User Tag List

Էջ 114 358-ից ԱռաջինԱռաջին ... 1464104110111112113114115116117118124164214 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,696 համարից մինչև 1,710 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #1696
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԵԽԽՎ–ն Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեության վերսկսման շուրջ հայկական և ադրբեջանական կողմերի հետ աշխատանքը կշարունակի աշնանը։ Այս մասին, ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ, ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն լրագրողներին ասել է Աստանայում։

    «2005թ. ԵԽԽՎ–ն ընդունեց 1416 բանաձևը, որի համաձայն, պետք է ստեղծվեր Լեռնային Ղարաբաղի հարցով հանձնաժողով, սակայն հանձնաժողովի նախագահ, լորդ Ռասել Ջոնսոնը մահացավ և ենթահանձնաժողովի գործունեությունը դադարեցվեց, սակայն հարցը մնում է բյուրոյի օրակարգում»,– ասել է Չավուշօղլուն։

    «Հայկական պատվիրակությունը որոշ կասկածներ ունի, այդ պատճառով մենք որոշեցինք շարունակել հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև հանդիպումները իմ բյուրոյում։ ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում մենք կշարունակենք հանդիպումները, որից հետո ես կզեկուցեմ բյուրոյին, և բյուրոն որոշում կկայացնի»,– ասել է նա։

    Tert.am
    Վերջին խմբագրող՝ mkofranc: 29.06.2010, 20:22:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (30.06.2010), Magic-Mushroom (30.06.2010), Tig (30.06.2010)

  3. #1697
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    37
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկարան ղարաբաղյան հիմնախնդիրը հռչակում է որպես Թուրքիայի ազգային հա՞րց

    11:20 • 30.06.10

    Ինչպես կիպրական հիմնախնդիրը, այնպես էլ ղարաբաղյան հակամարտությունը դասվում են Թուրքիայի ազգային հարցերի թվին: Այս մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ամբիոնից հայտարարել է Թուրքիայի պետնախարար և փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը։

    Ընդգծելով, որ Թուրքիայի Հանրապետությունն արել և շարունակելու է անել հնարավորը` թյուրքական հանրապետություններին աջակցելու համար, Ջեմիլ Չիչեքը հայտարարել է, որ Անկարան միշտ օրակարգում է պահում ղարաբաղյան հիմնախնդիրը և այսուհետև նույնպես շարունակելու է օժանդակել Բաքվին:

    Ահա եւ ֆուտբոլային դիվանագիտության արդյունքը,մեղվի փեթակը փորեցին հիմա թող մեղրը ուտեն
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (30.06.2010), davidus (30.06.2010), Gayl (30.06.2010), Mephistopheles (30.06.2010), mkofranc (30.06.2010), Tig (30.06.2010)

  5. #1698
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (01.07.2010), Գաղթական (12.07.2010)

  7. #1699
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որքան էլ ցավալի է, իմ կարծիքով Ղարաբաղյան հակամարտության միակ լուծումը ռազմական գործողությունների վերսկսումն է: Նույնիսկ խաղաղապահական ուժերի հնարավոր տեղակայումը ներկայիս անվտանգության գոտում նույնպես ռազմական գործողությունների վերսկսելուց հետո է իրականացվելու: Թեպետ միջազգային իրավունքում արգելվում է ուժի գործադրումը Ադրբեջանը այն արդարացնելու է ինքնապաշտպանական հիմնավորումներով, "օկուպացված" տարածքների վերադարձով, որի հիմնավորմանն էր ուղված շուրջ 20 տարի ադրբեջանական դիվանագիտական կորպուսի աշխատանքը:

    Միջազգային իրավունքին համապատասխան լուծմանը երբեք չի համաձայնվի առաջին հերթին Ադրբեջանը, որը ոչ մի կերպ չի հաշտվի Արցախի ժողովրդի իրական կամարտահայտության միջոցով ԼՂ կարգավիճակի սահմանմանը` նույնիսկ հարակից տարածքների վերադարձի պայմանով: Այդ առումով ԱՄՆ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունը անընդունելի է նաև Ադրբեջանի համար: Եթե մեր դեպքում անընդունելի է լղոզված և անորոշ ձևակերպումների պատճառով, ապա Ադրբեջանի համար արմատական անընդունելի կետի առկայության պատճառով:

    Մնում է հուսալ, որ ռազմական գործողություններում հաջողության դեպքում հակառակորդին կպարտադրվի խաղաղության պայմանագիր և չի կրկնվի անցյալի ճակատագրական սխալները:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (01.07.2010)

  9. #1700
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը

    Խաղաղության պայմանագիր առավալ ևս այսօր Հայաստանը չի կարող պարտադրել… մենք այսօր որպես պետություն շատ ավելի թույլ ենք քան առաջ…

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    mkofranc (01.07.2010), Tig (01.07.2010), Նարե (01.07.2010)

  11. #1701
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ գտա ալեհավաքով Atv international ազերիների հեռուստաալիքը որը եթեր է հեռարձակվում անգլերեն , ՀԱՅԵՐԵՆ և այլն .. Ի դեպ այստեղ պրոպագանդվում է Ադրբեջանը որպես ուժեղ երկիր, և Հայաստանը որպես <<ագրեսոր>> , ցուցադրվում է ի լուր աշխարհին թե նրանք ինչքան խաղաղասեր են , ինչ մշակույթ ունեն, և խեղաթյուրումներ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ... , ամենացավալին այն է , որ այդ ամենը լսում ես քո հարազատ մայրենիով, Հայրերենով, թշնամին ձեռները ծալած չի նստում ու սպասում , ինչպես մեր իշխանավորները..
    Հ.Գ. հայերենի մակարդակը շատ բարձր էր նրանց մոտ, տեսնես որտեղ են սովորել .............
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (01.07.2010), davidus (01.07.2010), Magic-Mushroom (01.07.2010), Tig (01.07.2010), Գաղթական (12.07.2010), ՆանՍ (01.07.2010)

  13. #1702
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «ՀՀ-ին ռուսական գազ մատակարարող մայր գազատարի՝ Վրաստանի տարածքով անցնող հատվածը կարող է հանվել սեփականաշնորհման ոչ ենթակա օբյեկտների ցուցակից։ Դրա ռազմավարական օբյեկտ լինելու մասին պնդումները հնացած են»։

    Երեկ նման հայտարարություն է արել Վրաստանի իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Լաշա Տորդիան՝ ավելացնելով, թե գազատարի սեփականաշնորհումը չի հակասում Վրաստանի շահերին։ Սեփականաշնորհման դեպքում գազատարի ամենահավանական գնորդ է համարվում Ադրբեջանը։ Բանն այն է, որ 2008 թվականի դեկտեմբերին Վրաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված միջկառավարական համաձայնագրով Վրաստանի գրեթե ամբողջ գազաբաշխիչ ցանցը (բացառությամբ Թբիլիսիի, որը պատկանում է ղազախական մի ընկերության) 5 տարի ժամկետով հանձնվել է Ադրբեջանի նավթային պետական ընկերության կոնցեսիոն կառավարմանը։ Իսկ եթե ԱՆՊ-ն գնի նաև վերոնշյալ հատվածը, ապա Հայաստան մտնող գազը կանցնի ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Այս մտահոգիչ փաստի առնչությամբ «Հայռուսգազարդից» «ՀԺ»–ին հայտնեցին, թե դա Վրաստանի որոշելու խնդիրն է:
    Հայկական ժամանակ
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (01.07.2010), terev (01.07.2010), Tig (01.07.2010)

  15. #1703
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Որքան էլ ցավալի է, իմ կարծիքով Ղարաբաղյան հակամարտության միակ լուծումը ռազմական գործողությունների վերսկսումն է:
    հույսով եմ, որ սկսվելու դեպքում առաջին գծում կանգնած ես լինելու, թե չէ, մի տեսակ անհասկանալի ա դառնում, թե ում արյան գնով ես ուզում վերսկսել պատերազմը:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (01.07.2010), mkofranc (01.07.2010), My World My Space (01.07.2010), Tig (01.07.2010), Գաղթական (12.07.2010), ՆանՍ (01.07.2010), Շինարար (01.07.2010)

  17. #1704
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    37
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանի դիվանագիտությունը սպառնում է ազգային անվտանգությանը. Դավիթ Շահնազարյան

    13:20 • 01.07.10

    Հայաստանի դիվանագիտությունը վտանգում է ազգային անվտանգությանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը՝ նշելով, որ մեր երկրի ղեկավարությունը չի կարողանում համարժեք պատասխան տալ Ադրբեջանի քարոզչությանը։

    «Չափազանց մտահոգիչ է Հայաստանի դիվանագիտության մակարդակի օրեցօր վատթարացումը։ Այն անցել է բոլոր ընդունելի և անընդունելի սահմանները։ Ինչից են այդքան ուրախացած, դժվար է ասել։ Էլ չեմ խոսում այն մասին, որ արտգործնախարարությունը մշտապես կեղծիքներ է տարածում»։

    Ըստ Շահնազարյանի՝ Հայաստանը թույլ է տալիս, որ «Ադրբեջանը ԼՂՀ հարցով օգտագործի իր չակերտավոր արգումենտները և էական արդյունքների հասնի միջազգային հանրության մոտ»։ Իսկ պաշտոնական Երևանի կողմից որևէ պատշաճ գնահատական չի տրվում Ադրբեջանի գործողություններին։

    Շահնազարյանի խոսքով՝ Ադրբեջանը բացահայտ խաբեությամբ է հանդես գալիս և իր կողմից առաջ քաշված առաջին փաստարկով, որ ՄԱԿ-ի 51-րդ հոդվածով կարող է պատերազմական գործողություններ սկսել։ Սակայն, ըստ Շահնազարյանի, 51-րդ հոդվածն ընդամենը ասում է, որ երկիրն իրավունք ունի ինքնապաշտպանվել հակառակորդի հարձակման դեպքում։

    «Առաջին հերթին Ադրբեջանն է խախտում ՄԱԿ-ի բանաձևերի պահանջները։ Այդ երկիրն ամեն օր խախտում է բոլոր փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները։ Այն, ինչ իրենք անվանում են օկուպացիա, դա իրենց կողմից սանձազերծված պատերազմի արդյունք է։ Այն, ինչ Ադրբեջանն այսօր ասում է, հետևյալն է. «Հետ տվեք այն, ինչ կորցրել եմ իմ սկսած պատերազմի հետևանքով, հետո կխոսենք»,- նշեց Շահնազարյանը՝ ցավով արձանագրելով, որ ադրբեջանական արգումենտներն ընդունելի են նաև Հայաստանի իշխանությունների համար։

    Իրոք արդեն բոլոր սահմանները անցել են,մենք պարտվել ենք քարոզչական պատերազմում,թող պետությունը հովանավորի Հայկական պրոպագանդան,արդեն սիրտս խառնում է այդ թաթարների մեկնաբանություններից
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (01.07.2010), mkofranc (01.07.2010), Tig (01.07.2010), Գաղթական (12.07.2010)

  19. #1705
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Որքան էլ ցավալի է, իմ կարծիքով Ղարաբաղյան հակամարտության միակ լուծումը ռազմական գործողությունների վերսկսումն է: Նույնիսկ խաղաղապահական ուժերի հնարավոր տեղակայումը ներկայիս անվտանգության գոտում նույնպես ռազմական գործողությունների վերսկսելուց հետո է իրականացվելու: Թեպետ միջազգային իրավունքում արգելվում է ուժի գործադրումը Ադրբեջանը այն արդարացնելու է ինքնապաշտպանական հիմնավորումներով, "օկուպացված" տարածքների վերադարձով, որի հիմնավորմանն էր ուղված շուրջ 20 տարի ադրբեջանական դիվանագիտական կորպուսի աշխատանքը:

    Միջազգային իրավունքին համապատասխան լուծմանը երբեք չի համաձայնվի առաջին հերթին Ադրբեջանը, որը ոչ մի կերպ չի հաշտվի Արցախի ժողովրդի իրական կամարտահայտության միջոցով ԼՂ կարգավիճակի սահմանմանը` նույնիսկ հարակից տարածքների վերադարձի պայմանով: Այդ առումով ԱՄՆ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունը անընդունելի է նաև Ադրբեջանի համար: Եթե մեր դեպքում անընդունելի է լղոզված և անորոշ ձևակերպումների պատճառով, ապա Ադրբեջանի համար արմատական անընդունելի կետի առկայության պատճառով:

    Մնում է հուսալ, որ ռազմական գործողություններում հաջողության դեպքում հակառակորդին կպարտադրվի խաղաղության պայմանագիր և չի կրկնվի անցյալի ճակատագրական սխալները:

    Անդրկովկասում ժողովրդավար պետությունների առկայության դեպքում լուծումը շատ արագ կիրականացվի առանց ավելորդ ռազմականացման ու փոխադարձ վնասարարության։ Բայց դա մինչև նաֆթը չվերջանա անհնար է, որ լինի...
    Հայերից այդ ընթացքում պահանջվում է օր առաջ ժողովրդավարություն ստեղծել, այդ դեպքում հավերժ կթողնեն Արցախը մեր տիրապետության տակ ու ոչ մեկ ոչ մի հայտարարություն էլ չի ընդունի։

    Այնպես որ ԼՈԽ լավա, էտ սերժանտների համար է հայտարարություն արված, որ ասեն ընդունում են հող հանձնելու մասին հարցը թէ ոչ ու դա սեփական ժողովրդի առաջ պիտի ԸՆԴՈՒՆԵՆ....

    Ինչ կլինի դրանից հետո սերժանենտեի հետ, որ ասեն հա հող հանձնելը պատրաստ ենք քննարկել, դեռ պարզ չի, բայց ինչպես տեսանք, խոսալը խոսալ, բայց եթե լուրջ ընդունեն, շատերից ամեն ինչ սպասելի է լինելու։

    Կարճ ասած «լոխ լյավա չվախեք» պատերազմ եթե սերժանտները չհրահրեն, ալիեվները հաստատ չեն անի, նրանք դեռ նաֆթ պիտի ծախեն։ Բայց ինչ կանի հայ հասարակությունը մադրիդյան սկզբունքները ողջունող ու «ընդունողների» հետ, դա արդեն մեր ներքին գործն է...

  20. #1706
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսանք որ սերժանտա-ռոբոտները ընդհամեը բլեֆ ու շանտաժի են ենթարկում ԱՄՆ, Ռուսաստաններին ռազմական գործողությունների վերսկսմամբ ու չեմ բացառում որ նույնիսկ համաձայնեցված ադրբեջանի հետ։ Դա իհարկե հարցի ձգձգման ու լուծումներից խուսափելու համար է արվում։

    Բայց արդեն ձեռ առնոցիի մակարդակի է հասել հայության նկատմամբ սերժանտա-ռոբոտների վերաբերմունքը, նրանք փաստացի նույն մակարդակի ինչ թուրքերն են վերաբերվում, ձեռ են առնում ու ինչ ուզում քննարկում են ներառյալ նենց բաներ, օրինակ հող հանձնելը, որոնց անկասկած պարզ է համաձայնվող չկա։

    Եթե դրանց լսես, իրանք համարում են, որ ԱՄՆ ու Ռուսաստանը համաձայն են էշ անհասկացողի դեր տանել ու իրանց ռետինե խողովակի տեղ դնել, երբ հայերը ասում են «ընդունում ենք Մադրիդյան սկզբունքները» բայց բոլորը գիտեն, որ չեն ընդունում։

    Չեն հասկանում, որ հայ տենց «ձևի» համար ընդնունելով մի օր գալու են հանգեն մի վիճակի, որ ասելու են բա դե ընդնունում ես ստորագրի, ինչպես Շվեյցարիայում դրին ու ասին դե ստորագրի թե չէ ԹՇԵՐԴ կքաշենք...
    “Առայժմ միայն գնում են ասում այո: 10 տարի, 12 տարի, 16 տարի ասում են այո: Եվ մտածում են, որ դա ձեռաց կանցնի, ոչինչ: Բայց ինչպես կարող է ձեռաց անցնել, եթե միջազգային հանրությունը պատրաստել է լուծման սխեմա: Կա լուծման սխեմա, եւ կա այդ սխեմայի բուրգի գագաթը` եռյակի հայտարարությունը: Անվերջ ասում են այո, մասնակցում են գործընթացին, եւ ինչ որ էտապում ասել ոչ, այդպես չի լինում: Կասեն` մենք ի վերջո երեխանե՞ր ենք, ինչ է, ովքեր եք դուք ընդհանրապես, դուք ներկայացնում եք ի՞նչ. Դուք ներկայացնում եք պետությու՞ն, երկի՞ր, խմբավորու՞մ, թե ինչ որ կորպորացիա: Դուք պիտի շարունակեք դա անել: Քաղաքական մեխանիկան այդպիսին է”, ասում է Իգոր Մուրադյանը: Նա նշում է նաեւ, որ Հայաստանում չկա ոչինչ, որ կարող է ընդհատել այդ խելահեղ գործընթացը:

    “Ով պետք է կանգնեցնի. Խորհրդարանը, կուսակցությունները, քաղաքացիական հասարակությունը, ղարաբաղյան հանրությունը` ես նկատի ունեմ այնտեղի խորհրդարանը, այնտեղի կառավարությունը, այնտեղի շահերի խմբերը: Չկան այդպիսի բաներ, հասկանո՞ւմ եք”, ասում է Իգոր Մուրադյանն ու նշում, որ Հայաստանի ընդդիմությունը` Հայ Ազգային կոնգրեսը, չի կարող կանգնեցնել, քանի որ ինքն է ներկայիս լուծման գաղափարախոսը եւ սպասում է, որ իշխանությունն իր ձեռքով անի այդ ամենը, իսկ Ղարաբաղի հասարակությունն էլ վախեցած ու ստրկացված է Ղարաբաղի իշխանության ջանքով, եւ ունակ չէ պայքարելու: “Եվ գումարած նաեւ անգաժավորված մամուլը”, ասում է Իգոր Մուրադյանը:

    Ըստ նրա, Սերժ Սարգսյանը Սփյուռք գնալու փոխարեն պետք է գնար համաշխարհային մայրքաղաքներ եւ ասեր այնտեղ, որ մադրիդյան սկզբունքները մեզ համար աղետ են: “Նա գնում է ասում է այո, ես համաձայն եմ, խաղաղ ճանապարհ: Չի լինելու արդեն նրան ժամանակ ասելու, որ ես համաձայն չեմ”, ասում է Իգոր Մուրադյանը: Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը համաշխարհային մայրաքաղաքներում զբաղվում է իր անձնական խնդիրներով, որ ճանաչեն իր իշխանությունը: “Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ նրանք ասեն մենք սրա հետ համաձայն չենք”, հարցնում է Իգոր Մուրադյանը:

    http://www.lragir.am/armsrc/politics36468.html

  21. #1707
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    հույսով եմ, որ սկսվելու դեպքում առաջին գծում կանգնած ես լինելու, թե չէ, մի տեսակ անհասկանալի ա դառնում, թե ում արյան գնով ես ուզում վերսկսել պատերազմը:
    Ու ինչից ենթադրեցիր որ ես ՈՒԶՈՒՄ ԵՄ ռազմական գործողությունների վերսկսում? Որ մի նորմալ մարդը նման բան կցանկանա? Ես ուղղակի իրավիճակի գնահատականս եմ տալիս: Իսկ թե պատերազմ լինի ով կգնա, ով` ոչ, ցույց կտա ժամանակը, բառերը ավելորդ են:
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Խաղաղության պայմանագիր առավալ ևս այսօր Հայաստանը չի կարող պարտադրել… մենք այսօր որպես պետություն շատ ավելի թույլ ենք քան առաջ…
    Պատերազմը խաղաղության պայմանագրովա ավարտվում կամ անձնատուրությամբ, հաղթանակի դեպքում պայմանագիրը միանշանակ մեր օգտին կլինի` անկախ ուժեղ կամ թույլ պետություն լինելուց:
    Վերջին խմբագրող՝ REAL_ist: 01.07.2010, 20:59:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  22. #1708
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ինչից ենթադրեցիր որ ես ՈՒԶՈՒՄ ԵՄ ռազմական գործողությունների վերսկսում? Որ մի նորմալ մարդը նման բան կցանկանա? Ես ուղղակի իրավիճակի գնահատականս եմ տալիս: Իսկ թե պատերազմ լինի ով կգնա, ով` ոչ, ցույց կտա ժամանակը, բառերը ավելորդ են:
    դե դու ասում ես, որ միակ լուծումը պատերազմական գործողությունների վերսկսումն է: Համոզված եմ, որ դու էլ, ինչպես երևի բոլորս, ուզում ենք, որ Ղարաբաղի հարցը լուծվի: Հետևաբար, եթե ուզում ես հարցը լուծվի, ու միակ ճանապարհը տեսնում ես պատերազմի վերսկսման մեջ, ուրեմն նաև կողմ ես պատերազմի վերսկսելուն...
    Վերջին խմբագրող՝ davidus: 01.07.2010, 21:09:

  23. #1709
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    ....................................
    Պատերազմը խաղաղության պայմանագրովա ավարտվում կամ անձնատուրությամբ, հաղթանակի դեպքում պայմանագիրը միանշանակ մեր օգտին կլինի` անկախ ուժեղ կամ թույլ պետություն լինելուց:
    ուզում ես ասել կապիտուլյացիայի պիտի ենթարկենք ադրբեջանի՞ն… աստված ձենդ լսի

    ես էդքան վստահ չեմ… նայած ով ա երկրի իշխանությունները … բացի դրանից, նախ պետք է հաղթանակն ապահովել…

  24. #1710
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    դե դու ասում ես, որ միակ լուծումը պատերազմական գործողությունների վերսկսումն է: Համոզված եմ, որ դու էլ, ինչպես երևի բոլորս, ուզում ենք, որ Ղարաբաղի հարցը լուծվի: Հետևաբար, եթե ուզում ես հարցը լուծվի, ու միակ ճանապարհը տեսնում ես պատերազմի վերսկսման մեջ, ուրեմն նաև կողմ ես պատերազմի վերսկսելուն...
    Սխալա տրամաբանությունդ: Եթե մի բան անխուսափելիա, չի նշանակում որ ցանկանում ես: Պատերազմ վերսկսողը Ադրբեջաննա լինելու, որը երբեք չի հաշտվի Ղարաբաղի ինքնորոշման հետ ու 20 տարի արդեն պատերազմիա պատրաստվում:
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ուզում ես ասել կապիտուլյացիայի պիտի ենթարկենք ադրբեջանի՞ն… աստված ձենդ լսի

    ես էդքան վստահ չեմ… նայած ով ա երկրի իշխանությունները … բացի դրանից, նախ պետք է հաղթանակն ապահովել…
    Դե կապիտուլյացիան իմ գրած անձնատուրությունա, եթե ռազմի դաշտում հաջողության չհասնեն խաղաղության պայմանագրով պետքա ավարտեն` ճանաչելով ԼՂՀ անկախությունը:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

Էջ 114 358-ից ԱռաջինԱռաջին ... 1464104110111112113114115116117118124164214 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •