Վերջերս շատ են խոսում արտակարգ կարողություններով օժտված «ինդիգո» երեխաների մասին, որոնք ծնվում են տարբեր ազգերի միջավայրում: Գենետիկ տարբերությունները նկատի առնելով՝ կարելի է ասել, որ նրանք մարդաբանական նոր տիպ են՝ մարդկության 6-րդ ռասան: Նաև ասում են, որ նրանց քանակը, քանի գնում, շատանում է: Այ, եթե Հայաստանում կարողանանք բարենպաստ պայմաններ ստեղծել, և նրանք ավելի շատ ծնվեն հայերի միջավայրում, ապա մի երկու հազար տարի հետո նրանք կասեն, որ հայկական լեռնաշխարհից են իրենք տարածվել և տիրապետող դարձել ամբողջ աշխարհում: Իսկ կապիկից առաջացած լինելու մտքի վրա ուղղակի քահ-քահ կծիծաղեն...