Մադրիդի «Ռեալը» վերջին անգամ առաջարկել է «Ինտերին» վաճառել Դուգլաս Մայկոնին: Արքայական ակումբը պատրաստ է բրազիլացի պաշտպանի համար վճարել 22 մլն եվրո:
«Ռեալը» մինչ այս շաբաթվա վերջ ժամանակ է տվել «Ինտերի» ղեկավարությանը առաջարկը քննարկելու համար` հայտարարելով, որ բացասական պատասխանի դեպքում բանակցությունները կդադարեցվեն, հայտնում է Marca-ն:
Ավելի վաղ «Ռեալը» պատրաստ էր Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարել 25 մլն եվրո, բայց «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին հրաժարվել էր բաց թողնել Մայկոնին 30 մլն եվրոյից պակաս գումարի դիմաց:
Ինքը Մայկոնը հայտարարել էր, որ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ», որը ներկայումս գլխավորում է Ժոզե Մոուրինյոն, և ակնկալում է, որ բանակցությունները հաջող ավարտ կունենան:
«Ռեալը» թիմի պաշտպանության գիծը ուժեղացնելու նաև այլ տարբերակներ ունի` բացի Մայկոնից: Ժոզե Մոուրինյոն պատրաստվում է մինչ հուլիսի 31-ը վերջնականապես կողմնորոշվել, թե որ պաշտպաններն են հանդես գալու «Ռեալում հաջորդ մրցաշրջանում:
Հղում:
Հ.Գ բայց ինչ աներես են

մարդիկ չեն ուզում տան յան տվեք էլի

Էջանիշներ