Ֆրեյա - Անի արի ես խառնվեմ ու մի կողմից քեզ պաշտպանեմ, պնդել համաձայնվելով որ օտարը չընդունելը սխալ բան է, բայց բանը նրանում է, որ օտարալեզու դպրոցը այդ հարցի հետ կապ չունի։ Այն որ ինչ որ մեկը պնդում է, թե օտարալեզու դպրոցներից է, որ անուններն հայկական չեն դնում - դա է անկապությունը, որի քննարկումը չկանխելու պատճառով , թեման շեղվել է։
Կլինեն օտարալեզու դպրոցներ թե, ոչ, եկրորդ երրորդ տասնհինգերորդ լեզու կունենա պետությունը թե միայն մեկ դրանից չի վերանա մարդկանց ցանկությունը այս կամ այն անունը դնել իրենց ջորու վրա, որ արաբական սպիտակ ձի գրվի։ Դա Արաբական ձիու բաղձալիության հետևանքն է և ոչ թե տեղական ջորիների հարգված ու միանձնյա տրանսպորտային միջոց լիներլուց։ Եթե տեղում սպիտակ ձի բուծեն արաբերեն անուններ ջորիներին չեն տա։
Կարճ ասած լեզուն կարևոր է բայց եթե ասելու բան չունես մենակ լեզուն իմանալով ոչինչ էլ չես արժենա ու դա վերաբերում է և մայրենին իմանալ չիմանալու անկարևորության և օտար լեզու իմանալ չիմանալուն - եթե երեխան մեծանում է բութ, հաստավիզ, դոդացված, ռոբոտացված ու սերժանտացված, ինչ լեզվով էլ ուզում ես համաշխարհային պատմություն դասավանդի մնալու է նույն բութն ու շատակերը... Շատը կարողանան աշխարհագրությունից գլուխ հանեն գիտեն տանզանիան հաստատ Եվրոպայում չի, որ արջ մարջ խփես ԵԱՀԿներն բան չեն ասի...
Բայց ամեն դեպքում հավանականությունը ավելի մեծ է, որ համաշխարհային պատմություն, գրականություն ու փիլիսոփայություն իմացողները ազգումդ կշատանան, եթե դա թարգմանես հայերեն ու հայերենի իմացությունը լավացնես, քան փորձես բոլորին էլիտնի անգլերեն սովորացնել ու հուսալ, որ դրանից հետո հարց չկա Օքսֆորդն ջեբներում ա...
Կարելի է 7 լեզու իմանալ, բաց եթե դու 7 լեզվով միայն ԼՌՈՒՄ ես, օգուտ չկա....
Էջանիշներ