Մեջբերում Tila Saryan-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե ուշադիր կարդայիք, կնկատեիք, որ ես այստեղ ընդամենը փորձել եմ բացատրել, թե ինչու են աղջիկները երկար սեթևեթում… Իսկ կինո լինելու մեջ վատ բան կա՞, կինոն շատ անիրական ա՞/խոսքս համապատասխան ֆիլմի մասին ա, Հարի Փոթերի մասին չի/:

Կան դեպքեր, երբ սիրելի էակին հասնելու համար էլ ներկայացման ապացույցներ են պետք. եթե նա քեզ չի ճանաչում կամ չի ընկալում որպես իր սիրելի էակ, ապա բարի եղիր, համոզիր նրան հակառակում, իսկ եթե ոչինչ չանես և բողոքես, թե աղջիկները երկար են սեթևեթում և այլն, պարզ է, որ գնացքդ ուրիշ ուղևոր կնստի/խնդրում եմ գրածներս Ձեզ չվերագրել, ես խոսում եմ այն տղաների մասին, ովքեր ուզում են գրավել իրենց դուր եկած աղջկա սիրտը ու չեն պայքարում մինչև վերջ/
Իսկ ես ասում եմ, թե ա՞յլ բան ես բացատրում:
Կինոյի մեջ վատ բան չկա, մանավանդ սարսափ ֆիլմերի, որոնք սիրում եմ:
Ես ուղղակի ասեցի, որ չեմ սիրում նման դրամատիկ կինոներ, երբ Դոն Իգնասիոն պետք է ամբողջ սերիալի ընթացքում Դոնյա Մարիսելլային ապացուցի իր սերը՝ հետևից «վազելով» ու եսիմ ինչեր անելով: Ինքս նման աղջկա վրա ուշադրություն էլ չեմ դարձնի, որը պետքա իրեն թանկացնի, չակերտավոր գաղտնիքներով կողպվի:
Ուրիշ բան, եթե աղջիկն իրեն այնքան թերարժան է համարում, որ ցանկանում է ձևական ինչ-որ բաներով ուշադրություն գրավել:

ՀԳ Ես ինքս իմ ցանկացած մարդու բնավորություն մեջ իմ ցանկացած փոփոխությունները կանեմ, այդ պատճառով հանգիստ եմ: