Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Խաչիկ-Ապեր, ես Բալզակ, Դյումա, Հյուգո ու Դոստոեվսկի էլ եմ կարդում, բայց դա չի նշանակում, որ եթե ասենք Դյումայի գործերը ավելի են դուրս գալիս, քան Բալզակինը, ապա պիտի նվազագույնը Բալզակի նման արձակագիր լինեմ, որ ինձ թույլ տամ ասել, որ Դյումային ավելի շատ եմ հավանում քան Բալզակին: Էն օրը համ էլ քո բանաստեղծություններն էի կարդում քո տված կայքում: Էն «Միավորվենք»-ը ահագին դուրս էկավ, բայց պատասխան պոեմով հանդես գալ չեմ պատրաստվում:

Կհասկանա՞ս միտքս, Խաչիկ-Ապեր ջան - Աստվածաշնչյան արարումն ու Մեծ Պայթունի տեսությունը համեմատելու ու դատողություններ անելու համար, պարտադիր չի Կոպեռնիկոս կամ Հռոմի Պապ լինել: Բայց եթե ես որևէ տեղ միանշանակ եզրահանգում անեմ, որ Աստված արարեց աշխարհը յոթ օրում, կամ հազար տոկոսով ուղիղ վեց միլիարդ տարի առաջ, Մեծ Պայթյունից առաջացան քվարկներն ու ֆոտոնները ու չգիտեմ էլ ինչերը, ապա գոնե պիտի էտ ոլորտների հետ լաաաաաաաաաավ ծանոթ լինեմ, փորձերի մասնակցած լինեմ, կոլայդերը տեսած լինեմ, արագացուցիչի կողքը կանգնած լինեմ, ու հասկանամ թե ինչ ա քվարկը:

Հիմա, կոնկրետ էս դեպքում, ես պարտավոր չեմ գիտական հոդվածով Մարտիրոսյանի հետ բանավեճի մեջ մտնել, Աստված իրա հետ, ուզում ա վաղն էլ թող մայաների սիմվոլները համեմատի Ուղտասարի հետ: Հարցը նրանում է, թե քանի հոգի դրան լուրջ կվերաբերվի: Կամ Լիոնը, որի շատ գրածներ իրոք հավանում եմ, եթե միանշանակ պնդի որ հիքսոսները հայ էին, էլի լուրջ չեմ վերաբերվի: Իսկ այ իրա նկարագրած Ավարայրի ճակատամարտը, մի երկու անգամ կկարդամ, կասեմ որ հետաքրքիր էր, մարդը գործ ա արել, ու ահագին երեխու կասեմ «կարդացեք, ձեր հայրենակցի նկարագրած Ավարայրի ճակատամարտը»:
Իմ կարծիքով գիտելիքները ձեռք են բերվում երկու ճանապարհով՝ պրագմատիկ և ինտուիտիվ: Թեև ես ինքս պրագմատիկ գիտնականի կարգավիճակ ունեմ (հիմնական մասնագիտությամբ ռադիոֆիզիկոս եմ), բայց ավելի բարձր եմ դասում ինտուիտիվ ճանապարհով ձեռք բերած այն գիտելիքը, որը ժամանակի ընթացքում հաստատվում է նաև պրագմատիկ ճանապարհով: Այդպիսին են եղել, օրինակ, Նիկոլա Տեսլայի նորամուծությունները, որոնց մի մասը պրագմատիկ գիտնականներն առ այսօր դեռևս չեն կարողանում հասկանալ:
Ազգային ինքնության պարագայում Lion-ը «արյան կանչով» գուցե զգացել է, որ հայքսոսները պետք է որ հայեր եղած լինեն և, բարեբախտաբար, բավականին շատ փաստեր է գտել դա ապացուցելու համար: Քո «արյան կանչը» ինչ-ինչ օբյեկտիվ ու հարգելի պատճառներով դեռ չի սկսել գործել (մի օր անպայման կգործի), ուստի և նորանոր պրագմատիկ փաստեր ես պահանջում: Ամեն դեպքում ես քո խոսքերում ու դատողություններում հատուկ չարություն չեմ տեսնում և ուրախ եմ դրա համար: Պարզապես մեկ-մեկ ինձ նման ափերից դուրս ես գալիս, ինչը կարծում եմ ներելի է, բայց ոչ ցանկալի: