Մեջբերում Apeh Jan-ի խոսքերից Նայել գրառումը
ՖԻՖԱ-ի տեխնիկական կոմիտեն նշել է այն երեք ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են դառնալ աշխարհի 2010թ. առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:

Թեկնածուների ցանկում են Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը (լուսանկարում), ով այս առաջնությունում աչքի է ընկել խփած 4 գոլով և 3 գոլային փոխանցումներով, Մեքսիկայի հավաքականի հարձակվող Ջովանի դոս Սանտոսը, ով իր ընտրանու բոլոր 4 հանդիպումներին մասնակցել է առանց փոխարինման, ինչպես նաև Գանայի հավաքականի կիսապաշտպան Անդրե Այուն, ով այս մրցաշարում կատարել է մեկ գոլային փոխանցում,- հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հղում
Տեսնես այդ երեքից բացի ուրիշ ֆուտբոլիստներ կան