Ինձ փոքր ժամանակ միշտ թվացել էր թե ճանապարհով անցնող ավտոմեքենաները երեխաներ էին գողանում![]()
Ինձ փոքր ժամանակ միշտ թվացել էր թե ճանապարհով անցնող ավտոմեքենաները երեխաներ էին գողանում![]()
Վարդերի թագուհի
Մանկության հիշողությունները միշտ լուսավոր են պայծառ,բայց մռայլ մանկության հիշողություններ էլ կան:
Պապիկս հիվանդ էր:Ես էլ էի հիվանդ:Երբ լավացա գնացի նրան այցի,քնած էր:Ասեցին որ ամբողջ գիշեր չի քնել:Երկար սպասեցի,ուզում էր տուն վերադառնալ...լսեց ձայնս սենյակի դռան մոտ ու արթնացավ:Ուզում էր հագնվել,բայց ես զգում էի որ չի կարողանում:Օգնեցի գուլպաները հագավ:Իր ոտքերն էնքան սառն էին:Համբուրեցի իրան ու գնացի;Տունդարձի ճամփին դողում էի:Կարծում էի ցրտից էր...ցրտից չէր:
Հաջորդ առավոտ եկան ու ասեցին որ պապիկս էլ չկա:Ես գնացի վազելով չէի հավատում:Հետո հեռվից տեսա պապիկիս դին ու փախա...սահեցի ու ընկա սառը ձյան մեջ...ու ինձ թվաց թե էդ ձյունը պապիկիս ոտքերի պես սառն է...ու ես գոռացի...հետո էլ չեմ հիշում:
laro (08.07.2013), Mr. Annoying (12.02.2017), Stranger_Friend (07.07.2013), Այբ (02.05.2014), Լեդի Վարդ (08.07.2013)
Իմ ամենասիրած խաղերից մեկը բժիշկ-բժիշկն էր: Ճիշտ ա հաճախ ծեծ էինք ուտում դրա համար, բայց թե ով կարար մեզ կանգնացներ: Պապան տունն ա՞, չէ, մաման տունն ա՞, չէ, դե վերջ, ես եկա: Կամ էլ եթե տունն են, չուլանում մեզ ոչ մեկ չի հետևի: էն ժամանակ մենք մի 3-4 հատ հիվանդություն գիտեինք ընդամենը. գլուխս ա ցավում, փորս ա ցավում, թևս ա ցավում, մեկ էլ՝ հիվանդ եմ: Ու բոլորը մի եղանակով բուժվում էր: Հարևանի մեծ աղջիկը փորձում էր մեզ դաստիարակեր, մի անգամ նույնիսկ անուղղակի կերպով մեր ծնողներին հուշել էր՝ կավիճով պատին գրելով, մի անգամ մեր հետ անձամբ խաղացել էր՝ բուժման տարբեր եղանակներ ցույց տալով (բացի մեր իմացած եղանակից): Բայց մենք էլի նույնը մնացինք:
Հետո տարիների հետ հասկացա, որ մեր մանկական երևակայությունը էն վախտ դեռ շատ անմեղ էր: Տուն-տունիկը թողած բժիշկ-բժիշկ էինք խաղում:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Փոքր ժամանակ իմ ամենասիրած զբաղմունքը ապակի հավաքելն ա եղել: Մի պստիկ դույլ վերցրած ընկնում էի փողոցներն ու սկսում ապակիներ հավաքել: Հետո բերում էի տուն, խափում ձեռքիցս վերցնում էին, ուղեղս լվանում ու ես մոռանում էի ապակիներիս մասին: Ու հաջորդ օրը նորից խելոք-խելոք անցնում էի գործի :Ճ
աղբյուրը` ականատեսների վկայություններ
“My God - it's full of stars!”
X ՖԱԿՏՈՐ ստիպեց ինձ մի բան հիշել:
Հաճախել եմ երաժշտական դպրոց: Սովորելու 7 տարիները իմ համար անտանելի են եղել: Երաժշտական դպրոցին անվանում էի ԴԺՈԽՔ:
Բոլորը գիտեին, թե ոնց եմ հաճախում, ու ինչ անուն էի տվել երաժշտական դպրոցին: Ինձ դասավանդող ուսուցիչներն էլ անգամ գիտեին:
Ո՛չ նորմալ լսողություն ունեմ, ո՛չ տաղանդ...այսինքն՝ միշտ էլ հեռու եմ եղել երաժշտության բնագավառում «փայլելու» համար: Հիշում եմ՝ սոլֆեջոյի դասերից համարյա միշտ փախչում էի, խոռին ստիպված էի գնում (միակ ուսուցիչը, որ շատ խիստ էր), մասնագիտությանն էլ՝ ոչինչ...
Առանց չափազանցնելու՝ ամեն անգամ լաց լինելով էի գնում երաժշտական դպրոց: Ծնողներս ու ուսուցիչներս, որ ես իբր մի քիչ կապվեմ դպրոցի հետ, ինձ միշտ փորձում էին ներշնչել, թե իմ մոտ ամեն ինչ կստացվի...իբր լսողություն ունեմ և այլն:
Հիմա, որ մտածում եմ, ուսուցիչներս հարկադրված էին ստում, թե իբր երաժշտական ինչ-որ կարողություններ ունեմ: Ախր դպրոցը համարյա աշակերտներ չուներ: Դասատուներն էլ իրար մեջ կռիվ էին անում երեխաների համար (իրենց աշխատավարձի համար ինձ շարունակ քաղցր-մեղցր բառերով ուզում էին կապել երաժշտական դպրոցին): Բայց ես միշտ իմացել եմ իմ իրական հնարավորությունները:
X ՖԱԿՏՈՐՆ ԵՄ ՆԱՅՈՒՄ: Էնպիսի մարդիկ են գալիս, որ ընդհանրապես կապ չունեն երաժշտության հետ: Շատերին երևի փոքրուց ներշնչել են, թե դու կարող ես, կամ չգիտեմ ինչ...
Ա՛յ մարդ, ինչ լավ է, որ անտաղանդ լինելով չհավատացի ո՛չ իմ ծնողներին, ո՛չ իմ դասատուներին, թե իբր...լեզուս էլ չի պտտվում ասեմ, թե...
Վերջին խմբագրող՝ Այբ: 31.05.2014, 20:26:
....
Փոքր ժամանակ սուրճ շատ էի սիրում։ Տատս էլ ասում էր, որ եթե շատ սուրճ խմեմ, կսևանամ։ Ասում էր՝ Քոֆի Անանն էնքան էր կոֆե խմել, որ հերիք չի սևացել էր, դեռ մի բան էլ անունը «Կոֆե» էին դրել։
Դրանից հետո սկսեցի ավելի շատ սուրճ խմել, որ Քոֆի Անան դառնամ։![]()
erexa (01.06.2014), Mephistopheles (01.06.2014), Mr. Annoying (12.02.2017), Smokie (07.06.2014), Srtik (10.06.2014), Աբելյան (01.06.2014), Աթեիստ (01.06.2014), Այբ (01.06.2014), Արևհատիկ (01.06.2014), մարդագայլուկ (02.06.2014), Նաիրուհի (19.01.2017), Նիկեա (01.06.2014), Ուլուանա (01.06.2014), Ռուֆուս (01.06.2014), Վոլտերա (01.06.2014)
Փոքր ժամանակ ահավոր շատ էի սիրում նկարել: Երկու-երեք տարեկանում մատիտներով էի նկարում ու տան պատերին արվեստի գործեր երկնում: Երբ չորս տարեկան դարձա, որոշեցի առավել լուրջ քայլեր անել արվեստի բնագավառում: Փայլուն կարիերայիս հեռանկարը ինձ համարձակություն տվեց ու պապայիցս իսկական ներկեր ու վրձիններ խնդրեցի: Պապայիս տրամը էդ օրը երևի լավ էր, դրա համար բռնեց ինձ վրձիններ ու յուղաներկեր տվեց, թղթի փոխարեն էլ իսկական կտավ: Շրջանակի վրա քաշած: Ես էլ ոգևորված ինչքան գույն կար լղոզեցի էդ կտավի վրա, նույնիսկ չհոգալով դեմքիս արվեստագետի խոհունություն տալու մասին: Վերջում էս արվեստի գործս կախեցին լավ երևացող մի տեղ:
Որոշ ժամանակ անց պապայիս նկարիչ ընկերներից մեկը մեզ այցելեց: Ինքը շատ ուժեղ նկարիչ էր, բայց մի քիչ բոբո էր ու անխնա քլնգում ու քննադատում էր պապայիս նկարած նկարները: Պապաս էլ կաշվից դուրս էր գալիս, որ իր տված խորհուրդներին հետևեր, առավոտից իրիկուն նկարում էր: Էս մարդը մտավ մեր տուն, գլուխը բարձրացրեց, առաջին բանը որ տեսավ իմ նկարած նկարն էր, մի րոպե շշմած մնաց, նայեց-նայեց ու մեկ էլ ձենը գլուխը գցած ուրախ-ուրախ բացականչեց.
-Ա՜յ էս ուրիշ բան, բա որ կարում ես սենց նկարես, ինչի՞ չես նկարում: Հոյակապ ա՛, վաղուց սենց ուժեղ գործ չէի տեսել..
Էս խոսքերն իհարկե պապայիս էին ուղղված:
Մանկություն…
3 տարեկանից սկսած ամեն օր կրակոցներ, օդային տագնապ, խուճապի մատնված մարդիկ, ովքեր չգիտեն որ երեխային գրկեն, որ բոլորով հասցնեն իջնեն նկուղ։ Տարիներ անց, երբ դպրոցում փորձնական օդային տագնապ էին տալիս, որպեսզի ստուգեն երեխաները ի՞նչ արագությամբ են հասցնում իջնեն, մարմնովս ահավոր սարսուռ էր անցնում։ Նկուղում ոչ ոք մեր ներկայությամբ պատերազմից չէր խոսում։ Ինձնից մի քիչ մեծերը, որ ավելի լավ էին հասկանում ինչ է կատարվում, հարց ու փորձ էին անում մեծերին։ Մեր հարևաններից մեկն էլ մեզ համոզել էր, որ տանիքում ինքը մի սարք է դրել, որ հանկարծ գրադը ընկնի մեր շենքի վրա, էդ սարքը բռնելու է ու հետ շպրտի իրենց վրա։ Էդ պահին հավատում էինք, բայց դե հետո հո տեսնում էինք ծնողների խուճապահար դեմքերը։ Մեր շենքն էլ, իր դիրքով, Կապանի ամենաբարձր ու ամենատեսանելի շենքն է, բայց տենց էլ մեր շենքին ոչ մի անգամ չկրակեցին։ Քիչ է մնում հավատամ, որ իրոք տանիքում սարք կարՄի անգամ էլ սկսեցին կրակել, մենք չհասցրեցինք իջնել նկուղ։ Մամաս էդ պահին մեզ պառկեցրեց գետնին, տանը ինչքան շոր կար լցրեց մեզ վրա, ինքն էլ պառկեց մեզ վրա
Էդ պահին մտածում էր, որ ինքը մեզ պաշտպանում է, ու որ հանկարծ կրակեն, ինքը մեզ կփրկի։ Պապաս էլ ասում էր`
-Այ աղջիկ, էդ երեխեքին տակիդ խեղդելու ես, սպանես։
Բայց չէ որ չէ, ինքը մեզ պաշտպանում էր։
Հետո պապաս մամայիս ու մեզ ուղարկեց Երևան, որպեսզի ապահով լինենք։ Էդ ժամանակ մենք Երևան եկանք կամազի թափքի մեջ։ Ահավոր ցուրտ էր, ես կյանքումս էլ էդպիսի ձյուն չեմ տեսել, ինչպիսին էդ ժամանակ Սիսիանում էր։
Երբ արդեն հանդարտվել էր, վերադարձանք Կապան։ Մի հատ էլ էդ ժամանակ բուքի տակ մնացինք։ Հետո սկսեցինք գնալ մանկապարտեզ։ Քեռիս ամեն օր մեզ ու իր երեխաներին մեքենայով տանում էր մանկապարտեզ։ 6 երեխաներով նստում էինք մեքենան, մինչև մանկապարտեզ մտնելը մենակ ես էի, ամեն օր պարտադիր, լացում։ Բայց մանկապարտեզում մենք մեզ լավ էինք զգում։ Մենակ քնելու ժամերին դեպրեսիաս բռնում էր։ Ամեն անգամ մի պատճառ էի հորինում, որ չքնեմ։ Բայց ընդհանուր, երևի 2-3 օր չեմ քնել մանկապարտեզում։ Երևի էդ օրերին լավ էի դեր մեջ մտել կամ էլ դաստիարակներն էին բարի։ Որ նվնվում էի, պապաս ասում էր.
-Ջանիկս, դու մանկապարտեզում պառկի, աչքերդ փակի, բայց մի քնի։
Բայց ես հո էդքան միամիտ չէի, ասում էի.
-Պապ, բա որ հանկարծ քնով անցնեմ
Պատերազմի ավարտից հետո բոլորը հանդարտվել էին։ Մենք` երեխաներով, լրիվ մոռացանք ժամանակի հետ։ Մեր շենքում շատ երեխաներ կային։ Ամեն օր բակում խաղեր, հանդեսներ ու պարային երեկոներ էինք կազմակերպում։ Ես էլ ակտիվ վազվզողներից էի, ամեն օր գալիս էի տուն կամ ծնկներս ու արմունկներս վնասած, կամ էլ գլուխս, քանի որ ես մանկուց բոյով եմ եղել ու առաջին հարկերի պատշգամբների տակով անցնելիս գլուխս հարվածում էի դրանցՄեծերը նույնպես ամեն օր իջում էին բակ։ Չնայած մութ ու ցուրտ տարիներին, կյանքը աշխուժացել էր, մարդիկ ուրախ էին ու հանդարտված։ Եղբայրներս արդեն դպրոց էին գնում։ Ամեն օր մոմի լույսի տակ դաս էին սովորում։ Ես էլ կողքից իմ երգ ու պարով խանգարում էի կամ էլ պապայիս հետ ինչ որ խաղեր էի խաղում։ Ես պապայիս հետ շատ կապված էի։
8 տարեկանում եկավ ավելի խոր դեպրեսիայի ժամանակը։ Էդ տարիքում ես կորցրեցի պապայիս։ Ինձ թվում էր էդ ամեն ինչի վերջն ա։ Մտածում էի, որ մենք էլ անպաշտպան ենք, մեզ կարող են վնասել, ամեն ինչ սև ու սպիտակ էր դարձել։ Լիքը վախեր էին առաջացել։ Ամեն օր քնելուց առաջ գնում էի ստուգում դուռը փակել են, թե չէ։ Մի օր մամաս նկատեց, ասեց որ ամեն օր ինքը փակում է դուռը, որ ես հանգիստ գնամ քնեմ։ Դրանից հետո սպասում էի մամաս քնի, նոր վեր էի կենում, ստուգում։ Հետո էլ մամայիս կորցնելու վախ էր մեջս։ Մամաս էդ տարիներին առևտուր էր անում։ Ամեն անգամ ապրանքի գնալուց վախենում էի, հատկապես, երբ եղանակը լավ չէր լինում։
Մեր դասատուները արձակուրդներից առաջ մամայիս ասում էին, որ անպայման մեզ քաղաքից հանի։ Էս անգամ դեպրեսիան հաղթահարելու համար, տարիներ պահանջվեց։ 12 տարեկանում կամաց-կամաց ուշքի եկա։
Նախանձում եմ էն մարդկանց, ովքեր կարոտում են իրենց մանկությունը։ Ինձ համար` եթե մանկություն, ապա 5-8 տարեկան![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ