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (12.02.2011)

  3. #62
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկության հուշեր…

    Կիրովական, մաս 1:


    ՌԱՍՅԱ, ՑԻՌԿ, քաղաքապետարան, Հրազդան ստադիոն, կամաց-կամաց Երևանը հետևում ա մնում: Ականջակալներս միացրեցի ու լրիվ կտրվեցի դրսի աշխարհից: Էսօր ես պետք ա մի քանի ժամով կտրվեմ ախմախ առօրյայից: Աչքիս առաջ մենակ ճամփեն ա, ականջիս ոչ մի ձեն դրսից չի հասնում: Երևանից ինչքան հեռանում ենք, էնքան ավելի ա ցրտում: Ու աստիճանաբար, մետրը մետրի վրա, պայմանները փոխվում են: Սկզբում երևում ա, ոնց են ձյան "փոշեհատիկները" պաբրիսին խփում, մի քանի վայրկյան հետո արդեն "փոշեհատիկները" մեծանում են, մի քանի վայրկյանից էլ հորիզոնն ա երևում ձնի տակ: Մնացած կիլոմետրերին նայում էի, գետնի վրա ոնց որ ձյունը "հոսում էր", կամ բուք էր անում: Ձյուն էր, գոլորշի էր, տենց էլ չիմացա: Չնայած, ես "զբաղված էի", ու չէի էլ խորանում: Մենակ մի անգամ ականջակալներս հանեցի, մի անգամ էլ ձենը անջատեցի. ճամփին ավարիա էր եղել, մի հատ ֆուրգոնի դեմը վարի էր գնացել: Տենց, ինչքան մոտենում էինք Կիրովականին, էնքան հակառակ պրոցեսն էր. "ձնահոսքը" դառավ "ձյուն", հետո "փոշեհատիկներ", հետո կտրվեց: 12-ից տաս պակաս հասանք տեղ: Իջա մառշուտկուց, միանգամից քայլեցի "տուն": Ցուրտ էր, բայց էդ ցուրտը մի տեսակ հարազատ ցուրտ էր: 90-ականներիս* ցուրտն էր: Քայլում էի ավտոկայանի դեմի լեն փողոցով, ճամփին ամեն մի մանրուքի վրա ուշադրություն էի դարձնում: Նայում էի ավտոներին, ավտոների համարներին, ցուցափեղկերին, ապրանքների ցուցակներին, աղջիկներին, աղջիկների քայլվածքին, հագնվածքին, տղաներին, տղեքի քայլվածքին, հագնվածքին, մարդկանց դեմքերին, համեմատում էի Երևանի հետ, համեմատում էի 90-ականների հիշածիս հետ, մի խոսքով, աչքերս վեց-վեց էի արել: Մի տեսակ տեսողական ծարավ էր մոտս: Չտեսի պես նայում էի: Շատ բաներ 99-ից էնկողմ չէի տեսել: Էհ, մանկություն, 90-ականներ, Լևոն նախագահ, լավ, սխալ ուղղությամբ գնացի... Կլոր շուկան տեսա, որտեղ որ մեկ-մեկ մաման-պապան տանում էին հետները: Հիշեցի, որ մի երկու անգամ էլ գիլաս-միլաս կամ հալվա էի ցրել աննկատ: Հետո գլխավոր պողոտայով քայլեցի: Չէ, "սա Երևանը չի", բայց "այստեղ ես տանն եմ" մի տեսակ: Ինձ մի տեսակ երջանիկ զգացի: Մենակ էն մտքից, որ ես կարամ էս քաղաքում ապրեմ մի գեղեցիկ օր: Բայց մանկություն, Լևոն, 90-ականներ, ափսոս մնացել են անցյալում:
    Կլոր ունիվերմագին հասա: Ամենաշատը էն թվերից էդ շենքն ա տպավորվել մեջս: Չնայած 2007-ին որ եկել էի, տեսել էի, կարոտս առել էի, մտել էլ էի, բայց էս անգամ ուրիշ ձև էի նայում: Կամրջով էի անցնում… Այ հիմա ափսոսում եմ, որ գետն էլ չհետազոտեցի, չզննեցի իրա ջուրը, հոսքը, ջրի ձենը չլսեցի… Փոքր վախտ գետը շատ էր "շփվում" հետս, իսկ ես իրան մոռացա: Բարձրանում էի, բարձրանում էի, հեռվում արդեն հարազատ դիմագծեր էի տենում. փոքր սեփական տները սարի լանջի վրա, ծառերի մեջ: Մի քիչ էլ բարձրացա, արդեն ճանաչեցի. ինքն էր: Վերջի անգամ երբ էի տեսել, 99-ին, թե 2007-ին, չիմացա, բայց չէր փոխվել: Նույնն էր մնացել: Ու տեսա մի հարազատ դետալ.

    Ավերված կանգառ: Չգիտեմ, սրա դերը որն ա եղել Լևոնի օրոք, բայց շատ հարազատ ա: Հանեցի հեռախոսը, նկարեցի: Ինձնից 5 մետրի վրա բանվորներ էին գործ անում, գյոզերով նկարեցի, որ չտենան գժի տեղ դնեն: Շարժվեցի առաջ: Հասնում եմ մեր "քուչին": Էս էն դիքն ա, որտեղով որ ամեն օր իջնում էի դպրոց: Դիքի վրա քուջուջ անող հավ տեսա, էլի հեռախոսս հանեցի, նկարեցի: Ոչ թե որ տանեմ տուն դեսքթոփիս քցեմ, այլ նրա համար, որ մանկությունից ի վեր "քուչում քուջուջ անող հավ" չէի տեսել: Կնայեմ, կհիշեմ էդ օրերը: Վերջապես հասա բուն "քուչա": Էն տեղը, որտեղ որ փոքր վախտ խաղում էի: Քանի որ ինձ հալամուլա կամ տափկնոցի (պախկվոցի) չէին խաղացնում, հարևանի երեխեքի հետ միասին մեկ-մեկ բայեվիկ էի խաղում վերևի տների երեխեքի դեմ: Բայց ասենք որ փչացած հեռախոս կամ ոչ ֆիզիկական-մտավոր բնույթի խաղեր էին խաղում, չգիտես խի խաղացնում էին ինձ:

    Էսի էն գրատախտակն էր, որի վրա ով ինչ խելքին փչեր, կնկարեր, կգրեր: Էդ վախտ թաղի մեծ երեխեքը էդ գրատախտակի վրա ինտելեկտուալ խաղեր էին խաղում. "կրիսծիկ-օլիկ" (իքսիկ-նոլիկ), "полечудес" (շոգեքարշ): Ինձ էլ չէին խաղացնում, երևի նրա համար, որ խայտառակ չլնեին իմ տիեզերական գիտելիքների առաջ: Ի դեպ, գրատախտակի կողի ստոլբին էլ էի կարոտել…

    Սա էլ հարազատ դարպասս ա: Դարպասի կողը` օղորմածիկ Մակիչ պապի գարաժը: Մի հատ ջղային պապիկ կար, դեմքով Առնոլդ Շվարցենեգերին էր նման (չնայած Շվարցից բոյով էր ու Շվարցից նիհար): Կոնկրետ չեմ հիշում` Շվարցից էի վախում նրա համար, որ դեմքով Մակիչ պապուն էր նման, թե Մակիչ պապիից էի վախում նրա համար, որ դեմքով Շվարցին էր նման, բայց երկուսից էլ վախում էի: Որ մի հատ "ջղային" ֆառերով ավտո էի տենում, Մակիչ պապիին էի հիշում: Անցնենք բուն թեմային: Մեր տունը` Սունդուկյան 14-ը, իրա մեջ 3 հատ բնակարան էր ընդգրկում: Էդ բեռլինյան պատը (հարազատ դարպասս-հեղ.) սարքեցին երևի արտաքին աշխարհի ազդակներից խուսափելու համար: Չնայած, թաղում երևի ամեն մեկը գիտեր էդ դարպասը բացելու պարզ մեխանիզմը, իսկ չիմացողը միանգամից կարար իմանար: Դարպասը բացեցի ու ներս մտա:

    Սա էլ էդ պարզ մեխանիզմն էր: Դռան կողքի "ելունդը" պտտում ես, քառակուսի "օդանցքը" բացվում ա, ձեռքդ մտցնում ես, "կողպեքը" քանդում ու մտնում: Ի դեպ, բայեվիկ խաղալու վախտ ես էդ քառակուսի "օդանցքը" օգտագործում էի որպես սնայպեռի կետ: Ըտեղից պրիցել էի բռնում:

    Սա մեր կողի ընտանիքի ածուխի պահեստն էր: Մեկ-մեկ որ թաղի փոքրերի հետ "տափկնոցի" էի խաղում (երբ որ մեծերն էլ էին ըլնում, չէին խաղացնում), մտնում էի ըտեղ էի պախկվում: Հիշում եմ, որ պախկվոցիի ամենատարածված դաղալությունը փակողի հետևը պախկվելն էր: Հենց որ հաշիվը պրծնում էր` "թու ես": Դրա համար սահմանադրական բարեփոխումներ եղան`
    -հետևս պախկվողը չի խաղում
    -աջ կողս պախկվողը չի խաղում
    -ձախ կողս պախկվողը չի խաղում

    Իսկ սա կողի ընտանիքի հավաբունն էր: Թիվ 14 տան 3 ընտանիքներից մենակ մենք էինք, որ կենդանի չէինք պահում: Իսկ մեր հարևանները հավ ու ճագար էին պահում: Վերևի հարևանների երեխեքի հետ (կողի հարևանների երեխեքը տարիքով մեծ երեխեքն էին, հետներս չունեին) հողից ճիճու-միճու էինք հանում, բերում կերակրում էինք իրանց հավերին (ոնց էլ չէինք զզվում-հեղ.): Դրա համար իրանց հավերը նորմալ մեծանում էին, իսկ էդ վերոնշյալ կողի հարևանների հավանոցի հավերը էդ "մեծ երեխեքի" տատու խոսքերով (անունը չեմ հիշում). "օրեկան մի ձու էլ չեն ածում...": Ու հավերի մահացությունը դրանց մեջ ավելի մեծ տոկոս էր կազմում: Առողջ սննդի պակասը իրա դերը խաղում էր:

    Սա էլ մեր տան մուտքի մոտավոր տեսարանը: Որոշ մանրամասներ կուզեի ներկայացնեի:

    Մեր e-mail-ը: Տարիների ընթացքում էնքան ա ժանգոտվել, կոդը ջարդել են: Չնայած, ինձ ինչ, մեկ ա նամակ չի գալի, ոչ էլ Լևոնի օրոք ա եկել: Բայց որ 2007-ին գնացել էի, մի հատ թուղթ էի գտել, որտեղ որ գրական հայերենով գրած էր. "Խի ձեր նալոգները չեք մուծում":

    Մեր անհյուրընկալ արտաքինով, բայց հյուրընկալ հոգով welcome-ը: Երևի ամենաքիչը ինքն ա փոխվել: Հենց էս ձևով ա ինքը եղել էդ տարիներին: Ու իմ մեջ տպավորվել ա 2 բանով.
    1. Էն հս-արլ կողմը որ ցցված երկաթ կա, ժամանակին ոտս թե ձեռս վնասել էր: Հաճախ ուզում էի ծռեի-վնասազերծեի, չէի կարում, ուժս չէր պատում (երևի դրա համար էր ձեռս թե ոտս վնասվել): Մի անգամ պապան էր եկել մի թեթև ծռել: Ու էդ ծռելու պատմությունը ես հիշեցի էն բանից հետո, երբ էսօր ոտով հանգիստ ծռեցի: Փաստորեն, ես եքա ուժեղ տղա եմ դառել:
    2. Փոքր վախտ մի հատ ֆաներա էի վեկալել, վրեն տպագիր տառերով գրել էի. "ՎԱՆԱՁՈՐ", ֆաներան տնգել էի էդ welcome-ի դեմը` նեղ արանքում (իբր թե Երևան-Վանաձոր երթուղիով ավտոբուս ա): Նստել էի էդ welcome-ի վրա ու ուղևորներիս էի սպասում: Ափսոս ծխելու չկար մոտս… Մի խոսքով, էդ welcome-ը եղել ա իմ վարորդական կաբինկեն: Հա, ու երբ վերևի հարևանի երեխեքը տեսան, նախանձեցին, մի հատ կարդոնատիպ ֆաներա էլ իրանք վեկալան, մի քիչ հետո բերեցին ցույց տվին. "Նայի` մամայիս գրած Վանաձորը ավելի սիրուն ա": Սիրունը կարող ա սիրուն էր, բայց ձեռագիր էր գրած: Ո՞ր մի ավտոբուսի դեմն են ձեռագիր գրում…

    Ու ըտեղ տան հետ կապված պատմությունը ընդհատվում ա, քանի որ դուռը ուզեցա բացեմ, չբացվեց: Բանալիով փակած էր… Շարունակությունը հաջորդ անգամ:

    *-Այսուհետ "Լևոնի օրոք", "90-ականներ" և "մանկություն" արտահայտությունները համարժեք են:
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 06.03.2010, 01:40:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  4. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (06.03.2010), CactuSoul (06.03.2010), Shah (29.07.2010), Smokie (29.11.2010), Yeghoyan (06.03.2010), Yevuk (06.03.2010), Արևածագ (07.10.2010), Արևհատիկ (06.03.2010), Դատարկություն (06.03.2010), Դեկադա (06.03.2010), Կաթիլ (06.03.2010), Հարդ (05.10.2010), Ձայնալար (23.09.2010), Մանուլ (06.03.2010), Նաիրուհի (19.01.2017), Նարե (07.03.2010), Ուլուանա (06.03.2010), Ռուֆուս (07.03.2010)

  5. #63
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկության հուշեր…

    Կիրովական, մաս 2:

    Թեքվեցի "բախչեն": Ճամփին մի հատ էլ բախչի փայտի դուռը նկարեցի: Ինքը հլա դիմանում ա: Այ իրա "զամոկն" ա ժանգոտվել: Հազիվ ա դուռը բացում-փակում: Մտնում եմ ու ամեն քառակուսի մետրը նկարում: 4 հատ խնձորի ծառ, 2 հատ բալի ծառ, տանձ, վարդ, մորենու թփեր, իսկ հիմա՞…

    Մորու թփերը համարյա վերացել են: Վայրի պայմաններին չեն դիմացել: Չնայած հիշում եմ, մենք էլ էինք փոքր վախտ դաժան վարվում հետները: Մի տարվա մեջ 6 անգամ պակասացրինք բերքը: Տանձն ու բալը չէի սպասում հասնեն, խակ-խակ ուտում էի: Այ խնձորի վրա ուժս չէր պատում: Ծառերը բարձր էին, ձեռս չէր հասնում: Ու այ սրանք էլ հիշեցի ու նկարեցի.

    Աստիճան ու երկար փեդ, որով պապան խնձորներն էր քաղում: Որ հասնում էին, էնքան համով էին դառնում… Հիմա վայրիացած կլնեն, բայց եթե տա Աստված ամառը գնամ, անպայման հետս վեկալելու եմ մի քանի կիլո:
    Բայց այ մի բան էր շատ այգում` խատուտիկները: Հենց իմացէլ էի խատուտիկների բազմացման գաղտնիքը, մի հատ խատուտիկ հետս վեկալել բերել այգում փչել էի: Ամեն տարի գնալով շատանում էին: Այգին նենց հավես դեղին-կանաչ գույն էր ստանում: Հիշում եմ մի անգամ մամային ասեցի. "Մամ, բեր կով պահենք այգում": Մաման էլ ասեց. "Էդ կովը այգու խոտը մի օրում կուտի": Չէի հավատում: Շատ մեծ էր թվում ինձ մեր այգին: Էնքան մեծ էր մեր այգին, որ մի ծերից տիկնիկի գլուխը տշում էի, հազիվ էր մյուս ծեր հասնում: Իսկ երեկ որ մտա, էնքան փոքր թվաց… Տունը, այգին, 14 տան ընդհանուր "պլաշադկեն" մի բուռ տարածք էին դառել:

    Լավ, բանալին քանի որ հարևանների մոտ ա, հլա որ չուզեմ: Պետք ա դպրոց գնամ, չեմ հասցնի: Ու ես նորից անցնում եմ քուչեն, իջնում եմ քուչի դիքով, քայլում "դպրոցի ճամփով": Դպրոցի ճամփեն մի հատ նեղ փողոց ա, որը հեչից մի քանի հարյուր մետր ձգվում ա: Փոքր վախտ մի ամբողջ տանջանք էր էդ ճամփով անցնելը: Իսկ հիմա 10 րոպե էլ չի տևում: Ու էլի շատ բան ա փոխվել, շատ բան էլ չի փոխվել: Շները պակասել էին, "տրուբից" ծուխ չէր բարձրանում, բետոնից ու աղյուսից շենքերը կոլոտացել էին: Ըհը, էս էլ էն սադը, որտեղ որ դասամիջոցներին իջնում էինք: Իսկ դեմը էլի դոմիկներ կան, որոնք որ արդեն ոչ թե դպրոց են, այլ երևի գարաժներ, իսկ հետևը կարմիր շենք ա:
    15 դպրոցը շոշի մյուս թևի վրա ա: Դառել ա մի հատ սիրուն շենք, առանց եվրոյի, առանց ավելորդ ճոխությունների: Պահակից հարցնում եմ հիշածս անունները, մեծ մասը արդեն չկան. տնօրենը մահացել ա, Նաիրա Ֆրիկովնան Ֆրանսիա ա (երանի իրան)… "Гайк, где твоя тетрадь?": Ռուսկիի տետրս կորցրել էի, զույգ թերթի վրա էի գրում, բայց տունը չէի ասում, որովհետև նենց կջղայնանային… Հասմիկ Սամսոնովնան ստեղ ա, Քալաշյանը… "Այ Քալաշյանը... Օղորմի իրան... Ջահել-ջահել գնաց...":
    Իմ 3-րդ դասարանի դասղեկն ա եղել: Էնքան էր խոսում վրես, որ գեշ էի գրում: Հետո անկարգացել էի, ամեն օր ասում էր. "Վաղը հայրիկիդ հետ կգաս": Մի ձև պլստում էի, հետո սպառնացել էր, որ տուն ա զանգելու, տան հեռախոսն էի գծից անջատել: Հետո որ տնեցիք գիծը դզել էին, կարեցել էր զանգեր, ու ըտեղ… Մյուս օրը մտել էր դասարան ու միանգամից ինձ հարցրել. "Լավ ծեծ կերա՞ր…": Չէ, ինչ արել ա, իմ լավի համար ա արել: Վարքս լավացավ, ռուսկին սկսեցի նոր տետրում գրել, աղջկեքի մազերից էլ չէի քաշում: Բայց որ ճիշտն ասեմ, իմ ձեռագրի համար շատ էր անտեղի տեղը ջղայնանում: Մի անգամ 2 էլ էր դրել համարյա առանց ուղղագրական-կետադրական սխալների գրված թելադրությանը: Որ կայնում էր գլխիս, հետևում էր գրելուս, վատ չէր ստացվում մոտս: Ինձ ասում էր. "Մյուս անգամ գրելուց ինձ կհիշես, որ սիրուն գրես": Էհ, փառք ու պատիվ Ձեզ...
    Գրիգորյան Սվետան Երևան ա, միսս Տաթևիկը ամուսնացել ա, էլ ստեղ չի, միսս Թամազյանը ստեղ ա, ուղղակի ինքը համարյա միշտ հետս չի ունեցել: Անդրեասյան Ջուլիան Լենինգրադ ա: Ինքն էլ ա լավ պրծել: Մեր հայոցի դասատուն էր, ինձ շատ էր սիրում, բայց հանուն արդարության ասեմ, որ շատ կողմնապահ էր: Մի հատ կոլեգա ուներ, էլի հայոց լեզվի դասատու, իրա աղջիկը մեր դասարանից էր, իրան շատ լավ էր վերաբերվում: Երկրորդը ցուցակում ես էի, չնայած մի անգամ իրան լսելու փոխարեն գրելու համար տետրիս մի էջը բռնեց ճղեց: Իրա ցուցակում ամենավերջինը մի հատ աղջիկ էր, ինչ աներ-չաներ` գլխին սարքում էր: Ի դեպ, խփում-մփում էլ էր: "Գ-Ք"-ի ուղղագրությունն էինք անցնում, էդ աղջիկը որպես օրինակ ասեց. "գիրք", մի հատ նենց գոռաց վրեն որ… Բայց… Մի օր, Մարտի 8-ին, էդ աղջիկը իրան մի փոքր նվեր արեց, հետը նենց լավացավ… Վերաբերմունքը 150-160 աստիճանով փոխվեց: Մի քիչ նյութապաշտ դասատու էր: Ձեռի հետ էլ ասում էր. "Եթե տեսնեմ դասի ժամանակ ուրիշ բանով եք զբաղված, ձեռքներիցդ կվերցնեմ, ինչքան ուզում ա թանկ իր լինի": Ու իրա խոսքը տղամարդու խոսք էր:
    Մի խոսքով, մենակ Հասմիկ Սամսոնովնան ա մնացել, էն էլ պարզվեց էդ ժամին տունն ա, ու ես երևի "опоздал на всю жизнь", որովհետև մյուս անգամ որ գամ, կարող ա ինքն էլ արդեն չլնի… Իջա 3 շենք ներքև, որտեղ որ իմ հին դասարանցին էր ապրում: Դասարանի երեխեքից մենակ իրա տան տեղը գիտեի: Թարսի պես էլ շենքի դեմը քուչի տղեքին չտեսա բլոտ քցելուց կամ ծխել-չռթելուց, որ հարցնեի. "Ախպերներ, էս շենքի էս պադյեզդում Էդո անունով տղա ապրում ա՞, մի քիչ բոյով…": 15 րոպեն մեկ էր մարդ մտնում շենքը: Ու որ հարցրեցի, պարզվեց Էդո անունով տղա աջ պադյեզդում ա ապրում, ոչ թե ձախում, ոնց որ ես էի հիշում… Լավ ա գոնե շենքը չէի մոռացել: Տենց, մի կես ժամ սպասելուց հետո մի հատ կնիկ անցավ էդ շենքի մոտով, հարցրեցի. "Էս շենքից ե՞ք", ասեց. "Չէ, բայց ճանաչում եմ մարդկանց": Ու էդ կնգանից իմացա, որ դասընկերս ձախ պադյեզդում ա ապրել, քանի որ 5 տարի ա Ամերիկա են: Օֆ, ինչ լավ են մարդիկ պրծնում էս երկրից: Դասատուները Ռուսաստան ու Ամերիկա, դասընկերները Ամերիկա, Հարևանները Ֆրանսիա… Գոնե որ իրան գտնեի, մնացած դասարանցիներիս մասին կհարցնեի, էն էլ իրանց ճակատագիրը իմ համար անհայտ մնաց հավիտյանս: Վերջը իջա տուն: Իջա էն ճամփով, որով որ սովորաբար հետ էի գալի 90-ականներին: Ճամփին էլի մի հատ հարազատ դետալ տեսա. 10 դպրոցը.

    Էս անգամ ոչ թե մանկության թվերի պես ավերակ, այլ ծերից ծեր սարքված: Փոքր վախտ իմ համար ամենահանելուկային տարածքը էդ շենքն ա եղել: Միշտ մտածել եմ էդ ավերակների մեջ ինչ-որ ֆանտաստիկ արարածներ են ապրում:
    Տենց, մի անգամ էլ զգացի էն մանկության շունչը, քայլելով մինչև տուն: Բարձրացա վերևի հարևանների մոտ: Ծանր կյանք ա: 90-ականների համեմատ շատ բան ա փոխվել: Մարիցա տատը մահացել ա վաղուց, երեխեքը սովորում են ու էդ ժամերին հիմնականում տանը չեն, պապան համարյա ամբողջ տարին Ռուսաստան ա, բայց հազիվ իրան ա պահում: Երեխեքից մեկը վճարովի ա սովորում, մյուսը դասախոսի մոտ պարապում ա, որ ընդունվի: Ու չնայած էդ վիճակին, մարդիկ ժպտում են, փորձում են էդ սոցիալական երևույթները երկրորդ պլան մղեն: Տանտիկնոջ հետ մի քիչ զրուցեցի, միասին հիշեցինք. "Երեխեքով ճիճու էիք հողից հանում, տալիս էիք մեր հավերին, ոնց էին մեծանում: Կողքի հարևանի հավերը սատկում էին, մեր հավերը ձեր տված ճիճուներով էին ապրում": Տենց, հյուրընկալեցին ինձ պատվավոր հյուրի պես, հետո բանալիները տվեցին, իջա դուռը բացելու:

    շարունակությունը հաջորդ անգամ
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 07.03.2010, 01:01:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.03.2010), Smokie (14.02.2011), Yeghoyan (07.03.2010), Արևհատիկ (07.03.2010), Դեկադա (07.03.2010), Կաթիլ (07.03.2010), Հարդ (05.10.2010), Ձայնալար (23.09.2010), Մանուլ (07.03.2010), Նաիրուհի (19.01.2017), ՆանՍ (30.07.2010), Նարե (07.03.2010), Ուլուանա (07.03.2010)

  7. #64
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկության հուշեր…

    Բանալին պտտեցի, ենթարկվեց: Կողպեքը շատ չի ժանգոտվել: Դուռը բացեցի ու զգացի տարիների հոտը: Ուժեղ խոնավության հոտ էր գալի, պատերի վրից գաջը թափած, փեդից առաստաղները փտած, գետնին Պոմպեյի փոշին, պատերին սարդոստայններ: Յոթ թզուկների տնից բեթար: Էլ ոչ մի ռեմոնտ չի փրկի: Զգույշ եմ քայլում, որ կռիս չտենամ: Չնայած, էս պայմաններում սկի կռիս էլ չի ապրի:


    Ննջասենյակում բուրում են անկողինների վերմակներն ու ծածկոցները, փոքր վախտվա ամենասիրածս պատուհանը էնքան կեղտոտ ա, որ սենյակում կիսամութ ա ցերեկով: Հատկապես պատուհանագոգն էի շատ սիրում: Ըտեղ մրջյուններ էին ապրում: Պատահում էր տնով էին լցվում, մերոնք սատկացնում էին: Ես պարապ վախտ էդ մրջյունների անցուդարձին էի հետևում: Մեկ-մեկ միջատ էի սատկացնում, բերում ըտեղ էի քցում, հավաքվում-տանում էին: Էնքան էի սիրում, որ շատ էին ըլնում: Հիմնականում միջատին կիսատ էի սատկացնում, հետո հետևում էի ոնց են մրջյունները քաշ տալի: Ամերիկյան կինոների պես: Հրեշը դիմադրում էր, բայց հերոսները հախիցը գալիս էին:

    Սա էլ էն անկողինն ա, որի վրա քնում էի: Երևի երկրաշարժի պատճառով պատը մի քիչ խախուտացել էր: Մի կտորը տարիներով կառչում էր մայր պատից, բայց գնալով թուլանում էր, ու մի օր պապան խփեց-առանձնացրեց էդ կտորը, որ գիշերը ոտիս չիջնի: Ու էդ փոսը դառավ ննջարանի անբաժան մասը: Իրան էլ էի հասցրել կարոտեի:
    Հաջորդը խոհանոցն էր: Փայտի պատալոկը էնքան խախուտ էր, գերաններ էին մեխած, որ չընկնի: Դարակներում սաղ էին մնացել հին չայերի տուփերը, յուղի, ձեթի, կաթի փոշու, աղի ամանները, իրանց պարունակություններով: Իսկ դարակի վերևում հարազատ նավթավառն էր:

    Մանկության գիշերների լույսը: Իմ զբաղմունքը նավթավառի մրին նայելն էր, ոնց էր նստում ապակու վրա ու սևացնում: Մեկ-մեկ գլուխս թեքում էի հեռու պատի կողմ: Զարմանում էի ինչքան մեծ եմ ես. պատ-նավթավառ հեռավորության վրա ինչքան նավթավառին մոտ էի կանգնում, էնքան ստվերս մեծանում էր: Շուտ էի քնում: 9-10-ի կողմերը պապան նավթավառը կամ մոմը ձեռը ինձ ճամփում էր ննջասենյակ: Շատ փոքր վախտ հետս խաղալիք էլ էի վեկալում: Կաըկոմ (Կառլսոն), վիհակ (վիշապ), Կիբույակա (Չիբուրաշկա), գոնչո... Լիքը խաղալիքներ ունեի, բայց քչերն էին մի ամսուց ավել դիմանում: Հիշում եմ, 3-ականի հեծանիվ ունեի, դա էլ փչացրեցի: Քնել էլ չէի սիրում: Զոռով էին պառկացնում: Ու որ գնում էին, ինձ մենակ էին թողում, հետ էի կանչում: Վրես ջղայնանում էին, ես էլ արդարանում էի. "Մամ, կաըկոմը ինձ սփեց" (Մամ, Կառլսոնը ինձ խփեց): Գյոզալ կեսմետրանոց Կառլսոնից սկզբում թևերը պոկեցի, հետո գլուխը... Չիբուռաշկան էն օրին հասավ, որ աղբը քցեցին, վիշապին էլ տարան պադվալ: Ըտեղ մի հատ մեծ մեշոկ կար խաղալիքներով: Տնեցիքից խնդրում էի որ խաղալիք բերեն, իրանք էլ ասում էին, որ խաղալիքները նեղացել են: Մաման գիշերները հեքիաթներ էր պատմում: Պատմում-պատմում էր, իսկ ես չէի քնում: Պապը շաղգամից քաշում էր, որ հաներ, չէր կարում, Տատին էր կանչում, էլի չէին կարում, հետո Շունն էր գալի, հետո Կատուն, իսկ իմ քունը չէր տանում: Մաման նոր հերոսներ էր բերում շաղգամի հետևից: Էնքան էին գալի, մինչև իմ քունը տաներ:
    Շատ էր պատահում, որ ուղղակի մոմ էինք վառում: Երևի նավթ չէր ճարվում, դրա համար: Պատահում էր վառում էինք օրերով, շաբաթներով, իսկ լույս տենց էլ չէին տալի: Իսկ որ տալիս էին, մոմ փչողը ես էի: Տելեվիզր ունեինք, որ լույս եղած ժամանակ նայեինք, բայց մի օր դա էլ փչացրեցի: Դրանից հետո ցերեկները տառերն էի սովորում: Իմ կյանքի ամենատպավորված ծննդյան օրերից մեկը 94-ի փետրվարի 6-ն էր: Երբ որ մոմերի լույսի տակ կարդացի տորթի վրա. "5 տարի": Էդ օրն էլ մրսած էի: Մաման-պապան ոչ մի բան չէին ափսոսացել ինձ ուրախացնելու համար: Տորթից հետո մի փոքր կտոր պանիր դրվեց սեղանին: Պանիր շատ էի սիրում: Առանց հացի: Առաջի անգամ դանակը ձեռս վերցրի ու իմ ձեռով կտրեցի: Շատ քիչ բան էր պետք ինձ երջանկացնելու համար: Ու իմ կյանքի ամենալավ օրերից մեկը էդ օրն էր: Որ մի քիչ կարդալ գիտեի, պապային ասում էի էն սովետական հանրագիտարաններից իջացնի, կարդամ: Բերում էր, ես էլ նկարներն էի նայում: 1-ին հատորը շատ էի սիրում, որովհետև "Անատոմիա" հոդվածի համար լիքը գունավոր նկարներ կային, որտեղ որ մարդու ներքին օրգաններն էին երևում: Ու երկրորդ դասարանում էլ նկարչության ժամին մարդ էի նկարում` ներքին օրգանների տեսարանով, դասարանցիներս էլ նայում զարմանում էին: Հիշում եմ, որ աշնանը փեդ էին բերում մեր բախչեն: Պապան կացինը ձեռը գնում ջարդում էր, հազարից մեկ իմ ձեռն էլ էր տալի, որ շատ էի խնդրում: Սղոցելու վախտ էլ գնում էի սղոցի մյուս ծերից էի բռնում, բայց ավելի շատ խանգարում էի: Վառարանը մեզ մի կերպ պաշտպանում էր ցրտից, բայց մեկ մեկ "ջղայնանում էր": Նենց ծուխ էր հանում, փախնում էինք ննջասենյակ, որ չխեղդվենք: Ես էլ զարմանում էի, մերոնք խի են էդքան վախում ծխից:
    Նայեցի սառնարանին, վրեն տիպ չկար: Չնայած հիշում եմ, որ փոքր վախտ շատ էի սիրում սառնարանի վրա տիպ կպցնելը: Ավտո, կենդանիներ, մուսկուլով ձյաձյաներ: Պապան որ խանութ էր գնում, ասում էի, որ "էն 25 դրամանոց ծամոններից առնի": Իսկ Մարիցա տատիկի թոռները ինձանից ավելի զարգացած գտնվեցին ու տկլոր աղջիկների նկարներ էլ էին կպցնում: Մեկ էլ հիշում եմ որ իրար հետ սաղովի հելնում էինք փողոցները, գետնից տիպ էինք հավաքում (ոնց էլ չէինք զզվում-հեղ.): Մի անգամ Մարիցայի թոռնուհու (Մարինե) հետ մի հատ տիպի համար կռիվ էի անում` "Առաջինը ես եմ գտել", "Չէ, առաջինը ես եմ գտել": Ու որ դա ծեծկռտուք չդառնա, կողի հարևանի աղջիկը եկավ, տիպը պահեց ձեռներից մեկում ու մեզ առաջարկեց գուշակել որ ձեռում ա: Ես սխալ գուշակեցի, ու էդքան արյուն-քրտինքս ջուրը գնաց: Դա կյանքիս ամենամեծ անարդարություններից մեկն եղավ: Բայց ես իմ մեջ ուժ գտա ու ամեն օր էդ տիպից ման էի գալի փողոցներում: Հույսերս մեծ էին, որովհետև էդ վախտերը վխտում էին տիպերը. ավտոներ, Տոֆիտայի թղթեր, Թոմ ու Ջերի, դրանից հետո նաև Կասանդրա… Էդ սերիալի համար գժվում էի: Մեր տունը տելևիզր չկար, հելնում էի իրանց տունն էի նայում: Էտի էն ժամանակներն էր, երբ որ Ատոմակայանը բացվել էր ու լույս կար: Մի երկու անգամ եղավ պապան չթողաց գնամ նայեմ, ու էնքան էի ներվայնացել, ոնց որ կյանքիցս կեսը գնար: Մարինեի մաման էլ ինձ ասում էր. "Որ մեծանաս, Կասանդրայի պես սիրուն աղջիկ ես վեկալելու, չէ՞…":
    Վերջինը եղավ երկրորդ ննջասենյակը: Ինքը մեծ դեր չի ունեցել, բայց ըտեղ գանձեր են պահված: Երևան տեղափոխվելուց պապան բանալիով փակել ա էդ դուռը, բանալին էլ բաղնիքի դռան վերևում ա պահել: Էդքան տարվա մեջ բանալին ու զամոկը էնքան էին ժանգոտվել, որ մի կերպ դուռը բացվեց: Ես սկսեցի պեղել մանկությունը.


    Կուբիկները, որոնցով տառերն եմ սովորել, "կամպյուտրի" տուփը, որով Մարիո եմ խաղացել, բացի դրանից` հարյուրավոր էջեր, որոնց վրա խզբզել էի, գրել էի, նկարել էի ինչ խելքիս եկել էր: Նկարել-գրելու համար գրքերն էլ չէի խնայում: Մի անգամ Ավետարան էի տեսել, պապայից թույլտվություն խնդրեցի, որ վրեն նկարեմ (հին ու մաշված գիրք էր, դրա համար էր աչքովս ընկել): Նկարում էի առեղծվածային կենդանիներ, պատերազմ անող մարդիկ (խոսքի մեկը ձիով, մեկը տանկով, մեկը նիզակ-վահանով), նկարում էի մարդիկ, տակը գրում էի ծննդյան-մահվան թվերը (իրանց ես էի հորինում): Գրում էի իմ հնարած լեզվով, հայերենով, ռուսերենով: Հայերեն բառարան էի կազմել` այբբենական կարգով, բառերի բացատրություններով: Այբբենարան էի սարքել, խաչբառներ էի կազմել: Մի խոսքով, գիտությամբ էի զբաղված:
    Էդ թղթերից մի 100 գրամ դրեցի մի հատ տոպրակի մեջ, դուրս եկա, ուզեցա սենյակի դուռը կողպեմ, էլ չկարեցա:
    Ճամփեն իրա հետևում ա թողնում Կիրովականը, Սպիտակը, "փոշեհատիկները", ձյունը, նորից "փոշեհատիկները", ու նորից տաքանում ա. Հրազդան ստադիոն, քաղաքապետարան, ՑԻՌԿ, ՌԱՍՅԱ… Չեմ սիրում Երևանը:
    Առայժմ, տուն ջան, խոսք եմ տալի, որ մոտ ժամանակներս էլի կգամ: Կկարոտեմ Կիրովականը, կկարոտեմ տունը, կկարոտեմ հարևաններին, կկարոտեմ ակումբցիներին, կկարոտեմ մանկությունը:
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 10.03.2010, 12:58:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  8. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (29.07.2010), CactuSoul (10.03.2010), Inna (25.09.2010), murmushka (29.11.2010), Shah (05.10.2010), Yeghoyan (10.03.2010), Դեկադա (10.03.2010), Ինչուիկ (12.02.2011), Լուսաբեր (29.07.2010), Կաթիլ (10.03.2010), Հարդ (20.07.2010), Ձայնալար (23.09.2010), Մանուլ (25.09.2010), Նաիրուհի (19.01.2017), ՆանՍ (30.07.2010), Ուլուանա (11.03.2010)

  9. #65
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հիշողության կտորներ մանկությունից...

    Մարդու հիշողությունը կարող է երկար տարիներ պահել որոշ դրվագներ, որոնք կատարվել են շատ վաղուց ասենք 3, 4 տարեկանից... կարևոր կամ էլ ոչ այդքան, բայց ակամա հիշվում են պահեր...

    Հիշում եմ երբ առաջին 3 ակնանի հեծանիվս ինձ նվիրեցին, դեմքս պայլում էր ուրախությունից :) հիշում եմ թե ոնց նոր-նոր լողալ էի սովորում, մոտ 7 տարեկանում, և գետում առաջին անգամ ինքնուրույն լողացի, առանց մեկի օգնության, շատ մեծ ռիսկի էի դիմում, բայց... Այսօրվա պես հիշում եմ, երբ պոպոքի մուրաբա էի գողացել տնից, որ երեխաներով "քեֆ" անենք:)) Հիշում եմ "Просто Мария”-ի վերջին սերիայից որոշ դրվագներ, չնայած ոչ մեկ չի հավատում... հիշեցիիիիի:)), ժողովուրդ ո՞վ ա հիշում ռետինե տակերով ռետուզները))))) էհ.. կամ էլ էլ. էներգիայի պարբերական անջատումները, մոմի լույսի տակ քննարկվող անիմաստ թեմաները... “լեվի” լույսը... նավթավառները...



    Ես հիշում եմ...

    I love my life and I celebrate it every day...

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (19.07.2010), VisTolog (19.07.2010), Yeghoyan (29.07.2010), Yevuk (20.07.2010), Աբելյան (30.07.2010), Արևածագ (07.10.2010), Դատարկություն (19.07.2010), Ինչուիկ (12.02.2011), Կաթիլ (05.10.2010), Հայկօ (19.07.2010), Նաիրուհի (06.10.2010), ՆանՍ (30.07.2010)

  11. #66
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. «Հիշողության կտորներ մանկությունից...» նորաբաց թեման միացվել է բնույթով նույն՝ «Մանկության հուշեր» թեմային։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (25.09.2010), Shah (29.07.2010), VisTolog (19.07.2010)

  13. #67
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ հանրահայտ իննսունականներից մի շրջանի մասին պատմեմ։

    91-92 թվերին, երբ լույսն օրական մեկ–երկու ժամ էին տալիս, ձմռանը, բնականաբար, սառնամանիք էր լինում տանը։ Մեր բնակարանն էլ պանելային էր, պատուհանները ոչ սարքին, լիքը ծակերով ու խոռոչներով։ Ճիշտ է, հազար ու մի քըրչ ու փալաս, բամբակ–մամբակ էինք խցկում էդ ծակերի մեջ, որ, իբր, ցուրտը ներս չսողոսկեր, բայց դե ինչքան շատ էինք խցկում, էնքան ծակերն ավելի էին լայնանում։ Ու նման պայմաններում զարմանալի էլ չէր, որ պատին կախված ջերմաչափը բառացիորեն 3-4 աստիճան էր ցույց տալիս... Վերարկուներով ու սապոգներով էինք տանը ման գալիս։ Մեր տասնչորսերորդ հարկի հարևանն էլ վառարան ուներ (էդ ժամանակ ընդհանրապես դեռ շատ քչերն ունեին վառարան. կոնկրետ մեր շենքում կարծեմ դեռ մի երկու–երեք վառարան կար էդ շրջանում), մենք էլ հաճախակի գնում էինք իրենց տուն՝ տաքանալու։ Ու երբ սառած–կապտած հասնում էինք իրենց տուն, վառարանի մոտ «հալվելիս» թվում էր, թե տաքությունից լավ բան աշխարհում չկա։ Բայց դե հո ամբողջ օրը հարևանի տանը չէինք նստի, մեկ է, օրվա մեծ մասը սառցակալած էինք անցկացնում։ Մինչև որ հայրս գնաց պապիկենցս տնից վառարան բերեց (իրենք մի քանիսն ունեին), հիշում եմ՝ ոնց էինք ուրախացել, ոնց որ տոն լիներ։ Ճիշտ է, ոչ փայտ ունեինք, ոչ էլ փայտ գնելու փող (իսկի հացի փող հաճախ չէինք ունենում, ի՞նչ փայտի մասին է խոսքը), բայց էդ պահին ամենակարևորը վառարան ունենալն էր թվում, մտածում էինք՝ ոնց էլ լինի, փայտի ճար կանենք մի ձևով։

    Մեր տանն ամենաշատը թուղթ կար՝ գրքերի, կապոցներով տպած ու բազմացրած, բայց արդեն անպիտան զանազան փաստաթղթերի, քաղաքական թռուցիկների և նմանատիպ այլ բաների տեսքով։ Մի խոսքով՝ գոնե թղթի պակաս հաստատ չունեինք։ Բացի դրանից, հայրս լիքը տախտակներ ու զանազան իրեր պատրաստելու համար նախատեսված փայտի կտորներ ուներ, որոնք, իհարկե, շատ ափսոս էին որպես վառելիք օգտագործվելու համար, բայց դե տվյալ պահին մենք ավելի ափսոս էինք։ Ու դրանցից շատերը սրտի ցավով ու ափսոսանքով պարբերաբար, քիչ–քիչ զոհաբերվեցին հանուն մի երկու ժամվա ջերմության։ Հետո հայրս ու եղբայրս շաբաթը մեկ սկսեցին գնալ Ծիծեռնակաբերդի ձոր՝ փայտի։ Էնտեղ էդ շրջանում շատերն էին գնում, ծառեր կտրում, իրենց պետք եղած կտորները տանում, մնացածը թողնում թափված։ Մերոնք էլ գնում ու թափվածները հավաքում, շալակում, բերում էին։ Մեր տնից մինչև Ծիծեռնակաբերդ մոտ քառասուն րոպեյվա ոտքի ճամփա էր, ու, բնականաբար, ոտքով էլ գնում էին։ Կարծեմ էդ ժամանակ նորմալ տրանսպորտ էլ չկար, բայց եթե լիներ էլ, էդ նեղ մաջալին ո՞վ էր դրա վրա փող ծախսողը։ Մի խոսքով՝ փայտը շալակած՝ երկար ճանապարհ ոտքով անցնելը մերոնց համար արդեն սովորական պարտականություն էր դարձել։ Հիշում եմ, թե ոնց էին տուն գալիս՝ ուժասպառ, ցրտից կարմրատակած դեմքերով։ Իսկ բերած փայտն էլ հո փայտ չէր, թաց, մինչև մի քիչ չորանում էր, դրա պարգևած ջերմությունը քթներիցս էր գալիս, էնքան ծուխ էր անում։ Պարբերաբար տունն էնպես էր ծխով լցվում, որ դուռ–լուսամուտ բացում ու տնից փախչում էինք, որ угар չստանայինք, չնայած ես մի անգամ հաջողացրել էի։ Պատահում էր, որ փայտ ընդհանրապես չէր լինում, ստիպված մենակ թուղթ էինք վառում։ Էդ ժամանակ հայրս կամ եղբայրս կամ երկուսը միասին կքանստում էին վառարանի դիմաց, մնացածս էլ արագ–արագ թուղթ էինք ճմրթում, որ անընդհատ գցեն վառարանի մեջ, հանկարծ կրակը չմարի։ Ասենք, ինչ–որ անպիտան գիրք վերցնում էինք ու ակնթարթորեն ոչնչացնում։ Վառարանի մոտ մի մեծ տաշտակ էր դրված, որի մեջ լցնում էինք վառելանյութը։ Թղթային օրերին էդ տաշտի մեջ թղթե բուրգեր էին գոյանում, որոնք վայրկենական արագությամբ ոչնչանում էին։ Էդ պահերին երևի մասամբ էլ թուղթ ճմրթելու գործից էինք տաքանում։

    Վառարանը հիմնավորապես տեղավորելուց կարճ ժամանակ անց մեր հարկի բոլոր հարևաններին ու էլի մի քանի քիչ թե շատ մտերիմ հարևանների էլ տեղեկացրինք մեր բարիքի մասին ու հրավիրեցինք մեր տուն՝ տաքանալու։ Էդ առաջին սարսափելի ձմեռն էր, երբ դեռ շատ քչերն էին վառարան դրել, ու շատերի համար նման հրավերն իսկապես փրկություն էր։ Հիշում եմ՝ մեր հարկի բոլոր երեք հարևաններն ընտանիքներով, տակի հարևանն՝ էլի ընտանիքով, մեկ–մեկ էլ վերևի հարևաններից մեկն՝ էլի ընտանիքով, ամեն երեկո գալիս էին մեր տուն։ Էնպես էր ստացվում, որ մենք էլ հետները հաճախ քսան հոգուց ավել էինք լինում։ Մեր տունն իսկական ակումբի էր վերածվել. տղամարդիկ, սեղանի շուրջ նստած, շախմատ ու շաշկի էին խաղում, կանայք, վառարանի շուրջ նստած, գործում էին ու բամբասում դեսից–դենից։ Մենք՝ երեխաներս էլ, խաղեր էինք խաղում, մի քանիսս դաշնամուր նվագել գիտեինք ու հաճախ համերգներ էինք տալիս ժողովրդի համար։ Երբեմն էլ բոլորս սեղանի շուրջ հավաքվում էինք ու բառախաղ խաղում։ Հարևանները հիմնականում սկսում էին ցրվել ժամը տասից հետո, իսկ մինչև էդ մեզնից ոմանք նստած տեղները քնում–մնում էին։

    Մեր վառարանը շատ մեծ էր։ Շատ վառարաններ եմ տեսել, բայց մերի չափ հսկայական երբեք չեմ տեսել։ Ու դա բարեբախտություն էր, որովհետև վրան տեղավորվում էին մեր բոլոր հինգ հարևան–ընտանիքների թեյնիկները։ Թեյնիկները հերթով եռում էին, ու տվյալ ընտանիքը կարճ ժամանակով գնում էր իր տուն՝ եռացած ջրից օգտվելու, հետո հետ էին գալիս։ Վառարանը նաև ջեռոց (духовка) ուներ, որտեղ հավես սուխարիկների էին վերածվում էն ժամանակվա անուտելի խմոր հացերը։

    Էսպիսի բաներ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (29.07.2010), Ruby Rue (03.05.2013), Shah (20.07.2010), Yeghoyan (29.07.2010), Yevuk (20.07.2010), Աբելյան (28.09.2010), Արևածագ (07.10.2010), Ինչուիկ (05.10.2010), Լուսաբեր (29.07.2010), Կաթիլ (05.10.2010), Հայկօ (20.07.2010), Մ Մ (25.04.2014), Նաիրուհի (06.10.2010), ՆանՍ (14.02.2011), Շինարար (20.07.2010), Ռուֆուս (21.07.2010)

  15. #68
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանկության շրջանում հատկապես ամառային արձակուրդներին գնում էի Լուռի` տատիկ-պապիկի մոտ, շաաատ լավ մանկության հիշողություններ կան…բայց կպատմեմ մի առավել տպավորված հիշողության մասին: Էնտեղ՝ անտառին մոտ, դաչա ունեինք, տատս ու պապս վարուցան էին անում, ես էլ մեն մենակ էի լինում ծառերի ու խոտերի մեջ...Մեր տարածքը սարի վրա էր ու ահագին թեքության վրա ու իմ ամենասիրելի զբաղմունքն էր. բարձրանում էի թեքությամբ վերևի հատված ու ինքս ինձ խոտերի միջով գլորում ներքև... նենց լաավ էր, շատ էի սիրում…/հիմա հիշում եմ ու ինքս ինձ վրա ծիծաղում/
    Հա մեկ էլ, երևի նույն շրջանն էր, չգիտեմ ինչի ընկերներս գյուղի չկային ու մենակ էի խաղում, ավելի ճիշտ հեչ էլ մենակ չէի... Կովերին սար էին տարել ու մի հորթուկ էր մնացել, ինչ լավա չսատկեց իմ ձեռքը... Ամբողջ օրը խեղճի չոլկան գզզում էի կամ բանտիկով կապում ու լվանում, որ տեղ պիտի գնայինք /դրսի տեսք էի տալիս էլի/ ու միասին տունտունիկ էինք խաղում... ինքն էլ հիշում եմ, ինչ մեղք հայացքով ինձ էր նայում
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Shah (05.10.2010), Yeghoyan (20.07.2010), Yevuk (20.07.2010), Աբելյան (28.09.2010), Արևհատիկ (20.07.2010), Դատարկություն (20.07.2010), Ինչուիկ (05.10.2010), Կաթիլ (31.07.2010), Մանուլ (30.07.2010), Նաիրուհի (06.10.2010), Շինարար (20.07.2010), Ռուֆուս (29.07.2010)

  17. #69
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Agni-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա մեկ էլ, երևի նույն շրջանն էր, չգիտեմ ինչի ընկերներս գյուղի չկային ու մենակ էի խաղում, ավելի ճիշտ հեչ էլ մենակ չէի... Կովերին սար էին տարել ու մի հորթուկ էր մնացել, ինչ լավա չսատկեց իմ ձեռքը... Ամբողջ օրը խեղճի չոլկան գզզում էի կամ բանտիկով կապում ու լվանում, որ տեղ պիտի գնայինք /դրսի տեսք էի տալիս էլի/ ու միասին տունտունիկ էինք խաղում... ինքն էլ հիշում եմ, ինչ մեղք հայացքով ինձ էր նայում
    Ես էլ որ գնում էի տատիկիս գյուղ, ու էլի մենակ էի մնում, նստում շան համար հեքիաթ էի կարդում, ինքն էլ ուշադիր լսում էր… Սպիտակաձյունիկի հեքիաթն էր ամենաշատը սիրում

    Մեկ էլ մի գառնուկ կար, իրա հետ էլ պաղկվոցի էի խաղում… ի դեպ, տեղը տեղին, ճիշտ ձևերով էինք խաղում էդ գառնուկին կյանքում չեմ մոռանա, նենց դեմք էր… պատի մոտ կանգնում սպասում էր՝ ես պաղկվեմ, ու հետո գալիս էր ման գալու… հետո էլ ինքն էր պաղկվում
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  18. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (29.07.2010), Shah (05.10.2010), Yeghoyan (29.07.2010), Աբելյան (28.09.2010), Արևածագ (07.10.2010), Արևհատիկ (30.07.2010), Դատարկություն (29.07.2010), Ինչուիկ (05.10.2010), Կաթիլ (31.07.2010), Մանուլ (30.07.2010), Նաիրուհի (06.10.2010), Ռուֆուս (29.07.2010)

  19. #70
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն պարկումես, թեքվում պատի՝ աչքերտ փակում ու սկսում հաշվել

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Inna (25.09.2010)

  21. #71
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանկության հուշեր.... լիքն են ....

    Դե նախ և առաջ ասեմ` ատում էի ու ատում եմ մանկապարտեզները. դրա բուն պատճառը` սարսափելի ձանձրույթ էր մանկապարտեզում, անհավես դաստիարակներ-սուրճի շուռ տված բաժակներ-կիսամեռ խաղալիքներ-ցուրտ, անհրապույր պատեր.... դե ես էլ անելու այլ բան չէի գտնում քան նստել ու լաց լինել` մինչև գա ժամը մեկը, մաման գա հետևիցս, գնանք տուն
    Մեկ-մեկ էլ ՇՈՒՍՏՐԻՈՒԹՅՈՒՆ էի անում ու խղճահարություն էի արթնացնում մերոնց մոտ. օրինակ մի օր մեծ եղբորս ասացի.
    -Ապեեեր.... ցեմ ուզում գնամ ՃանկապաՌտեզ...
    -Ինչի բալա?
    -Ախ ընդեղ բոլորը ՃանկՌում են...
    Անցած օրն էլ եղբորս աղջիկը հայտարարեց`
    -Ցեմ գնալու մանԳապաՌտեզ... ընդեղ ինձ լավ չեն նայում, համ էլ ցեմ սիրում մանԳապաՌտեզը...
    Փաստորեն` մանկապարտեզԱՏՅԱՑ լինելը հորքուրից է ժառանգել


    Փոքր ժամանակից շատ եմ սիրել ուշադրության կենտրոնում լինել ` էն մութ ու լույս տարիներին հարևան-բարեկամներին բեմականացված հեքիաթներ էի ցուցադրում կամ էլ` երևակայական հաղորդումներ էի վարում/հիմա դրանց շոու են ասում /, որի մասնակիցները դառնում էին իմ սակավաթիվ հանդիսատեսները....

    Մեկ էլ շատ եմ սիրել Բեթհովինի "Fur Elise" ստեղծագործությունը, մամաս նվագում էր դաշնամուրով, ես էլ ժամերով կարող էի լսել ու չհոգնել

    Շատ էի սիրում, որ մեծ եղբայրս ինձ քնելուցս առաջ հեքիաթներ էր պատմում ինքը շատ լավ էր պատմում` հավեսով, հետաքրքիր... քունս փախչում էր, մեծ-մեծ բաց էի անում աչուկներս ու ասում էի`
    -Բա հետո? Գայլը Նիֆ-Նիֆի տունը փչեց???


    Հիմա էլ նույն հավեսով իր բալիկներին է հեքիաթներ պատմում..... ոնց թռավ ժամանակը....
    Վերջին խմբագրող՝ Էլիզե: 29.07.2010, 20:47:
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (30.07.2010), Yeghoyan (30.07.2010), Աբելյան (28.09.2010), Արևհատիկ (30.07.2010), Ինչուիկ (05.10.2010), Կաթիլ (31.07.2010), Նաիրուհի (06.10.2010), ՆանՍ (07.10.2010)

  23. #72
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես լավ հիշողություն ունեմ, շատ բան եմ հիշում փոքր ժամանակներիցս, որոշ բաներ էլ պատմել են:

    ***
    Ես որ փոքր էի, շատ էի սիրում երգել ու մինչեւ այսօր էլ այդ սերը մնացել է: Երն ավտոբուսում, կամ մարշուտկայում էինք լինում, էլի՛ երգում էի («Ob-la-di Ob-la-da ), վերջը ուղեւորներից մեկը վեր էր կենում եւ իր տեղը ինձ զիջում:


    ***
    Փոքր ժամանակ ես հաճախ էի խնդրում քրոջս, կամ հայրիկիս կարդալ ինձ համար Թումանյանի հեքիաթներից: Արդեն անգիր էի արել, բայց միեւնույն է էլի հաճույքով լսում էի: Պատմում են, որ շաաատ փոքր տարիքում անգիր գիտեի «Գառնիկ ախպեր»-ը, «Շունն ու կատուն», մեր մոտիկ բարեկամների հարսանքին արտասանում էի: Այս խոսքերիցս հետո դժվար-թե հավատաք, բայց մի անգամ ես մայրիկիս հարցրեցի:
    _Մամ, Թումանյանը չար ա՞ եղել:
    _Ինչի՞ ա չար եղել, շաատ բարի ա եղել::shok
    Հարցրեցի:
    _Բա ինչի՞ ա «Կռնատ աղջիկը», «Ձախորդ Փանոսը» գրել

    Մի մանկական, չափածոով գրված, փոքր գիրք ունեինք՝ «Ճանապարհորդ ոզնին», ամեն-մի էջում մի քառատող: Այնքան էին ինձ համար կարդացել, որ անգիր էի արել՝ էջերը թերթելով արտասանում էի ու ինձ իրոք թվում էր, թե կարդում եմ, էէէէէհ ոմանց համար էլ ես եմ «կարդացել» :
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (30.07.2010), Inna (25.09.2010), Աբելյան (28.09.2010), Ինչուիկ (05.10.2010), Ուլուանա (30.07.2010), Ռուֆուս (30.07.2010), Ֆոտոն (21.08.2010)

  25. #73
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա հայրիկս է պատմել: Երբ ես դեռ բարուրի երեխա էի, ինձ կալյասկայով դուրս էին տարել զբոսանքի: Ամառ էր, շոգ: Ես լացում էի, ինչ անում էին չէի հանգստանում, չէին հասկանում ինչից ա: Վերջը ինձ ծածակեցին одеал-ով ... ձայնս կտրեցի:
    Իմ օրգանիզմը առանձնապես տաք սիրող ա:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Inna (25.09.2010)

  27. #74
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ մանկությունիցս 2 բան էի հիշել, բայց մեկը մոռացա : Իսկ մյուսը`
    Սոլ մակա-րոն, սոլ-ֆե-ջիո,
    Մարի-ո Մարի-ո,
    Էռո-վեռո ցիպ-ցիպ-ցիպ
    Էռո-վեռո ցիպ-ցիպ-ցիպ,
    Ուան, թու, թրի :

    Ու լիքը սենց անկապ խաղեր :
    Ընդհանրապես, շատ բան եմ հիշում մանկությունիցս, «հագեցած» մանկություն եմ ունեցել: Հենց նոր մի խաղ էլ հիշեցի. գյուղում ծիրանի կորիզներով խաղ էինք խաղում պադեզդում: Բայց լավ չեմ հիշում, թե ոնց էինք խաղում :
    Վերջին խմբագրող՝ Մանուլ: 05.10.2010, 21:03:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  28. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (05.10.2010), VisTolog (05.10.2010), Արևհատիկ (06.10.2010), Դատարկություն (06.10.2010), Ինչուիկ (05.10.2010), Կաթիլ (05.10.2010), ՆանՍ (07.10.2010), Շինարար (05.10.2010), Ուլուանա (06.10.2010), Ռուֆուս (06.10.2010)

  29. #75
    Անուղղելի լավատես Անտիգոնե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.08.2010
    Հասցե
    Շուշի
    Տարիք
    43
    Գրառումներ
    368
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի դեպք հիշեցի

    Քույրս ի տարբերություն ինձ շատ ակտիվ երեխա էր ու ինչեր ասես չեր մոգոնում: Ես էլ ստիպված ընկերակցում էի իրեն: Մի օր մտքովն անցավ մեր խոզերից մեկի վրա նստել ու "քշել": Մտահաղացումն ինձ դուր չեկավ, բայց համաձայնեցի: Որեմն խոզանոցի պատի վրա կանգնած սպասում ենք հարմար պահի: Նախապես պայմանավորվել էինք, որ երբ ինքը ասի "Երեք, չորս" պատից պիտի ցատկենք անմիջապես խոզի մեջքին: Ասաց, ցատկեցինք և ընկանք ոչ թե խոզի մեջքին այլ ցեխի մեջ: Մինչև հիմա հիշում եմ բերանիս մեջ լցված ցեխի համը: Այդ օրը ես ու քույրս մի լավ ծեծ կերանք:
    Վերջին խմբագրող՝ Անտիգոնե: 05.10.2010, 22:20:

  30. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.10.2010), einnA (05.10.2010), Արևհատիկ (06.10.2010), Դեկադա (05.10.2010), Ինչուիկ (12.02.2011), Մանուլ (06.10.2010), ՆանՍ (14.02.2011), Ուլուանա (06.10.2010), Ռուֆուս (06.10.2010)

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր մանկության երգերը
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 95
    Վերջինը: 16.04.2021, 23:30
  2. Մեր մանկության մարդիկ
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 20.07.2017, 04:27
  3. Մանկության թանկարժեք առարկաներ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 17.11.2012, 23:44
  4. Մեր մանկության ոտանավորները
    Հեղինակ՝ Valentina, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2
    Վերջինը: 17.09.2010, 23:22
  5. Մանկության նվեր
    Հեղինակ՝ Simon, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 31.03.2008, 13:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •