Աշխարհի առաջնության մասնակից հավաքականները շարունակում են խոստումներ ստանալ հայտնի մոդելներից։ Հոլանդիայի հավաքականին ջերմ ողջույններ է ուղարկել հոլանդուհի հայտնի պոռնոաստղ Բոբբի Իդենը։ Վերջինս Twitter-ում խոստացել է հոլանդացի խաղացողներին անմոռանալի պահեր պարգևել՝ աշխարհի առաջնության եզրափակիչում հաջողության հասնելու դեպքում։ Իդենը նշել է, որ պատրաստ ամբողջովին տրվել հավաքականի խաղացողներին և կատարել նրանց բոլոր ցանկությունները։ Իդենը ընդգծել է, որ երբեք ետ չի կագնի իր խոստումից։ Նա հույս է հայտնել, որ հոլանդացիները կդառնան չեմպիոն, իսկ գործընկերուհիներին կոչ է արել ճիշտ հասկանալ իրեն։
Նշենք, որ ավելի վաղ Ուրուգվայի ու Արգենտինայի հավաքականների խաղացողները ևս նմանատիպ խոստումներ էին ստացել իրենց երկրում հայտնի մոդելներից, սակայն հարավամերիկացիների դեպքում խոսքն ընդամենը էրոտիկ շոուների կամ մերկ լուսանկարների մասին էր։
Կարծում եմ որ մեր Հայաստանի հավաքականն էլ աշխարհի չեմպիոն կդառնար եթե նման բան մեկը խոստանար տղերքին
Էջանիշներ