Մեջբերում Lord-ի խոսքերից Նայել գրառումը
Բա մենք էլ մեր ամբողջ կյանքի ընթացքում փորձում ենք այդ գաղտնիքները բացահայտենք, բայց շատ ձևեր թափելուն էլ չափ սահման պիտի լինի, հաստատ գիտես, որ քո հանդեպ անտարբեր չի, բայց իրան ընենցա պահում ոնցոր իրա համար մեկ թշնամին լինես, դրա համար էլ շուտ ենք պայքարից դուրս գալիս
Իրոք չեմ հասկանում, ախր տղաները ևս շատ հանելուկային են… Ես չեմ հավատա, որ տղան լուրջ կմոտենա այն աղջկան, ով միանգամից կհամաձայնվի իր ընկերուհին լինել… Իրո՞ք դա տղաներին դուր կգա: Անշուշտ, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, բայց եթե աղջիկը սեթևեթելու բոլոր սահմաններն անցել է, ապա ամենայն հավանականությամբ, վստահ չէ, որ հենց այդ տղան է իր սերը, կամ էլ ստուգում է տղայի համբերությունը, ինչի առկայությունը որոշ դեպքերում առավելություն է, իսկ որոշ դեպքերում թերություն…