User Tag List

Էջ 345 407-ից ԱռաջինԱռաջին ... 245295335341342343344345346347348349355395 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 5,161 համարից մինչև 5,175 համարի արդյունքները՝ ընդհանուր 6102 հատից

Թեմա: Ռեալ Մադրիդ / FC Real Madrid

  1. #5161
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չենք պատրաստվում տրանսֆերային պատուհանի արքաներ դառնալ. Մոուրինյո
    Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին, որը «բլանկոսը» պատրաստվում է իրագործել այս ամռանը.

    «Չենք պատրաստվում տրանսֆերային պատուհանի արքաներ դառնալ: Ես չեմ գործի այնպես, ինչպես սովորաբար գործում է «Ռեալը», այլ պայմանագրեր կստորագրեմ այն ֆուտբոլիստների հետ, ովքեր դեռ երկար տարիներ մեզ օգուտ կբերեն, ինչպես նաև կկատարելագործվեն մեզ հետ:

    Մենք արդեն ստորագրել ենք Դի Մարիային, ով, իրականում, շատ թանկ նստեց մեզ վրա, բայց նա աճելու շատ տեղ ունի: Այժմ մենք ուզում ենք գնել Խեդիրային, ով նույնպես երկար ժամանակ դեռ բարելավելու է իր խաղային որակները: Այդ մոտեցումն ինձ դուր է գալիս:

    Մեզ անհրաժեշտ է պաշտպան ու ևս մեկ կիսապաշտպան, բայց հուսալի ու առանց բեմական տաղանդի: Մեզ համար դժվար է գնել որևէ ֆուտբոլիստի, քանզի երբ «Ռեալը» սկսում է ինչ-որ մեկով հետաքրքրվել, ապա նրա տրանսֆերային գինն աստղաբաշխական է դառնում»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է tribalfootball.com-ը:

    Հղում

  2. #5162
    ԱրՎեստաՎարժ GevSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Հասցե
    Mini Estade
    Գրառումներ
    912
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռեալի մոուրինյոյական խաղը ըստ իս չի նայվի և կարելիա ասել քիչ փչացած բան կար հիմա ել իրա սկզբունքային խաղաոճը կփչացնի

    ۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞

  3. #5163
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GevSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռեալի մոուրինյոյական խաղը ըստ իս չի նայվի և կարելիա ասել քիչ փչացած բան կար հիմա ել իրա սկզբունքային խաղաոճը կփչացնի
    Իսկ ի՞նչու, Մորինյոն լավ մարզիչ է ու նա կարող դնել իրենը ու հասնել ցանկալի արդյունքի:

  4. #5164
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆելիքս Մագատ. Համոզված եմ, որ Ռաուլը կտեղափոխվի Շալկե

    «Շալկեի» գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատը խոսել է «Ռեալի» հարձակվող Ռաուլի` «Շալկե» տեղափոխման հեռանկարների մասին:
    «Համոզված եմ, որ նա կտեղափոխվի մեր ակումբ, որովհետև Ռաուլը ուզում է խաղալ, ունենալ մշտական խաղային պրակտիկա Չեմպիոնների լիգայում և գոլեր խփել: Նա չի պատրաստվում պարզապես գումար ստանալ` նստելով պահեստայինների նստարանին, նրան պետք է խաղալ:
    Հենց մեր մասնակցությունը Չեմպիոնների լիգային կօգնի ձեռք բերել նրան: Մեզ հիանալի հնարավորություն է ընձեռնվել, և մենք պետք է օգտվենք դրանից», - մարզչի խոսքերն է մեջբերում AS-ը:
    Աղբյուրը
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 19.07.2010, 10:29:

  5. #5165
    ԱրՎեստաՎարժ GevSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Հասցե
    Mini Estade
    Գրառումներ
    912
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Apeh Jan-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչու, Մորինյոն լավ մարզիչ է ու նա կարող դնել իրենը ու հասնել ցանկալի արդյունքի:
    Ես չասացի որ վատ մարզիչա, ու արդյունքի չի հասնի, ես խոսում եմ խաղավոճի մասին, որով խաղում էին Րելսին ու Ինտեռը, պաշտպանական տակտիկան Ռեալինը չի, ասեմ որ, երբ Ռայկարդը պետքա դուրս գար Բարսայից ուզում էին Մոուրինյոյին առնեին էնէլ Լապորտան ասեց որ իրանք իրենց սկզբունքներին և խաղավոճին չեն դավաճանի, իսկ Մոուրինյոն այդ առումով հարմար չէր: Իսկ Ռեալին արդյունքեր են հիմա պետք կապ չունի ինչ խաղ ցույց կտա, ի դեպ վերջին տարիներին նույն պատկերնա ինչքանել միավորա հավաքում մեկա հազվադեպա հզոր ու սիրուն խաղ խաղում, նենց որ տարբերություն շատ չենք նկատի

    ۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ապե Ջան (20.07.2010)

  7. #5166
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.06.2010
    Գրառումներ
    219
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց Մոուրինյոն պաշտպանական ֆուտբոլա սիրում, ու կենտրոնանւմա պաշտպանության վրա: Ռեալի թույլ կողմն էլ ետա, ու Մոուրինյոն շատ կոգնի Ռեալին ետ առումով:

  8. #5167
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում avikavet1-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց Մոուրինյոն պաշտպանական ֆուտբոլա սիրում, ու կենտրոնանւմա պաշտպանության վրա: Ռեալի թույլ կողմն էլ ետա, ու Մոուրինյոն շատ կոգնի Ռեալին ետ առումով:
    Մենք տեսնելու ենք պաշտպանողական ֆուտբոլ Ռեալի կատարմամբ

  9. #5168
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.06.2010
    Գրառումներ
    219
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Apeh Jan-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք տեսնելու ենք պաշտպանողական ֆուտբոլ Ռեալի կատարմամբ
    Երևի թե այո. իմ կարծիքով Մոուրինյոն կլրացնի էդ բացը Ռեալի մոտ:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 21.07.2010, 13:35:

  10. #5169
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում avikavet1-ի խոսքերից Նայել գրառումը
    երևի եթե այո, իմ կարծիքով Մոուրինյոն կլրացնի ետ բացը Ռեալի մոտ:
    Է հա թող լավ պաշտպանվեն, ոչ թե ցույց տան պաշտպանողական խաղ, չէ, էտ իրանց հագով չի
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 21.07.2010, 13:35:

  11. #5170
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.06.2010
    Գրառումներ
    219
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Apeh Jan-ի խոսքերից Նայել գրառումը
    Է հա թող լավ պաշտպանվեն, ոչ թե ցույց տան պաշտպանողական խաղ, չէ, էտ իրանց հագով չի
    երկուսն էլ կլինի, համ պաշտպանողական համ հարձակվողական խաղ:

  12. #5171
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռեալը Ինտերին վերջին անգամ առաջարկել է վաճառել Մայկոնին

    Մադրիդի «Ռեալը» վերջին անգամ առաջարկել է «Ինտերին» վաճառել Դուգլաս Մայկոնին: Արքայական ակումբը պատրաստ է բրազիլացի պաշտպանի համար վճարել 22 մլն եվրո:

    «Ռեալը» մինչ այս շաբաթվա վերջ ժամանակ է տվել «Ինտերի» ղեկավարությանը առաջարկը քննարկելու համար` հայտարարելով, որ բացասական պատասխանի դեպքում բանակցությունները կդադարեցվեն, հայտնում է Marca-ն:

    Ավելի վաղ «Ռեալը» պատրաստ էր Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարել 25 մլն եվրո, բայց «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին հրաժարվել էր բաց թողնել Մայկոնին 30 մլն եվրոյից պակաս գումարի դիմաց:

    Ինքը Մայկոնը հայտարարել էր, որ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ», որը ներկայումս գլխավորում է Ժոզե Մոուրինյոն, և ակնկալում է, որ բանակցությունները հաջող ավարտ կունենան:

    «Ռեալը» թիմի պաշտպանության գիծը ուժեղացնելու նաև այլ տարբերակներ ունի` բացի Մայկոնից: Ժոզե Մոուրինյոն պատրաստվում է մինչ հուլիսի 31-ը վերջնականապես կողմնորոշվել, թե որ պաշտպաններն են հանդես գալու «Ռեալում հաջորդ մրցաշրջանում:

    Հղում:

    Հ.Գ բայց ինչ աներես են մարդիկ չեն ուզում տան յան տվեք էլի

  13. #5172

    Մոուրինյոն երբ եկավ Մադրիդի Ռեալ, դեռ այտ ժամանակ Մայկոնը ցանկություն հայտնեց խաղալ Ռեալում:

  14. #5173
    AVE Պոսեյդոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատմությունը ես քանի տարիների ընթացքում, ցույցա տվել, որ Ռեալը կարող է և խաղալ պաշտպանողական ֆուտբոլ և հարձակվողական և կարող է խաղալ երկուսը միասին: Պատմությունը նաև ցույց ա տվել, որ այն ժամանակ երբ Ռեալը մարզել է մի մարզիչ, որ ունեցել է հստակ խաղի գրաֆիկ, Ռեալը նրա հետ հասել է լավ հաջողությունների, հիշեք Ֆաբիո Կապելոյին, այդպիսի մարզիչ է Մոուրինիոն: Հիշեք թե նրան մարզած թիմերը ինչպիսի ֆուտբոլ են խաղացել՝ հստակ պաշտպանություն, ամուր կիսապաշտպանություն և լավ հարձակում, նույն բանը սպասվում է Ռեալին:Եթե Մոուրինիոն Ռեալի պաշտպանությունը ուժեղացնի, մի մտածեք Ռեալի հարձակումը չի թուլանա, որովհետև Ռեալ Մադրիդը այսքան տարիների ընթացքում վատ խաղ չի խաղացել, նույնիսկ երբ պարտվել է:
    Եկա, տեսա, հաղթեցի...
    Նացիոնալիստ

  15. #5174
    Սկսնակ անդամ Nanik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    45
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Պոսեյդոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմությունը ես քանի տարիների ընթացքում, ցույցա տվել, որ Ռեալը կարող է և խաղալ պաշտպանողական ֆուտբոլ և հարձակվողական և կարող է խաղալ երկուսը միասին: Պատմությունը նաև ցույց ա տվել, որ այն ժամանակ երբ Ռեալը մարզել է մի մարզիչ, որ ունեցել է հստակ խաղի գրաֆիկ, Ռեալը նրա հետ հասել է լավ հաջողությունների, հիշեք Ֆաբիո Կապելոյին, այդպիսի մարզիչ է Մոուրինիոն: Հիշեք թե նրան մարզած թիմերը ինչպիսի ֆուտբոլ են խաղացել՝ հստակ պաշտպանություն, ամուր կիսապաշտպանություն և լավ հարձակում, նույն բանը սպասվում է Ռեալին:Եթե Մոուրինիոն Ռեալի պաշտպանությունը ուժեղացնի, մի մտածեք Ռեալի հարձակումը չի թուլանա, որովհետև Ռեալ Մադրիդը այսքան տարիների ընթացքում վատ խաղ չի խաղացել, նույնիսկ երբ պարտվել է:
    Ռեալը Ռեալ, Մոուրինիոն էլ Մոուրինիո, բայց քանի դեռ կա Բարսելոնան և Գվարդիոլան, անկախ Ռեալի ելույթների որակից՝ Ռեալը միշտ կմնա Իսպանիայի երկրորդ թիմը: Բարսայի ստվերից Ռեալը դուրս գալ երբեք չի կարողանա )
    Մեր ողջույնը սիրով կնետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն... ես ու դու...

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (22.07.2010), Yellow Raven (22.07.2010)

  17. #5175
    AVE Պոսեյդոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Nanik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռեալը Ռեալ, Մոուրինիոն էլ Մոուրինիո, բայց քանի դեռ կա Բարսելոնան և Գվարդիոլան, անկախ Ռեալի ելույթների որակից՝ Ռեալը միշտ կմնա Իսպանիայի երկրորդ թիմը: Բարսայի ստվերից Ռեալը դուրս գալ երբեք չի կարողանա )
    Ռեալը երբեք չի լինի Իսպանիայի երկրորդ թիմ, Ռեալը երբեք չի մնացել Բարսայի ստվերի տակ, որ Ռեալը Ռեալ էր, բա Բարսան ու՞ր էր: Կյանքը աստիճանա մի օր վերևն ես, մի օր էլ ներքևը, հիմա Բարսան լավա խաղում, Պեպի բախտը բերումա, բայց ամեն ինչ հո մշտական չի, այսօր Բարսան լավ ուրախացավ, մի քանի հատ մեդալ տարավ, իսկ Ռեալն էլ մի քիչ հանգստացավ, դե այդքան մրցանակ ստանալ չի լինի, թող մի քիչ էլ ուրիշները ուրախանան:Բարսան ինչ էլ ուզումա անի Ռեալին կյանքում չի հասնի, որովհետև Ռեալնա ճանաչվել 20-րդ դարի լավագույն ակումբ, ոչ թե Բարսան, իսկ ինչ վերաբաերվումա 21-րդ դարին՝ դեռ նոր է սկսվել:
    Եկա, տեսա, հաղթեցի...
    Նացիոնալիստ

Էջ 345 407-ից ԱռաջինԱռաջին ... 245295335341342343344345346347348349355395 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ատլետիկո Մադրիդ / Club Atletico de Madrid
    Հեղինակ՝ romanista, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 27.02.2014, 20:20
  2. Ռեալ Մադրիդ vs Բարսելոնա (10.12.2011)
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.12.2011, 21:43
  3. Ատլետիկո Մադրիդ / Club Atletico de Madrid
    Հեղինակ՝ romanista, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.09.2010, 18:54
  4. Ատլետիկո Մադրիդ / Atletico Madrid
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.08.2010, 11:39
  5. REAL MADRID vs BARCELONA
    Հեղինակ՝ Real Madrid Forever, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 13.09.2009, 12:00

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •