Արծիվ (05.07.2010)
Եթե գերարագ ֆուտբոլը համարվում է գեշ ու բռի ուրեմն ես ներողություն, օրինակ Հոլանդների թիմը վերջին խաղում սաղ դեղին ունեին ու 3-4 հոգի չեն խաղալու, իսկ գերմանիայից միայն Մյուլերը և այսքանից հետո բռին ով ա՞:
Ապեր Գերմանիայի կատարմամբ քանի՞ խաղ ես տեսել
---------- Ավելացվել է՝ 01:03 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:57 ----------
Որ Արգենտինան պարտվելուց գոլ խփեր, գնդակը մեկ մետրից ավել մտներ ցանցից ներս ու չհաշվեին նրանք էիլ երևի խաղից հետո ոռնալուց կլինեին:
Իհարկե չես կարող ասել, թե 2:2 ից հետո ի՞նչ կլիներ, հնարավոր ա ոգևորված Գերմանացիներին ծեծեին հնարավոր ա պարտվեին, բայց Գերմանիա-Անգլիա խաղը համեմատելու չի Գերմանիա-Արգենտինա խաղի հետ:Արգենտինան 90 րոպե ոչ մի վտանգավոր հարված չկատարեց, սխա՞լ եմ ասում:
Elmo (06.07.2010), Sagittarius (06.07.2010)
Գայլ ջան, էն մարդը արդեն գրել ա, որ իրա վերաբերմունքը կանխակալ ա:
Իսկ ում վերաբերմունքը կանխակալ չի, ուզի թե չուզի պիտի խոստովանի, որ Գերմանիան էս տարի փայլուն խաղ ա ցուցադրում, դե չհաշված էն մարդկանց, ովքեր դեռ 1942 թվից դուրս չեն եկել ու իրանց համար դեռ կա նացիստական Գերմանիա, Հիտլեր, ֆուտբոլի գնդակն էլ աչքներին թնդանոթի արկ ա երեւում:
Կարծում եմ բացի սառնասրտությունից ոչինչ Գերմանական չկա, մեկ էլ շաաատ քիչ ռոբոտացված խաղ կա![]()
Այդ խաղը թեթևի մեջ հիշում եմ, բայց հաշիվը երբեք չի կարող դեր խաղալ, նրանք այս տարի խաղում են չափից դուրս արագ, դա գերմանական երբեք չի եղել, երբեմն տեխնիկա են ցուցադրում, դա նույնպես գերմանական չի: Հարձակվողը պաշտպաններին է օգնում, մեկ էլ կտեսնես այնպիսի արագ գրոհ են կազմակերպում, որ չես հասցնում հասկանալ ինչ է կատարվում, եթե որևէ մեկը կասի, որ դա Գերմանացիներին բնորոշ է ուրեմն ասելիք չունեմ:
Այ Տրիբունի ասածը լրիվ ճիշտ կլիներ եթե մեկ տարի առաջ ասեր, մանավանդ որ կոպիտ են խաղում, բայց այս տարի նրանց խաղի մեջ կոպտություն չկա:
Երկու հավաքականներն էլ փուչիկ դարձան Գերմանիայի հարձակումներից: Հա ընդունում եմ Անգլիան որոշ չափով ավելի լավ խաղաց քան Արգենտինան, չնայած նրանց խաղն էլ մի բանի պետք չէրբայց Արգենտինայի կողմից ընդհանրապես խաղ չկար, պարզապես այդ խաղին միայն Արգենտինա անունն էր ուրիշ ոչինչ: Ես գիտեմ որ Գերմանիան խայտառակեց երկուսին էլ, քանի որ ոչ Անգլիան և ոչ էլ Արգենտինան չպետք է այդպիսի խոշոր հաշվով պարտվեին ու դա պարզապես ամոթ էր: Հասկանում եմ Անգլիայի խաղին մրցավարության մեղքն էլ կար բայց դե եթե այդ նույն խաղը զրոյից սկսեին ապա նորից Գերմանիան խոշոր հաշվով կհաղթեր:
Վերջին խմբագրող՝ Արծիվ: 06.07.2010, 02:58:
Երբ պարտվում ես, սկսում ես ամբողջ թմով հարձակվել և պաշտպանությունդ թուլանում է:Հարց է առաջանում, արդյո՞ք 2:2 ի ժամանակ Անգլիան ամբողջ թիմով կհարձակվեր, միանշանակ ոչ, իսկ թե ինչ կլիներ դա ոչ ոքս էլ չենք կարող ասել, կարողա Գերմանիա պարտվեր կարողա չպարտվեր, դա այլ հարց է, միայն թե ասածս այն է որ Անգլիայի խաղը չենք համեմատում Արգենտինայի խաղի հետ, էն խեղճ Մեսսին իրան պատեպատ էր տալիս, բայց մենակով ի՞նչ աներ, իսկ Անգլիան երկու գոլ կերավ և 3 րոպեում երկուսն էլ խփեց, հակառակորդը խուճապի մեջ էր և սկսել էին սխալվել, իսկ Արգենտինան քնձռ ֆուտբոլ խաղաց:
Հոլանդացիների որակազրկված կամ վնասվածք ունեցող խաղացողներից միայն վան Դեր Վիլն ու դե Յոնգն են (երկու դեղին քարտ առաջնության ընթացքում): Վան Պերսիի վնասվածքը լուրջ չէ ու նա կխաղա: Մատիյսենը նույնպես կլինի մեկնարկային կազմում: Իսկ Ուրուգվայի կազմում որակազրկված են Սուարեսը (կարմիր քարտ), Լոդեյրոն ու Ֆուսիլեն (երկու դեղին քարտ առաջնության ընթացքում) ու դեռ վնասվածքից չի ապաքինվել թիմի ավագ Դիեգո Լուգանոն:
Այս պայմաններում հնարավոր է, որ Օսկար Տաբարեսը խաղադաշտ դուրս բերի այսպիսի մեկնարկային կազմ`
Մուսլերա
Մաքսի Պերեյրա, Սկոտտի, Վիկտորինո, Ալվարո Պերեյրա
Ֆերնանդես, Արևալո, Պերես
Կավանի, Աբրեու, Ֆորլան
Իսկ ահա հոլանդացիների հնարավոր մեկնարկային կազմը`
Ստեկելենբուրգ
Բուլահրուզ, Հեյտինգա, Մատիյսեն
Վան Բրոնհորստ, Վան Բոմմել
Դե Զեուվ, Կայտ, Սնեյդեր, Վան դեր Վաարտ
Վան Պերսի
Երկու հավաքականներն էլ առաջնությունում միակն են, որ չեն պարտվել, բայց բուքմեյքերները առավելությունը տալիս են եվրոպացիներին, նրանց հաղթանակի գործակիցը գնահատելով 1.90:
Տեսնենք ինչ կլինիՍելեստա, առաջ: Ինչպես ասում է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նշանաբանը` ազատություն կամ մահ
![]()
Վերջին խմբագրող՝ romanista: 06.07.2010, 12:50:
Փորձեմ բոլորիդ նյարդերը մի քիչ հանգստացնել սպասվելիք կիսաեզրափակիչից առաջ
Այստեղ առաջնության ամբողջ փլեյ-օֆֆ փուլն է 1/8 եզրափակիչից սկսած, ուղղակի հավաքականների անունների տեղը նշված են յուրաքանչյուր հավաքականին մարզահագուստը տրամադրած հովանավորները: նայեք ու փորձեք հասկանալ ով ով ա այս ռեբուսում![]()
Չեղավ, Մանուլ, դու հանգստանալու տեղը ավելի ես լարվում
իսկ հայերեն ասած վապշե, եկեք աջակցենք հայրենական արտադրողիններողություն օֆֆտոպի համար, ուղղակի սպասում եմ խաղին, ուզում եմ ցրվել մի քիչ) դե, Ռամշտայնը կողքից միացրած ա, բայց ավելի ա կատաղացնում
![]()
Լավ, չենք լարվում:
Սկզբից չեմ նայել խաղերը, 1/8-ի նախավերջին խաղից սկսած եմ նայել:
Հմմ... Գերմանիան թող հաղթի: Ընդհանրապես, ոչ մեկի կողմից էլ չեմ, բայց կարծում եմ, որ Գերմանիան կհաղթի: Պաշտպանությունը շատ ուժեղ ա: Եթե նույն տիպի պաշտպանությամբ խաղա, Իսպանիային էլ կհաղթի, Հոլանդիային էլ (իմ կարծիքով Հոլանդիային
):
Էդ է՞ր ձեր Արգենտինան: Համարյա չէին խաղում, Տեվեսն էր քիչ թե շատ երևում: Չնայած չգիտեմ, կարող ա մենակ էդ խաղում էին տենց, նախորդ խաղերը չեմ տեսել:
Բրազիլիա - Հոլանդիա խաղի մրցավարն էր շատ լավը: Մանավանդ, որ կարմիր քարտ տվեց:
Իսպանիա - Ուրուգվայ խաղի մրցավարը էդ ի՞նչ արեց: Սխալ, սխալ, սխալ...
Ով էլ հաղթի, ուրախ կլինեմ, բայց ... ամեն դեպքում, Գեր-մա-նիա![]()
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Gayl (06.07.2010), Magic-Mushroom (06.07.2010)
Այս տեսահոլովակը իմ փոխարեն կասի,թե ինչու է հաղթելու Նիդերլանդները
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ